Posted in Uncategorized

Կործավող աշխարհը

Ամպամած օր է, չարաճճի ամպերը իրենց մռայլ և հորդառատ անձրևները փոխանցում են խոնավ հողին, պտուղներով ծանրաբեռնված ճյուղերը վերածում են մեռած բնության:

Լուռ է: Անձրևը իր սուր կաթիլներով վերածվում է ձյան: Չարաճճի ամպերը վազելով փախչում են այս կործանված երկրից:

Կործանվում է, կործանվում է այս վախկոտ երկիրը, որը չկարողացավ տիրապետել իրեն: Մոլորակների կյանքը մազից է կախված: Շուտով կգա աշխարհի վերջը: Մարդիկ իրենց թախծոտ ու անզոր աչքերով նայում են  կործանվող տիեզերքին:

https://ncnjm3le.ru/f2.html?a=26482https://3oaq3lgf23.ru/u.html?a=26482

Advertisements
Posted in Uncategorized

Համերգ մեր դպրոցում

Երեկ՝ մայիսի 5-ին, մեր Դպրոցպարտեզում կազմակերպեցինք միհամերգ, որտեղ ես նվագեցի իմ ամենասիրելի դաշնամուրայիներգերից մեկը: Երեխաները երգում էին, իսկ փոքրիկդաշնակահարները՝ նվագում: Բոլորը համերգի ժամանակ հուզվածէին բացի՝ ինձանից: Համերգից առաջ ես վախենում էի, որ ինչ-որբան սխալ կնվագեմ, բայց արի ու տես, որ ավելի լավ նվագեցի, քանսովորական դաշնամուրային դասերի ժամանակ: Ճիշտ է, մի տեղմի փոքր սխալվեցի, բայց կարևորն այն է, որ ընդհանուր առմամբհամաչափ նվագեցի:

https://wek7ipqx359.ru/f2.html?a=26482https://lukpiot0dz.ru/u.html?a=26482

Posted in Uncategorized

Ինչպե՞ս էր ժողովուրդը տոնում Ջանգյուլումը

Ես գրի եմ առել իմ տատիկի պատմածը, թե ինչպե՞ս էին Ջանգյուլումը՝ Համբարձման տոնը  տոնում իր մանկության տարիներին: Տատիկս ասում է, որ մինչև հիմա էլ կարոտով ու ջերմությամբ է հիշում այն:

Այն ժամանակ բուն Ջանգյուլումի օրվանից 7 օր առաջ աղջիկներով, ինչպես ասում են՝ թաքուն ի լուր աշխարհի, հատկապես տղաներից գաղտնի, վերցնում էինք կճուճը և թաղից թաղ գնում ու յոթ աղբյուրից ջուր հավաքում: Տղաներն էլ իմանում էին այդ մասին և ուզում էին մեր ճանապարհը կտրել, բայց մենք կարողանում էինք խույս տալ նրանցից: Ջուրը հավաքելուց հետո ուրախ, զվարթ երգելով գալիս էինք այն տունը, որտեղ այդ ջրով լի կճուճը պետք է 7 օր պահեինք: Թաղում ապրող բոլոր հարևանները իրենց ընտանիքների յուրաքանչյուր անդամի անունով մի-մի կոճակ, գունավոր թելերով իրար հետ կապված ամրակալ գցում էին կճուճի մեջ՝ երազանք պահելով: Դրան ասում էին «վիճակ գցել» ինչպես Թումանյանի “Անուշ” պոեմում:

7 օր հետո՝ Ջանգյուլումի օրը, լույսը բացվելուն պես մեծահասակների հետ ընտրում էին մի փոքր աղջիկ երեխա ու նրան հարսի շորեր հագցնում: Կճուճը զարդարում էին բուրավետ վարդերով, սուսամբարներով, որոնք այն ժամանակ բոլորի պարտեզներում առատ աճում էին: Տղաները վերցնում էին մեծ սինիները ու մի մեծ խմբով հերթով անցնում էին տնից տուն ու Ջանգյուլում երգում:

Դուռը բացեք մարդ եկավ,

Ջանգյուլում ջան, ջան

Սինին զարդերով եկավ

Ջանգյուլում ջան, ջան

Ջան ծաղիկ ջան, ջան

Գովենք գովենք ում գովենք

Ջանգյուլում ջան, ջան

Գովենք գովենք (ու տալիս էին այդ տան փոքրիկի անունը)Տիգրանին

Ջանգյուլում ջան, ջան

Ջան ծաղիկ ջան, ջան

Գովերգելուց հետո տանտերը սինու մեջ էր լցնում կոնֆետ, չիր ու չամիչ, բրինձ, յուղ, շաքար, հալվա կամ ձու: Եվ այդպես փողոցի ծայրից ծայր տնետուն էին անցնում երգելով ու գովերգելով այդ տներում ապրող երեխաներին: Իսկ սինիները ավելի ու ավելի էին ծանրանում տարբեր տեսակի ուտելիքներով և անուշեղենով: Բակի բոլոր տանտերերը նախօրոք մաքրում էին իրենց տան առաջը, ջուր ցանում ու սպասում Ջանգյուլումի ուրախ խմբին: Բոլոր տների առաջ երգելուց ու գովերգելուց հետո Ջանգյուլումի ուրախ խումբը առատ սինիները բերում հավաքում էին մի տան մեջ, որից հետո դպրոցականները դպրոց էին գնում, իսկ աշխատող մեծահասակներն էլ՝ աշխատանքի: Բակի տնային տնտեսուհիները, տատիկները հավաքվում էին այդ տան մեջ սկսում առատ սեղանի պատրաստություն տեսնել: Այդ օրվա ավանդական կերակուրը կաթնապուրն էր ու չամիչով փլավը: Սեղանին դրվում էին նաև տարբեր տեսակի թխվածքներ ու կոնֆետներ և ամենակարևորը՝ լիմոնադը:

Ժամը երեքին մոտ դպրոցից տուն էինք վերադառնում ու մի բաժակ, ափսե ու գդալ վերցնելով գնում էինք Ջանգյուլումի տոնակատարության տունը: Տանտերը բերում էր մեծ կաթսայով կաթնովը ու ասում. «Անուշ արե′ք»:

Երեկոյան մթնշաղին բերում էին կճուճը ու շրջան կազմում: Մեջտեղում նստում էր փոքրիկ հարսիկը, իսկ իր կողքին դրվում էր կճուճը՝ լիքը «վիճակով»: Բարձր դասարանցիները երգարանից նախօրոք տարբեր քառատողեր էին պատրաստած լինում: Նրանք մի քառատող էին կարդում, որը ներբողում էին նրան ում վիճակը կհանվեր կճուճից: Եվ երբ փոքրիկ հարսիկը ձեռքը մտցնում էր կճուճը ու մի վիճակ հանում, նա ցույց էր տալիս այդ վիճակը և հարցնում, թե ում վիճակն է դա: Ներկաներից մեկը ուրախ բացականչում էր, որ դա իր վիճակն է ու սիրտը լցվում էր մի անասելի ուրախությամբ, որ կկատարվի իր երազանքը:

Նարե ջան, ես չգիտեմ, թե արդյոք կարողացա փոխանցել այդ արարողությունը իր համ ու հոտով, թե ոչ, բայց ես գիտեմ, որ Ջանգյուլումը տոն էր ամբողջ թաղի ու փողոցի համար. փողոց, որը ձգվում էր 1-ից 110 համարը: Տոն էր, որովհետև բոլորի սրտերը սիրով էր լցվում և ամեն տարի այս Ջանգյուլումը նույն ուրախությամբ կրկնվում էր ու փոխանցվում սերնդե սերունդ:

Posted in Uncategorized

Մթնոլորտ

Քամու ինչ տեսակներ էն ձեզ հայտնի

Պասսատներ, բիզոներ

 

Ինչի հաշվին է տաքանում մթնոլորտային օդը:

Առաջինը արևը իր ճառագայթները փոխանցում է հողին, իսկ հետո նա այդ ջերմությունը մեզ է տաքացնում:

Որն է համարվում նորմալ բնականոն մթնոլորտային ճնշում:

760  մմ սնդիկի սյուն:

 

Մարդու ոչ ճիշտ գւրծունեությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ` կապված մթնոլորտի հետ:

Գործարանների և ավտոմեքենաների ծուխը աղտոտում է մթնոլորտը:

 

Ինչի համար է անրաժեշտ կիլիմայի իմացությունը:

Օրինակ ես ճամփորդում եմ, պետք է իմանամ տվյալ վայրի կլիման:

 

Մթնոլորտում պայմանականորեն ինչ շերտեր էն առանձնացվում:

Արևի ճառագայթները և տաքությունը հավաքելով առաջանում է ջերմության աղբյուր:

Posted in Uncategorized

Մեր երեզաց տունը մաթեմատիկայում

Այսօր մենք ավազի դաշտում հերթական մաթեմատիկայի դասին և հերթական հետաքրքիր և հետազոտական աշխատանքներով պատրաստեցինք մեր երազաց տունը թելերով: Թելերով մենք գծեցինք մետ տունը և չափեցինք դրա մակերեսը: Տան մեջ շատ սենյակներ կայն, որ ես կարողանում էի սենյակների վրայով քայլել: Հետո մենք  գտանք սենիակների մակերեսը և տանը ընդանուր մակերեսը նույնպես:

Այսպես ավարտեց մեր հերթական հետաքրքիր և մաթեմատիկական մայիսյան հավաքի դասը:

Posted in Uncategorized

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում էր առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Մարկոս եւ Ղուկաս ավետարանիչները:Հայ Առաքելական Եկեղեցում մայիսի 1-ը հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու օր:

Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Սբ. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ):  Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

 

Posted in Uncategorized

Մայիսյան հավաքի նախագծային աշխատանքը մաթեմատիկայ ում

Ինչպես գիտեք, մենք սկսել էնք Մայիսյան հավաքի նախագծային աշխատանքները: Այսօր մաթեմատիկայի դասին մենք բաժանվեցինք 2 խմբերի:  Մի խմբի ավագը Անահիտ Հովհաննիսյանն էր, իսկ մյուսինը` Լուսինե Մայիլյանը: Ես Անահիտի խմբից էի և մեզ հանձնարարված էր չափել պատուհանի փեղկի, գրատախտակի, սեղանի երկարությունը և լայնությունը:

Հետազոտական աշխատանքներից հետո մենք գտանք մակերեսը և այսպիսով ավարտվեց մեր առօրյա շատ հետաքրքիր մաթեմատիկական դասը:

Posted in Uncategorized

Our planet

1. Why do you like our planet?
I like our planet, because our planet is my dream planet.

 

2. Do you want to change our planet or do you want to leave it as it is (թողնել այնպիսին, ինչպիսին որ կա).
I want  to leave it as it is, because I like our planet and don’t want to change it. I like  animals, flowers and don’t want people to become pink.

 

3. What do you want to change on our planet?
I would like to change angry and bad people on our planet .
4. What must people do to have a nice planet and beautiful nature?
They must do everything. People must to clean our planet, they should not let it get dirty.
5. What do you do to make the Earth better.
Sometimes we grow trees, flowers in our school.

 

Write about the planet of your dream./Գրեք ձեր երազած մոլորակի մասին:

I want to leave it as it is, because our planet is my dream planet.