Posted in Պատմություն, Uncategorized

Նախագծային աշխատանք. Ծիր կաթին

Ծիր կաթինը այն գալակտիկան է, որում ապրում ենք մենք: Նա բաղկացած է այն բոլոր աստղերից որոնց մենք տեսնում եենք երեկոյան: Նաև այնտեղ կան շատ ու շատ աստղեր, որոնց մենք տեսնել չենք կարող Երկիր մոլորակից:

Ծիր կաթինը իր անունը ստացել է այն պատճառով, որ երեկոյան երբեմն կարելի է տեսնել նրա մի հատվածը: Այն նման է կաթնասպիտակ լույսի ժապավենի: Ընդհանրապես աստղագետները ոչ թե անուն են տալիս գալակտիկաներին, այլ համարներ: Միայն մի քանիսն ունեն անուններ:

Օրինակ` Սև աչք, Հորձանուտ, Սոմբրերո:

milkyway_garlick

Գիտնականները կարծում են, որ Ծիր կաթինը տիեզերքի ամենավաղ գալակտիկաներից մեկն է։ Այն  գրեթե այնքան հին է, որքան տիեզերքը:

Եթե Երկիր մոլորակը պտտվեր նույնչափ արագությամբ արեգակի շուրջը, որքան աստղերն են պտտվում Ծիր կաթինում, ապա Երկիրը արեգակի շուրջը կպտտվեր ընդհամենը 3 օրում: Ու դրանից եզրակացնելով՝ մենք ամեն երեք օրը մեկ պետք է նշեինք Նոր տարին:

Ծիր կաթինում մոտ 1000 միլիարդ աստղ կա: Տիեզերքում կան մոտ հարյուր տրիլիոն աստղեր` մոտ 100 միլիարդ գալակտիկաներում:

 

Մեկ պտույտը գալակտիկայի կենտրոնում տևում է 250 մլիարդ տարի:

Մեր գալակտիկան պարուրաձև գալակտիկա է: Այն զբաղեցնում է մեր ողջ երկինքը:

Երկրից նայելիս ԾիրԿաթնի տեսքում առանձնանում են երկու տիրույթներ։ Անհամեմատ ուռուցիկ մասը ներկայացնում է Գալակտիկայի այն կենտրոնական տիրույթը, որի շուրջը պտտվում է ողջ համակարգը:

 

Ժամանակին՝ մինչև 20-րդ դարի սկիզբը, աստղադիտակները բավական հզոր չէին, որպեսզի գալակտիկաներում հնարավոր լիներ դիտել առանձին աստղեր։

Գալակտիկաները իրարից բավական տարբերվում են իրենց քանակական բնութագրերով։

Ծիր կաթինը հայերենում անվանում են նաև Հարդագողի ճանապարհ: Ըստ հայկական առասպելի հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել և ճանապարհին այդ հարդը թափվել է և նմանվում է լուսավոր պոչի: Այդտեղից էլ ստացել է այդ անունը՝ Հարդագողի ճանապարհ: 1609 թվականին Գալիլեյը առաջին անգամ աստղադիտակով տեսավ Ծիր Կաթինը:

 

Աղբյուրները`

<<Ուզում եմ իմանալ>> մանկական հանրագիտարան, <<ՄԱՆՄԱՐ>> հայերեն հրատարակություն   2011 թ. ,

 

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BE%D5%AB%D6%80_%D4%BF%D5%A1%D5%A9%D5%AB%D5%B6,

 

https://168.am/2015/05/20/492853.html,

 

http://www.1in.am/1646979.html,

 

https://www.slideshare.net/ganyan/ss-55656390

 

Advertisements
Posted in Պատմություն, Uncategorized

Դասարանական աշխատանք` ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ – ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

  1. Պատմեք Վահանանց զինված պայքարի ընթացքի մասին;

Կպատմեմ դասարանում

  1. Վերլուծեք Նվարսակի պայմանագրի բովանդակությունը;

Նվարսակի պայմանագրը շատ մեծ դեր է խաղացել պատմության մեջ:

Իրականում այդ պայամանագրի միտքը և բովանդակությունը Վահան Մամիկոնյանինն էր:

Պայմանագրի մեջ գրված էր, որ պետք է վերացնել կրոնափոխությունը, Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար, պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց,  չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։

Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին։

Ինչ-որ գրված էր պայմանագրի մեջ պարսիկները հնազանդ կատարում էին այդ ամենը: Անգամ պատրաստ էին Վահան Մամիկոնյանին հաղթանակի շեփորներով դիմավորեին:

Ես մտածում եմ, որ Նվարսակի պայմանագրը շատ սխալ էր կազմված: Մտածում եմ, որ դա խարդախություն էր: Եթե ուզում եք, որ ամեն ինչ լավով վերջանա պետք է ,որ խարդախություն չանել:

Դե իհարկե դա հայերի համար լավ էր, բայց միևնույնն է պետք չե խարդախություն կատարել:

 

3. Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վահանանց պատերազմը անկախության վերականգնման համար մղվող պատերազմ էր:

Վահանանց պատերազմը անկախության վերականգնման համար մղվող պատերազմ էր, քանի որ արևելյան Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ և նրանց Պերոզ արքան V դարում սկսել էր քաղաքական և կրոնական ճնշումնները հայերի նկատմամբ: Այդ պատճառով էլ հայ նախարարները հավաքվեցին Շիրակում և որոշում կայացրեցին ապստամբելու պարսիկների դեմ:

Նրանք ասացին, որ ավելի լավ է մի անգամ մեռնել, քան ամեն օր տեսնել քրիստոնեության  արհամարանքը:Այդ ապստամբության շնորհիվ պարսից մարզպանը փախավ Հայաստանից: Շուտով Պարսկաստանը զորք ուղարկեց Հայաստան, բայց Ակոռի գյուղի մոտ հայերի 400 մարտիկները ջախջախեցին պարսիկների զորքը և Հայաստանը անկախացավ:

 

4.Թվարկեք Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

  • Պատճառ՝

Պարսից Պերոզ արքան ճնշում էր հայոց եկեղեցին և հայոց հավատը՝ քրիստոնեությունը:

 

  • Հետևանք՝

Արևելյան Հայաստանը անկախացավ՝ ջախջախելով պարսիկների զորքը:

 

Posted in Պատմություն, Կենսաբանություն, Uncategorized

Նախագծային աշխատանք` Երկիր մոլորակի բուսական և կենդանական աշխարհը

Երկիր մոլորակում կան բազմազան բույսեր և կենդանիներ, բայց այսօր ես ձեզ կպատմեմ որոշ կենդանիների և բույսերի մասին :

Օրինակ` Երկիր մոլորակի վրա մեծ տեղ են զբաղեցնում ձիերը: Չնայած ձին չի կարող խոսել մեզ նման, նրա շարժումներից կարելի է ասել թե նա ինչպես է զգում իրեն: Օրինակ եթե ձին ուրախ է գրուխն ու պոչը բարձր է պահում:

600

Այսօր գոյություն ունի ձիերի և պոնիների 200 տեսակ: Եթե միևնույն տեսակին են պատկանում ձիերը, ունեն որոշակի ընդհանուր գծեր: Օրինակ` գույնը, բարձրությունը: Հայաստանում ամենահայտնի ձին դա Ղարաբաղյան ձին է: Այդ ձին  լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում: Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում:

Աշխարհի ամենամեծ ձիերը հայտնի է որպես ծանր ձիերի խումբ: Այնդ խմբին պատկանող ձիերը շատ ծանր են: Կարող են հասնել մինչև մեկ տոննա քաշ:

maxresdefault

Գիտեք ձկներն էլ ոչ պակաս տեղ են զբաղեցնում երկրի վրա: Իմ ամենասիրած ձուկը դա կետն է: Չգիտես ինչու, բայց կետերը մի տեսակ շատ բարի են: Օրինակ կապույտ կետը ամենամեծ կենդանին է: Կապույտ կետը այնքան ծանր է, որ կարող է հասնել մինչև 150 ավտոմեքենա միասին վերցրած: Կապույտ կետը այնքան երկար է, որ իր մեջքին կարող է  ութ հասուն փիղ կանգնել իրար հետևից:

Կապույտ կետը մոտավորապես 29,9 մետր երկարություն ունի:

 

Պատկերացնում եք եթե ընձուղտը ունի 5,5 մետր բարձրություն, ապա աչքաչափով կարող ենք տեսնել թե ինչքան երկար է կապույտ կետը:

Ընձուղտը ամենաբարձր ցամաքային կենդանին է: Նա ունի երկհարկանի տան բարձրություն: Ընձուղտը 900 կգ. է:  Ընձուղտը կարող է մինչև 55 կմ/ժ արագությամբ վազել: Իրենց մեծ քաշի և բարակ ոտքերի պատճառով ընձուղտները կարող են քայլել միայն պինդ մակերևույթով: Գիտեք ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է:

 

Բույսերն էլ շատ բազմազան են Երկիր մոլորակի վրա:

Բույսերը կենդանի օրգանիզմներ են: Նրանք լինում են ամեն տեսքի և չափսի: Բույսերը իրենց համար սնունդ են ստեղծում արևի լույսից: Կենդանիները դա անել չեն կարող: Երկրագնդի վրա մոտ 400000 տեսակի բույս կա, և նրանք աճում են ամեն տեղ: Օրինակ` դաշտերում, անտառներում, սարերում անգամ անապատներում: Աճելու համար նրանց անհրաժեշտ են օդ, ջուր մի խոսքով ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների համար: Ինչպես բոլոր բույսերին, ծառերին նույնպես անհրաժեշտ է տերևներ, բայց օրինակ` մամուռները կամ ջրիմուռները չունեն տերևներ: Եթե բույսը չունի տերև, ցողուն և արմատ դրանք կոչվում են ստորակարգ բույսեր:

 

Կան բույսեր, որ ունեն բուժիչ հատկություններ: Օրինակ` ալոէն ունի բուժիչ հատկություն: Նույնիսկ Հին Եգիպտոսում այն համարվում էր հզոր դեղաբույս:

file_30748_8625269

Ալոէն արտադրում է գել և լատեքս, որոնք օգտագործվում են բժշկական նպատակներով:

Բույսերի «լացը»

Բույսերի լացը ջրի և նրա մեջ լուծված նյութերի արտազատումն է: Անգամ բույսերն էլ են լացում:

 

Աղբյուրներ`

<<Ուզում եմ իմանալ>> մանկական հանրագիտարան

<<Մանմար>>, հայերեն հրատարակություն 2011 թ.

 

Կապույտ կետ

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B5%D5%BF_%D5%AF%D5%A5%D5%BF

 

Հետաքրքիր փաստեր ընձուղտների մասին

http://mocak.am/11977/%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D6%83%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%B1%D5%B8%D6%82%D5%B2%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

 

Ալոէ

https://med.news.am/arm/news/1275/aloe-inchpes-ayn-ogtagortsel-aroxjutyan-gexeckutyan-ev-arorya-khnamqi-hamar.html

 

 

Posted in Մայրենի, Uncategorized

Ես և Նա

Հեղինակ` Նար-Դոս

7-րդ դասարան

Կարդալ «Ես» պատմվածքը և կատարել առաջադրանքները:

Գրիր հետևյալ բառերի բացատրությունը.

սկեպտիկ-կասկածամիտ

նորաբողբոջ-(փոխաբերական) Նորահայտ, նոր, թարմ

կենսաթրթիռ-Կենսուրախ

կարեվեր-ռւժգին, սաստիկ,  Խոր վիշտ պատճառող

լակոնիկ-Կարճ, քիչ բառերով, համառոտ, ամփոփ

անարգել-Արհամարհել

անհագուրդ-անքակտելի

կայծակնահար-. Կայծակից զարկված՝ խփված, շանթահար

  • Բնութագրիր տղային, արդարացրու, հետո մեղադրիր:

Չեմ կարող մեղադրել տղային, որովհետև նա անմեղ էր, բայց շատ վատ է, որ այդքան խեղճացել էր դավաճանությունից: Աղջիկը մեղմ ասած ուղղակի զզվելի էր: Եթե իրոք սիրում էր դավաճանության կարիք չկար անգամ եթե աշխարհի փողերը լցրած լինեն դիմաց:

  • Բնութագրիր աղջկան, արդարացրու, հետո մեղադրիր:

Ինչ ասեմ աղջկան էլ չեմ կարող արդարացնել: Ես միղադրում եմ նրան: Նա մեղք է գործում այդպես վարվելով: Մինչև հիմա մանրամասն միայն տղայի բնությագիրը գիտեմ, իսկ աղջկանը ուղղակի լսելով եմ այդպես վիրավորում, որովհետև նա սիրտ չուներ: Ոչինչ նա պատասխան կտա ԱՍՏԾՈ դատաստանի առջև

  • Ինչ կպատասխանես պատմվածքի վերջում տրված հարցին:

Այդ հարցին միայն կարող է պատասխանել այն աղջիկը ով  դավաճանել էր:

Կարդալ «Նա» պատմվածքը և կատարել առաջադրանքները:

  • Բացատրիր հետևյալ բառերը —

Անհուն-Անսահման, անեզր

Ականակիտ- մաքուր, պարզ

Անբռնազբոսիկ- բնական

Սիրակեզ- Սիրավառ, սիրաբորբոք

Ընկղմվել-սուզվել, խորտակվել

Անանց- մշտական, հավերժական, անանցանելի

Պարուրել- Պատել, շրջապատել

Տրուբադուր- ՈրևԷ բան փառաբանող՝ գովաբանող մարդ:

Հրացայտ- կրակոտ, բոցացայտ

անձեռակերտ- Ոչ ձեռագործ, ձեռքով չշինված

ծնրադրել- ծունկի գալ, ծունկի իջնել

  • Քո կարծիքով ով կամ ինչն էր հերոսների բաժանման պատճառը (հիմնավորիր):

Հերոսների բաժանման պատճառը ճիշտն էր: Վերև գտնվող մարդկանց ավելի հեշտ է նստել ներքևի մարդկանց գլխին: Գիտեմ զարմացաք, բայց դա իրականում այդպես է:

  • Քեզ համոզու՞մ է պատմության այսպիսի ավարտը. պատասխանդ պատճառաբանիր:

Այսպիսի ավարտ ունենում է կյանքի յուրաքանչյուր պահը: Միշտ հաղթում է նա, ով բարին է ցանկանում մյուսին: Բայց այդ բարությունը չափ և սահման ունի, որը Անտոնյոն բացառվում էր, որ կխաղտի: Թեկուզ մի պահ երբ մարդը զգում է, որ այսպես ասած` իր գլխին նստում են, նա փորձում է այնպես անել, որ իր գլխին նստողը ծնկի իջնի իր առջև:

  • Համաձա՞յն ես պատմվածքի վերջաբանում ասված մտքի հետ, ինչու՞:

Եթե ես այս պատմվածքին այսպիսի մեկնաբանություններ եմ տալիս, ուրեմն համաձայն եմ տեքստի յուրաքանչյուր բառի հետ: Պատմվածքից ասած տողերն են որոնք ավելի են թեժացնում պատմվածքի վարջաբանի խոսքերը: Հանված են այնպիսի տողեր, որոնք առաջին իսկ կարդալուց իմ մտքում ձևավորվեցին:

  • Վերև — ներքև — ի՞նչ է դա քո պատկերացմամբ (ստեղծագործական աշխատանք):

Վերևում գտնվում են այն մարդիկ, ովքեր հարուստ են և ապահոված: Բարձրունքում գտնվում են այն մարդիկ, ովքեր իրենց աշխատասիրությումբ են հասել հաջողության: Ներքևում գտնվում են այն մարդիկ, ովքեր արդեն իսկ ծնված օրվանից ներքևում են եղել: Ծածրադիր մարդիկ կարող են լինել յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր մարդ, որովհետև ցածրադիր չեն ծնվում, ցածրադիր դառնում են: Եթե բարձրունքում գտնվող մարդիկ կռվում են վերևում գտնվող մարդկանց, վերևի մարդիկ հասնում են ցածրադիր մարդկանց մակարդակին:

Posted in Մայրենի, Uncategorized

Ծառերը

Հեղինակ` Հրանտ Մաթևոսյան

Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում – իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է – իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս: Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է: Ամբողջ Վանքերը Իշխանից աստծու չափ շնորհակալ էր գիտե՞ս ինչի համար – բոլորին կարող էր վնաս տալ: Կարո՛ղ էր: Նրա վտանգը ծովիանի՛, ծովիանի նման խաղում ու ցոլում էր Վանքերից Բորչալու ու Բորչալվից Ղազախ բոլորի վրա և ամեն րոպեի կայծակ կդառնար ու կտրաքեր ուզածդ խեղճուկրակի գլխին: Բոլորի համար նրա լավությունն էն էր՝ որ չէր տրաքում, թե չէ ուրիշ լավություն ոչ ոքի համար նա չի արել: Լավություն բոլորին քո պապ ու իմ պատրոն Ավետիքն է արել: Ուրիշի համար՝ մեղու, պատվաստ, կացնի կոթ, ուրիշի համար՝ սել, ամուսնացած եղբոր փոխարեն՝ բանակ, եղբոր բանտարկված տղայի համար՝ կառավարչի մոտ կոռի – նա աստծու լավությունն էր էս ամբողջ գյուղին, և գիտե՞ս ինչ էր ասել նրա Գիքոր փոքր ախպերը. «Էդ ո՜նց է Սարգսի համար կոռի գնաց, ինձ համար ձեռուոտն էդպես կապվել է՝ մի սել չի սարքում» (մի կաղնի կտրելու իրավունքի դիմաց անտառապահը Գիքորից մի եզանսել է ուզած եղել): Քո պապ ու իմ պատրոն Ավետիքի ճիշտ պատասխանը դա է, դու մի կարծիր, թե նրա վարքն ուրիշ պատասխան ունի: Շնորհակալություն ո՞վ էր ասում նրա ձիուն – ոչ մեկը: Բեռն իջեցնում ու քամակին ձեռաց ճիպտում էին – բեռը՝ իրենց, քրտնահոտը՝ տիրոջը – գնա՛: Խիղճ, խղճի վրա խիղճ, խղճի վրա խիղճ, ներսից խիղճ, դրսից խիղճ – դա խի՞ղճ է թե փալասե տիկնիկ, զավակս, զավակս, իմ հոգսս, իմ տանջանքս, իմ անհանգստությունս, իմ տառապանքս, իմ բեռս: Աղջիկ եք տեսնում՝ կանգնում նայում եք ու աչքներդ լցվում է, տղա եք տեսնում՝ բերաններդ բա՜ց նայում եք, հիվանդ գառան համար լաց եք լինում, սիրուն հորթի համար լաց եք լինում – ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ – գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ – կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի – «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…

  • … լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: — Մեկնաբանիր:

Ես մտածում եմ, որ մայրը շատ է չափն անցնում: Այդպես ասելով նա վիրավորում է իր զավակին: Ես նրա միտքը հասկացա: Նա չի սիրում երբ մարդկանց գովում են: Բայց դա աննորմալ երևույթ է երբ նրա զավակին գովում են իսկ ինքը` նրա հոգին արյունահեղեղ է լինում:

  • Ավելացրու քո առանձնացրած միտքը, առաջարկիր քննարկել:

Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն:

Առաջարկում եմ քննարկել դասարանում

  • Ինչպիսին են քեզ տեսնում ծնողներդ (պատում, ռադիոնյութ կամ տեսանյութ):

 

Իմ ծնողները աննորմալ չեն, որ երբ ինձ գովեն մարդիկ, իրենք նեղվեն: Նրանք ինձ խելացի են տեսնում: Ձեզ եսասիրություն չթվա, բայց ես միշտ տարբերվում եմ մյուսներից: Հենց դա է իմ առանձնահակությունը: Իմ ծնողները ինձ տեսնում են որպես հասուն մարդ, վստահում են, կարող են  բարդ պատասխանատվությունը ինձ վստահել:  Տեսնում են, որ ես կարող եմ անել այն ինչ կարողանում են անել մեծ մարդիկ: Անգամ աշխատել: Նրանք շատ են ուզում, որ ես իրավաբան, փաստաբան դառնամ կամ բժշկությաբ զբաղվեմ: Նրանք գիտեն եթե ես այդպիսի աշխատանք ունենամ ապագայում լավ կլինի: Հարուստ կլինենք երջանիկ և ոչ մի բանի պակաս չենք ունենա:

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

1.Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:

World_map_blank 1

  1. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը.

Արգենտինա-Քրիստոնեություն

Իսրայել-Հուդայականություն

Ճապոնիա-բուդունիզմ

Չինաստան-բուդդայականություն

Ռուսաստան-Ուղղափառ

Ֆրանսիա- կաթոլիկ

Կանադա-

ԱՄՆ- քիրստոնեություն

Իրան-Իսլամ

Սաուդյան Արաբիա-Իսլամ

Ալժիր-քրիստոնեություն

Նիգեր-իսլամ

Վիետնամ-Բուդդայականություն

Նիդերլանդներ-քրիստոնեություն

Կազախստան-իսլամ

Ուկրաինա-քրիստոնեություն

Թուրքիա-իսլամ

Ուրուգվայ-քրիստոնեություն

Վրաստան-ուղղափառ

Բրազիլիա-քրիստոնեություն

Ավստրալիա-քրիստոնեություն

Մոնղոլիա-բուդդայականություն

Հունաստան-քրիստոնեություն

Լեհանստան- կաթոլիկ

Հս. Կորեա-

Հայսատան- առաքելական

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:

Բազմազգ երկրներ

Ռուսաստան, Կանադա, Բրազիլիա, Չինաստան, Ամերիկա

Posted in Մայրենի

Վախեցած հեռախոսը

Կար-Չկար մի հեռախոս կար: Այդ հեռախոսը շատ խիզախ և համարձակ հեռախոս էր: Բայց նրա մեջ մի տարորինակ բան կար: Նա աչքերի հետ խնդիր ուներ: Նրա աչքերը երբ, որ անծանոր մարդ էր տեսնում աչքին տարորինակ կենդանիներ, հրեշներ էին երևում: Բոլորը նրան սիրում էին: Բայց մի անգամ……

Ահա այստեղից էլ կսկսի մեր զարմանահրաշ պատմությունը:

Մի անգամ նրանց տուն եկավ մի ոստիկան: Հեռախոսի աճքերին երևաց մի կատաղած հրեշ: Այդ հրեշը իրականում մի բարի շատ բարի ոստիկան էր:Այնքան բարի, որ կարող էր մարդասպան տեսնել և խղճալ նրան: Ահա այդ օրվանից հետո հեռախոսի մեջ վախ առաջացավ և նրան դիմեցին Վաղկոտ:

Posted in Լաբարատոր աշխատանքներ ֆիզիկայից, Uncategorized

Չափման սխալ

C1 = ±  c/2

Իմ չափագլանում լցված ջրի ծավալը V1 `

V1 = 115 մլ.

 

Ստակի տարողությունը

Սրվակի մեջ բերնեբերան ջուր եմ լցում եմ  ջուր դատարկում եմ իմ չաձագնանի մեջ:

V2=195 մլ.

Սրվակի տարողությունը V= V2-V1= 195 մլ.- 115 մլ.= 80մլ. ±  2,5 մլ.

Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Հանրահաշիվ 23.10.2017

Վարժ.49

Ա (xy)^2=x^2 y^2

Բ (ab)^2= a^2 b^2

Գ (2x)^3=2^3  x^2

Դ (3y) ^2= 3^2 y^2

Ե (2abc) ^1=  2^1 a^1 b^1 c^1

Զ (3muk)^2=3^2 m^2 u^2 k^2

Է(13xy)^9= 13 ^9 x^9 y^9

Ը  (17cd)^9= 17^9 c^9 d^9

 

Վարժ.50

Ա (a^2)^2=a^4

Բ (b^2) ^3=b ^5

Գ  (2a)^2= 2^2 a^2

Դ (3b) ^3= 3^3 b^3

Ե (4c^2)^2=4c ^4

Զ (5ab)^2=5ab^2

Է (7ab^2)^3=7ab^5

Ը (9b^2c)^2=9bc^4

Թ (3c^2e^4)^4=3ce^10

Ժ (2a^2k^3)^5=2ak^10

Ի (1/2 a^2)^2=1/2 a ^4

Լ (3/4 a^2 )^2=3/4a^4

Խ (-1 ½ c^2)^2=-1 ½ c ^4

Ծ  (-1  1/3 e^3)^3= -1 1/3 e ^6

Կ (1 1/7 ab)^2=1 1/7 ab)^2

Հ( – 1/6 px^3)^3=-1/6 px^3