Հետազոտական աշխատանք` «Հայկական եկեղեցիներ, վանքեր և տաճարներ». Մաս չորրորդ

Գնդեվանք

Գնդեվանք, միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին։

1512656

Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ Նա Վասպուրականի գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկ Արծրունու դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը։ Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ։

 

Հնեվանք

Հնեվանքը գտնվում է Լոռու մարզում, Ձորագետի աջ ափին։ Կիսավեր համալիրը ներառել է երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է։

Monasterio_de_Hnevank,_Armenia,_2016-09-30,_DD_84

Խաչաձև գմբեթավոր եկեղեցին` կառուցված (VIIդ.) սրբատաշ ֆելզիտից, արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ` եռաբսիդ, ուղղանկյուն` արևմտյան թևով, անկյուններում` ավանդատներով:

 

 Արուճ

Սուրբ Գրիգոր եկեղեցին (Արուճավանք) Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրն է, որը գտնվում է Արագած լեռանարևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է:

63_big

Արուճը վաղ միջնադարյան գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիների շարքում ամենամեծն է (34.6 x 16.95 մ ) և նշանավոր թե՛ իր ճարտարապետությամբ և թե՛ կառույցի ժամանակակից որմնանկարներով։ Հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների համաձայն այն կառուցվել է Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի կառավարման և Անաստաս Ակոռեցի կաթողիկոսի գահակալության տարիներին:

 

 Հովհաննավանք

Վանքի ամենահին շինությունը բազիլիկ տիպի եկեղեցին է, կառուցված չորրորդ դարի սկզբներին Գրիգոր Լուսավորչիկողմից: Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները (IVդ.), որը ամենայն հավանականությամբ կառուցվել էր հեթանոսական տաճարի փոխարեն:

51066572

Այդ եկեղեցու փայտե տանիքը քարե տանիքով փոխարինվել է 554 թ-ին, և հիմնովին վերանորոգվել 1652-1734 թթ-ին: Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին կից է միանավ բազիլիկ եկեղեցուն հարավային կողմից: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ., շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը:

 

 Թանահատ

Թանահատի վանքը վաղ միջնադարյան եկեղեցական համալիր է Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից հարավ-արևելք։ Պատմիչները հիշատակում են VIII դարից։ Կոչվել է նաև «Կարմիր վանք»` կարմիր քարից կաուցված լինելու պատճառով։ Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար:

13643995830

Վանքի գլխավոր եկեղեցին` Սբ Ստեփանոսը, կառուցվել է 1273-1279 թթ.` Պռոշյան իշխանների հովանավորությամբ։ Այն ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ` ուղղանկյուն։ Հարավային պատին քանդակված է Պռոշյանների զինանշանը` արծիվ, ճանկերում` գառ: Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար և այժմ լավ վիճակում է:

 

 Զորովոր

Զորավոր Սուրբ Աստվածածինը Երևանի հնագույն եկեղեցիներից է։ Կառույցը անվանվել է Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը։ Այստեղ է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։

Zoravor_Surp_Astvatsatsin_Church

Եկեղեցու եզակի գանձերից է նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսին խաչին զոհաբերած տեսարանը։ Այս եկեղեցին 17-րդ դ. վերջին բնորոշ երևանյանհուշարձաններից է:

 

 

Վահանավանք

Վահանավանքը հայ ճարտարապետական մտքի գեղեցկագույն կոթողներից մեկն է, Սյունյաց աշխարհի անգին զարդերից մեկը: Վանական համալիրը շրջապատվծ է գեղեցիկ անտառներով: Վանքի տարածքում կա նաև X դարում կավե խողովակներով կառուցված աղբյուր, որը գործում է մինչ օրս:

847330

Համալիրը եղել է հայտնի մշակութային կենտրոն: Ունեցել է դպրոց, որտեղ ուսանելու են եկել Սյունիքի տարբեր բնակավայրերից:

 

Սուրբ Խաչ եկեղեցի

Այդ վանքում ամփոփված է Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ: Այն համարվում է նշանավոր ուխտատեղիներից մեկը : Վանքի վերջին վերանարոգումն ավարտվել է 2011 թվականին և վերաօծվել է սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնի օրը: Վանքին կից կառուցվել է նաև հանդիսությունների նոր սրահ:

surb khach

Ես եղել եմ այդ եկեղեցում և շատ եմ հավանել: Վանքի հովիվը՝ Նարեկը, շատ բարեհամբյուր մեզ ընդունեց: Պարզվեց, որ նա վանքում է ապրում: 28 տարեկան այդ երիտասարդը ինչքան նվիրումով էր խոսում պատմում այդ վանքի մասին և ուխտի եկած մարդկանց հավատը դեպի եկեղեցին և այդ հավատի ուժը, որի շնորհիվ նրանք բժշկվեցին:

 

Աղբյուրներ`

Եկեղեցիներ և վանքեր

Գնդեվանք

Հնեվանք

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s