Posted in Ամառային ուսումնական ճամբար, Uncategorized

Ճամբարային երկրորդ օր

Այսօր մեր հերթական ճամբարային օրն էր, և մենք շատ հետաքրքիր զբաղմունքներ ունեցանք։ Առաջին ժամը մեր մոտ նախագծային ժամ էր, որի ընթացում մենք կատարեցինք մեր նախագծերը։ Օրինակ՝ ես և Լուսինեն գնացինք կավագործարան և նկարեցինք այնտեղի երեխաների քանդակած իրերը։ Նաև նկարեցինք ընկեր Մովսեսի և իր ընկերների պատրաստած աշխատանքնրը։ Օրինակ նրանք պատրաստել էին՝ գեղեցիկ կուժեր, բաժակներ, սուրճի բաժակներ և այլն․․․

 

Հետո պարի գնացինք, և պարեցինք շատ պարեր։ Նաև մենք այդ օրը սննդի կազմակերպում արեցինք։ Ես, Անահիտը և Նանեն շրջեցինք խանութներով, որպեսզի գնենք պաղպաղակ, թխվածքաբլիթներ, շոկոլադ, ելակ, բանան և մանգոյի հյութ։ Շատ համեղ դեսերտներ պատրաստեցինք։

Այսօր մենք ունեցել ենք նաև մարզական ժամ։ Մարզական ժամի ընթացքում ես և Լուսինեն անվաչմուշկներ էինք վարում։ Իսկ մեր ընկերները տարբեր խաղեր էին խաղում։

 

 

 

Advertisements
Posted in Русский 2016-2017, Ռուսերեն, Uncategorized

Рассказ Тургенева “Воробей”

Автор рассказа шел по лесу, а его собака шел впереди него. Вдруг собака замедлил шаги, как будто увидел дичь. В это время охотник увидел маленького птенца воробея, который упал с гнезда. Собака хотела напасть на птенца, но в это время старый воробей камнем упал впереди собаки и яростно бросился на морду собаки. Собака остановился. Он почувствовал силу воробья, который хотел защитить своего птенца. Сила это – любовь. Охотник отозвал свою собаку.

Posted in Պատմություն, Uncategorized

Հետազոտական աշխատանք․ ՀՀ-ի վարչապետը հրաժարական է տվել։ Ին՞չ է տեղի ունեցել նախքան Սերժ Սարգսյանի հրաժարականը, և ին՞չ տեղի կունենա դրանից հետո։

Ին՞չ է նշանակում թավշյա հեղափոխություն։

Թավշյա հեղափոխությունը հավաքական հասկացողություն է, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար։ Բոլոր ժամանակներում ժողովուրդներն ընդվզել են իշխանությունների շահագործման դեմ իրենց իրավունքները պաշտպատելու նպատակով։ Հաճախ խորը արմատավորված և անսասան թվացող ռեժիմը անընդունակ է լինում դիմակայել մարդկանց քաղաքացիական անհնազանդությանը՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական համաձայնեցված անհնազանդությանը։

Տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 29-ը: Ժողովրդական ցույցեր տեղի ունեցան Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության միակուսակցական կառավարության դեմ, որին մասնակցում էին ուսանողները և ավելի տարիքով քաղաքացիները: Արդյունքում 41 ամյա միակուսակցական իշխանությունը Չեխոսլովակիայում ավարտվեց և երկիրը պլանային տնտեսությունից վերափոխվեց խորհրդարանական հանրապետության:

1989 թվականի նոյեմբերի 17-ին (Ուսանողի միջազգային օր) ոստիկանական զորքերը ցրեցին ուսանողական ցույցը Պրահայում: Այդ օրը նաև լրանում էր Նացիստական օկուպացիայի դեմ ցուցարարների հանդեպ բռնությունների 50 ամյակը: Նոյեմբերի 17-ի իրադարձություններին հաջորդեցին մի շարք ցույցեր նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի վերջը: Նոյեմբերի 20-ին ցուցարարների թիվը Պրահայում հասավ 500.000-ի` նախորդ օրվա 200.000 փոխարեն: Երկու ժամյա համընդանուր գործադուլի մասնակցեցին Չեխոսլովակիայի բոլոր քաղաքացիները, որը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին:

 

 

Երևանում անցկացվում էին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած զանգվածային գործողությունները ՀՀ նախկին վարչապետի դեմ։ Մարդիկ օր ու գիշեր փակել էին փողոցները և գոռում «Քայլ արա՝ մերժիր Սերժին» յուրահատուկ բառերը։  Այս թավշյա հեղափոխությունը կշաորունակվի այնքան, մինչև Նիկոլը ընտրվի Վարչապետ։

ՀՀԿ-ն հայտարարել է, որ իրենք համաձայն են, որ թեկնածուն լինի Վարչապետ, և, մինչև մյուս նիստը, թող չլինեն ցույցեր, թող չփակեն ճանապարհները և թող, որ մարդիկ զբաղվեն իրենց ամենօրյա գործով՝ աշխատանքով կամ սովորելով։ Ես կարծում եմ, որ ՀՀԿ անիմաստ է ասել, որ իրենք կողմ են թեկնածուի օգտին։ Նախ՝ եթե նրանք կողմ լինեն թեկնածուի օգտին, ՀՀԿ-ն կամաց-կամաց ֆուկ կլինի։ Համարյա բոլոր նախարարները ՀՀԿ-ից են, իսկ նախարարներին ընտրում է վարչապետը։

Բուն նպատակը այն էր, որ նրանք Սերժ Սարգսյանին հասցնեն այն եզրակացությանը, որ նա իր իսկ կամքով հրաժարվի ՀՀ վարչապետի պաշտոնից։

Իսկ որտե՞ղ է գրած, որ ՀՀ-ի մարդու իրավունքների պաշտպանը կարող է խախտել մարդու իրավունքները։ ՀՀ ոստիկանության, մադու իրավունքների պաշտպանը բռնի ուժ կիրառելով մարդկանց հանդեպ՝ հրմշտում, քաշքշում և անգամ բութ գործիքով հարվածում էր մարդկանց, այն դեպքում, երբ նախքան հարվածելը, քաշքշելը, հրմշտելը, մարդիկ ո՛չ օգտագործել են հայհոյանքներ, ո՛չ բռնի ուժ են կիրառել նրանց հանդեպ։ Միայն օգտագործել են պաշտպանական կամ բնազդաբար օգտագործվող հայհոյանքներ կամ բռնի ուժ ոստիկանների հանդեպ, ոստիկանների հարվածելուց, քաշքշելուց հետո։ Սերժ Սարգսյանին հարգեցի, երբ լսեցի, թե ինչպես է դիմում իր ժողովրդին հրաժարական տալուց հետո։

Բայց չէր կարող այդ առնետ Սերժ Սարգսյանը արագ դառնար կուռկուռի ձագ։ Հիշու՞մ եք, երբ Սերժի և Նիկոլի հարցազրույցի ընթացքում Սերժը ասաց, -Ձեզ դաս չէ՞ր մարտի մեկը։ Չէր կարող Սերժը այդպես խոսելուց հետո միանգամից հրաժարական տալ։ Կամ Սերժին ՎԱԽեՑՐԵԼ են, կամ այս ամենը խաղ էր, ու Նիկոլ Փաշինյանը վաճառված էր։

Ինչպես նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ՝ Կարեն Կարապետյանը մեր քաղաքի ոստիկանները, շատ ավելի համբերատար են և շեշտեց, որ չափազանց համբերատար են համեմատած մյուս երկրների ոստիկանների հետ։

Չհասկացա, եթե մեր քաղաքի ոստիկանները խախտում են մարդու իրավունքները, բռի են գտնվում մարդկանց հանդեպ, կամ թե չէ չեն խախտում մարդու իրավունքները և, չխախտելով բռի են գտնվում ժողովրդի հանդեպ, այդ դեպքում ին՞չ կկատարվի մյուս երկրներում։ Եթե դուք եք և ասում եք, որ ոստիկանները չեն խախտել մարդու իրավունքները, այդ դեպքում այդ ինչպե՞ս է մտածել մեր ՀՀ-ի ԱԺ-ն, որ ոստիկանների իրավունքների մեջ կարող է մտնել բռնի ուժ կիրառելը մարդկանց հանդեպ։

Ամենաքիչը ՀՀԿ-ն պետք է ապուշ լինի, որ թողնի Նիկոլը ընտրվի։ Իհարկե, ես կողմ եմ, և ավելի քան ուզում եմ, որ նա ընտրվի։ Քանի որ անցել է երկար ժամանակ, ես փոխել եմ իմ կարծիքը Նիկոլի վերաբերյալ։ Նա վաճառված չէ։ Նա ժողովրդի կողմն է։ Վարչապետն է ամեն ինչ կարգավորում։

 

 

 

 

Posted in Ֆիզիկա, Լաբարատոր աշխատանքներ ֆիզիկայից, Uncategorized

Լաբարատոր աշխատանք․Գազի ճնշում

Նպատակը՝

Կատարել մի քանի փորձեր, որոնք վերաբերվու են գազում գազի ճնշմանը։

 

Փորձ 1.

Նպատակ՝

Համոզվել, որ գազում ճնշում կա, թե ո՛չ և եթե կա ապա այն ինչով է պայմանավորված։

Սարքեր և նյութեր

Փուչիկ

Թել

Օդահան պոմպ

Զանգ

Ճնշաչափ (մանոմետր)

Փորձի ընթացքում նիհարած փուչիկի բերանը ամուր կապեցի, դրեցի զանգի տակ։ Սկսեցի օդահան պոմպով զանգի տակից դուրս հանել պոմպը։ Զանգի միջի մոլեկուլները հավասարաչափ հպվելով փուչիկին, փուչիկը փչվեց։ Հետո Զանգի միջի օդը դուրդ հանեցինք և փուչիկները նորից նիհարեցին։

Համոզվեցինք, որ  գազում ճնշում կա։

 

 

 

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Պասկալ Բլեզ

Բլեզ Պասկալը ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական արտակարգ ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, իսկ 16 տարեկանում նա ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ: 1641 թ-ին նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով:

1653 թ-ին Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: 

250px-Blaise_pascal

ՀԱՏԸՆՏԻՐ ՄՏՔԵՐ

 

« Ո՛չ միայն Աստծուն ենք ճանաչում միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով, այլ՝ ինքներս մեզ էլ չենք ճանաչում, եթե ոչ միայն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Կյանքը և մահն էլ ճանաչում ենք միմիայն Հիսուս Քրիստոսի միջոցով: Հիսուս Քրիստոսից դուրս չգիտենք, թե ի՛նչ է մեր կյանքը, մեր մահը, Աստված, մենք ինքներս: Այսպիսով, առանց Սուրբ Գրքի, որի առարկան միմիայն Հիսուս Քրիստոսն է, մենք չգիտենք ոչինչ, և տեսնում ենք միայն խավարը, խառնաշփոթը Աստծո էության մեջ և խառնաշփոթը մեր իսկ էության մեջ »:

BLAISE PASCAL, Breviario [Հատընտիր մտքեր], Rusconi, Milano 1994, p. 186.

« Ստոիկներն ասում են. ”Ներս մտեք ինքներդ ձեր մեջ. այնտեղ է, որ կգտնեք ձեր խաղաղությունը”: Եվ դա ճիշտ չէ:
Մյուսներն ասում են. ”Ինքներդ ձեզնից դուրս եկեք. զվարճանալով փնտրեցեք երջանկությունը”: Եվ դա ճիշտ չէ:
Երջանկությունը ո՛չ դրսում է, ո՛չ էլ՝ մեր ներսում:
Երջանկությունն Աստծո մեջ է: Հետևաբար. և՛ դրսում է, և՛ մեր ներսում »:

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Հայաստանի թռչունները

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է: 1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան: Հայաստանը նույնպես վավերացրել է այս կոնվենցիան, սակայն թռչունների տեսակները մեր երկրում գնալով պակասում են: Եթե նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, ապա այսօր թռչունների 100 տեսակ գրանցված է Հայաստանի նոր Կարմիր գրքում: Թռչունների քանակի նվազման մասին վկայում են նաեւ «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի 2014թ. ջրլող թռչունների հաշվառման արդյունքները: Հաշվառումներն անցկացվել են Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Մեծամոր գետի համակարգում: 2013թ. հաշվառված 43 707 թռչունի փոխարեն այս տարի գրանցվել է 29 623 թռչուն, որը կազմում է անցյալ տարվա քանակության շուրջ 68%-ը:

Աշխարհում գոյություն ունեն ավելի քան 9800 տեսակի թռչուններ, որոնց գոյությունը այսօր առավել քան վտանգված է: Մի կողմից ` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար, մյուս կողմից` մարդկային գործոնը. որսորդությունը, շրջակա միջավայրի աղտոտումը հանգեցնում են թռչնաֆաունայի ամբողջական աղքատացմանը: Հայաստանում թռչունների անհետացման հիմնական պատճառը բնական բիոտոպների փոփոխությունն է, անտառային տարածքների սակավությունը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը, որոշ արհեստական լճերի չորացումը, Սեւանա լճի ոչ կայուն էկոլոգիական վիճակը, ուրբանիզացիան: Այս մասին ԷկոԼուրի հետ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

Թռչունները լուրջ նշանակություն ունեն բնական շղթայի մեջ: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները. մաքրում են կրծողներից եւ միջատներից, իսկ անգղները մաքրում են լեշերից: Սակայն մարդիկ իրենց բնավեր գործունեությամբ պատճառ են դառնում թռչունների ուղղակի ոչնչացմանը:

Հայաստանում թռչունների պահպանության համար պետական ծրագիր չկա: Մեր երկրում թռչունների պահպանության եւ պաշտպաբության հարցերով զբաղվում է երեք կազմակերպություն` «Հակոբյան բնապահպանական կենտրոնը», «Հայաստանի թռչունների պահպանութան միություն» ՀԿ-ն, որը Birdlife International միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում, եւ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանում որպես 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակ ընտրվել է Հոպոպը:

Posted in Մայրենի, Uncategorized

Պաուլո Կոելիո

Հեղինակ՝ Պաուլո Կոելիո

Թարգմանությունը՝ Թամար Ղահրամանյանի

7-րդ դասարան

Յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո բլոգում առանձնացնում ենք դուր եկած պատմությունը և վերլուծում. ի՞նչ հասկացա, ինչպե՞ս եմ ես վերաբերվում այդ հարցին, ինչու:

Հատված առաջին

Ես շատ հավանեցի այս պատմությունը և մի քանի հատված առանձնացրեցի՝

– Չնայած գանձը  կարող է թաղված լինել քո իսկ տան տակ,  դու այն կգտնես միայն,  եթե սկսես փնտրել:

Եթե դու մեկ սանդիմետրով հեռու ես հաջողությունից, ապա եթե այդ մեկ սանդիմետրն էլ չգրավես, չե՛ս հասնի այդ հաջողությանը։

«Դու  իմ արժեքը կգիտակցես միայն  այն ժամանակ, երբ  կկորցնես  ինձ  ու կվերագտնես:

Համաձայն եմ այս խոսքերի հետ, իմ իսկ փորձով։

Հատված երկրորդ

– Նայի′ր, նա վախենում է մահից:

-Այո′,  վախենում եմ,- պատասխանեց Նապոլեոնը,- բայց ես շարունակում եմ պայքարել:  Եթե  դուք իմ վախի կեսն անգամ զգայիք,  հիմա փախել էիք:

Ուսուցիչն ասում է.

– Վախը  փոքրոգության նշան չէ: Հենց այդ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու: Նա, ով ճաշակել է վախի զգացումը  և գործել՝ թույլ չտալով վախին  ընկճել իրեն, հաստատում է իր խիզախությունը: Բայց նա, ով  դժվարին իրավիճակում հաշվի չի առում  վտանգը, հաստատում  է միայն սեփական  անպատասխանատվությունը:

Ես համաձայն եմ , որ վախն է մեզ հնարավորություն տալիս կենսական իրավիճակների առջև ուժեղ և արժանապատիվ լինելու։ Սպառնալիքը նույնպես վախ է մարդու առաջ և եթե մարդուն սպռնում են, շատ մեծ զոհողությունները համար, մարդը հաստատ ուժեղ կգտնվի։

Հատված երրորդ

Իմաստնություն փնտրող  մարդը որոշեց լեռը բարձրանալ, քանի որ նրան ասել էին, որ Աստված հայտնվում է այնտեղ ամեն երկու տարին մեկ: Իր  այնտեղ եղած  առաջին տարվա ընթացքում  նա կերավ այն ամենն, ինչ  հողը կարող էր առաջարկել:  Ի վերջո  ուտելիքն սպառվեց, և նա ստիպված էր  վերադառնալ քաղաք:

– Աստված անազնիվ է,- բացականչեց նա: – Մի՞թե   չգիտեր, որ ես մի ամբողջ տարի սպասում էի, որ լսեմ Իր ձայնը:  Ես քաղցած եմ  և պետք է վերադառնամ քաղաք:

Այդ պահին հայտնվեց հրեշտակը։

– Աստված  շատ է ուզում  խոսել քեզ հետ,- ասաց հրեշտակը։

– Ամբողջ տարին Նա կերակրեց քեզ: Նա հուսով էր, որ դրանից հետո դու ինքդ  կսկսես  արտադրել քո  ուտելիքը: Էլ ի՞նչ ես ուզում: Եթե մարդը ի վիճակի չէ  պտուղ աճեցնելու  իր ապրած տեղում, նա պատրաստ չէ խոսելու Աստծո  հետ:

Մարդիկ կարող են ձեզ լավություն անել, առանց ձեր իմանալու և դուք կթերագնահատեք նրան։

Հատված չորրորդ

Ուսուցիչն ասաց.

– Հաճախ ավելի հեշտ է սիրել, քան  սիրվել:  Մենք դժվարությամբ ենք ընդունում  ուրիշների  օգնությունն ու  աջակցությունը:  Մեր անկախ մնալու բոլոր փորձերը   ուրիշներին  զրկում են իրենց սերը  մեր հանդեպ արտահայտելու  հնարավորությունից: Շատ ծնողներ իրենց ծերության ժամանակ  զրկում են իրենց զավակներին  ծնողի հանդեպ իրենց  սերն  ու  աջակցությունը  դրսևորելու  հնարավորությունից, որ ստացել են   զավակները  մանկության տարիներին: Շատ  ամուսիններ  (և կանայք),  երբ  դժբախտությունը բախում է նրանց  դուռը, ամաչում են  ուրիշներից կախված լինելու համար:  Արդյունքում սիրո գետը չի հոսում:  Դուք  պետք է ինչ-որ մեկից  ընդունեք  սիրո կոչը:

Դուք պիտի թույլ տաք  ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու:  Եթե դուք   խոնարհությամբ  ու  մաքրությամբ  ընդունում եք  այդպիսի սերը,  հասկանում եք, որ Սերը  միայն չի տալիս կամ միայն  վերցնում.  դա  տեղի է ունենում  միաժամանակ:

Ես համաձայն չեմ այս խոսքերի հետ, բայց կուզենայի, որ դա իրականություն լիներ՝

Եթե դուք   խոնարհությամբ  ու  մաքրությամբ  ընդունում եք  այդպիսի սերը,  հասկանում եք, որ Սերը  միայն չի տալիս կամ միայն  վերցնում.  դա  տեղի է ունենում  միաժամանակ:

Սերը միաժամանակ տեղի չի ունենում։ Եթե միաժամանակ տեղի ունենար, կնշանակեր, որ սերը երբեք միակողմանի չի լինում։

Հատված հինգերորդ

Մի մարդ ուժեղ ջրհեղեղի ժամանակ անցնում է մի գյուղով ու մի այրվող տուն է տեսնում: Երբ մոտենում է տանը, տեսնում է մի մարդու, որ նստել էր ծխապատ հյուրասենյակում:

– Հե՜յ, Ձեր տունն այրվում է,- բղավում է ճանապարհորդը:

– Գիտեմ,- պատասխանում է մարդը:

– Իսկ ինչո՞ւ դուրս չես գալիս:

– Որովհետև անձրև է գալիս,- հայտարարեց մարդը:- Մայրս ինձ միշտ ասել է, որ ես թոքաբորբ կստանամ, եթե անձրևի ժամանակ դուրս գամ տանից:

Եթե մարդ միայն ու միայն մտածում է իր ապահովության մասին, նա կկործանվի։ Բայց եթե ջրհեղեղ է լինում, տունը վաղ թե ուշ կհանգչի։

Հատված վեցերորդ

Կյանքը միայն քո խորհուրդներ տալը կամ ընդունելը չէ: Եթե մեզ օգնություն է պետք, ապա ավելի լավ է ուշադիր նայել, թե ուրիշներն ինչպես են լուծում կամ չեն լուծում իրենց խնդիրները: Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ոմանց շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն: Բայց դա սովորաբար հասու է դառնում մեզ մի պատահական ճանապարհի, հիմնականում այն պահին, երբ հոգսերը թույլ չեն տալիս մեզ տեսնելու կյանքի հրաշքը, չնայած մենք շատ ուշադիր ենք: Մենք պիտի հնարավորություն տանք մեր հրեշտակին խոսելու այն եղանակով, որը նա ավելի լավ գիտի, երբ մտածում է, որ դա պետք է:

Հնարավոր է, որ այս խոսքերը ճիշտ են, բայց ես որոշ չափով համաձայն չեմ իրենց հետ: Օրինակ համաձայն չեմ այս նախադասության հետ՝

Եթե մեզ օգնություն է պետք, ապա ավելի լավ է ուշադիր նայել, թե ուրիշներն ինչպես են լուծում կամ չեն լուծում իրենց խնդիրները:

Ինչու պետք է մենք նայենք ուրիշներին, թող նրանք մեզ նայեն ու սովորեն թե ինչպես պետք է խնդիր լուծել: 

Իսկ այս միտքը շատ հավանեցի՝

Մեր հրեշտակները միշտ մեզ հետ են, և հաճախ նրանք օգտագործում են ոմանց շուրթերը, որպեսզի մեզ ինչ-որ բան ասեն:

 

Հատված յոթերորդ

Հատված իններորդ

Հատված տասներորդ

Հատված տասնմեկերորդ

Արդյունքներ՝

Մարիամ Խաչանյան

Գոռ Պողոսյան

Ատոմ Ոսկանյան

Միքայել Կամենդատյան

Գևորգ Հովհաննիսյան

Գայանե Օհանյան

Ալեքս Մանուկյան

Արտյոմ Վառլամով

Ադամյան Շուշան

Լիանա Վահանյան

Posted in Մայրենի, Uncategorized

Հիսուսի առակներ

Նմանապես, ոչ ոք նոր գինին հին տիկերի մեջ չի լցնի, այլապես տիկերը կպայթեն. գինին դուրս կթափվի, և տիկերը կփչանան։ Ընդհակառակը, նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահվում են։

Վերլուծություն

Այս առակը պատմում է, որ նոր սերունդը չի խառնվի հին սերնդի հետ, որովհետև մենք համատեղելի չենք մեծերի հետ։

 

Որոմի առակը

Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց.
– Մի մարդ լավ սերմեր սերմանեց իր արտի մեջ։ Մի գիշեր, երբ ամեն մարդ քնի մեջ էր, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց ցորենի մեջ և գնաց։ Երբ սերմերն աճեցին և սկսեցին հասկ դառնալ, այն ժամանակ երևաց և այդ որոմը։ Տանտիրոջ ծառաները եկան և ասացին նրան. «Տե՛ր, մի՞թե դու քո արտի մեջ միայն լավ սերմեր չսերմանեցիր. հապա որտեղի՞ց է այդ որոմը»։ Տերը պատասխանեց. «Թշնամի մարդու արած գործ է դա»։ Ծառաներն ասացին. «Ուզո՞ւմ ես, որ գնանք և քաղհանենք որոմը»։  «Ո՛չ,-պատասխանեց Տերը,-որպեսզի չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ միասին արմատախիլ անեք։  Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը. ես այն ժամանակ հնձողներին կասեմ՝ նախ որո՛մը քաղեցեք, խրձե՛ր կազմեցեք այրելու համար և ապա միայն քաղեցե՛ք ցորենը և ամբարեցե՛ք իմ շտեմարաններում»։
Ահա ճիշտ սրա նման է երկնքի արքայությունը։

 

Posted in Русский 2016-2017, Ռուսերեն, Uncategorized

Профессия моих родителей

У моих родителей очень сложная профессия. Например, моя мать работает в школе как учитель английского языка. Эта работа очень сложная, но моей матери трудно. Она работает со многими и многими детьми. Мой отец выполняет более сложную работу. Он регулирует завод. Он лучший специалист на этом заводе.

inch-masnagitutyun-y-u54054-1
Она работает механиком, но есть много и много работы, которую делает папа. Если мой отец не будет работать на этом заводе, этот завод будет снесен. Мой дед также учитель английского языка, но на данный момент он работает в Медиа-центре.

Posted in Մայրենի, Uncategorized

Պետրոս Դուրյան (արևմտահայ գրականություն)

Մարդուն նշանաբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Ահ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ. Երգել, աղոթել ու սիրել…

Դեկտեմբերի 12-16

7-րդ դասարան

Լճակ

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
  • Քնարական հերոսի կարծիքով ինչու՞ էր ապշած լճակը. է՞լ ինչը կարող է ապշեցնել լճակին:

Քնարական հերոսի կարծիքով, լճակին ապշեցրել էր մի գեղեցիկ գյուղացի աղջին, ով նայել էլ լճակի մեջ։ Լճակին նաև կապշեցներ հաելին նայելով հաելու մեջ նա կտեսներ իրեն է ավելի կապշեր։

  • Ի՞նչ նմանություններ էր գտել քնարական հերոսը իր և լճակի միջև: Իսկ տարբերություննե՞ր:

Դե, ինձ թվում է նա տարբերություններ չեր դնի այս բանաստեղծության մեջ, որովհետև նա լճակի տեղն էր իրեն պատկերացնում։ Երևի նա մի գեղուհու էր սիրահարված և իբրև ծիծաղով հարցնում է իրեն՝ Ինչո՞ւ ես ափշած լճա՛կ։

  • Ի՞նչ տրամադրություն է տիրում բանաստեղծությունում: Ի՞նչ գույն կներկեիր այս բանաստեղծությունը:

Ինձ թվում է այս բանաստեղծությունը իր մեջ պաուրնակում է չեզոք գուներ։ Օրինակ՝ չեզոք բաց կապույտ, մարմնագույն, չեզոք մի քիչ բաց կարմիր։ Այստեղ հերոսը քմծիծաղով է պատմում այս բանաստեղծությունը։

Սիրեցի քեզ

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
  • Բնութագրիր բանաստեղծության կնոջ կերպարը՝ ընգծելով (առանձնացնելով) այն հատվածները, որոնք առավել վառ են մատնանշում նրա բնութագիրը:
  • Սիրելի կնոջ փոխարեն ի՞նչ էր նախընտրում քնարական հերոսը. ինչու՞:
  • Ըստ տրամադրության՝ քանի՞ մասի կբաժանես բանաստեղծությունը. հիմնավորիր:

Ի՜նչ կ՚ըսեն

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

 

  • Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունները

ա/ արշալույսի նման անհուն լինել

Չեմ կարծում, որ արշալույսը անհուն է, որովհետև հաստատ վերջ կլինի և միշտ մութ կլինի։

բ/ գլխի աստղերը հերթով թափվել

Գլխի աստղերը դրանք, ուղուղի շարիկներն են։ Ուղեղի շարիկները  հերթով թափվել են։

գ/ փրփուրները հատակում լինել

Չեմ հասկանում

  • Ինչպե՞ս է քնարական հերոսը վերաբերվում կյանքին ու մահվանը:

Նրան միշտ ասում էին, որ նա տխուր է։ Նա շատ հանգիստ է վերաբերվում մահվանը։

Նայվածք մը