Posted in Երաժշտություն, Uncategorized

Գուշակիր մեղեդին

 

1.Հայր մեր

2.Զուլո

3.Հոյ իմ նազան

4.Խնկի ծառ

5.Երկինքն ամպել է

6.Զմբիկ, զմբիկ

7.Ջան վիճակ, ջան, ջան

8.Չեմ կարողանում երգի բառերը հիշել

9. Հոյ նարե

10.Եղնիկ

11.Կոտ ու կես

12.Պսակ ,պսակ

13.Եկեք ծեծենք….

14.Դան-դան դանեդան

15.Հեփ-հոփ

16.Գնացեք, տեսեք….

 

 

Advertisements
Posted in Մայրենի, Uncategorized

Իմ ռադիոնյութի ստեղծման ընթացքը

https://melqonyannareh.wordpress.com/2016/01/16/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF/

 

Անկեղծ ասած,  ես այս առակը առականի բաժնից ընտրեցի նրա համար, որովհետև այն կարճ էր: Ընթացքում ես  շատ առակներ չկարդացի: Ուղղակի ես նայում էի թե, որ մեկն էր կարճ և դա կարդամ: Թեկուզ, որ կարճ էր այդ առակը, բայց շատ լավն էր: Ես այդ առակից հասկացա, որ կան այնպիսի աշխատանքներ, որ պետք է խմբային անես: Չլինես գոռոզ և ինքդ քեզ միշտ կարծես ամենակարողի մեկը:

Ես խորհուդ կտամ, որ առականիները միշտ այսպիսի կարճ լինեն: Եթե երկար են լինում, մարդու հավեսը չի գալիս, որ կարդա: Եթե կարճ են լինում, մարդիկ ասում են.

Լավ, մի հատ բացեմ կարդամ:

 

Posted in Uncategorized

Սովորական կոտորակի իմաստը

Գնանք «Տաշիր Պիցցա» և պատվիրենք մի մեծ կլոր պիցցա ու խնդրենք նրանց բաժանել այդ պիցցան 4 հավասար մասերի: Յուրաքանչյուր մասը ամբողջ պիցցայի ¼ մասն է: Եթե երկու կտոր վերցնենք, ապա կունենանք ամբողջ պիցցայի կեսը ՝ 1/4 +1/4=2/4=1/2

Եթե երեք կտոր վերցնենք, ապա կունենանք պիցցայի 3/4 մասը, այսինքն չորս մասից 3-ը:

 

Կոտորակների գծի վերևի մասը կոչվում է համարիչ, իսկ ներքևի մասը՝ հայտարար:

 

Կոտորակների գումարումը և հանումը, եթե հայտարարները նույն թիվն են կամ հավասար են  

Գումարում

Եթե կոտորակների հայտարարները հավասար են, ապա ամեն ինչ շատ հեշտ է: Գումարում ենք համարիչները, իսկ հայտարարը նույնն է մնում:

2/5 +1/5 =3/5

1/4 + 3/4 = 4/4  Ընդհանրապես կոտորակի մեջտեղի գիծը բաժանման գիծ է՝ համարիչը բաժանվում է հայտարարի վրա: Ուրեմն 4/4 =1

3/4+5/4=8/4=2

2/11+3/11=5/11

Հանում

Մի համարիչից հանում ենք մյուս համարիչը, իսկ հայտարարը թողնում ենք նույնը:

3/5-2/5=1/5

5/13-2/13=3/13

Գումարում, եթե հայտարարները տարբեր են

Եթե հայտարարները տարբեր թվեր են, ապա պետք է նրանց բերել ընդհանուր հատարարի, 2/5+3/7 այս երկու կոտորակների ընդհանուր հայտարարը 35-է, որովհետև այն բաժանվում է և 5-ի և 7-ի վրա: Ուրեմն ընդհանուր հայտարարը 35-ն է, իսկ համարիչները ստանում ենք այսպես՝ 35:5×2=14   մյուսը՝ 35:7×3=15  Եղավ այսպես՝ (14+15)/35=29/35

 

Հանումը, եթե հայտարարները տարբեր են

Գումարման նման պետք է ընդհանուր հայտարարի բերել.

 

Կոտորակների կրճատում

 

11/121          Համարիչը և հայտարարը բաժանվում են 11-ի վրա: Պատ. 1/11

35/75         Համարիչը և հայտարարը բաժանվում են 5-ի վրա : Պատ  7/15

 

Posted in Uncategorized

Վախեցած հեռախոսը

Կար-չկար մի հեռախոս կար: Այդ հեռախոսը շատ խիզախ և համարձակ հեռախոս էր: Բայց մի օր նրա մեջ մի տարօրինակ բան առաջացավ: Երբ որ անծանոթ մարդ էր տեսնում, աչքին տարօրինակ կենդանիներ կամ հրեշներ էին երևում: Բայց բոլոր ընկերները նրան շարունակում էին շատ սիրել: Մի անգամ….
Ահա այստեղից էլ կսկսի մեր զարմանահրաշ պատմությունը:
Մի անգամ նրանց տուն եկավ մի ոստիկան: Հեռախոսի աչքերին երևաց մի կատաղած հրեշ: Այդ հրեշը իրականում մի բարի, շատ բարի ոստիկան էր:Այնքան բարի էր այդ ոստիկանը, որ կարող էր մարդասպան տեսնել և խղճալ նրան: Ահա այդ օրվանից հետո հեռախոսի մեջ ուժեղ վախ առաջացավ և սկսեց բոլորից վախենալ:

Posted in Uncategorized

Ամանորյա ֆոտոպատում

Այս տարի ես դիմավորեցի շատ ուրախ և բարձր տրամադրությամբ, որովհետև դեկտեմբերի 31-ին ուժեղ ձյուն տեղաց: Եղբայրս և ես հայրիկիս հետ այդ գիշեր գնացինք բակ և մի լավ խաղացինք: Իսկ տոնածառի մասին՝ էլ չասեմ, թե ինչ հավեսով ես և եղբայրս զարդարեցինք այն: Մի խոսքով՝ հույս ունեմ, որ ամբողջ տարին էլ այսպես ուրախ ու հավես կանցնի ինձ համար: Ասում են՝ ինչպես դիմավորում ես տարին, այնպես էլ այն կանցնի քեզ համար:

018     002

20160109_183913  Фото0160

 

Posted in Uncategorized

Տոնական մաղթանքներ

Ուզում եմ շնորհավորել բոլոր մարդկանց Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Թող որ այս կապիկի տարում կատարվեն բոլոր մեծերի և մանուկների երազանքները: Թող որ անհնարինը դառնա հնարավոր: