Posted in Պատմություն, Uncategorized

ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ –ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ Կատարման ժամկետը` 23-27.04

  1. Պատմեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների մասին;
  2. Թվարկեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործություների պատճառները և հետևանքները (պատասխանը հիմնավորեք):

Եվրոպացիների աշխարհագրական հայտնագործություների պատճառը միայն մեկն է։ Հայտնագործությունները լինում են միայն մեկ նպատակով, որ եղածը կատարելագործեն։ Բայց այդ ինչպե՞ս պետք է կատարելագործեն, որ դա համարվի հայտնագործություն։ Իսկ հետևանքները միայն լավը կլինեին, որովհետև իրենց կատարած հայտնագործությունները վատ նպատակով չէին դրված։ Կամ կատարելագործում ենք կամ ստեղծում ենք մի նոր բան, բայց կատարելագործելը պետք է այնքան ուժեղ աշխատել հնի վրա, որ ստեղծելու փոխարեն կատարելագործելը լինի հայտնագործություն։

 

  1. Համեմատեք Քրիստափոր Կոլումբոսին, Ֆերնան Կորտեսին և Պաչակուտի Յուպանկիին իրենց գործունեության ընթացքի ու արդյունքների տեսանկյունից;

Քրիստոփոր Կոլոմբոսը հայտնաբերեց Ամերիկան, Ֆերնան Կորտեսը երկու անգամ գրավեց Մեքսիկան,

  1. Սահմանեք եվրոպացիների աշխարհագրական հայտնագործությունների ժամանակաշրջանի 5 կարևորագույն հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորել։

Սրանք են 2 կարևոր հասկացությունները՝

  1. Տրամաբանությունը (Սահմանում)՝

Մարդու կարողությունը՝ դատողություն անելու, ճիշտ մտածելու, եղած փաստերից ճիշտ՝ բանական եզրակացություն հանելու։

  1. Պայմանները (Սահմանում)՝

 

Սրանք են կարևոր, ավելի շուտ գլխավոր հասկացությունները։ Իսկ այս երկու հասկացություններից կարող են բխել երկրորդական կամ միջնական հասկացություններ։

Հայտնագործություն անելու համար մարդու տրամաբանությունը պետք է շատ ուժեղ աշխատի, որ կարողանա հայտնագործել։ Իսկ շատ ուժեղ տրամաբանություն ասելով հասկանում ենք լեգենդ։ Հիմա ավելի շատ կատարելագործում են քան ստեղծում։

Նաև պայմաններն են շատ կարևոր հայտնագործություն անելու և եզրափակելու համար։ Պետք է լինի բարենպաստ պայմաններ, մարդու ընտրությամբ, որպեսզի կարողանա հայտնագործությունը ավարտին հասցնել։

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 124-130

Գ/Ֆ «Քրիստափոր Կոլումբոս: Հայտնագործությունների պատմություն»

Փ/Ֆ «Կոնկիստադորներ: Էռնանդո Կորտես»

Advertisements
Posted in Կենսաբանություն, Uncategorized

Երկկենցաղներ

Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի 2600 տեսակ: Լինում են անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր:
Բրածո երկկենցաղներն ավելի բազմաթիվ են և բազմազան, քան ժամանակակից տեսակները: Եղել են նաև հսկա տեսակներ, որոնց գանգի երկարությունը հասել է մոտ 1 մ-ի:
Բացի թոքային շնչառությունից երկկենցաղների կյանքում մեծ դեր ունի նաև մաշկային շնչառությունը, որն իրականանում է նրանց խոնավ մաշկի միջոցով:
get
Սննդառություն
Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում են միջատներով, որդերով և փափկամարմիններով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով:
Բազմացում
Բազմացման շրջանում անպոչ երկկենցաղները (արուները) գարնանային «համերգներ» են տալիս, իսկ պոչավորներին բնորոշ են հարսանեկան խաղերը:
Զարգացում
Գարնանը ջրամբարներում հայտնըվում են գորտնկիթի՝ գորտաձուղպի հատիկավոր կնձիկներ: Գարնանային արևից տաքացած գորտնկիթում զարգանում են սաղմերը, որոնցից շուտով դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ: Վերջիններս ունեն երկար պոչ, իսկ ոտքերը դեռևս չեն երևում: Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա հետևի, ապա՝ առջևի ոտքերը: Խռիկներն անհետանում են, և տեսակների մեծամասնությունը սկսում է շնչել թոքերով, քիչ ավելի ուշ վերանում է նաև պոչը, և մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է:
Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք․Պարույր Սևակ

 

Պարույր Սևակը իմ ամենասիրելի բանաստեղծեներից է։ Նա ծնվել է 1924 թվականի հունվարի,24ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։

1940 թվականին Սևակը ընդունվում է է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժնը։

Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ.-ից։ Հայտնի ստեղծագործություններից են «Անլռելի զանգակատուն», «Անհաշտ մտերմություն», «Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց»  պոեմները, «Սիրո ճանապարհը», «Անմահները հրամայում են», «Նորից քեզ հետ» բանաստեղծությունների ժողովածուները, «Մարդը ափի մեջ» ժողովածուն, «Եղիցի լույս» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն:
Սևակի գրական ժառանգության մի մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու,Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» մենագրությունը: Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Թարգմանել է
Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի տան բակում՝Զանգակատուն գյուղում։

62767_501834093213589_1009209918_n

Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։

1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով, անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970թ.-ին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։

 

1963թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966թ.-ից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

maxresdefault

Գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։

Ես շատ եմ հավանում Պարույր Սևակի գրած բանաստեղծությունները։ Իմ ամենասիրած բանաստեղծությունը <<Ապրել>>-ն է։ Ամենաշատը սիրում եմ այս տողերը՝

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Սևակի հայրենասիրական պոեզիան անմնացորդ նվիրում է հայ ժողովրդի պատմությանը, հայրենիքը, լեզուն, հոգևոր կերտվածքն ու ազգային տեսակը չկոցնելու դժվարին մաքառումներին: Այդ ոգու լիարժեք արտահայտությունը «Անլռելի զանգակատուն» քնարափիլիսոփայական պոեմն է (1959 թ., վերամշակված հրատարակությունը՝ 1966 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967 թ.): Պոեմում պատկերված է Կոմիտասի կյանքը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի սարսափների տպավորություններից խելագարվելը, ապա` մահը:

Կոմիտասյան երգի մեջ հայոց պատմությունն է՝ ցավի և ուրախության թրթիռներով: Պոեմում Կոմիտասի փոխարեն խոսում է ժողովրդական երգը, նրա մաքրագործած («Արևագալի համազանգ»), միջազգային ճանաչման հասցրած («Ծավալվող համազանգ») հայ երգը: Սակայն վրա է հասնում համազգային արհավիրքը.

 

Մեր հողը, մեր հայրենին,

Մեր երկիրն ամայացավ.

– Սև՛ հագիր, սևսիրտ մարե…

Հինավուրց տոհմիկ մի ազգ

Չմեռա՛վ, այլ… մահացավ.

– Գարուն ա, ձուն ա արե՜լ…

 

Աղբյուրներ՝

  1. Պարույր Սևակ

 

  1. Պարույր Սևակ

3.

1924 – 1971
Պարույր Սևակ

 

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք․ Վահան Տերյան

 

Վահան Տերյանը իմ ամենասիրելի գրողներից է։ Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։

«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։

 

Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ ՝«Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն: Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը:

 

Կենսագրություն

Վահան Տերյանի իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան է։ Նա սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում:

1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն, մասնակցել է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան…» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը, ռուսերեն թարգմանել հայ հեղինակների գործերից:

image

Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք:

1917 թ-ին Տերյանը դարձել է բոլշևիկյան կուսակցության անդամ, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1917 թ-ի վերջին Ռուսաստանի խորհրդային կառավարությանն է ներկայացրել «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (որոշում) և «Հայաստանի մասին» զեկուցագիրը:

Իմ ամենասիրած բանաստեղծությունը սա է՝

  1. * * *

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի

1904

 Image_5643

Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին:

 

Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ:

Աղբյուրներ՝

 

  1. Վահան Տերյան

 

  1. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

  1. Վահան Տերյան

 

 

 

 

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Ճնշման ուժ և ճնշում

Ճնշման ուժ և ճնշում

Պինդ մարմինների, հեղուկների և գազերի ճնշումը

Ուժի ազդեթության արդյունքը կախված է ոչ միայն դրա մոդուլից, նաև ուղղությունից, մեծությունից կիրաղման կետից, այլև այն մակերևույթի մակերեսից, որին ուղղահայաց ազդում է ուժը։

Այսպիսով այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին կոչվում է ճնշում։

p=FS

F=մակերևույթին ուղղահայաց ազդող ուժը

p=ճնշում

S=մակերևույթի մակերեսը

Եթե ունենք երկու չորսու, որոնց s1=s2-ի, f1>f2, ապա p1>p2-ից։

Եթե ունենք երկու չորսու, որոնք մակերևույթի մակերեսի վրա ազդում են նույն ուժով՝

f1=f2, բայց s1<s2-ից, ապա p1>p2։

 

Ճնշման միավորը 1 պասկալն է  ի պատիվ ֆրանսիացի գիտնական Բլեգ պասկալի։

Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1 Ն ուժը 1 մ^2 մակերեսով մակերեվույթի վրա՝այդ մակերևույթին ուղղահայաց ազդելով։

1 Պա= 1Ն/մ^2

 

1Պա ճնշում է գործադրում 102 գ․ զանգվածով կշռաքարը՝ ուղղահայաց ազդելով 1 մ^2 մակերեսի վրա։

 

Գազի ճնշումը

 

Հայտնի է որ գազի մոլեկուլներն անկանոն շարժվում են։ Իրենց շարժման ընթացքում դրանք բախվումն են միմյան, ինչպես նաև այն անոթի պատերին, որում գտնվում է գազը։

Գազի ճնշումն անոթի ատերին վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով։ Գազը բնութագրող մեծություններն ենէ

Գազի ծավալը-v

Գազի զանգվածը-m

Գազի ջերմաստիճանը-t

Որպեսզի տեսնենք, թե գազում ճնշումը ինչպես է փոփոխվում կախված նրա ծավալից, զանգվածից և ջերմաստիճանից, պետք է նույնը թողել երկու մեծությունները, փոփոխել դրանցից մեկը։

Posted in Պատմություն, Uncategorized

ՔԱՌԱՍՈՒՆԻՆՆԵՐՈՐԴ – ՀԻՍՈՒՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ Կատարման ժամկետը` 16-20.04

  1. Պատմեք X-XIV դարերի հայկական մշակույթի մասին;

 

  1. Թվարկեք X-XIV դարերի հայկական մշակույթի ամենանշանավոր գործիչներին: Գործիչների ընտրությունը հիմնավորեք։

 

 

  1. Բնութագրեք Գրիգոր Մագիստրոսին;

Ասում են, որ Գրիգոր Մագիստրոսը ամենանշանավոր գործիչներից է։ Նա աչքի է ընկել կրթության, փիլիսոփայության, բժշկության և այլ գործերի շնորհիվ։ Ես կարծում եմ, որ նա եղել է ոչ այդքան խելացի, ինչքան աշխատասեր։ Նաև նա մեծ ավանդ ունի հայ միջնադարյան գիտամշակութային մտքի զարգացման գործում։ Քանի, որ նա ծանոթ էր անտիկ և արևելյան գրականությանը, սերտ կապեր ուներ ժամանակի գիտական աշխարհի նշանավոր գործիչների հետ նա կլիներ, ոչ այդքան բարի ինչքան խելացի։ Նրա մոտ առաջնորդվում էր աշխատասիրությունը։ Եթե մարդ լինում է խելացի, բայց ոչ աշխատասեր նա  ամեն ինչ գիտի թե ինչպես անի և արագ կողմնորոշվում է ու հնարավոր և ծուլության պատճառով նա 5-օր աներ այդ գործը, քանզի կարող էր անել 5 րոպեում։ Իսկ եթե մարդ լինում է միայն աշխատասեր, բայց ոչ այդքան խելացի, նա կարող է այնդ նույն գործը կարատել խելացուց շուտ, որովհետև այնքան կտանջվեր, այնքան կձևափոխեր մինչև ստացվի։ Իսկ եթե մարդ լինում է և աշխատասեր, և խելացի, նա այնքան բարձրունքների կհասնի։ Նրա մոտ արտացոլվում է միայն աշխատասիրությունը։

  1. Համեմատեք V և X-XIV դարերի պատմիչներին:

 

Posted in Մայրենի, Uncategorized

Սահյանի բնությունը

Հայտնի է, որ Համո Սահյանին անվանում են բառանկարիչ. յուրաքանչյուր բանաստեղծությունն անգիր անելուց առաջ փորձեք գնահատել «կտավը»: Բնություն-մարդ կապն ինչպես  է արտացոլվում ստեղծագործություններում:

ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Սահյանը ամեն ինչ կապում է բնության մեջ։ Այս բանաստեղծությունում Սահյանը նկարագնում և նկարում է իր պատկերացրած ուրախ բնությունը։

Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:

Ինչքան լավ է երբ մարդ ամեն ինչ կապում է բնության հետ։ Նա չի ցանկանում անբնականը միայն բնականը։

ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է

Սահյանը իր բնաստեղծությունները միշտ կապում է բնության հետ։ Այս բանաստեղծությունում նա պատմում է, որ լուսը կարող է փրկել մթությանը։ Նա ասում է, որ Ծաղկունքի հեղեղ է փրփրում։ Երեխայի ճիչը ընտանիք է փրկում։

ԿԵՍՕՐ։ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՀՈՎԵՐ

Այս բանաստեղծությունում, Սահյանը նկարագրում է օրվա տարբեր ժամանակահատվածները։ Օրինակ՝ գիշերը մենակություն է, կեսօրին ծաղկունք է։ Ես շատ սիրեցի այս բանաստեղծությունը։ Այն արձակ է, չնայած ես արձակ բանստեղծություններ չեմ սիրում։

ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Համո Սահյանի բանաստեղծություններից ինքդ առանձնացրու մի «նկար», ներկայացրու, սովորիր անգիր:

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Փափկամարմիներ

Փափկամարմինները կազմում են անողնաշարավորների առանձին տիպ: Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո: Հայտնի են քեմբրի ժամանակաշրջանից: Գոյություն ունեն մոտ 130 հզ. ժամանակակից տեսակներ, ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ: Փափկամարմինները բաժանվում են 7 դասի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ:

Schnecke22-BM-Wissenschaft-Briesen

 

Փափկամարմինները բազմազան են ոչ միայն չափերով, այլ նաև անատոմիական կազմով և պահվածքով: Գլխոտանի փափկամարմինները, ինչպիսին են կաղամարները, սիպելները և ութոտնուկները, անողնաշարավորների մեջ զբաղեցնում են առաջին տեղերից մեկը՝ նյարդային համակարգի զարգացվածությամբ: Փափկամարմինների մոտ 80%-ը պատկանում է փորոտանիների դասին, 19%-ը՝ երկփեղկանիների և միայն 1%-ն է ժամանակակից ներկայացուցիչների այլ դասին պատկանում:

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Տրանսպորտ և կապ

Դասի հղումը

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Բեռնաշրջանառրությունը դա՝ տրանսպորտով փոխադրվող բեռների քանակը որոշ ժամանակում։

Ուղևորաշրջանառությունը դա՝ տրանսպորտով փոխադրվող ուղևորի քանակը որոշ ժամանակում։

  1. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

ՀՀ համար առավել շատ կարևոր է ցամաքային տրանսպորտը, որովհետև մենք մեր երկիրը այնքան մեծ չի, որ նավով կամ ինքնաթիռով տեղափոխվենք ՀՀ-ի մեջ։

Posted in Русский 2016-2017, Uncategorized

Домашнее задание 16.04.2013

Качественные прилагательные

Веселый- ուրախ, быстрый-արագ, красивый-գեղեցիկ, бодрый կայտառ, медленный դանդաղ, широкий լայն, скромная համեստ, добрый բարի,

  1. Люблю смотреть веселые кинокомедии.

Отдых на берегу озеро Севан веселее, чем отдых в лесу.

Самый веселый праздник в году это новый год.

  1. Запорожец быстрый автомобиль по сравнению с трактором.

Жигули быстрее Запорожца.

Феррари самый быстрый автомобиль в мире.

  1. Ты будешь бодрым после физзарядки.

Рано утром я бодрее, чем поздно вечером.

Когда я встаю рано утром, я самый бодрый в семье