Posted in Uncategorized

Անհատական ուսումնական պլան

Երկուշաբթի 29.05

Առավոտյան ընդհանուր պարապմունք

Աշխատանք ուսումնական նախագծերով

Միջավայրի խնամք

Մարզական ժամ

Ընդմիջում

Նախագծային աշխատանք

 

Երեքշամբթի 30.05

Առավոտյան ընդանուր պարապունք.

Նախագծային աշխատանքը.

Խեցեգործություն-պարատուն

Նախագծային աշխատանք.

Advertisements
Posted in Մայրենի, Uncategorized

Անհատականացված ուսուցում

Ինձ համար  իրական կրթությունը գործունեություն է, այդ գործունեության միջոցով մարդուն ինքնակրթության մղելը, նրա մոտ այդպիսի պահանջմունք առաջացնելը, և դրանով իսկ սովորողի անընդհատ առաջընթացը, զարգացումը, մտքի  ու կամքի ազատությունը ապահովելը:

Կրթությունը  հետաքրքրություններից և ներքին մղումից դուրս՝ բռնություն է: Եվ իմ հաստատ համոզմամբ, ցանկացած պատճառաբանությամբ, բռնության դիմել չի կարելի: Եթե կրթության նպատակը մտքով և կամքով ազատ անհատի ձևավորումն ու զարգացումն է, էլ ի՞նչ բռնության մասին կարող է խոսք լինել: Մնում է կրթության կազմակերպման ոչ հեշտ, սակայն միակ ձևը՝ այն կազմակերպել անհատապես՝ ըստ սովորողների հետաքրքրությունների, կարողությունների ու հմտությունների, շարժման ռիթմի:

Իմ մանկավարժական գործունեության բոլոր ոլորտներում ես եղել ու մնում եմ ուսուցիչ: Այսօր էլ դասավանդում են 8-րդ դասարաններում: Եվ հիմա միտքս տենդագին աշխատում է մի մանկավարժական խնդրի լուծման վրա՝ ուսուցումը մինչև վերջ անհատականացնելու, այդպիսի ուսուցման  կազմակերպումը մանրամասն  մշակելու:

Անհատականացված ուսուցում, այսինքն,  երբ յուրաքանչյուր սովորող ընտրում  է լեզվաբանական-գրական իրեն հետաքրքրող ուղղությունը, ներկայացնում է գործունեության իր նախագիծը և իր հմտությունների, կարողությունների, աշխատանքային ռիթմի  շրջանակում սկսում է իրականացնել այն:Այսպիսի ուսուցման համար գտնված ձև է նախագծային մեթոդը և, հասկանալի է, նաև համացանցն ու թվային գործիքի առկայությունը:

Սովորողը ուսումնական տարվա սկզբում ձևակերպում և իր բլոգում հրապարակում է լեզվագործունեության, ընթերցանության  իր նախագիծը: Կան նախագծեր, որոնք գործում են մի քանի տարի, երբեմն մի խմբից հայտնվում են մյուս խմբի հետաքրքրության կենտրոնում:

Ուսուցիչն իր ուսումնական բլոգում ներառում է բոլոր հրապարակված նախագծերի հղումները:

Նախագիծ են ներկայացնում ոչ միայն սովորողների խմբերը, այլև անհատները: Խումբը, անհատը ստեղծում են իրենց նախագծի ներկայացման վիրտուալ տարածքը՝ նախագծի բլոգը, որտեղ ներկայացվում են նախագծի իրականացման արդյունքները:  Այդպիսի տարածք կարող է դառնալ և՛ սովորողի ուսումնական բլոգի առանձին բաժինը, և՛ այդ գործունեության համար առանձին բացված բլոգը: Նախագծերն ընդգրկում են բանավոր և գրավոր խոսքի ամենատարբեր ձևերը`թարգմանություն, մտքերի, խոհերի, զգացողությունների շարադրանք, ռադիո-հաղորդումներ, գրական ընթերցումներ, գրաբար՝ գրաբարյան և գրաբարարախառն միջին հայերենի ընթերցումներով, արևելահայերեն փոխադրություններով, ներկայացվող ու առաջարկվող գեղարվեստական ընթերցանության նյութեր  և այլն: Սովորողները, բացի իրենց նախագծերից, կարող են աշխատել նաև ընկերների կողմից համակարգվող նախագծերում: Եվ ստացվում է, որ սովորողն իր ընտրությամբ և ցանկությամբ ընդգրկվում է լեզվական և գրական տարբեր գործունեություններում: Իհարկե կան նաև սովորողներ, ովքեր իրենք առանձին նախագիծ չեն ներկայացնում, բայց մասնակցում են իրենց ընկերների համակարգած նախագծերին:

Ես ինքս դասավանդողի իմ բլոգում հրապարակում եմ օրվա համար առաջարկվող աշխատանքը՝ լեզվական, գրական-գեղարվեստական, գրաբար առաջադրանքներ, ինչպես նաև նախագծերի ցանկ, որոնցից կարող է ընտրել սովորողը… Եթե սովորողին հետաքրքում է առաջադրանքը, նա կարող է նաև դա անել (նախագծի վրա  նա  տանն էլ է շարունակում աշխատելլ): Կան սովորողներ, ովքեր համատեղում են իրենց նախագծերն ու իմ առաջարկած ուսումնական աշխատանքները: Իմ ուսումնական առաջադրանքներին, առաջարկվող նախագծերին  կարող եք ծանոթանալ իմ բլոգում` 2016-2017 ուստարվա մեջ տեղադրված «Ուսումնական աշխատանք» բաժնում:

Ներկայացնեմ սովորողների նախագծերից մի քանիսը: Խմբային նախագծերից են՝ «Մտադարակ»«Մեդիադարակ»«Մենք ենք» թարգմանչական բլոգ«Գրաբար»

Անհատական նախագծերի օրինակներ են՝ Նանոր Հովհաննիսյան՝   «Առաջարկում եմ կարդալ», Սամվել Բալախչյան՝ «Կյանքը Ճապոնիայում` իմ աչքերով», Ռոման Բարսեղյան՝ «Kinofilm», Նարեկ Իսախանյան՝ «Խոհարարական բլոգ» և այլն:

Ո՞րն է իմ դերը՝ որպես ուսուցիչ. սովորողի աշխատանքը կազմակերպելը, նրան ուղղորդելը, օգնելը՝ գրագետ գրելուց, ձևակերպելուց, անհրաժեշտ նյութեր համացանցում գտնելու հմտությունների զարգացումից, նախագծի արդյունքները ներկայացնելուց սկսած մինչև բլոգավարության, մոնտաժային-ծրագրային, օտար լեզուների թարգմանության հարցեր: Իրականում ես գործունեություն եմ ղեկավարում՝ դրա բոլոր բաղկացուցիչներով: Չկա մասնագիտական, կամ ոչ մասնագիտական հարց. ես մայրենիի՞ ուսուցիչ եմ, ռուսերենի՞, անգլերենի՞, տհտ մասնագե՞տ եմ, բլոգավա՞ր եմ…  Ի՞նչ կապ ունի: Ես հանրակրթություն եմ իրականացնում հիմնական դպրոցում: Դրանք էլ իմ ինքնակրթության խնդիրներն են: Եթե ես ինքնակրթությամբ չեմ զբաղվում, ինչպե՞ս եմ ուզում, որ սովորողը դրանով զբաղվի:   Ես պետք է լիարժեք, ամբողջական ղեկավարեմ գործունեությունը՝ միշտ լինելով սովորողի կողքին՝ օգնողի, գործընկեր-ավագ ընկերոջ դերում: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ սովորողը կանգ առնի, որ առաջացած դժվարությունը անհաղթահարելի դառնա նրա համար: Ցանկացած հարցում և անմիջապես նրան օգնել է պետք, առաջ մղել, թույլ չտալ, որ ոգևորությունը սառչի:

Մեկ հոդվածում անհատականացված ուսուցման կազմակերպման մասին ամեն ինչ գրել հնարավոր չէ: Բայց այն, որ այսօրվա իմ բոլոր գործողությունները դրան են ուղղված, և ուսուցման գուցեև միակ ձևը ես դա եմ համարում, դա հաստատ է: Համենայնդեպս, այսօր այդպես եմ մտածում: Եվ մի բան էլ: Ես միշտ եմ ոգևորված ու սիրով դասավանդել: Ես միշտ եմ առանց ավելորդ ճիգերի ու բնական վիճակում եղել դասապրոցեսում: Բայց այսքան խաղաղ ու անլարում ես երբեք չեմ եղել: Դասավանդումն ինձ համար  երբևէ այսքան հետաքրքիր չի եղել : Շրջում եմ ընդարձակ կաբինետում՝  հետևելով սովորողների լուռ ու կենտրոնացած աշխատող խմբերին, նրանց քննարկումներին՝ միշտ պատրաստ լինելով արագ մոտենալու իմ կարիքը զգացող սովորողին, սովորողների խմբին: Որպես ուսուցիչ գոհ եմ, որ բոլորի համար է արդյունավետ անցնում դասաժամը, և ոչ ոք իրեն վատ չի զգում՝ համեմատվելով ավելի արագ ու ավելի ճկուն մտածողի հետ: Անհատականացված ուսուցումը բոլորին է հնարավորություն տալիս ինքնարտահայտվելու, ինքնահաստատվելու՝ իրենց ռիթմին և ընդունակություններին համապատասխան: Եվ դա լավ է:

Հոդվածը` Մարետ Սիմոնյանի

 

Իմ կարծիքը`

Ես այս հոդվածի հետ կիսով չափ համաձայն եմ կիսով չափ ոչ: Ես համաձայն չեմ նրա հետ, որ սովորողին բռնության ենթարկել չի կարելի: Բռնությամբ ես նկատի չունեմ քաշքշուկով, ծեծելով, գոռալով, ստիպելով: Ես համաձայն եմ նրա հետ որ սովորողին պետք է համոզես, որ նա կատարի այն ինչ հանձնարարված է անել: Ես գիտեմ և վստահ եմ, որ բռնության մի մաս է կազմում նաև համոզելը:  Համաձայն չեմ նրա հետ, որ պետք չե սովորողի հետ խիստ լինել: Ես կարծում եմ որ խիստ լինելը նաև մտնում է բռնության մեջ: Ինչպես գրված էր այս հոդվածում, սովորողին բռնության ենթարկել չի կարելի: Օրինակ ինձ բռնության չեն ենթարկում, բայց ես կետ առ կետ կատարում եմ այն ինչ հանձնարարված է կատարել: Նախագծային աշխատանքը շատ լավ է, բայց պետք չե այն չարաշահել:

Posted in Մայրենի, Uncategorized

Ապրել անընդհատ, նույն ձևով…

Դե հերիք է, հերիք է ապրեմ, հերիք է խոսեմ, գրեմ կեղծիքով, ապրեմ կեղծիքով: Հոգնել եմ: Հոգնել եմ այս անհետաքրքիր կյանքից: Այս մարդկանց կեղծիքից: Ինչպես են վերաբերվում մեր հանդեպ: Զզվում եմ այդպիսի մարդկանցից: Կեղծ է ամեն ինչ, կեղծ ու զզվելի: Անգամ մարդկանց հալալ քրտինքով աշխատանքն է կեղծ փողով տրվում: Երբ նայում  եմ երկնքին ու ընկնող աստղ եմ տեսնում, մտածում եմ, թե մետաղի կտոր է ընկնում: Այդ տեսարանից զզվում եմ: Ինչերին են հավատում մարդիկ: Մարդիկ չար են, բայց իրենց դիմակի վրա գառան դիմակն է պատկերված: Նոր Ստելլայի կարդածացից եմ հոգնել: Նա ստում է: Այ նոր Անահիտի կարդածացից ել եմ հոգնել: Նա ասեց, որ հեռուստացույց չի նայում, բայց նայում է:Սուտ միայն սուտ:

Posted in Մայրենի, Uncategorized

Հակառակորդ

  • «Հակառակորդը» պատումից հետևյալ բառերը բացատրել. զրպարտել, կողմնակալ, անփառունակ, ասպարեզ, թափուր, թանձր, պաշարել:

 

Զրպարտել-Չարախոսել, մեկի վրա սուտ մեղադրանք բարդել

Կողմնակալ-Կողմնապահ

Անփառունակ- Փառքից զուրկ, փառքի չարժանացած

Ասպարեզ-միջավայր

Թափուր-  Դատարկ, ամայի

Թանձր-խիտ

Պաշարել- Շրջապաաել, շրջափակել

 

  • Ինչպես ես վերաբերվում քեզնից տաղանդավոր մարդկանց:

Երբևիցե չեմ հանդիպել ինձնից տաղանդավոր մարդու: Մի գուցե կա բայց ես նրան չեմ համաում ինձնից բարձր:

 

  • Լա՞վ է հակառակորդ ունենալ, թե՝ ոչ. ինչու (ստեղծագործական):

Դուք երբեվե փորձել եք առանձ հակառակորդի: Եթե գիտեք, որ չունեք հակառակորդ ապա սխալվում էք: իշտ էլ ինչ որ մեկը քո գաղտնի հակառակորդն է լինում: Գիտեք ինչ դժվար է: Բոլորիս էլ հակառակորդներ են նախատեսված և ես գոհ եմ դրանից: Մի գուցե աշխարհի բոլոր մարդիկ իմ գաղտնի հակառակորդներն են, որովհետև նրանք ին կերպ չեն մտածում: Անգամ իմ նմանակը կարող է իմ հակառակորդը լինել:Հակառակորդ բայց ոչ թշնամի:

Posted in Մայրենի, Uncategorized

Կարճամետրաժ պատմություն

Կար չկար մի առվակ կար: Այդ առվակը շատ մաքուր էր: Նա ուրախ, զվարթ շրջում էր տարբեր տեղեր: Մոտակայքում մի մեծ տուն կար: Այնտեղ ապրում էր մի կին: Նրա անունը Սաթիվ էր: Նա ուներ երեք զարմիկ: Այդ զարմիկները շատ գոռոզ էին և մի օր Սաթիվը  հրավիրեց նրանց իր տուն մի քանի օրով: Տղաները միշտ սիրում էին իրենց շրջապատը կեղտոտ պահել: Մի օր երբ նրանք եկան Սաթիվի տուն նրանք տեսան շատ գեղեցիկ, պլպլան մի գեղեցկադեմ տուն: Նրանք չեին համբերում և ուզում էին կեղտոտել այն: Երբ Սաթիվը զգաց իրենց այնհանգստությունը հարցրեց.

-Այդ դուք տղաներ: Չեք համբերում ինչ է: Անպայման ուզում էք կեղտոտել այս տունը: Գնացեք, գնացեք մի քիչ խաղացեք դրսում:

Նրանք գնացին և գրծնագործ խաղացին: Բայց մի քանի րոպե հետո գնդակը գլորվեց ջրի մեջ: Այդ գնդակը նրանց միակ գնդակն էր: Այսպես ասած դա ԳՈԼԴ գնդակ էր: Նրանք զարյրացան և ինչքան կեղտ կար մոտակայքում լցրեցին այդ առվակի մեջ: Այդ ուրախ զվարդ առվակը սկսեց լաց լինել: Իսկ տղաները ծիծաղում և զվարճանում էին: Մի քանի օր անցավ առվակը կեղտի մեջ կորում էր: Այո այո կորում էր: Մի քանի օրից առվակը չքացավ: Մոտ մեկ ամիս հետո Սաթիվի տան ջրերը կտրեցին: Տան մոտակայքում խանութ չկար: Երբ Սաթիվը գնաց, որ այն~ առվակից ջուր լցնի տեսավ, որ առվակը չկար: Նրանք մինչև գիմա ջուր չունեն և հայտնի չե նրանք սաղ են թե մեռած:

Posted in Մայրենի, Uncategorized

Մրջյունները

  •  Ինչ լեզվով խոսեցին ,,Լեզու,, մանրապատումի հերոսները: Էլ ինչի լեզու կարող է լինել. թվարկիր ու նկարագրիր, թե այդ լեզվով ինչ կարելի է արտահայտել:

Նրանք որևե լեզվով չեին խոսում: Դա ուղակի ատահայտություն է, որը բոլորն  են կարատում <<հըմ>> ,<< հա >>:Բայց չեմ կարողանում մտաբերել թե ինչպես կարող են նրանք երկու բառով հարողանան հասկանալ իրար: Մի գուցե նրանք զգում էին իրար:

 

Բառարանից օգտվելով՝ ,,լեզու,, բառի տարբեր իմաստներով կազմիր նախադասություններ:

 

Բերանը լեզվով բարբառ արտահայտեց:

Այդ ինչ բառապաշար ունես: Սողնակդ երեք մետր է:

Էտ բառագանձիտ  մեջը ինչ ես պահել

 

  • … լեզուն — կետերի փոխարեն դիր քո նախընտրած բառը և ստեղծագործիր:

 

Աշխարհի լեզուն

Զարմանալի վեռնագիր է: Դե աշխարը լեզու չունի, բայց կարող է փոխել իր վրա գտնվող արդկանց լեզուները: Այ թե ինչպես: Մտածում եք թե աշխարհն անզորհ է մարդիկ են այն զորացնում և տարբեր փուչ առարկաներ ստեղծում դրա վրա: Աշխարհը այնքան մեծ է և հզորահույն, որ ես կասկածում եմ որ նա կլոր է : Այդ աշխարհն է թույլ տալիս մարդկանց որ իրենք շնչեն ապրեն իր վրա: Նա ստեղծել է այն պայմանները  որտեղ դուք կարող եք այնել այն ինչ ցանկանոմ էք:

Posted in Մայրենի

Իմ տարին Միջին դպրոցում

Երբ առաջին անգամ եկա Միջին դպրոց, ինձ մի պահ թվաց, որ ես մի մրջյուն եմ, ով խլվլում է օտար մարդկանց մեջ: Մի բան փոխվեց իմ մեջ, բայց չհասկացա, թե ինչ: Ես այն Նարեն չեմ, ով դպրոց-պարտեզում այնքան էր ծիծաղում, որ փորը ջարդվում էր: Միջին դպրոցում ես առաջընթաց նկատեցի: Այնպիսի շարադրություններ էի գրում, որ Վահան Տերյանը ինչքան մտածեր, այդպիսի բան մտքովը չէր անցնի: Ես չեմ փոշմանում, որ եկել եմ այստեղ: Այստեղ շատ լավ է, բայց ես չեմ մոռացել իմ նախկին ուսուցչուհիներին: Ես ձախողում չեմ նկատել: Մոտենում են ճամբարները, և ես այնքան եմ ուրախացե~~~~լ…..

Անվաչմուշկներ ենք բերելու դպրոց և տարբեր զվարճալի տեղեր ենք գնալու` Կենդանաբանական այգի, Հաղթանակի զբոսայգի, Ազատության հրապարակ ….

Posted in Մայրենի, Uncategorized

Արտասովոր գիշերվաքուն

Մի օր քնած աստղերի մեջ`

Երազում էի ու վախենում,

Երազից էի ես վախենում,

Երազը մութ է` կրակով վառված

 

Չեկավ մի օր, որ աստղերից

Երազ թափվի հավերժորեն,

Ու ես նայեմ դրանց կրկին,

Չվախենամ այդ երազից:

 

Posted in Մաթեմատիկա 2016-2017, Uncategorized

Մաթեմատիկա 4

 

1.

-2/3= բացասական

¼= դրական-

-5/7= բացասական

0/8= դրական

3/11=դրական

4/7=դրական-

4/9=բացասական

 

2.

7/9, -7/9

-14/15, 14/15

8/3, -8/3

-11/19, 11/19

-5/6, /5/6

25/32, -25/32

7/20,- 25/32

 

Գտեք տրված թվերի հակադիր թիվը

-6 7/10=+6 7/10

+2 3/8= -2/ 3/8

+95/99= -95/99

-45 2/3= +45 2/3

0=0

-4/5=+4/5

+ 8 9/11=-8 9/11

-5 13/27=+5 13/27