Posted in Uncategorized

Ճամփորդություն դեպի Թալին

Թալինի բերդ. ի~նչ գեղեցիկ բերդ է: Ինչ գեղեցիկ է հնչում` (Թալին): Շատ հետաքրքիր և հիշարժան ճամփորդություն էր: Այցելեցիք հինգ տաբեր տեղեր, խաղացինք շատ խաղեր:  Այնտեղ մի մութ տեղ կար: Եթե ոչ մեկը լապտեր չբերեր , բոլորս հիմա վնասվածքներ կստանայինք: Մութ և անլույս տեղեղերում մարդ բան չի տեսնի միանգամից կընկնի: Օրինակ` ես  լապտեր չէի բերել:Ես մտածում էի, որ բոլորը կբերեն և ես ամեն ինչ կտեսնեմ, բայց սխալ էի տեսնում: Համարյա բոլորը իմ պես էին մտածում:

Բարձրացանք Թալինի բերդը: Արտասանեցինք Չարենցի Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը: Հետո այցելեցինք երկու եկեղեցի: Մեկը ` Սուրբ Կաթողիկե եկեղեցին էր: Այնտեղ եկեղեցու մոտերքում  մենք թաքնվոցի էինք խաղում: Որոշ երեխաներ թաքնվում էին եկեղեցում, որոշներն էլ եկեղեցուց դուրս:  Այնտեղ մենք մեր ուտելիքը դնում էինք քարե սեղանների վրա և նստում էինք քարե աթոռների վրա: Մենք կարծես հայտնվել էինք քարե դարում: Ինձ հաճելի էր հայտվել այնտեղ: Ահա այսպիսի ուրախ ճամփորդություն:  

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկայի կիրառումը կյանքում

Կիրառական մաթեմատիկան մաթեմատիկա գիտության և կոնկրետ մասնագիտական բնագավառի գիտելիքների համադրւթյոունն է։ Կիրառական մաթեմատիկա տերմինը նկարագրում է մասնագիտություն, որում մաթեմատիկոսները աշխատում են գործնական խնդիրների վրա՝ մաթեմատիկական մոդելների ձևակերպման և ուսումնասիրման միջոցով։

Մաթեմատիկան այն գիտելիքների ու հմտության ամբողջությունն է, որն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:

մատեմ

 

Մաթեմատիկայի կիրառումը առօրյա կյանքում շատ օգտակար է: Օրինակ` եթե դու չիմանաս մաթեմատիկան, չես կարողանա տուն կառուցել, թվերն իրար գումարել: Երբ մեծանաս, կհասկանաս, որ եթե դու փոքր ժամանակ չսովորեիր մաթեմատիկա առարկան, չէիր կարողանա կյանքում հաշվարկներ անել: Եթե դու հիմա թվերն իրար հաշվիչով ես գումարում, իմացի՛ր, որ դու պիտանի մարդ չես դառնա: Գիտե՞ք՝ հիմա այնպիսի մարդիկ կան, որ դժվարանում են տառերը կամ թվերը հաշվել: Դա մեզ բոլորիս հուշում է, որ փոքր տարիքում շատ վատ է տվյալ մարդը սովորել:Եթե դուք ուզում եք երգիչ դառնալ, կամ դերասան, կամ բժիշկ, դուք չեք ընդունվի համապատասխան հաստատություն, եթե լավ չսովորեք:

Գիտե՞ք՝ եթե դուք չիմանաք մաթեմատիկան, չեք կարողանա խանութում ինքնուրույն առևտուր անել, կամ էլ, եթե վատ իմանաք, շատ հնարավոր է, որ ձեզ խաբեն հաշիվների մեջ և դուք չհասկանաք, որ ձեզ խաբել են: Կամ չեք կարողանա տուն կառուցել: Տուն կառուցելու համար պետք է աղյուսների չափը իմանալ, որ դրանք կարողանաք կրկնօրինակել և մեծ տուն պատրաստել: Երբեմն երեխաները ասում են, թե պետք չէ սովորել. սովորելը անիմաստ տանջանք է:Բայց դա այդպես չէ:
Դու պետք է սովորես ու, կարևորը, լավ սովորես, որ այս կյանքում շատ լավ ու շատ շատերի համար պիտանի մարդ դառնաս ու քեզ մի տեսակ կարևորված մարդ համարես:

Posted in Uncategorized

Ճահիճներ

 

Ճահիճներն ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդներով (հետագայում փոխարկվում են տորֆի) ծածկված ցամաքի տեղամասեր են: Տորֆաշերտի 30 սմ և ավելի հաստության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, իսկ պակասի դեպքում՝ ճահճացած հողեր: Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ գետնի վրա ջրերի լճացման (երբ ստորգետնյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով: Դժվար գազափոխանակության պատճառով ճահիճներում օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում, և դժվարանում է բուսականության զարգացումը: Ըստ սնուցման ձևի ու բուսականության տիպերի՝ ճահիճները լինում են ցածրադիր (էվտրոֆ)՝ սնվում են ստորգետնյա և գետերի ջրերով, համեմատաբար հարուստ են սննդարար նյութերով, տարախոտաբոշխային ու եղեգնաորձախոտային բուսականությամբ, բարձրադիր (օլիգոտրոֆ)՝ սնվում են մթնոլորտային տեղումներով, հանքանյութեր քիչ են պարունակում, անցումային (մեզոտրոֆ)՝ բուսականությունն օրգանական նյութերի կուտակման հետևանքով կորցնում է կապը ստորգետնյա ջրերի հետ և փոխարկվում է սֆագնային մամուռների:

Ճահիճներում տորֆի միջին աճը 1000 տարվա ընթացքում մոտ 1 մ է:

ՀՀ-ում ճահիճների փոքր տարածքներ հանդիպում են Տաշիրի գոգավորությունում, Մասրիկի դաշտում, Արգիճիի հովտում և այլուր: Ճահիճներից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ, բժշկության մեջ՝ տորֆաբուժության նպատակով: Ճահիճները, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում: Սակայն չորացման աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրանց բոլոր հնարավոր հետևանքները: Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճահիճների չորացման պատճառով ՀՀ տարածքից հեռացել են բազմաթիվ արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտը, կիզխոտը, Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր:

 

Posted in Uncategorized

Սառցադաշտեր