Posted in Մայրենի, Uncategorized

Հայաստանին սպառնացող բնական աղետները

 

Կլոր սեղան — հանդիպում փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ:

Հանդիպման վայրը՝ մայր դպրոց, Կենտրոնական ընթերցարան:

Հանդիպման ժամը՝ 10.00:

nikolay-grigoryan-634x445

Անցկացրեցինք մի շատ հետաքրքիր կլոր սեղան մայր դպրոցի, Կենտրոնական ընթերցարանում, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ:

Նա մեզ այնքան բան սովորացրեց, ինչքան գիտությունը մեզ: Սովորեցրեց թե ինչպես պաշխտանվել երկրաշարժից, որ վնասվածքներ չունենանք:

Թեման՝  աղետներից պաշտպանվելու, դրանց ռիսկի նվազեցման և կրթության տարրական միջոցները:

Ուսումնական նյութեր.

Աղետների ռիսկի նվազեցումն ու կրթությունը

Ով տեղեկացված է, նա պաշտպանված է

Մի՛ վնասիր

Ողջաբերդի անկումը

Հայաստանին սպառնացող բնական աղետներ

Հաշտ ապրել երկրաշարժի հետ

Advertisements
Posted in Անգլերեն, Uncategorized
I like to go on educational trips  because all our trips are very interesting. When I say a trip I imagine buses, hiking, museums and so on…..
background
When I go on an educational trip with my friends I have a very good time there. I like to visit different interesting places in our town, go to the country, to the caves but only with my friends. Going on a trip with with my friends is better than with my family. I would also like to travel alone.
Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Ձնկորսություն, անտառային տնտեսություն, որսորդություն

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Իրարից տարբերվում են, որ դրանցից մեկը ավելի շատ եկամուտ է բերում, իսկ մյուսը ավելի քիչ:

  1. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը տալիս է թթվածին, փայտ, մրգեր, հատապտուղներ և ալն…:  Փայտը օգտագործվում է արդյունաբերության, շինարարության, զարդերի, փաշտամշակության մեջ:

  1. Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Քանի որ մարդիկ անխղճորեն կտրել են ծառերը, անթույլատրելի վայրերից ձուկ են բռնել, արջ են որսացել:

Posted in Քիմիա, Uncategorized

Մենդելեևի պարբերական աղյուսակ

Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակ: Այս համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի:

Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում է ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքական էլեկտրոնների թիվը, հետևաբար նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից:

Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց: Որպես կանոն տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին: Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը:

download

Պարբերական աղյուսակ, հայտնի է նաև որպես Մենդելեևի պարբերական աղյուսակ, քիմիական տարրերի աղյուսակ, որն 1869 թ. հրապարակվել է Դմիտրի Մենդելեևի կողմից, թեև նախկինում ուրիշ տարբերակներ էլ են եղել։

Մենդելեևը ստեղծել էր աղյուսակը ցուցադրելու համար այն ժամանակ հայտնի քիմիական տարրերի պարբերական հատկությունները։ Նա նաև կանխագուշակել էր որոշ տարրերի հատկությունները որոնք այն ժամանակ դեռ հայտնի չէին։ Նրա հիմնական կանխագուշակումները հետագայում ապացուցվեցին։ Մենդելեևի պարբերական աղյուսակը այդ ժամանակվանից սկսած ընդարձակվել և կատարելագործվել է նոր քիմիական տարրերի բացահայտումների և սինթեզման հետևանքով։ Այն վերջնականապես հիմնավորվել և բերվել է ժամանակակից տեսքի քվանտային մեխանիկայի ստեղծման և զարգացման արդյունքում։

Posted in Հանրահաշիվ, Մաթեմատիկա, Uncategorized

Նախագծային աշխատանք.` «Պարզ թվեր»

Նախաբան

 

Պարզ թվերը բնական թվեր են, որոնք ունեն միայն երկու բաժանարար, այսինքն բաժանվում են միայն մեկի, իրենց վրա:

Մնացած բնական թվերը բացի մեկից անվանում են բաղադրյալ թվեր: Այսպիսով՝ բոլոր բնական թվերի բազմությունը (բացի 1-ից) բաժանվում է երկու մասի՝ պարզ և բաղադրյալ թվեր։ Պարզ թվերն անվերջ են։

Պարզ թվերը բնական թվերից զատելու հնագույն եղանակն առաջարկել է հույն մաթեմատիկոս Էրատոսթենեսը (մ.թ.ա. 264-192 թթ.):

numbers2

Սկզբունքը հետևյալն է՝ բնական թվերի շարքում հերթականորեն ջնջվում են այն թվերը, որոնք բաժանվում են իրենց նախորդներից գոնե մեկի վրա։

Առաջին՝ 2 թիվը պարզ է, երկրորդը՝ 3-ը նույնպես, քանի որ չի բաժանվում 2-ի, 4-ը բաղադրյալ է, քանի որ բաժանվում է մինչ այդ գտնված 2 և 3 թվերից մեկի (2-ի) վրա, ուրեմն՝ 4-ը ջնջում ենք, 5-ը պարզ է, քանի որ չի բաժանվում մինչ այդ գտնված պարզ թվերից ոչ մեկի վրա և այդպես շարունակ:

2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31 …

 

Ցանկացած թվի պարզությունը որոշելու համար բավական է, որ այդ թիվը բաժանենք՝ 2-ից մինչև իր քառակուսի արմատի վրա (քառակուսի արմատը կլորացրած):

Սրանք են մինչև 1000 մեջ ընկած պարզ թվերը`

  2 3 5 7 11 13 17 19 23
29 31 37 41 43 47 53 59 61 67
71 73 79 83 89 97 101 103 107 109
113 127 131 137 139 149 151 157 163 167
173 179 181 191 193 197 199 211 223 227
229 233 239 241 251 257 263 269 271 277
281 283 293 307 311 313 317 331 337 347
349 353 359 367 373 379 383 389 397 401
409 419 421 431 433 439 443 449 457 461
463 467 479 487 491 499 503 509 521 523
541 547 557 563 569 571 577 587 593 599
601 607 613 617 619 631 641 643 647 653
659 661 673 677 683 691 701 709 719 727
733 739 743 751 757 761 769 773 787 797
809 811 821 823 827 829 839 853 857 859
863 877 881 883 887 907 911 919 929 937
941 947 953 967 971 977 983 991 997
                   

 

Փաստեր պարզ թվերի մասին

  • Միակ զույգ պարզ թիվը 2-ն է: Բոլոր մնացած զույգ թվերը կարող են բաժանվել 2-ի վրա:
  • Եթե մի թվի թվանշանների գումարը 3-ի բազմապատիկն է, ապա այդ թիվը բաժանվում է 3-ի վրա:
  • 5-ից մեծ ոչ մի պարզ թիվ չի վերջանում 5-ով: Ցանկացած 5-ից մեծ թիվ, որը վերջանում է 5-ով, բաժանվում է 5-ի վրա:
  • 0-ն և 1-ը չեն համարվում պարզ թվեր:
  • Բացի 0-ից և 1-ից ցանկացած թիվ կամ պարզ է կամ բաղադրյալ: Բաղադրյալ թիվը 1-ից մեծ ցանկացած թիվն է, որը պարզ թիվ չէ:

 

 

 

 

Չի կարելի ասել, որ բոլոր կենտ թվերը պարզ թվեր են, քանի որ կենտ թվեր կան, որոնք բացի 1-ից և իրենցից բաժանվում են նաև այլ թվերի վրա: Օրինակ՝ 15-ը. 15-ը բաժանվում է 1-ի, 3-ի, 5-ի և 15-ի վրա:

 

Առաջարկում եմ լուծել հետեվյալ խնդիրները, որը միգուցե բարդ է, բայց երկար մտածելուց հետո կկարողանաք : Խնդիրները պատասխաններ ունի, բայց պետք է իմանաք, թե ինչպես էք այդ պատասխանը գտել: Ես կարողացել եմ լուծել այս խնդիրները դուք էլ կկարողանաք եթե լավ մտածեք:

Խնդիրների մակարդակը` 11-12-րդ դասարան

 

  1. Գտնել բոլորև q պարզ թվերի զույգերը, որոնք բավարարում են p+q=(p−q)3p+q=(p−q)3 հավասարությանը:

Պատ.`(5,3):

 

  1. Գտնել բոլոր11 ավագ անդամի գործակցով և ամբողջ գործակիցներով f բազմանդամները, որոնց համար գոյություն ունի որևէ N բնական թիվ, որ N-ից մեծ ցանկացած p պարզ թվի համար 2(f(p)!)+12(f(p)!)+1 թիվն առանց մնացորդի բաժանվում է P-ի:

Պատ.` f(x)=p−3

 

Մակարդակ` 8-րդ դասարան

  1. Գտնել բորոլ այն բնականթվերը, որոնցից յուրաքանչյուրի դեպքում n^2−64թիվը պարզ է:

Հուշում. վերլուծել արտադրիչների:

 

Մակարդակ` 5-7 Դասարան

  1. Հնարավո՞ր է արդյոք գտնել երեք իրարից տարբեր բնական թվեր այնպես, որ դրանցից ցանկացած երկուսի գումարը լինի պարզ թիվ:

Պատ.` ոչ

 

 

Աղբյուրներ`

https://www.factmonster.com/math/numbers/prime-numbers-facts-examples-table-all-1000

 

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D6%80%D5%A6_%D5%A9%D5%AB%D5%BE

 

http://qarakusi.am/problem/11590/solution

 

 

 

Posted in Русский 2016-2017, Uncategorized

Состязание – Մրցում

 

Состязание – Մրցում

После прочтения рассказа Вересеева.

 

Я прочитала этот рассказ как очень добрую сказку. Все было необычно в этом рассказе. Странные были названия месяцев, имена людей. Например, вместо месяца март автор использовал “месяц фиалки.” Это тот месяц, когда цветут фиалки. Вместо месяца август – месяц винограда. Это тот месяц, когда созревает арбуз. И даже название площади было необычно красивое: не площадь имени Нжде или Сахарова, а площадь красоты.  И на этой площади Красоты было намечено состязание двух художников. Они должны были нарисовать картину самой красивой женщины всего мира. У одного художника было имя Дважды-венчанный. Имя второго художника было Единорог. Единорог был учеником Дважды венчанного. Дважды венчанный был прославленным художником и все думали, что именно он победит на состязании. Было еще много времени до дня созтязании и Дважды венчанный ушел из дома на поиски самой красивой женщины. Единорог остался дома. Он решил нарисовать свою жену Зорьку, потому что он любил свою жену и для него Зорька была самая красивая женщина.

Дваждывенчанный много путешествовал и наконец где то в горах увидел красывую девушку с  венцом фиалок на голове. Был месяц фиалок и эта девушка была на поле фиалок. Она была такая красывая, что Дваждыченчанный подумал, что он нашел самую красывую женщину.

Наступил месяц винограда и день состязания. На площади красоты сначала открыли картину Дваждывенчанного. Бсе утихли. Люди еще никогда не видели такой красоты. Все мужчины сравнивали своих жен с девушкой на картине и подумали, что их жены были такие некрасывые. Все думали, что молодой художник не сможет победить. И тогда открыли картину молодого художника нарисовавшего свою жену, которого все знали. Сначала публика с отвращением смотрела на картину, но постепенно все утихли и стали внимательнее смотреть. Они чувствовали, что молодая жена художника с любовью смотрит на всех, кто смотрит на нее. Она же с любовью смотрела на своего мужа художника, когда он ее рисовал. И сейчас от ее глаз выходил свет ее души, которая так любила своего мужа. Все мужчины начали думать, что и их жены тоже красывые. Они поняли, что самая красывая женщина та, которую любишь ты и которая любит тебя всей душой. На площади Красоты царила душа всеобщей любвы. Молодой художник Единорог стал победителем состязании и картина его жены сейчас украшает площадь Красоты.

Մրցում

Վերեսեեվի պատմվածքը կարդալուց հետո

Ես կարդացի այս պատմվածքը որպես մի բարի հեքիաթ: Այս պատմվածքում ամեն ինչ արտասովոր էր: Տարօրինակ էին ամիսների, մարդկանց անունները: Օրինակ՝ մարտ ամսվա փոխարեն օգտագործվել է “մանուշակի ամիս”, որովհետև այդ ամսին է ծաղկում մանուշակը, իսկ օգոստոսի փոխարեն՝ “խաղողի ամիս”, որովհետև այդ ամսին է հասնում ձմերուկը: Եվ նույնիսկ հրապարակի անունը անսովոր գեղեցիկ է՝ ոչ թե Գարեգին Նժդեհի կամ Սախարովի անվան, այլ “Գեղեցկության հրապարակ”: Եվ այդ Գեղեցկության հրապարակում նախատեսվել էր երկու նկարիչների մրցում: Նրանք պետք է նկարեին աշխարհի ամենագեղեցիկ կնոջ նկարը: Մի նկարչի անունը Կրկնակիթագադրված էր: Երկրորդի անունը ՝ Միաեղջյուր: Միաեղջյուրը Կրկնակիթագադրվածի աշակերտն էր եղել: Կրկնակիթագադրվածը հռչակավոր նկարիչ էր և բոլորը կարծում էին, որ նա է լինելու հաղթողը: Դեռ շատ ժամանակ կար մինչև մրցման օրը և Կրկնակիթագադրվածը դուրս եկավ տնից՝ փնտրելու աշխարհի ամենագեղեցիկ կնոջը: Միաեղջյուրը մնաց տանը: Նա որոշել էր նկարել իր կնոջը՝ Զորկային, որովհետև նա սիրում էր իր կնոջը և իր համար Զորկան ամենագեղեցիկն էր աշխարհում:

Կրկնակի թագադրվածը շատ ճանապարհորդեց և վերջապես ինչ-որ տեղ լեռներում նա մի շատ գեղեցիկ աղջիկ տեսավ: Մանուշակի ամիսն էր և այդ աղջիկը մանուշակներից հյուսած պսակ ուներ իր գլխին: Կրկնակի թագադրվածը մտածեց, որ վերջապես գտել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը:

Եկավ խաղողի ամիսը և մրցման օրը: Գեղեցկության հրապարակում սկզբում բացեցին Կրկնակի թագադրվածի նկարը; Բոլորը լռեցին: Մարդիկ երբեք այդպիսի գեղեցկություն չէին տեսել: Բոլոր տղամարդիկ համեմատում էին իրենց կանանց այդ նկարի գեղեցկուհու հետ և մտածում էին, որ իրենց կանայք այնքան տգեղ են: Բոլորը կարծում էին, որ երիտասարդ նկարիչը չի կարող հաղթել: Եվ այդ ժամանակ բացեցին երիտասարդ նկարչի նկարը, ով նկարել էր իր կնոջը, որին բոլորը ճանաչում էին այդ փոքրիկ քաղաքում; Սկզբում մարդկանց բազմությունը զզվանքով սկսեց նայել նկարին, հետո աստիճանաբար չէին կարողանում իրենց հայացքը կտրել նկարից: Նրանք զգում էին, որ երիտասարդ կինը սիրով է նայում բոլորին, ովքեր նայում են իր նկարին: Չէ՞ որ նա սիրով էր նայել իր ամուսնուն, երբ նա նկարել էր իրել: Բոլոր տղամարդիկ սկսեցին մտածել, որ իրենց կանայք նույնպես գեղեցիկ են, քանի որ սիրով են նայում իրենց: Նրանք հասկացան, որ ամենագեղեցիկ կինը նա է, ում սիրում ես, և որը սիրում է քեզ ամբողջ հոգով: Գեղեցկության հրապարակում իշխում էր համընդհանուր սիրո հոգին: Երիտասարդ նկարիչ Միաեղջյուրը հաղթեց մրցումը և հիմա իր կնոջ նկարը զարդարում է Գեղեցկության հրապարակը:

Posted in Մայրենի, Uncategorized

Գեղեցիկ է այն կյանքը, որում ապրում ես հիմա

Կյանքերը լինում են տարբեր տեսակի, հազարավոր, հազարահուն: Բայց միևնույնն է, քեզ համար այն կյանքն է գեղեցիկ, որտեղ որ ապրում ես: Որտեղ որ լցնում ես կյանքը ուլունքներով, զարդերով և հիացմունքով: Որտեղ որ թախիծը կվերածես գոլորշու, բայց այդ գոլորշին վաղ թե ուշ կանհետանա ապակուց: Բայց եթե ուզում ես ցավերդ ուշ անցնեն, դու պետք է այդ գոլորշին սրբես ապակուց կամ նկարես վրան:

Posted in Մայրենի, Uncategorized

Ժամանակը կառավարելու համար ժամանակից առաջ ընկիր

Լինելով փոքրիկ հաջողակ, սթափ մտածող մի էակ` կյանքի արևից ակնոցներով չպաշտպանվող մի աղջիկ եմ, բայց կարծես թե աստվածային տիեզերքում ապրող հոգևոր կիսահրեշտակներին սովորական աղջիկ չեն ասում: Երբեմն ասում եմ, թե ես միշտ ճիշտ եմ, բայց ես օդում չեմ կրակում փամփուշտներս: Դիպուկ եմ կրակում այն կետին, որտեղ պետք էր կրակել: Կառավարում եմ ժամանակը, նաև կարող եմ կանգնեցնել այն իմ մտածելակերպով և մտածելակերպս գործողություն դարձնելով: Առաջ ընկիր ժամանակից, որ կարողանաս կառավարել ժամանակը: Եթե կարողանաս ճիշտ ընդունել խոսքերս, ինձ նման կմտածես, իսկ ինձ նման մտածողները շատ քիչ են: