Posted in Պատմություն, Uncategorized

Նախագծային աշխատանք` Միասնական տիեզերք. Մարդը որպես կենսաբանական էակ:

Մարդը չի կտրվում կենդանական աշխարհից և չի զրկվում իր կենսաբանական հատկություններից: Մարդը բարձրակարգ կաթնասունների մի տեսակ է, որը կոչվում է բանական մարդ: Մարդու կյանքի միջին տևողությունը 80-90 տարի է: Կենսաբանական են նաև սեռերի տարբերությունները, ժառանգականությունը, քաշը, չափսերը, ուղղահայաց քայլվածքը: Կամ, օրինակ, մարդու ընդունակությունները`  տաղանդը, հանճարը, երաժշտության, գեղանկարչության,քանդակագործության և արվեստի մյուս ճյուղերի մեջ, ինչպես նաև տարբեր գիտություններում` ֆիզիկայում, փիլիսոփայության, պատմության մեջ և այլն:

Մարդու օրգանիզմը

Օրգանիզմը  կենդանի մարմին է, որն ունի հատկությունների ամբողջություն ինչով էլ այն տարբերվում է ոչ կենդանի նյութերից: Օրգանիզմը կենսաբանության մեջ ամենակարևոր մասն է: Կենդանի օրգանիզմների ամենագլխավոր տարբերությունը օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև նույթերի և էներգիայի մշտական փոխանակումն է։

 

10 հետաքրքիր փաստ մարդու մարմնի մասին

  1. Գլխուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան ցերեկը: Տրամաբանորեն դուք երևի մտածում էիք, որ շնորհիվ բարդ շարժումների, հաշվարկների, խնդիրների և փոխհարաբերությունների, որոնք մենք իրականացնում ենք մեր աշխատանքային ժամերին, գլխուղեղը պետք է ավելի ակտիվ լինի, քան քնած ժամանակ: Գիտնականները դեռ կոնկրետ չգիտեն, թե ինչու, բայց գլխուղեղը ակտիվորեն աշխատում է քնած ժամանակ:
  2. mard
  3. 2. Դեմքի մազերը աճում են ամենաարագը: Ապացուցված է, որ եթե տղամարդը չսափրի իր մորուքը, այն ամբողջ կյանքի ընթացքում կաճի շուրջ 9 մետր, որն ավելի երկար  է, քան կետադելֆինը:

 

 

3. Ամեն օր մարդը կորցնում է 60-100 մազ: Մազերի կորուստը, կախված սեզոնից, հղիությունից, հիվանդությունից, դիետայից և տարիքից, շատ տարբերվում է:

4. Ամենամեծ ներքին օրգանը բարակ աղին է: Չնայած որ այն անվանվում է «բարակ», այն մարդու միջին հասակի քառապատիկ երկարությունն ունի: Եթե այն չճկվեր և չոլորվեր, ապա այն չէր տեղավորվի որովայնի խոռոչում:

barak axi

5. Մաշկի յուրաքանչյուր 2,5 սմ-ի վրա կա շուրջ 32 միլիոն բակտերիա: Գերմաֆոբները սակայն չպետք է անհանգստանան, այդ բակտերիաների մեծ մասը անվնաս է, իսկ մի մասը նույնիսկ օգտակար է:

6. Որքան ցուրտ է այն սենյակը, որում դուք քնում եք, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դուք վատ երազներ կտեսնեք: Գիտնականներին դեռևս մինչև վերջ պարզ չէ, թե ինչու է այսպես, բայց եթե դուք հաճախ եք մղձավանջներ տեսնում, լավ կլինի գիշերը ձեզ ավելի տաք պահեք:

7. Քթի և շրթունքի միջև եղած տարածությունը ունի իր անունը: Այն անվանվում է ֆիլտրում: Գիտնականներին շատ հետաքրքրում է, թե ինչ ֆունկցիա է կատարում ֆիլտրումը: Հին հույները կարծում էին, որ այդ հատվածը օրգանիզմի ամենաէրոգեն հատվածն է:

8. Մարդիկ ավելի երկար կարող են ապրել առանց սննդի, քան առանց քնի: Եթե դուք ձեզ ավելի հարմար կզգաք մեկ գիշեր չքնել, բայց դրա փոխարեն բավարար սնվել, այդ զգացումը շատ կարճ կտևի: Ջրի առկայության դեպքում մարդը մոտ երկու ամիս կարող է ապրել առանց սննդի՝ կախված օրգանիզմում առկա ճարպի և այլ սննդանյութերի առկայությունից: Քունը կորցրած մարդիկ, մյուս կողմից, սկսում են անհատականության և հոգեբանական փոփոխություններ զգալ արդեն մի քանի օր չքնելուց հետո: Ամենաերկար ժամանակահատվածը, որի ընթացքում մարդը մնացել է առանց քնի, դա 11 օրն է: 11 օր չքնելուց հետո փորձարկվողի մոտ առաջացել էին տեսողական պատրանքներ, նա չէր իմանում, թե ինչ է անում և չէր կարողանում խոսել:

9. Մահացած մարդու այրումից հետո մնում է մոտ 4 կգ մոխիր: Մարդու մարմնին հիմնական զանգված տվողը բջիջներում առկա ջուրն է: Դրա համար էլ դիակը այրելիս այդքան քիչ մոխիր է առաջանում:

10. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Եթե դուք համերգ եք տալու մեծ ճաշից հետո, ապա ամենայն հավանականությամբ, դուք անհաջողության կմատնվեք: Եթե ուզում եք լսողությունը համեմատաբար ավելի լավը լինի, շատ մի կերեք:

Օրինակ 10-րդ փաստը շատ կասկածելի է ինձ համար, բայց հետաքրքիր:

 

Իսկ այս փաստերը ուղղակի շշմեցուցիչ են

Մարդը մոռանում է իր երազների մոտ 90%-ը:

Մարդն իր գլխի վրա ամբողջ կյանքում երկարացնում է մոտ 725 կմ մազ:

Ոսկորը 5 անգամ ավելի ամուր է քան երկաթը:

Գիտնականները ասում են, որ եթե մարդու IQ շատ բարձր է մարդը շատ երազներ է տեսնում:

 

Երևի իմ IQ շատ բարձր է, որովետև ես ամեն օր մոտավոր երեք երազ եմ տեսնում:

 

Բջջի մասին

Բջիջը կենդանի օրգանիզմի ամենափոքր ինքնուրույն գործող միավորն է:Մարդկային անատոմիայի բոլոր կենդանի կառույցները պարունակում են բջիջներ, եւ մարդկային ֆիզիոլոգիայի գրեթե բոլոր գործառույթները կատարվում են բջիջներում կամ սկսվում են բջիջների կողմից:

 

Աղբյուրներ`

  1. http://newarta.blogspot.am/2012/05/blog-post_6768.html

 

  1. https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D6%80%D5%A3%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A6%D5%B4

 

  1. http://blognews.am/arm/news/56116/100-hetaqrqir-past-mardu-marmni-masin.html

 

  1. https://mediamag.am/paster-mardu-organizmi-masin/

 

  1. https://opentextbc.ca/anatomyandphysiology/chapter/1-2-structural-organization-of-the-human-body-2/

 

 

 

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s