Posted in Մայրենի

Իմ զարմանահրաշ տպավորությունները Մատենադարանից

Ես, որ առաջին անգամ գնացի Մատենադարան, այնտեղից ես իմացա, որ հին ժամանակներում մարդիկ ոսկեգույնը սխտորից են պատրաստել,իսկ թանաքը ընկույզի հյութից: Ես մի պատմություն էլ իմացա,որ երկու կին մի մեծ գիրք են կիսել և բերել մատենադարան, սակայն նրանցից մեկը մահացել է և նախքան մահանալը, նա այդ գիրքը թաղել է եկեղեցու դիմաց և այդ գրքերից մեկը բերել են մատենադարան: Ինձ ամենաշատը զարմացրեց ամենափոքր գիրքը, որը մոտավորապես 19 գրամ է: Այդ գիրքը տեղավորվում է լուցկու տուփի մեջ:Ես չփոշմանեցի որ եկա Մատենադարան,որովհետև ես շատ բաներ սովորոեցի և հետաքևքիր տեղեկություններ հավաքեցի այնտեղից:

Հետ գալու ճանապարհին ընկեր Սոնան քաղցրահամ պոնչիկներ գնեց մեզ համար:

Advertisements