Posted in Քիմիա, Uncategorized

Տարրերի տարածվածությունը բնության մեջ

Քիմիական տարրերը համապատասխան նշաններով արտահայտելու անհրաժեշտությունն առաջացել է դեռևս հին ժամանակներում։  Ներկայումս օգտվում են քիմիական տարրերի նշաններից, որոնք առաջարկվել են շվեդ գիտնական Յակոբ Բերցելիուսի կողմից (1814 թ.)։
 
Որպես քիմիական տարրի նշան ընտրվել է դրա լատիներեն անվանման սկզբնատառը՝ մեծատառով, կամ սկզբնատառը` զուգակցված դրան հաջորդող որևէ այլ տառի հետ։
56077
Քիմիական տարրերը բաժանվում են մետաղ պարզ նյութ և ոչ մետաղ պարզ նյութ առաջացնողների։
Եթե տվյալ քիմիական տարրին համապատասխանող պարզ նյութը մետաղ է (ունի մետաղական փայլ, բարձր ջերմա- և էլեկտրահաղորդականություն, կռելիություն, կոփելիություն և այլն), ապա դրան համարում են մետաղական տարր։
Օրինակ, երկաթը, ցինկը, ալյումինը, պղինձը, արծաթը, ոսկին մետաղական տարրեր են։ Դրանց համապատասխանում են մետաղ պարզ նյութերը։
Ոչ մետաղական տարրեր են համարվում նրանք, որոնց առաջացրած պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Օրինակ`
Թթվածինը, ազոտը, ածխածինը, ծծումբը, ֆոսֆորը, քլորը ոչ մետաղական տարրեր են։
Դրանց համապատասխանող պարզ նյութերը ոչ մետաղներ են։
Քիմիական տարրերի բաժանումը մետաղների և ոչ մետաղների պայմանական է։ Կան մետաղներ, որոնց մոտ արտահայտվում են նաև ոչ մետաղական հատկություններ և հակառակը։
Օրինակ
Սովորական պայմաններում սնդիկը գտնվում է հեղուկ վիճակում, որը բնորոշ չէ մետաղներին։ Իսկ բյուրեղային յոդը, որը ոչ մետաղ է, պինդ է և ունի բնորոշ մետաղական փայլ։

Տարբերությունը քիմիական տարրի և պարզ նյութի միջև ավելի հստակ է դրսևորվում  ալոտրոպիա (այլակերպություն) երևույթով:

Քիմիական տարրի՝ մի քանի պարզ նյութի ձևով հանդես գալու երևույթն անվանվում է ալոտրոպիա:
Օրինակ
Ածխածին տարրը (C) կարող է առաջացնել գրաֆիտ, ալմաստ և մի քանի այլ պարզ նյութեր, ֆոսֆոր (P) տարրը՝ կարմիր ֆոսֆոր, սպիտակ ֆոսֆոր, ու սև ֆոսֆոր, պարզ նյութերը և այլն:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s