Posted in Կենսաբանություն, Uncategorized

Թթվածինը բնության մեջ

Թթվածինը մեզ շատ օգտակար է: Մարդիկ, կենդանիները չեն կարող ապրել առանց դրա: Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։

images

Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բույսական և կենդանական օրգանիզմները։ Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից և ազոտից։

imas

Թթվածինը մեզ ավելի է պետք քան ջուրը, որովհետև մենք ջուր անընդհատ չենք խմում, իսկ թթվածին մենք շնչում ենք ամեն վարկյան: Ծառերն էլ են օգնում մեզ, որպեսզի մենք շնչենք:

Advertisements
Posted in Քիմիա, Uncategorized

Գործնական աշխանտան: Օդի բաղադրության որոշումը

Այսօր մենք քիմիայի ժամին կատարեցինք փորձ, որի միջոցով ապացուցեցինք թթվածնի քանակը օդում: Դրա համար մեզ անհրաժեշտ է փոքրիկ խցան, որի վրա ամրացված է մոմը, խողովակ և տարայով ջուր: Սկզբից մենք մոմը վառեցինք, դրեցինք ջրով ամանի մեջ և հետո փակեցինք խողովակով: Միառժամանակ մոմը հանգեց և բարձրացավ խողովակի մեջ, այնքան որքան թթվածին կար խողովակի մեջ:

1/5 մաս կամ 21%-օդ

4/5 կամ 78%-ազոտ

1%-ածղաթթու գազ, ջրային գոլոշիներ և ազնիվ գազ:

Նրանք ազնիվ են, քանի որ նրանք չեն փոխազդում ոչ մի գազի հետ:

 

Posted in Հանրահաշիվ, Uncategorized

Հանրահաշիվ

Փակագծերի բացում և նման անդամների միցում

1)5a-2a-3b=3a-3b

2)7x-4x+2y=3x+2y

3)4y-y+3=5y+3

4)9m+6n-7m=16m+6n

5)3a^2-5a-a^2+4a=3a^2+3a^2+9a-a^2

6)5b-3b-2c+b+4c=2b-6c+b

7)3k-6n-2k+6n=1k+12n

8)4x+3+7-2x=2x+3+7

9) (10x^3-4x^2)-(2x^2-5x^3)= 10x^3 – 4x^2 – 2x^2 + 5x^3

10) 5a^3(b^2)- 9b^4-(3a^3(b^2)-4b^4)= 5a^3 (b^2) – 9b^4- 3a^3(b^2)+4b^4

11)4x^(2y)- (3xy^2+5(x^2)y­+12xy^2=4x^(2y)- 3xy^2+5 (x^2) y­-12xy^2

12) -7a^5-(3b^3-a^5)-(5b^3-11a^5)= -7a^5 – 3b^3+a^5 –  5b^3+11a^5

13) (13x-9y+7z)-(10x+4y-3z)+x+5y-(2z-2y)-8z= 13x-9y+7z – 10x-4y+3z + x+5y – 2z+2y -8z

14) 4m^2 – (3m^2-4mn+2n^2)-2mn+(-7m^2+5mn)+3m^2+15m^2 = 4m^2 –  -3m^2+4mn-2n^2 -2mn+ 7m^2-5mn +3m^2+15m^2

Posted in Ռուսերեն, Uncategorized

Домашняя работа 29.01.2018

Просмотреть видеосюжет и в нескольких предложениях письменно в блогах передать его содержание .

Маленькая собачка упала в море с катера. Она была беспомощна в открытом море. Она начала плыть, но вдруг акула увидела ее и начала плыть прямо на собачку. В это время дельфин увидел беспомощную собачку и начал тоже плыть к ней. Дельфин острым носом ударил акулу, и акула отступила. Потом дельфин помог собачке добраться до катера. Когда собачка была уже на катере, она поблагодарила дельфина. Они попрощались, как люди.

pictures-dolphin-kissing-black-dog
Փոքրիկ շունը ծովն ընկավ մոտորանավակից: Նա անօգնական էր բաց ծովում: Նա սկսեց լողալ, բայց հանկարծ շնաձուկը տեսավ նրան և սկսեց լողալ դեպի շնիկը: Այդ ժամանակ դելֆինը տեսավ անօգնական շնիկին և նույնպես սկսեց լողալ դեպի նա: Դելֆինը իր սուր քթով հարվածեց շնաձկանը և շնաձուկը նահանջեց: Հետո դելֆինը օգնեց շնիկին հասնելու մոտորանավակին: Երբ շնիկը արդեն մոտորանավակի վրա էր, նա շնորհակալություն հայտնեց դելֆինին: Նրանք հրաժեշտ տվեցին իրար մարդկանց նման:
Posted in Մայրենի, Uncategorized

,,Կարդում ենք,, — Վահան Տերյան

 

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

 

Իմ կարծիքը

Ինձ թվում է, որ առանձնապես այս բանաստեղծությունը խորը իմաստ չունի: Ես կարում եմ, որ Վահան Տերյանը ազդեցության տակ է եղել և քանի որ նա բանաստեղծ էր, կարողանում էր իր մտքերը գեղեցիկ արտահայտել:

 

Երբ կյանքը սուր փշերով

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում…
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար…

 

Իմ կարծիքը

Շատ գեղեցիկ մի բանաստեղծություն , որը խոցեց իմ սիրտը արևավառ իր սիրով: Կյանքը հիասթափվել էր Վահան Տերյանից: Եվ դա զգալով Վահան Տերյանը սկսեց գրել այս բանաստեղծությունը:

 

 ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

 

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը շատ գեղեցիկ էր: Այն ճիշտ էր հանգավորված և նաև գեղեցիկ էր մտքերը շարադրած: Ես կարծում եմ, որ այս բանաստեղծության իմաստը այն էր, որ ամեն ինչ կյանքում ժամանակավոր է լինում:

 

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

 

Իմ կարծիքը

Այս բանաստեղծությունում Վահան Տերյանը սիրահարված է եղել: Ինձ թվում է, որ նա շատ տխուր և եղել և ինչ ինչ պատճառներով նա ստիպված հրաժեշտ էր տվել սիրուց:

 

Շիրակի դաշտերից

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Posted in Անգլերեն, Uncategorized

Completely Recyclable Sewage Treatment Plant. Կոյուղաջրերը լրիվ մաքրող, վերամշակող գործարան:

 
 

Ջրի պակասը Հնդկաստանում  աճող խնդիր է դառնում: Ըստ վիճաագրության, ինը հոգուց մեկը մաքուր ջրի պակաս ունի: Ջրի պակասը տանում է դեպի սանիտարահիգիենիկ պայմանների վատացում, հիվանդությունների աճ և փորլուծության հետևանքով մահացություններ:

Համաձայն Հնդկաստանի կենտրոնական աղտոտումը վերահսկող վարչության,

կոյուղաջրերի միայն 30% -ն  է մաքրվում: Իսկ մնացածը բաց է թողնվում ջրանցքի կամ անմիջապես հողի մեջ:

Օրգանական վերամշակման համակարգ ՓԲԸ-ն հետևյալ որոշումն է կայացրել՝ կառուցել կոյուղաջրերի մաքրման կայան:

Ահա թե ինչպես է այն գործում

Քայլ 1

Մշակել խոհանոցի, լոգարանի, սանհանգույցի ջուրը

 

Քայլ 2

Վատնած ջուրը հավաքել ստեղծած ավազանի մեջ:

 

Քայլ 3

Հետո ջուրը մղել կենսաբանական մաքրմանկայան, որպեսզի օրգանական մասնիկները դուրս բերվեն ջրի միջից:

 

Քայլ 4

Պինդ նյութերը առանձնացնել ջրից:

Քայլ 5

Պինդ մարմինները հանել ավազանի միջից: Պինդ մարմին ասելով հասկանում ենք տիղմ: Չորացնել, հետո չորացրած տիղմն օգտագործել որպես պարարտանյութ:

 

Քայլ 6

Վերջնական մաքրման փուլ

Այս փուլում արդեն մաքրված ջուրը կրկին օգտագործել:

 

Այսպես վերականգնվում է վատնած ջրի 80%-ը: Այս ջուրը կարելի է կրկին օգտագործել տարբեր եղանակներով` սանհանգույցը լցնելու, այգեգործության, ճանապարհները ևմեքենաները լվանալու համար: Իսկ տիղմը, որն առաջանում է այս գործընթացից, օգտակար է,քանի որ օգտագործվում է որպեսպարարտանյութ:

 

Posted in Ձմեռային ճամբար (անհատական պլաններ), Uncategorized

Ուղևորվում ենք դեպի Չարենցավան

Երեկ մենք գնացինք Չարենցավան։ Այնտեղ շատ ցուրտ էր, բայց շատ հետաքրքիր։Այնտեղ կար Չարենավանի քաղաքային գրադարան։ Երբ մենք գնացինք այնտեղ մեզ տիկնիկային տերկայացում ցույց տվեցին՝ երեք խոզուկները։ Այդ ներկայացումը սովորական ներկայացում չեր ու շատ հետաքրքիր։ Այդ գրադարանում կար նաև ամերիկյան անյուն, որը նույնպես շատ հետաքրքիր էր։ Հետո մենք գնացինք թանգարան՝ Չարենցի ցուցասրահ։ Այնտեղ նույնպես շատ հետաքրքիր էր։

Posted in Մայրենի, Uncategorized

Ախր ես ո՞նց վեր կենամ գնամ…

Ախր ես ո՞նց վեր կենամ գնամ,
Ուրիշ տեղ խաղալիք ճշմարտություն չկա:
Ախր ես ո՞նց վեր կենամ գնամ,
Ուրիշ տեղ այսքան խաբեություն չկա:
Ախր ես ոնց վեր կենամ գնամ,
Ուրիշ տեղ չկա այսքան  սեր կեղծավոր:
Ախր ես ո՞նց վեր կենամ գնամ,
Ուրիշ տեղ չկա այսչափ ատելություն անկեղծ:
Մեզ պետք է ճշմարտություն մի քիչ,
ու մի քիչ էլ խաբեություն,
Մի քիչ սեր կեղծավոր,
ու մի փոքր էլ անկեղծ ատելություն:
Ու  մենք կզգանքոր մեր հայրենի երկրում ենք,
Ժառանգորդներն ենք Մովսես Խորենացու:
Ու եթե չունենանք էլ ոչինչ,
Ճշմարտություն կծախենք ու կապրենք հավերժ:
Posted in Ձմեռային ճամբար (անհատական պլաններ), Uncategorized

Martiros Saryan

Martiros Saryan was an Armenian painter, the founder of a modern Armenian national school of painting. He was born into an Armenian family.  In 1895, aged 15, he completed the Nakhichevan school and from 1897 to 1904 studied at the Moscow School of Arts, including in the workshops of Valentin Serov and Konstantin Korovin. He was heavily influenced by the work of Paul Gauguin and Henri Matisse. He exhibited his works in various shows. He had works shown at the Blue Rose Exhibit in Moscow.  From 1910 to 1913 he traveled extensively in Turkey, Egypt and Iran. In 1915 he went to Echmiadzin to help refugees who had fled from the Armenian genocide in the Ottoman Empire. In 1916 he traveled to Tiflis (now Tbilisi) where he married Lusik Agayan. It was there that he helped organise the Society of Armenian Artists.