Posted in Քիմիա, Uncategorized

Ատոմների և մոլեկուլների պատմություն

Հին Հունաստանի փիլիսոփա Դեմոկրիտոսը 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում:

Հին Հունաստանի իմաստուն այրերը տարր հասկացությունը գործածել են դեռևս մեր թվարկությունից 5 դար առաջ: Սակայն նրանք տարրեր (ավելի ճիշտ՝ սկզբնատարրեր) էին համարում հողը, ջուրը, օդն ու կրակը:

XIX դարի հայ գիտնական Մաթևոս Սաղաթելյանը 1842 թ. Վիեննայում հրատարակած «Համառոտ բնական գիտություն» գրքում քիմիային մեծ տեղ է հատկացրել: Սաղաթելյանը քիմիական տարրը սահմանել է հետևյալ ձևով. «Մասերը, որոնք որ ալ ուրիշ կազմիչ մաս չունին, այսինքն մարդուս գիտությունը ալ չկրնար բաժնիլ, տարր կըսվի»:

Advertisements
Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. «Եռամեծար Դավիթ Անհաղթը»

Դավիթ Անհաղթը 5–6-րդ դարերի հայ փիլիսոփա է, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր և հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից է:

Ըստ հին հայկական աղբյուրների՝ ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։

Դավիթ Անհաղթը փիլիսոփայությունը բաժանում է երկու մասի՝ տեսական և գործնական։ Առաջին հիմքը հոգու ճանաչողական հատկությունն է, իսկ նպատակը՝ մարդու գիտակցությունից անկախ գոյություն ունեցող աշխարհի ճանաչումը։ Երկրորդի հիմքը հոգու այլ հատկություններըն են՝ արիությունը, ողջախոհությունը, արդարությունը։ Նրա նպատակն է բարոյական արատներից ձերբազատել մարդկային հասարակությունը, յուրաքանչյուր անհատի ցույց տալ առաքինության ուղին։

Արիստոտելի, Պլատոնի, Փիլոն Ալեքսանդրացու և անտիկ այլ մտածողների երկերի թարգմանություններով հանդերձ Դավիթ Անհաղթի հայ ժառանգությունը որոշիչ դեր խաղաց միջնադարյան փիլիսոփայության կազմավորման գործում։ Դավիթ Անհաղթի երկերը ազդեցություն են ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայության զարգացման վրա, շուրջ մեկ հազարամյակ եղել բազմաթիվ մեկնողական աշխատությունների առարկա և անտիկ դասական փիլիսոփայական երկերի հետ մտել միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների ծրագրերի մեջ։ XVIII դ. նրա երկերը թարգմանվել են վրացերեն և շոշափելի դեր խաղացել նաև վրացական փիլիսոփայության մտքի զարգացման գործում։

Ըստ ավանդության, Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ–երաժշտությանը վերաբերող, թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանազան մեկնությունների և, այդպիսով, խթանել ազգային երաժշտագիտության զարգացմանը։ Տեսության մեջ Դավիթ Անհաղթը ձայների հարաբերությունները հանգեցնելով քանակային հարաբերությունների՝ հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վճռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկրաչափության և աստղաբաշխության հետ։ Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելու գաղափարը։

Դավիթ Անհաղթը կրթությունն ստացել է Ալեքսանդրիա քաղաքում: Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն: Աթենքում և Կոստանդնուպոլսում մասնակցել է փիլիսոփայական հրապարակային բանավեճերի, իր գիտելիքներով և ապացուցելու արվեստով հաղթել բոլորին, որի համար ստացել է Անհաղթ պատվանունը:  Դավիթ Անհաղթը փիլիսոփայության գոյությունը բխեցրել է Աստծու գոյությունից և պաշտպանել Աստծու՝ որպես ամեն ինչի պատճառի և արարչի սկզբունքը:

Դավիթ Անհաղթի համոզմամբ` փիլիսոփայությունն ստեղծվել է մարդու հոգին զարգացնելու և կատարելագործելու համար:

Ըստ ավանդության՝ Դավիթ Անհաղթը հայրենիքում մեծ զրկանքներ ու տառապանքներ է կրել, հալածվել և ստիպված մեկուսացել է Հաղպատի մենաստանում: Հետագայում Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը, իսկ աճյունը տեղափոխվել է հայրենի գավառ և թաղվել Մշո Առաքելոց վանքի բակում:

Դավիթ Անհաղթի անունով Երևանում կոչվել  են փողոց և հրապարակ,  կանգնեցվել է նրա հուշարձանը:

Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը սկզբնավորել է հայկական արիստոտելականությունը, նրանով է ավարտվում հայ փիլիսոփայական գիտության ձևավորումը, բարերար ազդեցություն է ունեցել փիլիսոփայական նոր հոսանքների կազմավորման վրա: Դավիթ Անհաղթի հայացքների նկատելի ազդեցությունն են կրել Անանիա Շիրակացին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Վահրամ Րաբունին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Սիմեոն Ձուղայեցին, Սիմեոն Ա Երևանցին և ուրիշներ: Թարգմանվել է վրացերեն, նպաստել վրացական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության ձևավորմանը: Շնորհիվ հունական բնագրերի, նրա երկերի ազդեցությունը նկատելի է միջնադարի իրանական, արաբական և հատկապես բյուզադական փիլիսոփայական մտքի վրա:  Մահացել  VI դ.արի կեսին, Հաղպաւոում:

1820-ական թթ. սկսած՝ հայ և այլազգի անվանի շատ գիտնականներ բազմիցս իրականացրել են Դավիթ Անհաղթի երկերի հրատարակությունները և դրանց պատմաբանասիրական ուսումնասիրությունը: 1980-ին ՅՈՒՆԵԱԿՕ-ի որոշմամբ նշվել Է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը: Երևանում նրա անունով կոչվել են փողոց և հրապարակ, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը:

Հինգերորդ / վեցերորդ դարի հայ նեոպլատոնահար Դավիթ Անհաղթը ճանաչվել է որպես հայկական փիլիսոփայության մի քանի մասնաճյուղերի հիմնադիր, մասնավորապես տրամաբանություն: Նրա փիլիսոփայական գրքերը ուսումնասիրվել են հայ գիտնականների սերունդների կողմից, եւ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եղել են նախկին ԽՍՀՄ-ում եւ այլուր ինտենսիվ գիտական ուշադրության կենտրոնացումը:

 

Ես կարծում եմ, որ Դավիթ Անհաղթը իրոք շատ ուժեղ մարդ էր: Նա հաղթում էր բոլորին: Ես սիրում եմ այդպիսի բնավորության տեր մարդկանց:

 

Աղբյուրներ`

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9_%D4%B1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9

 

  1. http://encyclopedia.am/pages.php?hId=1106

 

  1. http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_davit_anhaght

 

  1. http://www.mazdapublishers.com/book/david-anhaght-the-invincible-philosopher

 

 

 

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Խնդիրներ

131.

Ավտոբուսի արագությունը կտրուկ մեծանալիս ուղևորները դեպի ետ են թեքվում, որովհետև նրանք գտնվու են դադարի վիճակում, և իրենց մարմինը չի հասցնում ավտոմեքենայի հետ մեկտեղ շարժվել, իսկ ավտոբուսի կտրուկ կանգառման դեպքում ուղևորները դեպի առաջ են գալիս, որովհետև նրանք գտնվում են շարժման մեջ, և կտրուկ արգելակման ընթացքում մարմինը չի կարողանում իր արագությունը պահպանել:

 

132.

Եթե ուղևորները ավտոբուսի շարժման ընթացքում հանկարծակի թեքվել են աջ ուրեմն ուղևորը կթեքվի ձախ:

 

133.

?

137.

Փողոցը չի կարելի հատել մոտիկից անցնող փոխադրամիջոցի առջևով, որովհետև դուք կարող եք մեքենայի տակ ընկնել: Իսկ ֆիզիկական տեսանկյունից վարորդը չի հասցնի կանգնեցնել փոխադրամիջոցը:

 

Ինքնաթիռի թռիչքից, ինչպես նաև վայրեչքից առաջ ուղևորները պարտավոր են կապել անվտանգության գոտին, որովհետև գնարավոր է նրանք ընկնեն իրենց տեցին:

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. «Եզնիկ Կողբացի»

Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփա, աստվածաբան, թարգմանիչ, հասարակական–եկեղեցական գործիչ է:Նա ծնվել է մոտ 380 թվին, Այրարատ նահանգի Ճակատք գավառի Տավուշի մարզի Կողբ գյուղում: Մահացել է 450-ականներին:  Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։

Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը: 428–429-ին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը Եզնիկ Կողբացուն և Հովսեփ Պաղնացուն գործուղել են Եդեսիա՝ թարգմանելու ասորի սուրբհայրերի ավանդությունները:

25269_b

Եզնիկ Կողբացու կյանքի վերջին տարիներին եղել է Բագրեվանդի եպիսկոպոսը, մասնակցել 449-ի Արտաշատի ժողովին (որը մերժել է զրադաշտականություն ընդունելու պարսիկների առաջարկը) և Պարսից արքունիքին ուղղված նամակը կազմելուն: Նրա մասին հիշատակում են ժամանակակից մատենագիրներ Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին, հետագա դարերում՝ Դավիթ Անհաղթը, Վրթանես Քերթողը, Ստեփանոս Տարոնեցին, Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Գրիգոր Տաթևացին և այլն:

Եզնիկ Կողբացուն են վերագրվել նաև «Հարցումն Աշոտոյ թագաւորին և պատասխանիք Եզնկայ», «Հարցմունք Արձանայ թագաւորի և պատասխանիք Եզնկայ», «Վասն արարչութեան 10 տող բան» երկերը և Մեսրոպ Մաշտոցին ուղղված ճառի երկու հատված:

«Եղծ աղանդոցը»հայ աստվածաբանաիմաստասիրական մտքի և դասականհայրախոսության կարևորագույն սկզբնաղբյուրներից է:

5րդ դարի կեսին հայ ազգային մտքի առաջ ծառացել էր նոր խնդիր՝ տեսականորեն հերքել և դատապարտելզրադաշտական դուալիստական կրոնի

գաղափարատեսական հիմքերն ու ակունքները, ամրապնդել քրիստոնե-

ության դիրքերը Հայաստանում և քրիստոնեության վարդապետության

հենքի վրա հիմնավորել ազգային ազատագրության պայքարի անհրաժեշտությունը:

Եզնիկ Կողբացին սովորել է Աշտիշատի դպրոցում` Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մոտ, 427թ. Եդեսիայում սովորել է ասորերեն, սովորել է Կոստանդոպոլիսում 430թ. Բյուզանդիայում կատարելագործել է ասորերենի իմացությունը:

Աշխատել է 434թ. Սահակ Պարթևի հետ սկսել է թարգմանել Աստվածաշունչը, 449թ.` Աշտիշատի ժողովի մասնակից է եղել և Բագրևանդ գավառի եպիսկոպոսն է եղել:

Եզնիկ Կոզբացին, որպես փիլիսոփա իդեալիստ, հոգու և նյութականի փոխհարաբերությունը լուծում է հօգուտ առաշինի։ Սակայն դրա հետ մեկտեղ՝ Կոզբացին հանգում է այն եզրակացության, որ աստվածն էլ սկզբնական և միակ սուբստանցիան չէ, այլ նրա հետ միասին գոյություն ունի նաև նյութը, այսինքն՝ արարչագործության առարկան։

Իր գրածներից պահպանվել է «Եղծ աղանդոց» երկը, որը հայ բնափիլիսոփայության և սոցիալ-քաղաքական մտքի արժեքավոր հուշարձան է: Գրվել է 440-ական թթ.:

Այդ երկը բաժանված է չորս գլուխների (գրքերի), որտեղ հերքվում են հեթանոսական աղանդները, պարսից կրոնը, հին հունական փիլիսոփայական ուսմունքները, մարկիոնականությունը, հիմնավորվում են քրիստոնեական աշխարհայացքի սկզբունքները: Այն Հայաստանում ծավալվող ազատագրական պայքարի գաղափարախոսական հիմնավորումն է:

Եզնիկ Կողբացին առաջադրել է պատմության պարբերացման երեք տարբերակ՝
ա. նախնական կատարելության, անկատարելության, ավարտական կատարելուաթյան շրջաններ,
բ. մանկության, երիտասարդության, չափահասության շրջաններ,
գ. Պատմությունը որպես երևույթի պաշտամունքից էության պաշտամունքն ընթացող գործընթաց:

 

Երբ Հետազոտական աշխատանքների մեջ տեսա Եզնիկ կողբացու անունը, ընդհանրապես պատկերացում չունեցա նրա մասին: Իսկ հիմա կարող եմ անգամ կարծիք կազմել:

Չեմ կարող ասել, որ նա բարի մարդ է, բայց նաև չեմ կարող ասել, որ նա վատ բնավորություն ունի: Եթե նա մասնակցել է Աստվածաշնչի թարգմանությանը, դժվար նա չար մարդ լիներ:

 

Աղբյուրներ`

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B5%D5%A6%D5%B6%D5%AB%D5%AF_%D4%BF%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A1%D6%81%D5%AB
  2. http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_Yeznik_Koghbatsi

 

  1. http://www.historyofarmenia.am/am/Encyclopedia_of_armenian_history_Eznik_Koxbaci

 

  1. http://www.anunner.com/name/biography/%D4%B5%D4%B6%D5%86%D4%BB%D4%BF_%D4%BF%D5%88%D5%82%D4%B2%D4%B1%D5%91%D4%BB?lang=en

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. « Մուհամմադ մարգարե»

Մուհամմադը ծվել է 570 թվականի`ապրիլի 26-ին Մեքքա քաղաքում։ Արաբները թվականը հիշատակում են որպես «փղի տարի»:

Նրա հայրը եղել է `  Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբը,, մայրը՝ Ամինա բինթ Վահաբը:

Ըստ իսլամի ուսմունքի` Մուհամմադին է Աստված ուղարկել սուրբ գիրքը՝ Ղուրանը: Մուսուլման ժողովուրդների կողմից Մուհամմադը կոչվում է մարգարե:

Մուհամմադը նաև քաղաքական գործիչ էր և մուսուլմանական համայնքի ղեկավար։ Ստեղծել է ուժեղ և բավականին խոշոր պետություն Արաբական թերակղզու տարածքում, որը կազմել է Արաբական խալիֆայության հիմքը։ Իսլամի համաձայն նրանից հետո այլևս մարգարեներ չեն լինելու մինչև Ահեղ դատաստանը։

23.08.11-8690Մուհամեդ

Մուհամմադը սերում էր Կուրայշ ցեղի Հաշիմյան ազդեցիկ տոհմից։ Մ.-ի հեղինակությունը բարձրացնելու նպատակով մուսուլմանները փորձում են նրա տոհմածառը հասցնել մինչև Իբրահիմ (Աբրահամ) և արաբների նախահայր հանդիսացող Իսմայիլ։

 

Մուհամեդի գրվածքներից մի քաղվածք`

Ես՝ Մուհամմեդս, որդիս Աբդուլլայի, մարգարես և առաքյալս Աստծո, Աբրահամ պատրիարքին և ԵրուսաղեմումԴամասկոսում ու Արաբիո մյուս սահմաններում գտնվող հայոց եպիսկոպոսներին և վարդապետներին ու իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղեմում բնակվող եթովպացիներին, ղպտիներին և ասորիներին շնորհեցի իրենց բոլոր վանքերը, եկեղեցիները, դպրոցները, կալվածքներն ու արտերը։ Ես՝ Աստծո առաքյալս, վկայությամբ Աստծո՛, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր և կին մարդոց խղճի վկայությամբ խոստացա և տվեցի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները, ս. Հարության Տաճարը և ս. Հակոբ (Մար Յաղուբ) կոչված մեծ եկեղեցին, որ սուրբ քաղաքի հարավային կողմում է և Սիոնի վանքի մոտ։ Տվեցի նաև Ձիթենիի վանքը (Համբարձման եկեղեցին), Քրիստոսի բանտի վանքը (Հրեշտակապետաց եկեղեցին), Բեթղեհեմի եկեղեցին և սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի (Նապլուս) մատուռները, սուրբ Հարության Տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ գագաթի ու ստորոտի շինություններով հանդերձ և Քրիստոսի Գերեզմանը, որտեղ լույս են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռները, ձորերը, կալվածքներն ու ստացվածքները նրանց տվեցի՝ Աստծո և Աստծո առաքյալի ու բոլոր մուսուլման հավատացյալների վկայությամբ:

Մուհամմեդի և հայոց Աբրահամ պատրիարքի միջև հավատարմագրից, 626 թ.

Muslim_depiction_of_Muhammad_-_17th_century_Ottoman_copy_from_the__Edinburgh_codex_

Մուհամեդը ունեցել է 6 երեխա, որից 2-ը տղաներ էին:

Մուհամմադի շուրջն են հավաքվում իր հարազատները, ովքեր ընդունում են իսլամ: Նրանք էին՝ Խադիջան, իրենց 4 դուստրերը, Աբու Բաքրը, և մանկահասակ Ալին: Ավելի ուշ, երբ մուսուլմանական համայնքը մեծանում է, նրանք սկսում են աղոթքներ ու ծիսակատարություններ անել։ Մուհամմադը սկսում է քարոզը՝ Մեքքայի հրապարակներից մեկում՝ մարդկանց ներկայացնելով նոր միաստվածական կրոն:

Մուհամմադի կինը՝ Խադիջան, ինչպես նաև հորեղբայրը՝ Աբու Տալիբը, մեծ հեղինակություն ունեին Մեքքայում, ուստի Մուհամմադի ֆիզիկական անվտանգությունը այդ տեսանկյունից ապահովված էր։ Նրա շուրջ հավաքվում են նորանոր հավատացյալներ, որոնք, սակայն, Մուհամմադի պես ապահովված չէին։ Իրենց անվտանգության համար 615 թվականին իրենք տեղափոխվում են քրիստոնեադավան Եթովպիա։ Խադիջայի ու Աբու Տալիբի մահից հետո Մուհամմադի կյանքը նույնպես ենթարկվում է վտանգի, և նա փորձում է փախչել Մեքքայից։

618 թվականին Մուհամմադն իր փոքրաթիվ կողմնակիցներով հաստատվում է Մեքքայից ոչ հեռու ալ-Տաիֆ քաղաքում։ Տեղի վերնախավը առևտրական կապեր ուներ հեթանոս կուրեյշցիների հետ, և որոշ ժամանակ անց սկսում է ճնշում գործադրել Մուհամմադի վրա։ Այդ ընթացքում Մուհամմադը հանդիպում է յասրիբցիների, ովքեր պատրաստակամություն են հայտնում իրենց քաղաքում ապաստան տալ նոր կրոնի մարգարեին՝ սեփական խնդիրները լուծելու նպատակով։ Մուհամմադը դժվարությամբ վերադառնում է Մեքքա, տեղի մուսուլմաններին ուղարկում Յասրիբ, իսկ ինքը Աբու Բաքրի հետ փախչում է վերջում՝ 622 թվականի սեպտեմբերի 24-ին։

 

Անգամ եթե Մուհամմեդը բարի սիրտ ունենար, մեկ է ես չեմ դավաճանի իմ հավատքին: Ես սրտանց հավատում եմ քրիստոնեությանը և երբեք չեմ դավաճանի հավատքիս:

 

Աղբյուրներ`

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B4%D5%A1%D5%A4

 

  1. http://armislam.livejournal.com/2278.html

 

  1. https://hy.wikiquote.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B4%D5%A5%D5%A4

 

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B4%D5%A1%D5%A4%D5%A8_%D5%84%D5%A5%D6%84%D6%84%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4

 

 

 

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Նախագծային աշխատանք. Երկիրն աշխարհագրության և երկրաբանության տեսանկյունից

Աշխարհագրությունը ուսումնասիրում է  աշխարհի բնակչության թիվն ու շարժը, բնակչության վերարտարությունը, աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը, ազգային տնտեսությունը, գյուղատնտեությունը, ծնելիության մակարդակը և այն…

ash

Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը): Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ Օրինակ իսլամական երկրներում մարդկանց ստիպում են շատ երեխաներ ունենալ, որ իրենց բնակչության թիվը մեծ լինի:

Ես կարծում եմ, որ շուտով իսլամական երկրների բնակչության թիվը կհասնի ամենաբարձր դիրքերին:Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա:

Տնտեսություն

Առաջին անգամ գիտական աշխատության մեջ «էկոնոմիկա» բառը հայտնվում է մ. թ. ա. 4-րդ դարում Արիստոտելի մոտ, որը այն անվանում է «բնական գիտություն»: Տնտեսագիտության գլխավոր գործառույթը կայանում է նրանում, որ մշտապես ստեղծել այնպիսի բարիքներ, որոնք անհրաժեշտ են մարդկանց կենսագործունեության համար և առանց որոնց հասարակությունը չի կարող զարգանալ։ Այսօր տնտեսագիտությունը դա նյութական և ոչ նյութական արտադրության ոլորտները ներառող տնտեսավարման համակարգ է։

 

Ազգային տնտեսության զարգացման փուլերը և մակարդակը

Տվյալ երկրում մարդկային գործունեության բնագավառների պատմականորեն ձևավորված համակարգը կոչվում է ազգային տնտեսություն:

Ժամանակի ընթացքում ազգային տնտեսությունները կրում են և՛ քանակական, և՛ որակական փոփոխություններ: Քանակական փոփոխությունը երկրի արտադրության և ծառայությունների ծավալի մեծացումը կամ փոքրացումն է, իսկ որակական փոփոխությունը տնտեսության ճյուղային կառուցվածքի փոփոխությունն է, այսինքն` առանձին ճյուղերի մասնաբաժինների փոփոխությունը` դրանցից յուրաքանչյուրի աճի արագացման կամ դանդաղեցման հետևանքով, ինչպես նաև` կառուցվածքի բարդացումը` նոր ճյուղերի ձևավորման հետևանքով:

Ամենավաղ ժամանակներում բոլոր երկրների տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն էր: Երկրի տնտեսական (հասարակական) զարգացման այդ փուլն անվանվում է գյուղատնտեսական (ագրարային), իսկ արդյունաբերության առնչությամբ` մինչարդյունաբերական:

 

Ազգային տնտեսությունների զարգացման մակարդակը

Ավանդաբար ընդունված է եղել երկրի տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող համընդհանուր ցուցանիշ համարել բնակչության մեկ շնչին հասնող տարեկան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Սակայն ներկայումս այդ ցուցանիշն այլևս համակողմանիորեն չի արտահայտում երկրի ընդհանուր զարգացման մակարդակը, քանի որ վերջին տասնամյակներում նավթ արտահանող որոշ երկրներում ՀՆԱ-ն գերազանցել է իրականում զարգացած երկրներինը: Չնայած այս փաստին` ամենևին չի կարելի դրանից հետևություն անել, թե իբր օրինակ` Քաթարն ավելի զարգացած երկիր է, քան Ֆրանսիան, Իտալիան կամ Իսպանիան:

 

Սոցիալական աշխարհագրություն

Սոցիալական աշխարհագրության ուսումնասիրման օբյեկտը համարվում է հասարակական կյանքի սոցիալական ոլորտը։ Նրա հետազոտության ընդհանուր օբյեկտ է համարվում ամբողջ մարդկությունը, իսկ հետազոտման առարկան՝ սոցիալական ոլորտի բաղադրիչների և մարդկանց տարածական ընդհանրությունները։ Ուսումնասիրվում են տարածական ընդհանրությունների ձևավորման և զարգացման պատմական առանձնահատկությունները, կառուցվածքը, շրջական միջավայրի և արտադրության հետ կապերը, տարածական ընդհանրությունների փոխադարձ կապերը, մարդկանց խավերի և խմբերի վարքը և այլն:

 

Շատ եմ սիրում աշխարհագրությունը: Այս նախագծերը շատ հետաքրքիր են: Բոլոր թեմաները հավանում եմ, որովհետև դրանք միշտ էլ հետաքրքրել են ինձ:

 

 

Աղբյուրներ`

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

 

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

 

  1. https://www.docdroid.net/jqdM3Yr/document.pdf

 

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

 

 

 

 

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք. Խաչքար

Խաչքարը եզակի հայկական երևույթ է: Խաչքրը` խաչի պատկերով, զարդաքանդակների  հորինվածքով ուղղաձիգ կանգնեցված սալաքար է և ճակատով` նայում է դեպի արևմուտք:  Հայաստանում կան ավելի քան 50.000 ձեռատաշ խաչքարներ, որոնցից ոչ մեկը մյուսին նման չե: Խաչքրը մի արտակարգ երևույթ է մեր արվեստում:  Վարպետը նույնիսկ խաչն օգտագործել է՝ արտահայտելու իր ապրումները և երազանքները:

IMG_0183

Խաչքարը քրիստոնեության հիմնական գաղափարն է՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը:  Խաչքար պատրաստելու գլխավոր բաղադրիչը խաչն է: Տարբեր խաչքարներ կան, որ մարդկանց խնդրանքներն են կատարում, բայց դրանք եզակի են: Օրինակ` Սևանում մի խաչքար կա, որը անվանվում են`<<Ամենափրկիչ>> խաչքար:

Եթե հավատում ես հրաշքների ամեն խաչքար քեզ համար եզակի և փրկիչ է դառնում: Ես մտածում եմ, որ եթե ինչ որ մի խաչքար կատարում է երազանքները, ուրեմն այդ խաչքարի մեջ ներդրել են իրենց բարի հոգին:

10-13 րդ դարերին ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարային արվեստի բոլոր հիմնական տեսակները.

ա. միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք ստորին պոչուկով ամրացվել ենգետնին. Դրանք ուղղանկյունաձև են և կամարաձև,

բ. միակտուր քարերից կերտված Խաչքարեր, որոնք հատուկ պոչուկով ամրացվել ենխորանարդաձև պատվանդանի վրա,

գ. փորված կամ ագուցված խաչքարեր՝ եկեղեցիների պատերի և ժայռազանգվածների վրա,

դ. խաչքարեր աստիճանաձև պատվանդանի վրա,

ե. որմնափակ խաչքարեր, երբ խաչարձանը առնվել է տանիքավոր կառույցում,

զ. 11-12րդ դարերից առաջացել են քիվավոր խաչքարեր (երբեմն քիվը պատրաստվել է առանձին քարից և երկաթե գամերով ամրացվել խաչքարին),

է. 12րդ դարից՝ խմբական Խաչքարեր, դրվել են մի պատվանդանի վրա կամ հետագայումավելացվել (տոհմական դամբարան):

Խաչքարերը ստեղխվել են այն ժամանակ, երբ հայաստանը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն և դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը: Հայերի համար դա Քիրստոսի հարության խորհրդանիշն է` մահի դեմ նրա հաղթանակը:

 

Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար` կարևոր իրադարձությունների առիթով, ինչպիսիք են ճակատամարտում խաղթանակները, եկեղեցիները, տաճարները, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում են սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև ժայռերի վրա: Հայաստանում պահպանված խաչքարը Աշոտ Ա բագրատունու կնոջը` Կատրանիդեին նվիրված խաչքարն է: Այն գտնվում է գառնու հեթանոսական տաճարի տարածքում:

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ, ագուցվել եկեղեցիների որմերին:

Խաչքարի արվեստը վերացական խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն: Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները:

Խաչքարը միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ է, ճարտարապետական մանր կոթողային ձև: Ըստ Լևոն Ազարյանի` 4-5-րդ դարերից սկսած` խաչքարը կանգնեցվել է առանձին` իբրև կոթող, կամ ագուցվել է եկեղեցու որմի մեջ` որպես ճարտարապետական զարդ: Ծառայել են նաև որպես տապանաքարեր` հանգուցյալի հոգու փրկության համար: Պաշտամունքային, հոգևոր նշանակությամբ հանդերձ` խաչքարերն իրենց արձանագրություններով եղել են պատմական հուշարձաններ` բովանդակելով երկրի ներքին և արտաքին կյանքին վերաբերող կարևոր տեղեկություններ, որոնք չեն արտացոլվել պատմիչների մոտ:

download

Առանձնակի ուշադրության է արժանի Հայաստանի նման լեռնային երկրում ժայռի, լեռան և նույնիսկ ուղղակի քարի պաշտամունքը: Քար-ժայռին վերագրվում էր առասպելական ուժ ու խորհուրդ:

Ես հավատում եմ խաչքարների հզոր ուժին: Մտածում եմ, որ հին խաչքարերը ավելի առժեքավոր են երկու տիպով:

Նրանք ավելի շատ են զգացել մարդկանց ազդեթությունը և մարդկանց երկրորդ հոգին սավառնել և սավառնում է հին խաչքարերի մեջ:

 

Աղբյուրներ`

1.http://aregnapayl.am/hy/cross-stone/sewani-amenaprkich-khachkare.html

2.http://www.welcomearmenia.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/%D5%AD%D5%A1%D5%B9%D6%84%D5%A1%D6%80

  1. http://encyclopedia.am/pages.php?hId=1221

 

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Քիմիկան և թեթև արդյունաբերություն

  1. Որո՞նք են քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Քիմիական արդյունաբերությունը մեքենաշինության և էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ
գիտատեխնիկական առաջադիմությունն ապահովող ճյուղերն են:

3. Ի՞նչ դեր ունի քիմիկան արդյունաբերությունը տնտեսության մեջ:

Քիմիական արդյունաբերությունը շատ մեծ դեր ունի տնտեսության մեջ: Համարյա ամեն ինչ քիմիական արդյունաբերություն է: Օրինակ` մեքենաները, պլասմասան, ծեփամածիկ: Այդ ամենը այդքան էլ անհրաժեշտություն չեն, բայց միևնույնն է օգուտ են բերում տնտեսությանը:

4.Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություններ ունի սննդի արտադրության տեղաբաշխումը:

Posted in Քիմիա, Uncategorized

Քիմիական տարրերի նշանները

Քիմիական տարրերի նշանները

Որոշ քիմիական տարրերի նշաններն ու անվանումները

Աղյուսակ

Քիմիական տարրերի

հայերեն

անվանումը

Քիմիական

տարրերի

լատիներեն

անվանումը

Լատինական

անվան արտա- 

սանությունը

Քիմիական

նշանը

Քիմիական

նշանի

արտասանու-

թյունը

1 Թթվածին Oxygenium Օքսիգենիում O O
2 Ջրածին Hydrogenium Հիդրոգենիում H Հաշ
3 Ազոտ Nitrogenium Նիտրոգենիում N Էն
4 Ածխածին Carboneum Կարբոնեում C ցե
5 Ֆոսֆոր Phosphorus Ֆոսֆորուս P Պէ
6 Ֆտոր Fluorum Ֆլուորում F Ֆտոր
7 Յոդ Jodum Իոդում J Յոդ
8 Կալիում Kalium Կալիում K Կալիում
9 Բրոմ Bromum Բրոմում Br Բրոմ
10 Սիլիցիում Silicium Սիլիցիում Si Սիլիցիում
11 Նատրիում Natrium Նատրիում Na Նատրիում
12 Կալցիում Calcium Կալցիում Ca Կալցիում
13 Բարիում Barium Բարիում Ba Բարիում
14 Ալյումին Aluminium Ալյումին Al Ալյումինիում
15 Երկաթ Ferrum Ֆեռում Fe Ֆեռում
16 Ծծումբ Sulphur Սուլֆուր S Սուլֆուր
17 Պղինձ Cuprum Կուպրում Cu Կուպրում
18 Ոսկի Aurum Աուրում Au Աուրում
19 Քլոր ChIorum Քլորում Cl Քլոր
20 Մագնեզիում Magnezium Մագնեզիում Mg Մագնեզիում
21 Արծաթ Argentum Արգենտում Ag Արգենտում
22 Մանգան Manganum Մանգանում Mn Մանգանում
23 Ցինկ Zincum Ցինկում Zn Ցինկում
24 Կապար Plumbum Պլյումբում Pb Պլյումբում
25 Սնդիկ Hydrargyrum Հիդրարգիրում Hg Հիդրարգիրում
Posted in Քիմիա, Uncategorized

Ատոմ և մոլեկուլ

1․ Ատոմը դա նյութի փոքրագույն մասնիկ է։

2․ Ատոմ բառը հունարեն բառ է։ Թարգմանվում է ՝ անբաժանելի։ Ֆիզիկական երևույթների ժամանակ, և մոլեկուլնները, և ատոմները պահպանվում են, իսկ քիմիական երևույթի ժամանակ մոլեկուլը քայքայվում է , իսկ ատոմները պահպանվում են։ նյութի ագրեգատային վիճակը կապված է մասնիկնների, ատոմնների և մոլեկուլնների միջև տարածություններից։ Ատոմը դա քիմիապես անբաժանելի մասնիկ է ։

3․ Եվ ատոմնները ևմոլեկուլնները գտնվում են անընդհատ շարժման մեջ։

4․ Միևնույն տեսակի ատոմնների միացումից,  առաջանում է պրզ նյությեր, տարբեր տեսակի ատոմններիմիացումից առաջանում են բարդ նյութեր։

5․ Տարրը ատոմնների որոշակի տեսակ է։ Պրզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմններից, իսկ բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմններից։Պարզ նյութերը բաժանվում են երկու հիմնական խմբերի՝ մետաղի<կապույտ> և ոչմետաղնների<կարմիր>։  Մետաղները պինդ են բացի սնդիկից, բոլոր մետաղները պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրա հաղորդականություն։ Ոչմետաղնները, եթե պինդ են փխրուն են, մեծմասամբ հեղուկ,կամ գազային նյությեր են,չունեն պլաստիկություն,չունեն մետաղական փայլ և չունեն ջերմա էլեկտրա հաղորդականություն։

 

  1. Ատոմները ֆիզիկապես բաժանելի մասնիկներ են:

Ատոմի կառուցվածքը`

Միջուկը կազմված է դրական պրոտոններից և չեզոք նեյտրոններից: Միջուկի շուրջը պտտվում են բացասական էլեկտրոններ:

Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են: Դա նշանակում է, որ էլեկտոնների և պրոտոնների թիվը հավասար են: