Posted in Մայրենի, Uncategorized

Չարենցյան օրեր

Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:

Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.

  1. Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
  • Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Չարենցի համար կապույտ գույնը երազ է: Նա կապույտի մեջ մաքրություն, սահմանափակ ազատություն և մարդկային հոգու նրբություններ է գտել: Կապույտը, ոսկեգույնը և մանուշակագույնը Չարենցի խորհրդանիշներն են:

Օրինակ այս տողը վերցրած իր բանաստեղծությունից`

Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով.

Տեսնում եք ինչքան նրբություն կա այս տողերում:

Իսկ վերլուծության համար ընտրել եմ այս բանաստեղծությունը`

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Իհարկե, այստեղ քնարական հերոսը կյանքն է: Նա հյուր է: Բայց ես նրան հյուր չեմ համարում: Այդ ես եմ հյուր, որ եկել եմ կյանքի տուն:

  • Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Իմ կարծիքով իր ծիածան ժողավածուի ույները իր կյանքի փուլերն են նկարագրում և բնութագրում: Ոսկեգունը իր կյանքի երկրորդ փուլն էր: Այդ երկրորդ փուլում նա իրեն զգում էր ուժեղ և ամենակարող: Ոսկին իր արևի փալն էր:

  • Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը: Սովորել անգիր:

Մանուշակագույնը Չարենցի համար ծերության գույն է: Չարենցը այդ գույնի մեջ տեսնում է իր ծերանալը: Նա այդ տեղ մի փոքր հուսահատված է:

Իհարկե քնարական հերոսը Չարենցն էր: Բայց նա այդքան էլ հուսահատված չեր:

  1. «Տեսիլաժամեր» շարքը

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՛ն, անհու՛ն:

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն,
Խառնելով հոգիս աստղային մութին

***

Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ, —
Մոռացել էի ու չէի հիշում —
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ — Աշուն…

Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր` դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:

Լո՛ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ:
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգեվար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես…

Իմ կարծիքով Տեսիլաժամեր շարքում թափառում էին թափանցիքը, մոխրագունը: Իսկ տրամադրությունը թախծորեն թաց էր:

Քնարական հերոսը` Չարենցն էր:

 

  1. «Ողջակիզվող կրակ» ժողովածու

Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:

Իրիկունը շարքում քնարական հերոսը Եղիշե Չարենցն էր: Նա սուտ հույսերո ուներ, որ կվերադառնան իր լավ օրերը: Այստեղ գերիշխում էր հույսով հուսահատված Չարենցը: Գույնն էր`  բաց նարնջագույն, բայց այդ գույնի տակ թաքնված էր մուգ նարնջագույն:

Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե:
Քաղցր է կյանքըորպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե:
Ո՞վ գիտե` ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա,
Ես գիտեմ` դո՜ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա:

Այս շարքում քնարական հերոսը նույնպես Չարենցն էր: Չարենցը հոգնել էր ամեն ինչից, նա ծերացել էր: Օրերը փախվել են հիմա: Նա ամեն բանաստեղծության մեջ օրեր բառն էր շեշտում, որովհետև նա հաշվում էր օրերը: Ես կնկարեի մի մութ սենյակ, որտեղ մի հնամաշ սեղանին մի վարդ դրված կլիներ, բայց այդ վարդի թերթիկները փշրված և թափված կլինեն: Հնարավոր է, որ առավոտ է, բայց Չարենցը այդ առավոտը չտեսավ:

  • «Տաղարան» ժողովածու: Անգիր — «Էլի գարուն կգա»Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց,
    Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց:

    Ֆայտոն նստած` անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
    Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց:

    Խելքս քամուն, հովին տված` երթամ ընկնեմ դուքան ու բաղ`
    Ընկերների սուփրին գինի ու հա՜ց ըլիմ մինչև էգուց:

    Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք`
    Քո էդ անուշ, ազի՛զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Նախագծի բարձր գնահատականի համար

  • Չարենցը մեր տանը
  • Չարենցը փողոցում
  • Չարենցագետներ
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s