Posted in Քիմիա, Uncategorized

Մենդելեևի պարբերական աղյուսակ

Ռուս քիմիկոս Դ.Ի.Մենդելեևը XIX դարի վերջին հայտնաբերել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակ: Այս համակարգում տարրերը դասավորված են ըստ կարգահամարների՝ ատոմների միջուկներում եղած պրոտոնների թվի աճի:

Ատոմի միջուկի լիցքի մեծացմանը զուգընթաց օրինաչափորեն փոխվում է ատոմի էլեկտրոնային թաղանթների և արժեքական էլեկտրոնների թիվը, հետևաբար նաև արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը: Պարբերական համակարգը բաղկացած է 7 պարբերությունից, 10 շարքից և 8 խմբից:

Խմբերը պարբերական համակարգում դասավորված են ուղղահայաց: Որպես կանոն տարրերի օքսիդացման բարձրագույն դրական աստիճանը հավասար է խմբի համարին: Բացառություն են ֆտորը, արծաթը, ոսկին, պղինձը:

download

Պարբերական աղյուսակ, հայտնի է նաև որպես Մենդելեևի պարբերական աղյուսակ, քիմիական տարրերի աղյուսակ, որն 1869 թ. հրապարակվել է Դմիտրի Մենդելեևի կողմից, թեև նախկինում ուրիշ տարբերակներ էլ են եղել։

Մենդելեևը ստեղծել էր աղյուսակը ցուցադրելու համար այն ժամանակ հայտնի քիմիական տարրերի պարբերական հատկությունները։ Նա նաև կանխագուշակել էր որոշ տարրերի հատկությունները որոնք այն ժամանակ դեռ հայտնի չէին։ Նրա հիմնական կանխագուշակումները հետագայում ապացուցվեցին։ Մենդելեևի պարբերական աղյուսակը այդ ժամանակվանից սկսած ընդարձակվել և կատարելագործվել է նոր քիմիական տարրերի բացահայտումների և սինթեզման հետևանքով։ Այն վերջնականապես հիմնավորվել և բերվել է ժամանակակից տեսքի քվանտային մեխանիկայի ստեղծման և զարգացման արդյունքում։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s