Posted in Uncategorized

Իմ Թումանյանը

Գիտե՞ք, ես ինչպես իմացա Հովհաննես Թումանյանի մասին:

Առաջին անգամ մայրիկս կարդաց Թումանյան, երբ ես մոտավորապես 3 տարեկան էի: Նա առաջինը ինձ համար կարդաց <Սևուկ ուլիկը> հեքիաթը: Հետո, երբ ես մեծացա, դարձա 6 տարեկան , արդեն ինքս էի կարդում և պատմում այդ հեքիաթը: Եթե ուզում էք լսել, սեղմե’ք այստեղ և դուք կիմանաք , թե ես ինչպես էի պատմում <Սևուկ ուլիկը>:

Հետո երբ մեծացա ու արդեն գնում էի դպրոց, սկսեցի հետաքրքրվել Թումանյանով: Արդեն շատ հեքիաթներ էի կարդում Թումանյանի գրած և նաև պատմում էի: Բայց ոչ միայն հեքիաթներ, այլ նաև բալլադներ,բանաստեղծություններ, պոեմներ եմ կարդում: Թումանյանի ստեղծագործությունները շատ լավն են հետաքրքիր, խորիմաստ: Ահա իմ առաջին Թումանյանը

 

Advertisements
Posted in Uncategorized

Առակ. Ուսուցիչը և աշակերտները

— Քեզանից մարդ դուրս չի գա, — զայրացած ուսուցիչը նետեց իր «մարգարեությունը» աշակերտին։

— Իսկ ձեզանից արդեն դու՞րս է եկել ուսուցիչ, — տխուր հարցրեց աշակերտը։

 

Վերլուծություն

Մինչև քեզ չնայես մի թերագնահատիր մարդկանց: Միգուցե դու նրանցից վատն ես: Երբեք մի վիրավորիր մարդկանց անգամ եթե նրանք քեզ չեն սիրում:

 

Posted in Անգլերեն, Uncategorized

Black Kiddy

Ես Նարե Մելքոնյանն եմ՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորող: Այս ֆիլմը ես ձայնագրել եմ մայրիկիս հետ: Ես ինքս եմ Paint ծրագրով նկարել նկարները, իսկ մայրիկս AVS ծրագրի օգնությամբ ֆիլմը պատրաստել է: Ձայնագրման ընթացքը շատ ուրախ անցավ: Մեր ծիծաղը անընդհատ խանգարում էր, որ մինչև վերջ կարողանայինք ձայնագրել: Բայց վերջը ստացվեց 🙂

Posted in Uncategorized

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

 Վերլուծություն
Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ասում է, որ ինչ որ մեկին մի շատ հրաշալի լուր, հայտնություն է եկել և նա շատ է ուրախացել: Նա իր ամենալավ բառերը օգտագործել էր, որ գովի այդ հայտնությունը: Նրա տխուր հոգին ուրախացրեց այդ հայտնությունը: