Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք` «Հայկական եկեղեցիներ, վանքեր և տաճարներ». Մաս առաջին

Այսօր կխոսեմ հայկական եկեղեցիների և վանքերի մասին: Դրանք բազմազան են, բայց ես կխոսեմ մի քանիսի մասին:

Տաթևի վանք

Այդ վանքը իմ ամենասիրելի վանքն է,որովհետև այդտեղ է գտնվում Տաթևի ճոպանուղին:

Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանում: Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն` վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով:

Տաթևի վանքը եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի թագավորության Սյունիք աշխարհ-նահանգի Ծղուկք գավառում: Հայաստանում ավատատիրական կարգերի հաստատումից հետո նահանգի ժառանգական կառավարումը հանձնվում է Արշակունիարքայական ընտանիքին առավել մոտ կանգնած հզոր իշխանական տան՝ Սյունիներին:

 

Հռիփսիմե

Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին: Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։

 

Կեչառիս

Կեչառիսի վանական համալիրն ընդգրկում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև XII–XIII դարերի բազմաթիվ խաչքարեր: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ բեմի 2 կողմերում երկհարկ ավանդատներով: Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով քառասյուն կենտրոնակազմ գավիթը՝ կառուցված XII դարի վերջին:

1947–49 թթ-ին վանքի տարածքը բարեկարգվել է, պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: 1990-ական թվականներին նորոգվել են Կաթողիկե և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները: Նորոգումից հետո՝ 2000 թ-ին, Կեչառիսի վանքը վերաօծվել է և դարձել Կոտայքի թեմի առաջնորդանիստը:

Կեչառիսում ապրել և ստեղծագործել են խոշոր գիտնականներ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ:

 

Օձունի տաճար

Եկեղեցին վաղ միջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընդհանուր ծավալը։ Աղոթասրահը և արտաքին կամարաշար սրահը համաժամանակյա կառույցներ են։ Բազիլիկը կառուցված է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով։ Աչքի է ընկնում 6-7-րդ դդ. Վաղ քրիստոնեական արվեստին բնորոշ պատկերաքանդակների և զարդաքանդակների բազմազանությամբ, որոնք կիրառված են չափի բացառիկ զգացումով։

 

Մարմաշենի Վանք

Մարմաշենի վանքը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ. հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Մարմաշենը X դ. վերջի հայ միջնադարյան ճարտարապետության վառ օրինակն է: Իր ճարտարապետական հորինվածքով նմանվում է Անիի Մայր տաճարին:

Ենթադրվում է, որ եկեղեցու ճարտարապետը եղել է Տրդատը: Գլխավոր եկեղեցին, կառուցված կարմիր տուֆից, գմբեթավոր դահլիճ է: Եկեղեցու ներքին ծավալների համաչափությունը խախտված է: Արևելքում կրճատված է խաչաթևը, իսկ ավագ խորանը երկու հարակից ավանդատներով մոտեցված է գմբեթատակ տարածությանը: Դրա շնորհիվ գմբեթը գրավել է կենտրոնական դիրք, իսկ շինությունը իր հորինվածքով մոտեցվել է կենտրոնական կառույցների տիպին:

 

Հայրավանք

Հայրավանք  վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս- արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։

 

Ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից:Եկեղեցին պահպանվել է՝ արևմուտքից կից գավթով։ Եկեղեցին, կառուցված է IX դարի վերջին, 6.15մ x 7.15մ ներքին առանցքային չափերով, հարավից և արևմուտքից (բացվել է գավիթը կառուցելու կապակցությամբ) մուտքերով:

 

Խոր Վիրապ

Խոր վիրապի վանքը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ`   ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք):

Ըստ Ագաթանգեղոսի`   Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն:

 

 

Սևանավանք

 

Սևանավանքը հիմնադրվել է 305 թվին ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։

 

Գեղարդ

Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հանրահռչակ վանքերից մեկն է, մեր յուրօրինակ հնություններից մեկր։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել էքրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ):

 

Զվարթնոց

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։

 

 

Գանձասար

Հայ Բագրատունիների թագավորության ժամանակշրջանում Հայոց կաթողիկոս Անանիա Մոկացին (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը:

 

Հաղարծին

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։

 

Մուղնի

 

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը`   այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել: Սբ. Գևորգ վանքից Սբ. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան`   վրաց արքայազնի բուժման համար:

 

 

Իմ կարծիքը

Իմ կարծիքով, հայկական կառույցները ամենազորավորն են: Առաքելական եկեղեցիները, վանքերը և տաճարները ամենահամեստն են, բայց իրենց հոգում շատ բարիքներ կան: Ինչքան ճոխ են Կաթոլիկ եկեղեցիները, բայց այնքան բարություն և ազնվություն չկա, ինչպես մերը, որովհետև նրանց գեղեցկությունը արտաքինն է ներկայացվում, իսկ մերը ներքուստ է գեղեցիկ: Մարդն ինչքան տգեղ լինի, այդքան իր հոգում գեղեցիկ կլինի:

 

Աղբյուրներ`

Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)

 

Կեչառիսի վանք

 

 

Մարմաշենի Վանք

 Սևանավանք

 

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s