Posted in Հաշվետվություն 2014-2015

Հաշվետվություն

Բարեւ ձեզ: Ես Նարե Մելքոնյանն եմ: Այս տարի ինձ համար շատ հետաքրքիր էր: Կային վատ օրեր, բայց կային նաեւ շատ լավ օրեր: Այս տարվա իմ առաջին հետաքրքրություններից մեկը այն էր, որ մենք մարմնակրթությունը սկսեցինք անել Մայր դպրոցում :1903326_818252604928699_998064197_n10516766_700466756707285_2021302731665155325_n

Այս տարի մենք շատ ու շատ ճամբորդությունների գնացինք: Այս տարվա առաջին ճամփորդությունը, որ ընկեր Սոնայի եւ ընկեր Արմինեի հետ իրականացրինք, դեպի Գառնի Գեղարդ գնալն էր : P1240138P1240135Որից հետո գնացինք Բջնի : Շատ ճամփորդություններ իրականացրինք նաեւ Երեւան քաղաքում: Գնացինք Էրեբունի թանգարան ,Երեւանի Պատմության թանգարան, Մատենադարան (Մատենդարանի մասին իմ պատումը տես այստեղ ):DSCF2812 DSCF2759Մոռացա ասեմ, որ մենք այս տարի գնացինք նաեւ << >> Անահիտ>> մուլտֆիլմը դիտելու: Ինձ շատ դուր եկավ: Այս տարի ես հաճախ եմ մասնակցում մեդիաուրբաթներին եւ շատ հետաքրքիր են անցնում: Ինձ համար նաեւ շատ կարեւոր էր դաշնամուրի դասերին հաճախելը: Ես հասցրեցի երկու փոքրիկ համերգ տալ մեր շատ կրտսեր ընկերների համար: Այս տարի ինչ որ տարօրինակ լավ բան է կատարվել ինձ հետ, բայց չեմ հասկանում, թե ինչ է կատարվել: Երեւի այս դասերը շատ հետաքրքիր են դարձել ինձ համար: Օրինակ , շատ -շատ հետաքրքիր է ինձ համար տեխնալիգիայի դասերը: Մենք ընկեր Զառայի հետ մեր մայրիկներին նվիրված գեղեցիկ կավե անակնկալներPicMonkey Collage_21 պատրաստեցինք: Վայ, մոռացա ասեմ, բա մեր ընտրության գործունեությունը այնքան լավն է, որ ես ամեն օր ուզում եմ գնալ: Ես ընտրել եմ մաթեմատիկան : Մենք զվարճալի խնդիրներ ենք լուծում, ռադիոնյութ ենք պատրաստում: Իսկ անգլերենի մասին էլ ասեմ, որ սկսել եմ տասեր ստանալ: Թումանյանական օրերին էլ ես իմ պապիկի հետ ռադիոնյութ ստեղծեցի 10247222_461186824012219_3402784351023971369_n, որտեղ իմ պապիկը Թումանյանի քառյակներն է ընթերցում եւ վերլուծում ինձ համար:

Կան բաներ, որոնք ես այս տարի չկարողացա հաղթահարել: Բայց համոզված եմ, որ կկարողնամ դրանք հաղթահարել:

Advertisements
Posted in Բնագիտություն

Հռոմ

Հռոմը կառուցվել է 7 բլուրների վրա՝ Տիրենյան ծովը թափվող Տիբերի գետաբերանի մոտ: Քաղաքի բարձրագույն կետը Մարիոն է՝ ծովի մակերևույթից 139 մ բարձրությամբ: Կլիման միջերկրածովային է: Հռոմի տարածքում է Վատիկան քաղաք-պետությունը:

Հռոմն Իտալիայի քաղաքական, տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոնն է:

Ըստ ավանդության՝ Հռոմը (իտալերեն՝ Ռոմա) հիմնադրել է Հռոմուլոսը,

մ. թ. ա. 754/753 թ-ին: Քաղաքի խորհրդանիշն էգ գայլն է, որը, ավանդության համաձայն, կերակրել է մանուկ եղբայրներ Հռոմուլոսին ու Հռեմոսին:

Հին աշխարհի պատմության մեջ Հռոմը հիշատակվում է որպես խոշորագույն քաղաք և հզոր տերության՝ Հին Հռոմի մայրաքաղաք:

XV դարի կեսին – XVI դարի սկզբին Հռոմը Վերածննդի խոշոր կենտրոններից էր, որտեղ ապրել և աշխատել են հումանիստներ, նկարիչներ, ճարտարապետներ (Լեոն Բատիստա Ալբերտի, Պոջո Բրաչչոլինի, Դոնատո Բրամանտե, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ): Իտալացիների երկարամյա պայքարի արդյունքում 1870 թ-ին Հռոմը միացվել է Իտալիային, 1871 թ-ին հռչակվել Իտալիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք: 1946 թ-ից Հռոմը Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքն է:

Քաղաքում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ու կառույցներ. հնագույն շինությունները` ջրանցույցներ (ինչպես և հնում, խմելու ջուրը Հռոմ է բերվում լեռնային գետերից ու լճերից՝ հնագույն ջրանցույցներով), փողոցներ, մ. թ. սկզբի քրիստոնեական կատակոմբներ, հիմնականում Տիբեր գետի ձախ ափին են: Առանձին կառույցներ՝ Կոլիզեումը և Տիտոսի հաղթակամարը (I դար), Պանթեոնը և Անդրիանոսի դամբարանը (II դար), Դիոկղետիանոսի թերմերը (մոտ IV դար), Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (V դար) ժամանակակից քաղաքի տարածքում են: Վերածննդի շրջանում ստեղծված Վատիկանի պալատային համալիրը, Դորիա Պամֆիլուս և Բորգեզե վիլլաները վեհություն են հաղորդում Հռոմին: XVI–XVII դարերում կառուցվել են քաղաքում գերիշխող դիրք ունեցող Սբ Պետրոսի տաճարը, Նավոնա և Դել Պոպոլո հրապարակների ու Կապիտոլիումի համալիրները, Հռոմին բնորոշ բարոկկո ոճի՝ Ջեզու (1568–84 թթ.), Սանտ Անդրեա ալ Քվիրինալե (1658 թ.) և այլ եկեղեցիներ, Իսպանական աստիճանաշարը (1725 թ.), Տրևի շատրվանը (1732–51 թթ.) և այլ կառույցներ:

Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ. թ. ա. I դարից: Մ. թ. 65 թ-ին հայոց Տրդատ Ա թագավորը շուրջ 3-հզ-անոց շքախմբով գնացել է Հռոմ՝ Ներոն կայսրից թագադրվելու: IV դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որի հուշարձանը կանգնեցվել է Հռոմում՝ նրա կենդանության օրոք: 552 թ-ին Հռոմը գոթերից ազատագրել է բյուզանդացի զորավար հայազգի Նարսեսը (ավանդությունը նրան է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը): Հռոմում հայ համայնքի գոյության մասին է վկայում 649 թ-ի հայ ներկայացուցիչների մասնակցությունը Լատերանի տիեզերաժողովին:

XI դարում Հռոմում գործել են Սբ Հակոբ հայկական եկեղեցին, վանք և հյուրանոց: Հայերի անունով կոչվել է թաղամաս:

XIII–XIV դարերում Հռոմի, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները ստվարացել են: Հռոմում ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագրեր: Առաջին անգամ հայերեն գիրք («Տոմար Գրիգորյան») այստեղ տպագրվել է 1584 թ-ին: 1883 թ-ին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը, որը հայ կաթոլիկ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց էր:

XIX դարի 1-ին կեսից Վենետիկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցչությունն ունեն Հռոմում:

 Աղբյուր

Posted in Հայրենագիտություն

Մաստարա

Մակերես` 61.28կմ2

Բնակչություն` 2581

Համայնք Թալինի տարածաշրջանում , Թալին քաղաքից 7-9 կմ հյուսիս: Մարզկենտրոնից գտնվում է 58 կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ է մտնում Մաստարա եւ Ձորագյուղ գյուղերը:

Նախկինում Մաստարան կոչվել է նաեւ Մազդարա, Մասդարա: Գյուղի անվան ծագումնաբանությունը ավանդությամբ կապվում է եկեղեցու կառուցման հետ: Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը կեսարիայից բերել է ս. Հովհաննեսի մասունքները եւ մի մասունք թաղել այստեղ, վրան կառուցել եկեղեցի եւ գյուղին տվել Մաստարա անվանումը, որը նշանակում է ՙմասը տարա՚:

Մաստարան հին հայկական գյուղական բնակավայր է: Ըստ 1010 թ-ի արձանագրության Մաստարան պատկանել է Աշոտ II Բագրատունու որդուն` Գագիկ Շահնշահին:

Գյուղը տեղադրված է Արագածի հարավ-արեւմտյան փեշերին, շրջապատված քարքարոտ լեռնաճյուղերով:

Մաստարան ունի կարմիր եւ գորշ տուֆի պաշարներ, բազալտ, հրաբխային խարամ եւ ավազ:

Գյուղի բնակչության թիվը կազմում է 2862 մարդ : Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ:

Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:

Արդյունաբերության ոլորտում ունի սարքաշինական արտադրամաս:

Posted in Բնագիտություն

Տեղեկություն Հունաստանի պատմության մասին

Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք։ Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը։ Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը։ Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա։ Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը։

Աղբյուր

Posted in Uncategorized

Զատկական կերակրատեսակներ

1606_559874_279882185428186_100002192206421_615674_2026416332_nԶատիկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվում են ավանդական կերակրատեսակներ։

Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը ներկվում են արհեստական, լուծվող կերակրային ներկերով, գունավոր թղթերով, կամ կտորներով։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ, սուրճ կամ զաֆրան։

Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։

Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։dzuk

Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։

Ինչպես պատրաստել զատիկի տորթ

zatiki-tort

Պատրաստում ենք բիսկվիթ: Ձուն հարել շաքարավազի հետ: Խառնել ալյուրը, շարունակել հարել մինչև դառնա համասեռ զանգված: Խմորը երկու մասի բաժանել: Մի մասը լցնել յուղած կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և թխել խմորը 30-35 րոպե: Թխել երկու շերտը, հետո յուրաքանչյուրը կիսել մեջտեղից: Ստացվում է չորս շերտ: Կրեմը պատրաստելու համար թթվասերը խառնել շաքարավազի հետ մինչև այն լրիվ ձուլվի, բյուրեղիկներ չմնան: Սալորաչիրը լվանալ, չորացնել, մանր կտրատել: Ընկույզը մանրացնել: Առաջին շերտի վրա քսել թթվասերով կրեմը: Վրան տեղադրել սալորաչրի կեսը: Ծածկել երկրորդ շերտով: Քսել կրկին կրեմ, վրան լցնել ընկույզը և դնել հաջորդ շերտը: Նորից շերտը ծածկել կրեմով, լցնել սալորաչրի մյուս կեսը, դնել վերջին շերտը : Զարդարել պատրաստի նապաստակներով և կանաչ մաստիկայից պատրաստված խոտով: