Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք` «Հայկական եկեղեցիներ, վանքեր և տաճարներ». Մաս երկրորդ

Էջմիածին

Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։

 

Նորավանք

Ամաղուի Նորավանքի համալիրը Վայոց ձորի ամենանշանավոր հոգևոր կենտրոնն է եղել, Սյունյաց Մետրոպոլիտների նստավայրը: Կառուցվել է XIII-XIVդդ -ում, ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կողմից։ Գտնվում է Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում:

Հնագույն`  ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին գտնվում է հիմնական հուշարձանախմբի հարավային կողմում: Նրան հյուսիսից կից է վանքի գլխավոր  ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որը կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս արքեպիսկոպոսը 1216-1221թթ.:

 

 

Հաղպատավանք

Հաղպատի վանական համալիրը գտնվում է  Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր     մասում` սարահարթի վրա: Այն հիմնադրվել է 976-ին Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ: Հաղպատը Հայաստանի նշանավոր հոգևոր մշակութային կենտրոններից էր:

 

XII դ 2-րդ կեսից XIV դ Հաղպատի վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոն: Սանահինից այստեղ է տեղափոխվումտեղական թագավորների տոհմական գերեզմանատունը։ XI դ վերջում Տաշիրը հաճախ ասպատակում են սելջուկները, արաբները: XII դ 2-րդ կեսից XIV դ Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա`Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223 թ-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը:

 

Ախթալա

Ախթալայի վանքը (նաև Պղնձահանք), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանք է, գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ դեպի հյուսիս։ Ախթալայի վանքը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։

 

Դիդավանք

Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ: Արցախի հնագույն վանական համալիրը գտնվում է Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթաների միջև տեղակայված գեղեցիկ հովտում` Թարթառ գետի ձախ ափին:

 

Գոշովանք

Գոշավանքը իր անունը ստացել է 1213 թ-ին` Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան. վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

 

Մխիթար Գոշը ժամանակի ճանաչված գիտնականներից էր, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ,պատմիչ, առակագիր ու մանկավարժ։ Նրա իմաստության համբավն այնքան էր տարածվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան:

 

Հառիճավանք

XI դարի սկզբին Հառիճի վանքը ավերվել է սելջուկ-թուրքերի արշավանքի ժամանակ: Մի դար անց եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետի նախաձեռնությամբ եկեղեցին վերականգնվեց:  Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց (Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին), գավթից, ավանդատներից, զանգակատնից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից:

 

1850 թ. Հառիճավանքը դարձավ կաթողիկոսական ամառանոց: Այդ ժամանակ վանքի տարածքը զգալիորեն ընդլայնվեց, կառուցվեցին վանական խցեր, սեղանատուն, դպրոց, հանրակացարան, հյուրասենյակներ և մի շարք տնտեսական շինություններ:

 

 

Գայանե

Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից մեկն է։ Այն գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում V-VII դարերում և ներկայացված է նույն ժամանակաշրջանին վերաբերվող մի շարք հուշարձաններով:

 

Մակարավանք

Մակարավանքը միջնադարյան Հայաստանի ամենակարևոր ճարտարապետական հուշարձաններից մեկն է: Համալիրի բոլոր շինությունները կառուցված են կարմրավուն տուֆից, մուգ-վարդագույն անդեզիտից և կանաչավուն քարերից: Մի ժամանակ Մակարավանքը շրջապատված էր բարձր պատերով: Վանքային համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց և գավթից: Վանքի տարածքում են գտնվում նաև 2 գերեզմանոց, կամարակապ դարպասը, աղբյուրը, ինչպես նաև տնտեսական շինությունների ավերակները:

 

Շողակաթ

Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է: Այն Էջմիածնիճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ. իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե եկեղեցու արևմտյան մասում:

 

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը կառուցել են 13-րդ դարում Վաչուտյան իշխանների կողմից: Գլխավոր եկեղեցուն կից գրատանը տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ:

1215-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցել է Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին և վանքին գյուղ նվիրել: Ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ՝ ուղղանկյուն, անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճով այս եկեղեցին Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա է:

 

 

Գրիգոր լուսավորիչ

 

Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տարեդարձի կապակցությամբ Երևանում մի նոր եկեղեցի կառուցելու առաջարկությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայացավ Վազգեն Ա. Վեհափառին։ Շուտով, Վեհափառ հայրապետի կարգադրությամբ, սկսվեցին եկեղեցու կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Ճարտարապետ Մարությանն առաջարկում էր այն կառուցել Զվարթնոցի տաճարի օրինակով, սակայն առաջարկությունը չընդունվեց, քանզի մի խումբ մտավորականների ու պաշտոնյաների համոզմամբ` 20-րդ դարում հարկ է նոր ժամանակներին բնորոշ եկեղեցի կառուցել։

 

Աղբյուրներ`

Եկեղեցիներ և վանքեր

Էջմիածնի Մայր Տաճար

Նորավանք

Հաղպատավանք

Ախթալայի վանք

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s