Posted in Uncategorized

Մաթեմատիկա 28.11

  1. Լրացուցիչ առաջադրանքներ (տանը)
  2. Հաշվե՛ք.

Հաշվե՛ք.
ա) +22 : (–2)=-11                բ) –21· (–6)=+126              գ) 10 ·  (–52)=-520
դ)  0· (–3365)= 0              ե) –56 + (-63)= -119              զ) –64 + (+17)=-47
է) -5 – (-93)=  +88                 ը)0-(-6)=  +6                  թ) 11· (-9)=-99
ժ) (-121)+33=-88                  ի)39-(+49)=-10               լ)101+(-21)=+80

  1.  Հաշվել, օգտվելով զուգորդական կամ բաշխական օրենքից.

ա) +13+ (–27+105)=91                              բ) –2· (–5+210)= -410
դ)  0· (–3)+(-3) ·13=0+(-39)=-39                ե) –6 + (+6-63)= -63

գ) 11 ·  (10 ·(–52))= -5720

զ) –84:(4-42)=-21+2=-19

Advertisements
Posted in Uncategorized

Սիրտը վիպակի վերլուծություն

Իմ կարծիքով այս բոլոր պատմությունները ընդգրկվել են <<Սիրտը>> վիպակի մեջ, որովհետև այս բոլոր գլուխները սիրով լի պատմություններ են, և ամեն գլուխը իր առավելությունն ունի մյուս գլուխի հանդեպ:  Ես չեմ կարող այս բոլոր պատմությունները վերլուծել մեկ- մեկ, բայց մեկ բառով կանվանեմ <<Սիրտը>>:

Posted in Uncategorized

Իմ ընկեր Գարրոնեն

Մեր արձակուրդը ընդամենը երկու օր էր, բայց ինձ թվում էր՝ շատ վաղուց չեմ տեսել Գարրոնեին: Որքան լավ եմ ճանաչում նրան, այնքան ավելի է դուր գալիս ինձ, ինչպես և մյուս տղաներին։ Միայն ամենահանդուգն տղաները չեն սիրում Գարրոնեին, որովհետև նրա ներկայությամբ չեն համարձակվում անկարգություն անել։

Հենց որ մեծ տղաներից մեկը հարձակվում է փոքրիկի վրա, սա ճչամ է «Գարրոնե՜», և հալածողն ստիպված կանգ է առնում։

Գարրոնեն շոգեքարշի մեքենավարի տղա Է։ Նա ուշ է դպրոց ընդունվել, որովհետև ամբողջ երկու տարի հիվանդ է եղել։ Գարրոնեն ամենաբարձրահասակը, ամենաուժեղն ու հաղթանդամն է դասարանում. նրա համար հասարակ բան է մի ձեռքով աշակերտական սեղանը բարձրացնելը։ Նա միշտ ինչ-որ բան է ծամում և շատ բարի է։ Ինչ էլ որ խնդրես նրանից` մատիտ, ռետին, մի թերթ թուղթ, գրչահատ, նա այդ բոլորն իսկույն կտա կամ նույնիսկ կնվիրի. դասերի ժամանակ չի խոսում ու չի ծիծաղում, այո զգաստ նստում է աշակերտական սեղանի ետև, չնայած հազիվ է տեղավորվում այնտեղ։ Միշտ նստում է կորացած և գլուխն ուսերի մեջ քաշած։ Երբ նայում եմ նրան, ժպտում է ու աչքերն այնպես կկոցում, կարծես ուզում է ասել. «Դե, ես ու դու ընկերներ ենք, չէ՞, Էնրի՛կո»։

Բայց դրա հետ միասին Գարրոնեն շատ ծիծաղելի տեսք ունի, ինքը խոշոր ու գեր է, իսկ բաճկոնը, շալվարը, թեվքերը շատ նեղ են ու կարճ նրա համար: Մազերը կարճ խուզած են, գլխարկը չի մնում գլխին, կոշիկները կոպիտ են, իսկ փողկապը պարանի պես ոլորված։ Սիրելի՜ Գարրոնե։ Բավական է մի անգամ նայես դեմքին, որպեսզի սիրես նրան իսկ ամենափոքրերը երազում են նստել նրա հետ նույն նստարանին։ Գարրոնեն շատ լավ գիտե թվաբանություն։ Նրա գրքերը կապված են կաշեփոկով։ Նա սադափե կոթով մի փոքրիկ դանակ ունի, որ անցյալ տարի գտել է զինվորական հրապարակում: Այդ դանակով մի անգամ մինչև ոսկորը կտրել էր մատը, բայց դպրոցում այդպես էլ ոչ ոք չիմացավ այդ մասին, տանն էլ ոչինչ չասաց` ծնողներին չանհանգստացնելու համար։ Նա չի բարկանում, երբ կատակ են անում հետը, բայց եթե պնդում է մի բան, իսկ նրան ասում են, թե դա ճիշտ չէ, այդ ժամանակ՝ վայն եկել է ու տարել:Աչքերն սկսում են վառվել, ու ձեռքով այնպես է խփում սեղանին, որ քիչ է մնում ջարդուփշուր անի։

Շաբաթ օրը առավոտյան փողոցում առաջին դասարանցի մի աղջիկ լաց էր լինում, որովհետև նրանից խլել էին մի սոլդո։ Այդ ժամանակ Գարոնեն նրան տվեց իր սոլդոն և հետո փող չմնաց, որ տետրակ գնի։

Արդեն երեք օր է, որ նա, մոր ծննդյան օրվա առթիվ նամակ է շարադրում։ Նամակը պետք է բաղկացած լինի ութ էջից, իսկ լուսանցքները Գարրոնեն ուզում է նկարազարդել։ Նրա մայրը հաճախ է գալիս տղայի ետևից, շատ համակրելի կին է, որդու նման բարձրահասակ է ու գեր։ Ուսուցիչը մերթ ընդ մերթ նայում է Գարրոնեին և կողքից անցնելիս թփթփացնում ծոծրակին, ինչպես մի լավ ու հեզ ցլիկի։

Ես շատ եմ սիրում Գարրոնեին։ Ինձ համար շատ հաճելի է, երբ նա բռնում է ձեռքս իր մեծավարի, խոշոր ձեռքերով։ Ես համոզված եմ, որ նա կյանքը կտա ընկերոջը փրկելու, դա այնպես պարզ երևում է նրա աչքերից:

Ու չնայած միշտ բարձր է խոսում ու մի քիչ կոպիտ տոնով, բայց ձայնի մեջ այնպիսի բարի նոտաներ են հնչում, որ իսկույն զգացվում է, թե ինչ բարի սիրտ ունի։

 

 

Posted in Uncategorized

Ծխնելույզ մաքրող տղան

Երեկ երեկոյան գնացի աղջիկների դպրոց, որը մեր դպրոցի կողքին է, որպեսզի պադուացի տղայի մասին պատմվածքը տամ իմ քրոջ՝ Սիլվայի ուսուցչուհուն, որովհետև նա ուզում էր դա կարդալ։ Այս դպրոցում վեց հարյուր աղջիկ է սովորում։ Երբ հասա դպրոց, նրանք նոր էին դուրս գալիս, ուրախանալով, որ վաղը, բոլոր սրբերի օրը, դաս չպետք է լիներ։ Եվ այստեղ մի հետաքրքիր բան տեսա։ Հենց դպրոցի դիմաց, փողոցի մյուս կողմում, երեսով դեպի պատը շուռ եկած, ձեռքերով դեմքը ծածկած կանգնել էր ծխնելույզ մաքրող փոքրիկ մի տղա։ Նրա այտերն ու ճակատը մրաթաթախ էին, ձեռքին պահել էր իր պայուսակն ու ավելը և, հեծկլտալով, դառնաղի լաց էր լինում։ Երկրորդ դասարանցի երկու թե երեք աղջիկ մոտեցան նրան ու հարցրին.

— Ինչո՞ւ ես այդպես լաց լինում։

Բայց նա չպատասխանեց ու շարունակեց հեկեկալ։

— Ասա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լալիս,— շարունակեցին հարցնել աղջիկները։

Այդ ժամանակ նա բաց արեց իր մանկական դեմքն ու կմկմալով պատմեց, որ այսօր մաքրել է մի քանի տների ծխնելույզներ ու վաստակել երեսուն սոլդո, իսկ հետո կորցրել է. դրամները վայր են ընկել գրպանի ծակից, ահա այդ ծակը, և հիմա ինքը վախենում է տուն գնալ առանց փողի։

— Տերս ինձ կծեծի,— վերջացրեց իր խոսքը և հուսահատված նորից երեսը ծածկեց ձեռքերով։

Աղջիկները կանգնել էին մտախոհ ու նրան էին նայում։ Այդ ժամանակ նրանց մոտեցան նաև ուրիշ աղջիկներ, մեծ ու փոքր, հասարակ հագնված ու սինյորաներ, բոլորնրն էլ պայուսակներով։ Մեծ աղջիկներից մեկը, որի գլխարկի վրա երկնագույն փետուր կար, գրպանից հանեց երկու սոլդո և ասաց.

— Ես միայն երկու սոլդո ունեմ, բայց եկեք հավաքենք։

— Ես Էլ երկու սոլդո ունեմ,— արձագանքեց կարմիր շրջազգեստով մի ուրիշ աղջիկ,— եթե մեզնից ամեն մեկը մի բան տա, մենք, իհարկե, կհավաքենք երեսուն սոլդո։

Ու չորս կողմից լսվեցին.

— Ամա՛լիա, Լուիջի՛նա, Աննի՛նա, մի սոլդո՜։ Ո՞վ ունի սոլդո։ Ահա՛, էլի մի սոլդո:

Շատերն իրենց մոտ ծաղիկներ կամ տրակներ գնելու փող ունեին, բայց դրտնք էլ հասան ծխնելույզ մաքրող տղային: Իսկ ոմանք էլ, ամենափոքրիկները, նրան էին մեկնում նույնիսկ մի քանի չենտեզիմո[1]:

Երկնագույն փետրավոր գլխարկ ունեցող աղջիկը հավաքում էր դրամներն ու բարձրաձայն հաշվում.

— Ութ, տաս, տասնհի՜նգ։

Բայց դա քիչ էր։ Այդ ժամանակ մոտեցավ ևս մի աղջիկ, ամենամեծերից, որ ավելի շուտ ջահել ուսուցչուհու էր նման ու միանգամից տվեց կես լիրա։ Դա ընդունվեց բարձրաձայն հիացմունքով։ Սակայն դեռ հինգ սոլդո պակասում էր։

— Ահա գալիս են չորրորդ դասարանի աշակերտուհիները, նրանք երևի փող կունենան,— ասաց աղջիկներից մեկը։

Չորրորդ դասարանցիները մոտեցան, և ամեն կողմից թափվեցին սոլդոները:

Բոլորը կուտակվել էին ծխնելույզ մաքրող փոքրիկ աղայի շուրջը, և հաճելի էր տեսնել, թե նա ինչպես էր կանգնել՝ շրջապատված այդ բոլոր գույնզգույն շրջազգեստներով, փետուրներով, ժապավեններով ու գանգուրներով։ Երեսուն սոլդոն վաղուց հավաքված էր, իսկ աղջիկները դեռ թափում ու թափում էին փողը։ Բոլորովին փոքրիկները, որոնք փող չունեին, մեծերի արանքներով առաջ էին խցկվում ու տալիս իրենց ծաղկփնջերը, որպեսզի իրենք ևս մասնակից լինեն դրամի հանգանակությանը։

Հանկարծ դուրս վազեց բարապան կինը և գոչեց.

— Սինյորա վարչուհին։

Աղջիկները ճնճղուկների երամի նման թռան չորս կողմ, և ծխնելույզ մաքրող փոքրիկ տղան մենակ մնաց փողոցում։ Նա երջանիկ էր։ Տղան սրբում էր իր թաց աչքերը, նրա ձեռքերը լիքն էին դրամով, բաճկոնի կոճականցքերում, գրպաններում, գլխարկի ժապավենի տակ ծաղկեփնջեր էին դրված, ոտքերի տակ գետինը ծածկված էր ծաղիկներով:

Posted in Uncategorized

Джермук

Джермук очень хороший город. Там много санаторий и дома отдыха. Минеральная вода «Джермук» любят все Армяне. Летом много людей приезжают в Джермук. Я никогда не была в Джермуке.    Джермук находиться в Сюнике.

Posted in Uncategorized

Հաստատուն մագնիսներ: Երկրի մագնիսական դաշտը

Մագնիսական երևույթները, ինչպես և էլեկտրական երևույթները, մարդկության հայտնի էին դեռ շատ վաղ ժամանակներից: Մ. թ. ա. VI դարում արդեն գիտեին երկաթե իրերը դեպի իրեն ձգող հանքատեսակի մասին, որին անվանում էին «չու-շի», այսինքն՝ սիրող քար:

tes3tes1

Հետագայում այն անվանեցին բնական մագնիս, քանի որ, երկաթաքարի մեծ քանակներ հայտնաբերվեցին Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի շրջակայքում: Մագնիս նշանակում է «Մագնեսիայից բերված քար»:Ուսումնասիրելով բնական մագնիսները մարդիկ ծանոթացան մարմինների մագնիսական հատկությունների և մագնիսական երևույթների հետ:

Այժմ հայտնի է, որ բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են: Մագնիսները կարող են լինել թե բնական թե արհեստական:

Հաստատուն մագնիսները ձգում են երկաթ կամ երկաթի համաձուլվածք պարունակող մարմինները և չեն ձգում փայտից, ապակուց, գունավոր մետաղներից և այլ նյութերից պատրաստված առարկաները:

2016-1

 

 

Posted in Uncategorized

Մաթեմատիկա 23.11

 

  1. Հաշվե՛ք.
    ա) 18 : (–3) – 22 : (–2) + (–12) : 4=+2

գ) (33 : (–3) – 40 : (–8)) : (–3)= +2

բ) –54 : (–9) + 36 : (–4) – 25 : (–5)=+6 -9 +5=+2

դ) (-77 : 11 + 32 : (–16)) : (–5)=(-7 -2 ) : -5= 1,4/5

ե) –99 : (72 : (–9) + 105 : (–35))=-99(-8 -3)=-99:-11=+9

զ) –24 : (–16 : (–4) + 64 : (–8))=-24:(+4 -8 )=-24:-4=+6

 

Հայտնի են բաժանման հետևյալ հատկությունները.(a + b) : c = a : c + b : c, (a · b) : c = (a : c) · b:
Ստուգե՛ք, որ այս հարաբերակցությունները ճիշտ են հետևյալ ամբողջ թվերի համար.

ա) a = 10, b = 5, c = –1,

(10+5):-1=10:-1+5:-1

-15=-15

Posted in Uncategorized

Ազնիվ արարք (առաջադրանքեր)

Բացատրիր`

կճեպ-կլեպ

քրքջալ- Խրխինջ արձակել, վրնջալ:

սարսափահար-սարսափ՝ երկյուղ ազդող, երկյուղալի, ահռելի:

կարեկցանք-նույնն է՝ Կարեկցություն

սսկվել-լռել, պապանձվել:

քրթմնջալ-քթի տակին փնթփնթալ

ողորմելի-խղճալի, խիղճ՝ գութ շարժող, գթալու արժանի

կզակ- ծնոտ, դունչ

հարկադրել-պարտադրել, բռնադատել, ստիպել մի բան անել

կցկտուր-անկաաակից, անկապ, անշաղկապ

  • — Ես ձեզ ներում եմ։ — Համաձա՞յն ես ուսուցչի խոսքերի հետ, դու ի՞նչ կանեիր նրա փոխարեն:

Այո համաձայն եմ: Ես նույն կերպ կվարվեի:

Posted in Uncategorized

Իմ ընկերները

Ամենից շատ ինձ դուր է գալիս այն աշակերտը, որ նամականիշ ուղարկեց կալաբրիացի տղային։ Անունը Գարրոնե է։ Նա դասարանում ամենամեծն է. գրեթե տասնչորս տարեկան։ Խոշոր գլուխ ունի ու լայն թիկունք: Նա շատ բարի է, դա երևում է նրա ժպիտից։ Բայց ինձ միշտ թվում Է, թե նա մեծ մարդու մտքեր ունի։ Այժմ ես արդեն գիտեմ գրեթե իմ իմ բոլոր ընկերներին։ ինձ շատ է դուր գալիս նաև դարչնագույն ֆուֆայկայով ու կատվամորթ բերետ դնող Կորետտի անունով մի ուրախ տզա։ նրա հայրը փայտավաճառ է։ 1866 թվականի պատերազմի ժամանակ նա զինվոր է եղել արքայազն Ումբերտոյի[7] բանակում և, ասում են, արիության համար երեք մեդալ Է ստացել։

Մեզ հետ է սովորում նաև թուլակազմ, նիհար ու գունատ դեմքով սապատավեր խեղճ Նելլին:

Մի ուրիշ տղա՝ Վոտինին, միշտ լավ է հագնվում և այնքան մաքրասեր է, որ նրա կոստյումի վրա նույնիսկ փոշու մի հատիկ չես գտնի։

Իմ առջևի նստարանին նստում է մի տղա, որին «Աղյուսիկ» են ասում, որովհետև նրա հայրը որմնադիր է։ Աղյուսիկը խնձորի պես կլոր դեմք ու տափակ քիթ ունի։ Նա հիանալի «նապաստակի դնչիկ» է սարքում։ Բոլորը խնդրում են, որ նա այդպիսի ծամածռություն անի ու ծիծաղում են: Նա ունի մանր կտորներից կարած մի գլխարկ, որը ծալում ու թաշկինակի նման գրպանն է դնում։ Աղյուսիկի կողքին նստում է Գարոֆֆին, բվի կտուցի նման քթով, մանրիկ աչքերով, երկար ու վտիտ մի տղա. նա ամբողջ ժամանակ զբաղված է զանազան փետուրների, նկարների և լուցկու տուփերի առևտրով։ Տնային աշխատանքները միշտ գրված են լինում նրա եղունգներին, և պատասխանելու ժամանակ թաքուն կարդում է դրանք։ Մեզ մոտ է սովորում նաև մի սինյորի որդի, Կառլո Նոբիսը, սոսկալի հպարտ մի տղա։ Նա նստում է երկու տղաների միջև, որոնք նույնպես շատ են դուր գալիս ինձ։

Նրանցից մեկը դարբնի որդին, գունատ ու հիվանդոտ տղա է, հագնում է մինչև ծնկները հասնող բաճկոն։ Սա միշտ վախեցած տեսք ունի և երբեք չի ծիծաղում։ Մյուս կողմում նստում է շիկակարմիր մի տղա: նրա մի ձեռքը չի գործում ու միշտ վիրակապի մեջ կախված է վզից նրա հայրը գնացել է Ամերիկա, իսկ մայրը կանաչի վաճառող է, անցնում է փողոցից, փողոց և կանաչի ու բանջարեղեն վաճառում։ Ձախակողմյան հարևանս` Ստարդին, շատ տարօրինակ տղա է, կարճահասակ է ու գեր, կարծես պարանոց չունի։ Փոքրիկ փնթփնթան տղա է, որ երբեք ու ոչ ոքի հետ չի խոսում։ Ինձ թվում է, թե նա վատ է հասկանում ուսուցչի բացատրությունը, բայց միշտ ուշադիր նայում է նրան, առանց աչքը թարթելու, ճակատը կնճռոտած ու ատամները սեղմած։ Եվ եթե այդ ժամանակ նրան մի բան հարցնես, ապա առաջին ու երկրորդ անգամ չի պատասխանի, իսկ երրորդ անգամ աքացի կտա։ նրա կողքին նստում է վտիտ ու մռայլ մի տղա, Ֆրանտի անունով, նրան արդեն հեռացրել են մի դպրոցից։ Հաջորդ նստարանին նստում են միշտ միանման հագնված երկու եղբայր։ Ջրի երկու կաթիլի պես նման են իրար և երկուսն էլ կալաբրիական միանման լայնեզր գլխարկներ են դնում՝ փասիանի փետուրով։

Բայց մեր դասարանի ամենագեղեցիկ և ամենախելոք տղան Դերոսսին է։ Նա, իհարկե, այս տարի էլ կլինի մեր առաջին աշակերտը։ Ուսուցիչն արդեն հասկացել է այդ և նրան հաճախ է հարցնում։ Բայց երկար բաճկոնով, հիվանդագին Պրեկոսսին՝ դարբնի տղան, ինձ ավելի է դուր գալիս։ Ասում են, որ հայրը ծեծում է նրան։ Պրեկոսսին շատ ամաչկոտ է, ամեն անգամ մեկնումեկին դիմելիս ասում է, «Ներիր, խնդրեմ» ու թախծոտ նայում իր բարի աչքերով։ Բայց Գարրոնեն, այնուամենայնիվ, բոլորից լավն է։

 

Առաջադրանքներ

  • Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը.
  • թուլակազմ-թույլ կազմվածք ունեցող, ոչ քաջառողջ, տկար և ուժասպառ
  • որմնադիր-Պատ շարող վարպետ
  • վտիտ-Թուլակազմ, տկար՝ թույլ կազմվածքով:
  • սոսկալի-զարհուրելի, ահավոր, ահռելի, սարսափելի,
  • աքացի տալ-աքացել

 

  • Նկատեցի՞ր՝ ինչ լավ էր ճանաչում իր համադասարանցիներին: Փորձիր ներկայացնել քո դասարանցիներին:Այո նկատեցի: Իմ դասարանի աղջիկները շատ խելացի, ընդունակ և մի քիչ խենթ են: Իմ ամենամտերիմ ընկերուհին Ջուլիան է: Նա շատ բարի աղջիկ է : Ամեն մեկը իր մտերիմ ըներուհին ունի:Օրինակ`

Անուշ + Անուշ=ամենալավ ընկերուհիները աշխարհում