Հովհաննես Թումանյան — ստուգատես

7-րդ դասարան

  • բերանացի իմանալ

Ախ, ես երանի… — ստեղծագործական աշխատանք՝ Երանի ես … լինեի

Երանի կյանքի բուն իմաստ լինեի,

Որ վերջապես հասկանայի դա:

Երանի կյանքի զարթոնքը լինեի,

Որ վերջապես հասկանային դա:

 

Երանի բացահայտ լինեի,

Որ մարդիկ ինձ ճանաչեին

Միայն ես գիտեմ, թե ով եմ ես,

Այս աշխարհի երեսին:

 

Արդյոք ես եմ այն ծաղիկը, որ բուսել է խոտերի մեջ,

Արդյոք ես եմ բացահայտել կյանքի իմաստը անհայտ,

Եվ բայց ես եմ, որ միայն գիտեմ, թե ինչի համար եմ ծնված,

Ախ, ես եմ, որ կհասկանամ` որտեղից եկա ես այս կյանք:

 

Ամառային երեկո — ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին. ստեղծագործիր

Երկրի երկնքի անչափ զորավոր

Նայում է երկրի հեռուները խոր

Ու զարթոնքից անչափ հիացած դառնում է

Դառնում է զորեղ ու գեղեցկություն

 

Վերին աստղ է նա գեղեցիկ

Ու զորավոր ուժեղագին

Վերև աստվածն է ուշադիր եղեք

Ու երկնքի մոտ նայում է մեզ:

Վայրէջք — որևէ տող առանձնացրու՝ որպես վերնագիր, ստեղծագործիր

Դեպ Անհայտը

Անհայտ ճամփին խորը կորած

Ու մոլորված այս կյանքում

Խոր իմաստն է բուն իրագործ

Ու աշխարքին լուսավորող

 

Սիրված կյանքից հիասթափված

Ատելությամբ լցված եմ խոր

Ու անվրդով սիրասուն

Ու մեղմությամբ սաստիկ սուր

 

«Փարվանա» — առաջին և վերջին երկու հատվածները

Ընթերցել Թումանյանի պատմվածքներից առնվազն հինգը, առանձնացնել ամենավառ կերպարը (հիմնավորել ընտրությունը): Մարդ-բնություն, մարդ-մարդ հարաբերություններում ի՞նչն է ընգծված նրա պատմվածքներում: Թումանյանի լեզվի յուրահատկությունը:

Բալլադներ. կարդալ, մտորումները գրի առնել բլոգում՝ համաձայնելով կամ հերքելով ստեղծագործության ասելիքը:

Հսկան

Այդ իշխանը շատ էր իրեն թանկացնում և մտածում էր, որ նա բոլորից ուժեղ էր: Ես էլ եմ այդպես մտածում, բայց իրականում այդպես չե: Երևի նա չի հանդիպել մեկին, ով իրենից իրոք ուժեղ կլինի: Այո, նորից ասում եմ, որ նա ուժեղ անձնավորություն էր, բայց նա չեր մնում իր տեղում և սահմաններում:

Արտույտի երգը

Վերլուծություն

Այս բալլադը պատմում է, որ թռչնակին վանդակի մեջ չի կարելի պահել, որովհետև նա չի երգի այն ինչ երգում էր ազատության մեջ:

Էսպես չի մնա

Իմ կարծիքը

Ես կարծում եմ, որ տղան շատ ագահ էր և չեր գնահատում, թե նա ինչ ուներ: Բայց նա կարող էր ավելին:

Փարվանա

Իրոք սիրված և սիրահարված մարդու մեջ միշտ սեր կա: Այդ կրակը չի մարի եթե պարբերաբար ցախ կամ փայտ գցենք վրան: Բայց հնարավոր է մի անզգույշ քայլ, որ ջուրը թափվի կրակի վրա:


  • Թումանյանը՝ ընկեր

Քառյակներից կազմում ենք փաթեթ, որը որպես ընկերոջն ուղղված խորհուրդ՝ վերցնում ենք Հ.Թումանյանից:

Իմ ընտրած քառատողը, որը նվիրում եմ իմ նախկին շանը` Ռեմբոյին:

Սիրում էի երբեմըն քեզ…
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

 

Պարտադիր կարդալ «Թմբկաբերդի առումը», «Անուշը», «Մարոն», «Լոռեցի Սաքոն»: Պոեմներում բարձրացրած խնդիրները, դրանց արդիականությունը:

Ֆիլմեր Հ.Թումանյանի մասին:

Հովհաննես Թումանյան — մաս I

Հովհաննես Թումանյան — մաս II

«ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԵՄ, ՁԵՐ ՄԵՋ ԵՄ…».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

20-րդ Դար «Հովհաննես Թումանյան»

Հայաստանի ճամփեքով — Թումանյան

Գրողն ու իր իրականությունը. Հովհաննես Թումանյան

Փ/ֆ «Թումանյան. Եվ սիրտ, և կամք, և միտք»

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s