Posted in Մայրենի, Uncategorized

Տերն ու հյուրը

Աշխարհի տերը կյանքն է, որ ամեն վայրկյան դու ապրում ես դրանով: Աշխարհի տերը կյանքն է, որ ամեն ակնթարթ գործում է այն, բայց նաև կա կյանքի հյուրը , որը ամեն վայրկյան ասնպասելի կարող է գալ: Դա մահն է : Մահը միշտ անսպասելի է գալիս` անկախ ժամանակից: Եթե մտածում ես, որ կարող ես ապրել, նաև մտածիր մեռնելու մասին, քանի ուշ չէ: Քանի դեռ չես մեռել: Եթե գիտես ապրել, ապա պետք է իմանաս նաև մեռնել: Եթե ձեզնից որոշները մտածում են, որ աշխարհի տերը մահն է, իսկ հյուրը` կյանքը, ապա նրանք սխալվում են:  Գուցե իրենց աշխարhի,  բայց ոչ մեր, քանի դեռ մոլորակը չի կործանվել:

 

 

 

Advertisements
Posted in Մայրենի, Uncategorized

Ամպրոպից հետո

 

Ամպրոպից հետո սարեր շուռ կտամ,

Որ  տեսնեմ ծաղկին մոխրակույտ տեսքով,

 Որ թռչեմ օդում ու տեսնեմ թռչուն`

Թևերը վառված, գետնին փշրված:

 

Ամպրոպից հետո անկախ ժամանակ

Թևեր կփռեմ դաշտերի վրա,

Որ մյուս անգամ ամպրոպից հետո

Թևերս վառվեն կրակի նման:

 

Ինձ շնորհված է հանուն բնության

Ամեն ինչ վառել, թեկուզ մի ծաղիկ,

Որ այդ ծաղկի միջոցով

Ամբողջ աշխարհ փայլեցնեմ….

Posted in Մայրենի, Uncategorized

Հաջողության ցցերը

Ես գիտեմ, որ կյանքի հաջողության վրա ցցեր կան: Երբեք հաջողությունը առանց խոչընդոտների չի տրվում մարդուն: Այդ ցցերը երկինքն է վերևից գցում, բայց վաղ, թե  ուշ հենց ինքն է վեր քաշում դրանք: Իմ հաջողության վրա էլ են ցցեր եղել, բայց ես այնքան եմ համառել, որ այդ ցցերը հենց իրենք վերանան իմ ճանապարհից: Երբեք ուժ չեմ գործադրել երկնքի կամ ինչ- որ մեկի դրած կամ գցած ցցերը կամ քարերը տեղափոխելու համար:

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հայկական մշակույթի ակունքները

Հայկական մշակույթը սկզբնավորվել է անհիշելի ժամանակներում: Դեռևվս տոհմերի և վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջաններում ծնունդ են առնում առասպելներն  ու վիպերգերը, կրոնական հավատալիքներն ու սովորույթները: Դրանցից շատերը պահպանվելով` հասել են մեզ և շատ սիրված են նաև մեր օրերում:  Հայկական մշակույթի հնագույն ակունքների մասին կան նաև բազմաթին նյութական վկայություններ:Հայաստանի տասնյակ հազարավոր ժայռապատկերներում պատկերվում են անասնապահական և որսորդական տեսարաններ:

Posted in Ռուսերեն, Uncategorized

Про человека, который хотел украсть Колизей

Колизей находится в Риме. Рим – столица Италии. Рим очень древный город. Там очень много исторических памятников. Один из них – Колизей. Колизей был амфитеатром, но сейчас там только развалины. Очень много туристов приезжают в Рим и восхищаются Колизеем. В Риме жил один человек, который решил, что Колизей будет принадлежать только ему. И он решил украсть Колизей. Он каждую ночь приходил к Колизею с сумкой и украл камни и кирпичи. Так делал он многие дни, месяца и годы. Его дом был набит камнями, трудно было жить в доме, потому что везде были камни. Но Колизей стоял как прежде, а этот человек уже бпостарел и больше не мог украсть. Однажды он поднялся на самый высокий ступень Колизея и смотрел на Колизей и понял, что Колизеы принадлежит всем.

 

Մի մարդու մասին, ով ցանկանում էր գողանալ Կոլիզեյը

Կոլիզեյը գտնվում է Հռոմում: Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է: Հռոմը շատ հնադարյան քաղաք է: Այնտեղ կան շատ պատմական հուշարձաններ: Դրանցից մեկը Կոլիզեյն է: Կոլիզեյը ամֆիթատրոն (առանց տանիքի թատրոն) էր եղել, բայց հիմա այն ավերակներ է: Շատ զբոսաշրջիկներ են գալիս Հռոմ և հիանում են Կոլիզեյով: Հռոմում մի մարդ էր ապրում, ով որոշեց, որ Կոլիզեյը պետք պատկանի միայն իրեն: Եվ նա որոշեց գողանալ Կոլիզեյը: Նա ամեն գիշեր գալիս էր Կոլիզեյի մոտ մի պյուսակով և գողանում էր քարեր և աղյուսներ: Այդպես նա արեց շատ օրեր, ամիսներ և տարիներ: Նրա տունը լիքն էր քարերով և դժվար էր քայլել ու ապրել այնտեղ, որովհետև ամենուրեք քարեր էին: Բայց Կոլիզեյը առաջվա նման կանգուն էր, իսկ այդ մարդն արդեն ծերացել էր և չէր կարողանում այլևս քարեր գողանալ: Մի անգամ նա բարձրացավ Կոլիզեյի ամենավերևի աստիճանը և նայեց Կոլիզեյին և հասկացավ, որ Կոլիզեյը բոլորինն է:

Posted in Մայրենի, Uncategorized

Թող գեթ մի օր ապրեի…..: Ջրի նման

Թող գեթ մի օր ապրեի….: Ապրեի ջրի նման: Սողայի, թափվեի, գոլոշիանայի, բայց ծնունդս չմեռներ: Ինձ խմեին, անցնեի, գնայի, գոլոշիանայի, կուտակվեի մի տեղ ու մնայի այնտեղ, բայց չմեռնեի ու չանհետանայի այս կյանքից: Ջրի նման….: Ամեն անգամ անցնելուց սրբեի այդ տեղի կեղտն ու ցավը, դաժանությունն ու վախճանը:

Posted in Պատմություն, Uncategorized

Հին Հայաստանի բնակչությունը

Հին Հայաստանի բնակչությունը կարելի է բաժանել երեք հիմնական խավերի: Առաջինը ազնվականությունն էր, որի մեջ էին մտնում արքայատոհմը, նախարարական տները և քրմական հոգևորականների դասը: Երկրորդը քաղաքային ազատ բնակչությունն էր, որը զբաղվում էր արհեստներով և արևտրով: Երորդ խավը գյուղական ազատ բնակչությունն էր, որը զբաղվում էր գյուղատնտեսությամբ:Երկրորդ և երրորդ խավերի վճարած հարկերն ապահովում էին երկրի տնեսության հիմնական եկամուտները:

Posted in Մայրենի, Uncategorized

Լուսամութ

Իմ աշխարհի լույս անկյունի լամպը վառվել է և դարձել է դժոխքի կսկիծ: Բայց ամեն մեկը կարող է փոխել այդ լամպը` վնասելով իր պայծառ լամպը: Այդ լամպը սովորական սուպերմարկետում չեն վաճառում, այլ իր ներքին աշխարհի սուպերմարկետում: Այդ լամպը ամրացված է ներաշխարհի խղճի կլորակից: Տեսնում եք, ես էլ ներսը վերածում եմ նյութական խեղկատակի:

Posted in Մայրենի

Երկրորդ հանդիպումը Ռոբերտ Հովսեփյանի հետ

Երեկ մեր դասարանը հանդիպեց Ռոբերտ Հովսեփյանի հետ: Այս անգամ էլ շատ հետաքրքիր անցավ: Այս անգամ մենք խոսեցինք իր թարգմանած գրքերի մասին: Մենք իրեն շատ հարցեր տվեցինք և նա պատասխանեց ամեն հարցին երկու պատասխանով: Ինձ ամենաշատը դուր եկավ Լիլիթի հարցը. Լիլիթը հարցրեց.

-Դասեր քաղում եք ձեր թարգմանած գրքերից:

-Այո, իհարկե: Ես կարդում եմ գրքերը և ամեն անգամ կարդալիս ես նոր դաս եմ քաղում: Վերջին թարգմանած գրքից նա շատ բան էր սովորել ընկերության և համերաշխության:

Հետո նա մեզ խնդիրներ տվեց և մենք ամեն պատասխան տվեցինք, բացի ճիշտ պատասխանից:

 

Posted in Ռուսերեն, Uncategorized

Дворец из мороженого

Однажды я проснулась рано утром и услышала крик детей: “Дворец мороженого, дворец мороженого”.

Я выбежала на улицу. Все бежали в сторону площади. Я тоже побежала. А на площади стоит большой дворец из настоящего мороженого. Все люди начали есть окна, двери и крышу дворца. Когда я  смогла подойти поближе, там только осталась кухонная мебель из шоколадного мороженого. Но я не люблю шоколадное мороженое. И вдруг я увидела, что мойка из ванильного пломбира. Я сразу взяла мойку и вышла из очереди. Мойка была холодная, но таяла. Я стала есть ее. Я с трудом поела половину мойки , а другую половину принесла домой для моего брата и родителей. Это был волшебный день.

Մի անգամ ես արթնացա վաղ առավոտյան և լսեցի երեխաների գոռոցներ. «Պաղպաղակե պալատ, պաղպաղակե պալատ»: Բոլոը վազում էին հրապարակի կողմը: Ես նույնպես վազեցի: Իսկ հրապարակում մի մեծ պաղպաղակե պալատ էր կանգնած: Բոլոր մարդիկ սկսեցին ուտել պատուհանները, դռները և տանիքը: Երբ ես կարողացա մոտենալ պալատին, արդեն միայն խոհանոցի կահույքն էր մնացել, որը շոկոլադե պաղպաղակից էր: Բայց ես չեմ սիրում շոկոլադե պաղպաղակ: Հանկարծ նկատեցի, որ լվացարանը վանիլային պլոմբիրից է: Ես անմիջապես վերցրեցի այդ լվացարանը և դուրս եկա հերթից: Լվացարանը սառն էր և հալվում էր: Ես սկսեցի ուտել այն: Ես մեծ դժվարությամբ կերա լվացարանի կեսը, իսկ մյուս կեսը տարա տուն իմ եղբոր և ծնողների համար: Դա կախարդական օր էր: