Հետազոտական աշխատանք.` «Եղիշե Չարենց»

Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում կար չորս տղա և երեք աղջիկ։

Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

 

images

1920-1921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև՝ անձնական ճակատագիրը։ Սիրո հրդեհը այրում էր 23-24-ամյա երիտասարդի հոգին։ Եվ մեկը չէր նրա սերը, այլ մի քանիսը։ Հետագայում այս մասին նա գրել է, ասելով․

Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի․․․

Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի (Մենուհի, 1888-1962) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։

Մեծերը Չարենցին այսպես էին բնութագրում`

Հրանտ Մաթևոսյան

-Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։

Այս խոսքերը ասել է իմ ամենասիրած բանաստեղծը` Վահան Տերյանը`

Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ:

 Yeghishe_Charents_Armenian_poet

Չարենցին սիրում եմ իր «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության համար:

1922–24 թթ-ին, ժամանակի պահանջով, Չարենցն ստեղծել է քարոզչական գրականություն՝ «Ամենապոեմ», «Ռոմանս անսեր», «Մաճկալ Սաքոյի պատմությունը» պոեմները, «Կապկազ» թամաշա» թատերագրությունը, «Կոմալմանախ» ժողովածուն, գրել է նաև «Երկիր Նայիրի» վեպը, «Ասպետական» ռապսոդիան, «Պոեզոզուռնա» ժողովածուն, «Չարենց-նամե» պոեմը:

«Երկիր Նայիրի» վեպում Կարս քաղաքի պատմության համապատկերի վրա հեղինակը ներկայացրել է Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին Հայաստանի պատմաքաղաքական կացությունը, ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի երազանքը, դրան հաջորդած ամոթալի ու ծանր պարտությունները:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

 

Չարենցի շուրջ ստեղծվում էր զրպարտության, հետապնդումների մթնոլորտ: 1937թ. նրան ևս ձերբակալեցին, և նա բանտում մահացավ:

Հետագայում Չարենցին, ինչպես և ուրիշ շատերի, արդարացրին: Չարենցը հայ գրականության պատմության մեջ մնաց իբրև մեկը հայ մեծագույն բանաստեղծներից, որի ստեղծագործության մեջ արտացոլվեց հայոց պատմության ամենաբարդ ու հակասական շրջաններից մեկը` լեցուն ողբերգություններով ու վերելքներով, հուսախաբություններով ու հույսերով:

 

Ես ինքս շատ եմ սիրում Չարենց: Նա իմ սիրած գրողներից մեկն է: Այս բանաստեղծությունը շատ եմ սիրում`

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի

Կարող եմ վերլուծել այս բանաստեղծությունը իմ տեսակետով.

Եթե ուզում ես կյանքում ձախորդությունների չհանդիպես, պետք է սիրես բոլորի, սիրես նաև աշխարհը:

Այնպես արա, որ կյանքում ցավ չզգաս: Քո թախիծը, ցավը վերածիր ուրախության:

Իմ կարծիքով, Չարենցը այնպես է իր բանաստեղծությունները, կարծես իր կյանքի վերջին բանաստեղծությունները լինեն:

Բայց ամենաշատը Վահան Տերյանին եմ սիրում, որովհետև նա իմ ոճով է բանաստեղծություններ գրում: Մյուս անգամ Վահան Տերյանի և իմ մասին կգրեմ, կհամեմատեմ ինձ և նրան:

 

Աղբյուրներ`

Եղիշե Չարենց

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s