Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք` «Հայկական եկեղեցիներ, վանքեր և տաճարներ». Մաս երրորդ

Ղազանչեցոց

 

Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում: Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի շուտ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի եկեղեցի։

Ղազանչեցոց_Սուրբ_Ամենափրկիչ_եկեղեցի

Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը», սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա, այդ իսկ պատճառով ճարտարապետներ որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը՝ քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը՝ ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»: Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

 

 

Երերույք

Երերույքի տաճարը գտնվում է Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի մոտ, Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա։ Ունեցել է վեց սյուն։

Տաճարը հսկա բազիլիկ է՝ կառուցված ստիլոբատի (աստիճանաձև հիմք) վրա։ Իր արժանիքներով այն զարգացած միջնադարի մեզ հայտնի հայկական ճարտարապետության հիմնասյուներից է։ Եկեղեցու շուրջ մի պարիսպ կա։ Նրանից դուրս՝ այլ շինություններ, ստորգետնյա սենյակներ։ Մի քիչ ներքևում՝ ձորակի մեջ մի տարօրինակ շինություն։ Իսկ ավելի հեռու, դեպի հարավ – արևելք՝ մի ջրամբարի պատնեշ կա և մի ամբողջ բնակավայր։

 

Օշական

 

Մեսրոպ Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց՝ 443 թվականին, Վահան Ամատունին մատուռ է կառուցում։ Մեսրոպ Մաշտոցի Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը Կորյունին հանձնարարում է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործի մասին։

Այնուհետև 1875-79 թվականներին Գևորգ IV Կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ տիպի եկեղեցի է կառուցում:

Օշականի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962 թ.), բացված գրքի նմանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հայերեն այբուբենը։ Այստեղ են անցկացվում միջազգային սիմպոզիումներ ե սեմինարներ, մասնավորապես «Թարգմանչաց տոն» միջոցառումը:

 

Քոբայր

 

Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, քարի մշակման եւ հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն միջնադարի կարեւոր գրչօջախներից եւ մշակութային կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում XII դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Պատերի հայերեն եւ վրացերեն մեծ թվով արձանագրություններն արժեքավոր վավերագրեր են հուշարձանների կառուցման, ժամանակագրման, միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներին վերաբերող: Հուշարձանախումբը կարեւոր է հայ-վրացական մշակութային կապերի, եկեղեցական շենքերի հորինվածքում դավանանքի պահանջների դրսեւորման տեսակետից:

 

 

Ամարաս

Ամարասի վանքն Արցախի վաղմիջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոն էր, եպիսկոպոսանիստ: Վանական համալիրը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում:

 

Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին (ըստ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի), իսկ նրա կառուցումը նաև կապված է Արցախի թեմի առաջին եպիսկոպոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի անվան հետ, ով էլ թաղված է եկեղեցու արևելյան կողմում: Նրա շիրիմի վրա կառուցվել է ներգետնյա դամբարան: Հայկական գրերի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի 1-ին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր:

 

 

Տեղեր

Եկեղեցին (1213-1232) կազմված է գմբեթավոր դահլիճից և չորս անկյուններում երկհարկանի ավանդատներից՝ ճարտարապետական խիստ ձևերով և զարդանախշերի բացակայությամբ: Գավիթը եկեղեցուց մեծ է: Ճարտարապետական ոճով այն կրկնօրինակոմ է XIII դարի քառասյուն գավիթների տեսակը:

 

Տեղերից ոչ հեռու, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա, դուք կգտնեք ակադեմիկոս Պարիս Հերունու աշխարհը: Այստեղ է տեղադրված մեծ ճշգրտությամբ առաջին ռադիո-օպտիկ հեռադիտակը, որը թույլ է տալիս մուտք գործել հեռավոր գալակտիկաները և դրանց միջուկները: Արևակայանը կառուցվել է 1992-1994 թթ. ստեղծվել է օրվա ժամը և ամսվա օրը որոշող արևային օրացույցը:

 

 

Կարմրավոր

Կարմրավոր կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի բարձրադիր մասում: Այն կարծես իշխում է ամբողջ քաղաքի վրա, բայց ամենևին ոչ հսկայական ծավալով կառույց լինելու պատճարով: Հակառակը, բավականին փոքր, կոկիկ եկեղեցի է, պարզ, բայց ոչ հասարակ. դրանում էլ թաքնված է գեղեցկությունը: Ավաղ, եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթիվը և ճարտարապետը պարզ չեն, սակայն պատերի վրայով ձգվող արձանագրությունը, որը հանդես է գալիս եկեղեցու ծննդյան վկայականը,թույլ է տալիս կռահել, որ այն կառուցվել է VII դ.:

 

Սուրբ խաչ եկեղեցի

Այդ եկեղեցում ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Այն համարվում է նշանավոր ուխտատեղիներից մեկը: Եկեղեցու վերջին վերանարոգումն ավարտվել է 2011 թվականին և վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը: Եկեղեցուն կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ:

surb khach

Ես եղել եմ այդ եկեղեցում և մեծ տպավորություններ տացել: Վանքի հովիվը՝ Նարեկը, շատ բարեհամբյուր մեզ ընդունեց: Պարզվեց, որ նա վանքում է ապրում: 28 տարեկան այդ երիտասարդը ինչքան նվիրումով էր խոսում պատմում այդ վանքի մասին և ուխտի եկած մարդկանց հավատը դեպի եկեղեցին և այդ հավատի ուժը, որի շնորհիվ նրանք բժշկվեցին:

 

Աղբյուրներ`

Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը

 

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար

 

Երերույքի տաճար

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s