Posted in Uncategorized

Շնչառական համակարգ

Շնչառությունը մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։

 

Քթի խոռոչ

Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։

Advertisements
Posted in Անգլերեն, Uncategorized

My favourite film

My favourite film is <<Pirates of the Caribbean>>. It is a very interesting film. The film’s main character is Jack Sparrow.

imgres

All parts of the script written by Terry Rossio and Ted Eliot, and producer Jerry Brukhaymere. The film’s title is “Pirates of the Caribbean. “Black Pearl” curse, “which premiered in 2003. The film was a success, resulting in the Walt Disney Pictures film company made a decision to continue shooting.

The second part of the filming was completed in 2006. March 1st. The film won the “Pirates of the Caribbean. Dead Man’s Chest, “the title, and the whole world brought together at a profit of more than $ 1 billion.

 

The index of the film in 2006. Top Movie List took third place. The third film, “Pirates of the Caribbean ‘.

Posted in Uncategorized

Մաթեմ 26.02 2017

 

  1. Կատարե՛ք հանում.

ա) 2,217 – 2 =2,217

բ) 13,45 – 12=  13,33

գ) 65,307 – 0,125=65,182

դ) 97,3 – 35=93,8

ե) 24,5 – 20 =22,5

  1. Կատարե՛ք հաշվարկ.

ա) 40,25 : 10 =402,5                 գ) 35,601 x10=3,56010

բ) 4,221 x12=5,0652            դ) 0,13464 : 0,001=13,464

 

  1. Կոտորակի համարիչին և հայտարարին գումարել են 7։ Ո՞րքանով է
    ստացված կոտորակը նախորդից մեծ:

7-ով

 

  1. Համեմատե՛ք.

ա) 16-ի 37 %-ը = 37-ի 16 %-ը,

բ) 72-ի 94 %-ը =  94-ի 72 %-ը,

գ) 88-ի 56 %-ը = 56-ի 88 %-ը

Posted in Ռուսերեն, Uncategorized

Русский язык

В интернете я нашла три обьяснения имени “Наре”.
Первое обьяснение – в западной Армении было армянское село “Нарек”, где родился Григор Нарекаци. Мужское имя “Нарек” и женское имя “Нарэ” имеют такое начало.
Второе обьяснение – Нарэ имеет корен “Нар -Նար” , что означает “море”. 
Третье обьяснение– женские имена Нарине и Нарэ имеют значение – светлый. Фактически они имеют значение русского имени “Светлана”.
Posted in Uncategorized

Русский язык

Автор этой статьи поднимает очень важный вопрос- выбор профессии. Она пишет, что в детстве многие мечтают быть знаменитыми космонавтами, певцами но потом они понимают что именно им интересно. Она пишет, что начала много читать, писать и высказать свое мнение. Она наконец поняла, что ей нужно стать журналистом.
Я еще не решила, что мне нравится больше всего. Сейчас я люблю путешествовать, больше знать о природе и о природных явлениях.
Posted in Մաթեմատիկա 2016-2017, Uncategorized

Մաթեմ 22.02 2017

  1. Կատարեք գումարում։
    5,6+7,9= 13,5     3,45+6,89= 10,34                  7,01+8,001=15,011
    0,21+3,1=3,31           9,45+1,00009=1,00954      7,81+9,487=17,297
    324+5,64=8,88        3,47+9,008=12,478             21,7+369,14=390,84

 

 

3,598+91=3,568

0,9+213=22,2

12,45+52,8=65,25

 

  1. Խանութում վաճառվում է երկու տեսակ կոնֆետ: Առաջին տեսակից կա10 կգ, որը վաճառվում է 1200դրամով, իսկ երկրորդ տեսակից կա 15 կգ՝ 800 դրամով: Խանութպանի որդին կոնֆետները թափում է սեղանին և իրար խառնում: Քանի՞ դրամով պետք է խանութպանը վաճառի իրար խառնված կոնֆետները:

1200×10=12000

800×15=12000

12000+12000=24000

15+10=25

24000:25=816

 

  1. Կատարիր հանում:
    3,14-2,05=1,09                       78,45-56,47= 21,98                  98,15-54,64=43,51
    321,24-1245,14= 1076,10          258,741- 963=257,778           13,46-14,85=8,61
    52,4-25,4=27,0                           46,46-34,4=12,06                   8,16-0,25=7,91
  2. Կատարեք բազմապատկում․
    0,53 ×10=0,530 2,145×10= 21,450           2,145×100=214,500
    36,57×10=365,70         87,1×100=87,1000     2,145×1000 =2145,500
  3. Համեմատիր․
    3,45 <  3,46          14,6   <  15,6          71,489    > 71,48
    56,84  <  56,9       101, 64  < 25,658     98,5   >  98,1111
Posted in Uncategorized

Մաթեմ 21.02 2017

  1. Հաշվե՛ք.

ա) | – 4 – (-3)=-1|, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի –3 թիվը,

բ) |5 – (-9)– 8|=-4 եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը,

գ) |6 – 2| + |6 – (–1)|=11  եթե աստղանիշի փոխարեն գրվի 6 թիվը։

  1. Գտե՛ք , թե ինչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) | -12 | = 12,             գ) | 0 | = 0,                ե) 8 · | 0 | = 0

բ) 3 · |- 8/3  | = 8,          դ) – |  -1 | = –1,

  1. Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 =1,036      գ) 8,002 – 8 =8,994       ե) 107,03 – 56 =107,47

բ) 3,263 – 2 =3,261        դ) 11,397 – 9 =11,388        զ) 34,56 – 29 =34,27

  1. Կատարե՛ք բաժանում.

ա) 40,25 : 2,3=17,5                 գ) 35,601 : 0,01=3560,1

բ) 4,221 : 0,63 = 6,7            դ) 0,13464 : 0,396 =0,34

Posted in Uncategorized

Անխելք Մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Բանալին

Այս հեքիաթի բանալին այն էր, որ Աստված անխելք մարդկանց միշտ հեշտ ուղղու վրա է կանգնեցնում իսկ ուժեղներին փորձությունների ենթարկում: 

 

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմ 20.02 2017

Առաջադրանքներ

  1. Հաշվի՛ր
    ա) 5,78+6,9= 12,68         գ)3,45 ⋅ 1,6=5,520
    բ)46,75 : 5= 9,35

2.Հաշվի՛ր տոկոսը․

20-ի 10%;   40-ի 15%-ը;   150-ի 15%-ը,   230-ի 40%-ը, 820-ի 60%-ը, 1250-ի 50%-ը

20×10:100=2

40×15:100=6

150×15:100=22,5

230×40:100=92

820×60:100=482

1250×50:100=625

Posted in Պատմություն, Uncategorized

Գառնի

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ:

Գառնիի ամրոցի համալիրում գերիշխողը տաճարն է, որը տեղադրված է ամրոցի դարպասով անցնող առանցքի երկայնքով: Տաճարի պատերը շարված են սրբատաշ բազալտի խոշոր (մինչև 1,5 մ երկարության) քարերով` առանց շաղախի, միացված են երկաթե կապերով, հանգույցները լցված են կապարով: