Հետազոտական աշխատանք. Սառնաղբյուրի ճակատամարտը

Սառնաղբյուր գյուղը գտնվում է Շիրակի մարզում նախկինում այդ գյուղը կոչվել է Սոգյութլու: Գյուղի` կարծես ձեռքի ափի մեջ գտնվող հարթ տարածքները հարուստ են լեռնային բուսական աշխարհի բազմազանությամբ, իսկ գյուղը շրջափակող լեռներն աչքի են ընկնում վեհությամբ ու առնականությամբ: Սակայն այստեղ էլ է նրանց հասել թուրքի վայրագ ձեռքը, բայց սառնաղբյուրցիները չեն արժանացել իրենց նախնիների դառը ճակատագրին, այլ տոկունությամբ մաքառելով վրեժխնդիր են եղել նրանց հանդեպ կատարված ոճրագործության համար:

44543

1918 թ. մայիսի 16-ից 22-ը Սառնաղբյուր գյուղի մերձակայքում հաղթական ճակատամարտ տեղի ունեցավ: Դրա շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից, ապահովվել է Բաշ Ապարանի թիկունքն ու հաղթանակը թուրքերի դեմ:

1918 թվականի մայիսին Անդրկովկասյան Սեյմի նախագահ Գեգեչկորին թուրքերին հանձնել է Արդահանը, Արդվինը, Սարիղամիշը և ընկել է Կարսը: Թուրքերը գրավում էին Ալեքսանդրապոլը և շարժվում են դեպի Երևան ու Թիֆլիս: Թուրքերը որոշում են ոչնչացնել նաև Արևելյան Հայաստանի հայությանը: Բոլշևիկյան Ռուսաստանը Կովկասյան ճակատից հանել է զորքերը՝ թուրքերի հետ կնքելով Բրեստի հաշտության պայմանագիրը: Անտանտ դաշինքի երկրները չեն կարող աջակցել վրաց մենշևիկները Վրաստանը հանձնել են գերմանացիներին ու Հայաստանը միայնակ թողել թուրքերի դեմ, Կովկասի թաթարները պատրաստվում են աղ ու հացով դիմավորել ավագ եղբորը: Հայ ժողովուրդը մենակ էր մնացել դարավոր ոսոխի դեմ: Ռուսական զորքի մնացորդներն անկանոն նահանջում են: Դեպի Երևան ու Թիֆիլիս տանող ճանապարհները լիքն էր գաղթականներով և խուճապ էր բարոյալքում:

16-22¬ը գյուղում տեղի ունեցած հաղթական ճակամարտը իրավամբ դասելով Սարդարապատի, Բաշ¬Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շարքին£ Գրքում նկարագրվում են գյուղում խորհրդային կարգերի հաստատումից հետո անգրագիտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կոլեկտիվացման գործընթացում կամավորական սկզբունքների խախտման, 1937 թ. բռնությունների դեմ տարվող պայքարը, նաև Երևանում 1940 թ. երկրորդ կեսին կառուցապատման ուղղությամբ կատարվող բարեփոխումները: Ժողովածուում տեղ են գտել նաև Հայրենական մեծ պատերազմին, ետպատերազմյան տարիներին վերաբերող հուշերը£ Նկարագրվում է նաև հեղինակի սերտ կապը իր գերդաստանի ակունքի` Սառնաղբյուրի հետ, նրա ջանքերով եկեղեցու վերակառուցման, Մեծ հայրենականում զոհվածների հուշարձանի կառուցման, գյուղի բարեկարգման և շատ ու շատ այլ աշխատանքների մասին:

Թուրքերին հանկարծակիի բերելու համար, նրանց ապակողմնորոշելու նպատակով որոշվում է բնակիչներից քաջ եւ անվախ կանանց եւս թողնել գյուղում` տպավորություն ստեղծելով, թե զբաղվում են տնտեսությամբ: Այդպիսի պատրանք ստեղծելու նպատակով գյուղում է թողնվում նաեւ առանց այդ էլ սակավաթիվ անասունների մի մասը: 1918 թ. մայիսի 16-ին թուրքական մի ջոկատ` 13 ասկյարներից բաղկացած, Ալի փաշայի գլխավորությամբ հին գերեզմանոցի կողմից հայտնվում է Սոգյութլիի տարածքում: Նախօրոք ունեցած պայմանավորվածության համաձայն` գյուղացիներից Հենցու Տիգրանը, Բղդոյի Հարութը, Ասլանի Քերոբը աղ ու հացով դիմավորում են թուրքերին: Փաշային տեղավորում են Հովեյ «Օթախում», իսկ ասկյարներին` Հովեյ Օդայում: Թուրքերին դիմավորելուց հետո դիմադրության կազմակերպիչներն անցնում են բուն ծրագրի իրականացմանը:

Սառնաղբյուրցի Ռուդիկ Գեւորգյանին հաջողվել է  85 տարի անց արխիվային փաստաթղթերով հաստատել հոր եւ համագյուղացիների պատմածներն ու թողած գրառումներն այն մասին, որ մայիսի 16-ից 22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ: Եվ այսուհետ հիշատակելով Սարդարապատը, ԲաշԱպարանը, Ղարաքիլիսան` պետք է նշել նաեւ Սոգյութլիի գոյապայքարը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի սրի քաշվելուց, այլեւ կռվի մեջ քաշելով թուրքական ուժերի մի մասին` իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին:

Իմ կարծիքը

Իմ կարծիքով այս ճակատամարտը շատ մեծ դեր է խաղացել  պատմության մեջ: Հայերը խիզախ էին դրա համար էլ մենք հպարտ ենք Հայաստանով: Եթե այս ճակատամարտը չլիներ, մենք չեինք հպարտանանա Հայաստանով և չեինք լինի:

Աղբյուրներ`

  1. Սառնաղբյուրի ճակատամարտի մասին

2. ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ. ՀԱՂԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ

3.  Սառնաղբյուրի 7-օրյա գոյամարտը

Խորհրդատու ուսուցիչ` Աշոտ Տիգրանյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s