Posted in Uncategorized

Անբերդ

Ամբերդ

Advertisements
Posted in Uncategorized

Արտանիշ լեռ

Առավոտյան ժամը 9-ին մենք ընկեր Սոնայի հետ շարժվեցինք դեպի Գեղարքունիքի մարզ` Արտանիշ լեռան բարձունքը հաղթահարելու:Ես որ հեռվից նայեցի այդ լեռը, մտածեցի,որ այդ լեռը շատ ցածր է և ես կկարողանայի վազվզելով և առանց հանգստանալու բարձրանալ:Դու մի ասա յեքա լեռ էր:20150921_135711 20150921_140331 Չորրորդ դասարանցիները թռչկոտելով բարձրանում էին, իսկ յոթերորդ դասարանցիները` լացելով:Ես նույնպես լացելով բարձրացա, բայց որ տեսա վերևից Սևանա լիճը ամբողջութամբ, միանգամից հոգնածությունս անցավ:  Շատ գեղեցիկ տեսարան էր:20150921_135521

Իջնելուց մի քիչ ավելի հեշտ էր քան բարձրանալուց:Հետո մենք միասին գնացինք մոտակա լողափ և մի լավ լողացինք: Բայց ոնց տենում էի, ոչ մեկ չգիտեր լողալ բացի ինձանից:

Շատ հետաքրքիր ճամփորդություն էր 🙂

Posted in Uncategorized

Իմ Հայրենագիտական ամառը

Բարև ձեզ:Ես Նարե Մելքոնյանն եմ:Սովորումեմ ,Մխիթար Սեբաստացի, կրթահամալիրում:

Ես այս ամառ հանգստացել եմ Սևանում:Սևանը գտնվում է Գեղարքունիքի մարզում:

Գեղարքունիքի մարզում շատ գյուղեր կային, օրինակ` Նորադուզը, Աղատը, Ախպարաձորը և այլն:Ես այնտեղ ամենաշատը հավանեցի

ջուրը, որովհետև այն մաքուր էր:Ես ամենաշատը չսիրեցի այնտեղի մլակներին: