Posted in Uncategorized

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը եւ դու
Հասկանալի եք լինում ավելի…

Advertisements
Posted in Uncategorized

Ընտանեկան ավանդույթներ

Այսօր ես կպատմեմ իմ ընտանեկան ավանույթների մասին:Մեր ընտանիքում ավանդույթ է դարձել ամեն շաբաթ գնալ տատիկիս և պապիկիս տուն:Ավանդույթ է նաև դարձել,որ սեղանի մոտ ամեն մեկն իր տեղն ունի:Մեր ընտանիքում մենք սուտ չենք խոսում և եթե մի վատ արարք ենք անում, խոստովանում ենք:Ավանդույթ է նաև, որ ես և եղբայրս ամեն օր երեկոյան դիտում ենք <<Թոմը և Ջերի>> մույտֆիլմը:

Posted in Ճամփորդություններ

Իմ աշնանային ճամփորդությունները

Ես իմ աշնանային արձակուրդների ընթացքում երկու ճամփորդության եմ մասնակցել իմ պապիկի հետ:Առաջինը՝ ես և պապիկս գնացինք Ուրցասար տիար Գևորգի, ընկեր Գոհարի և տիկին Կարինե Պետրոսյանի հետ:Ես չհավանեցի  Ուրցասարը, որովհետև Ուրցասար տանող ճանապարհը քարուքանդ և քարքարոտ էր:Մենք այնտեղ գնացել էինք, որպեսզի այցելեինք ճամբարականներին: Ճամբարականներից ես ոչ մեկին չէի ճանաչում և այդ պատճառով ես ընկերացա այդտեղի շան հետ: Ես նրան կուշտ կերակրեցի խաչապուրիներով և բազում փախլավաներով:Երկրորդ ճամփորդությունը եղավ դեպի Արայի լեռ: Հենց իջա ավտոմեքենայից, միանգամից ընկերացա մի մեծ գամփռի հետ:Այդ  շունը մեր հետ 2 ժամ քայլեց մինչև Ծաղկեվանք: Ճանապարհին ես նրան տվեցի իմ ամբողջ ուտելիքները:Վերջում նա մեր մոտ մի քիչ էլ մնաց և երբ հասկացավ, որ էլ ուտելիք չենք տալիս և մեզանից էլ օգուտ չունի, հեռացավ: Հետո, գալու ճանապարհին նա մեր հետ չեկավ: Այդ երկու ճամփորդությունից հետո ես հասկացա, որ միայն ու միայն շների հետ եմ ընկերություն անելու: