Posted in Կենսաբանություն, Uncategorized

Երկկենցաղներ

Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի 2600 տեսակ: Լինում են անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր:
Բրածո երկկենցաղներն ավելի բազմաթիվ են և բազմազան, քան ժամանակակից տեսակները: Եղել են նաև հսկա տեսակներ, որոնց գանգի երկարությունը հասել է մոտ 1 մ-ի:
Բացի թոքային շնչառությունից երկկենցաղների կյանքում մեծ դեր ունի նաև մաշկային շնչառությունը, որն իրականանում է նրանց խոնավ մաշկի միջոցով:
get
Սննդառություն
Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում են միջատներով, որդերով և փափկամարմիններով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով:
Բազմացում
Բազմացման շրջանում անպոչ երկկենցաղները (արուները) գարնանային «համերգներ» են տալիս, իսկ պոչավորներին բնորոշ են հարսանեկան խաղերը:
Զարգացում
Գարնանը ջրամբարներում հայտնըվում են գորտնկիթի՝ գորտաձուղպի հատիկավոր կնձիկներ: Գարնանային արևից տաքացած գորտնկիթում զարգանում են սաղմերը, որոնցից շուտով դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ: Վերջիններս ունեն երկար պոչ, իսկ ոտքերը դեռևս չեն երևում: Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա հետևի, ապա՝ առջևի ոտքերը: Խռիկներն անհետանում են, և տեսակների մեծամասնությունը սկսում է շնչել թոքերով, քիչ ավելի ուշ վերանում է նաև պոչը, և մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s