Ռեյ Բրեդբերի — պատմվածքներ

«Արտասահմանյան գրականություն» շարքից

Ամերիկյան գրող Ռեյ Բրեդբերի — 1920-2012թթ.

Ապրիլի 18-21

7-րդ դասարան

«Գիշերային հանդիպում»

Կարդա առաջին կտորը (լցակայանի ծերունու և Թոմասի զրույցը):

… գալիքի մասին կանխագուշակումներ մի՛ արա, ոչինչ մի՛ պահանջիր, ոչնչից մի՛ զարմացիր … — հետաքրքիր միտք է, փորձիր մեկնաբանել՝ համաձայնվելով կամ հակադրվելով:

Ես համաձայն չեմ այս մտքի հետ, որովհետև եթե գալիքի մասին կանխագուշակություններ չանեմ ներկան չեմ կարողանա կառուցել։  Ես միշտ մտածել եմ վաղվա օրվա մասին դրա համար վաղվա օրս շատ հետաքրքիր է անցնում։

 

Որ միտքը դո՛ւ կառանձնացնես: Կարդա, քննարկիր դասարանցիներիդ հետ:

Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։

Այո, համաձայն եմ ես այդ մտքի հետ։ Բառերը ոչինչ են։ Դրանք ստեղծված են իրար հասկանալու համար, բայց եթե իրար չհասկանանք ավելի լավ կլինի։

 

Կարդա երկրորդ կտորը (Թոմասի մտորումները Ժամանակի մասին):

Ինչու՞ է հերոսը Ժամանակը մեծատառով նշում:

Հերոսը ժամանակը մեծատառով է նշում, որովհետև նա կաևորում է ամեն մի ժամանակի վարկյանը։

Ժամանակի նկարագրություններից ո՞րն էր, որ դու էլ կարողացար պատկերացնել: Է՞լ ինչի է նման ժամանակը, նրա ձայնը:

Ժամանակը ձայն չունի։ Այն մի խորհրդավոր, ամեն ինչից խորհրդավոր էական էություն է, որը նկարագրել կամ բնութագրել չի ստացվի։

 

Տանը պատմվածքը կարդալ մինչև վերջ:

Բառերը ոչինչ են, ավելի՝ քան ոչինչը։ Իսկ ի՞նչն է կարևոր…

Համաձայն չեմ այս մտքի հետ։ Բառերը ոչինչ չեն։ Նրանք առավել են, ավելի քան առավելը։ Թեկուզ մեկ բառ ասելով դու կարող ես խաղալ մարդու զգացումների հետ։

Ստեղծագործական աշխատանք — Ես չեմ զգում ժամանակը։

Եթե ես չեմ զգում ժամանակը, ուրեմն չգիտեմ թե ինչ է դա։ Ներկան լույսի արագությամբ է անցնում։ Անցյալը չեմ կարող հետ բերել։ Ապագան վաղ թե ու կդառնա ներկա։ Կանգուն է մնում միայն անցյալը։ Ներկա գոյություն չունի։ Ես չեմ զգում ներկան։ Չեմ զգում ապագան

«Կանաչ առավոտը»

Առաջին կտոր

… նայում էր երկնքին, որտեղ մութի մի երանգին հաջորդում էր երկրորդը… — նկարագրիր մթնող երկինք:

Ամենագեղեցիկ բանն է մթնող երկինքը։ Այն նման է հուսալքված մի մարդու, ով մարում է մթնող երկնքի նման։ Մթնող երկինքը, դա նույն մայրամուտն է, իսկ մայրամուտը ամենագեղեցիկ բանն է։

Ահա թե ինչ է ծառը — հեղինակի թվարկածներին ավելացրու քոնը: Նկարագրիր զգացողություններդ ծառազուրկ, ասֆալտապատ միջավայրում և սաղարթախիտ, փարթամ բնության գրկում:

Ծառը օգնում է մեզ շնչել զգալ բմությունը իմանալ չե ինչ է օդը։ Եթե մեկ օր կարողանայի լինել փարթամ բնության գրկում դա կլիներ կյանքիս ամենաերջանիկ պահը։

Հետազոտական աշխատանք — Ծառի պաշտամուընք (նտրել ուղղություններից մեկը և նյութեր հավաքել,ներկայացնել դասարանում):

  • Ծառի պաշտամունքը հին աշխարհում:
  • Ծառի պաշտամունքի «մնացորդներ» ժամանակակից աշխարհում:
  • Կենաց ծառի պաշտամունքը հայերի մեջ:

Կենաց ծառը երևակայական բույս է դրախտում (երկնքում)՝ աստվածներին ու արդարներին անմահություն պարգևելու համար: Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքերում: Նրանց դասական մշակումը, սակայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և, մասնավորապես, ոռոգվող երկրագործության շնորհիվ:

Եգիպտական Օզիրիս աստծուն համարում էին երկրագործության հիմնադիր, ուսուցիչ և հաճախ նրան ուղղակի կոչում Կենաց ծառ: Հնդկական Ռիգվեդայում Կենաց ծառը Սոման է, իրանական Ավեստայում՝ Խոմը (Հոմը) կամ Խոման:

 

  • Սրբացված ծառեր:

Երկրորդ կտոր

Բացատրել բառերը —

նոսր- բարակ, նուրբ, անխիտ

արգավանդ-պտղաբեր, պտղավետ

ումպ- կում, խում

այլասերվել-անբարոյանալ, անառականալ

ամայի-ա նբնակ, անբնակելի, անմարդաբնակ, անշեն

ընկճվել-վհատվել, ընկրկել, հուսահատվել

արևախանձ- արևից խանձված՝ այրված

կիսանիրհ-քիսաքնած, քնաթաթախ

պատիճ-մի քանի բույսերի երկար ու նեղ պտուղը, որ երկու մասի Է բաժանվում և իր մեջ ամփոփում Է սերմերը

քունք-գանգի կողքային մասը՝ ականջից մինչև ճակատը

կենարար- կյանք տվող՝ ստեղծող, կենդանություն տվող

կոհակ- բարձր՝ մեծ ալիք

  • Ինչպե՞ս կմեկնաբանես Թոմասի հետևյալ միտքը. …Ետ նայել կնշանակեր՝ ընկճվել…

Երբ նայես անցյալիտ հկուսահատվես, որովհետև միշտ անցյալը խորտակված է լինում, իսկ խորտակված ժամանակը երբեք լավ բանի չի ծառայի։

  • Նա թրջվել էր մինչև ոսկորները, բայց նստել ու ծիծաղում էր … — Կարո՞ղ ես պատկերացնել՝ ինչ խոսքեր էին լսվում այդ ծիծաղի մեջ:

Նա ուրախությունից չեր ծիծաղում, այլ փորձում կյանքին նայել ուրիշ աչքերով։

  • Ո՞րն էր հերոսի հաջողության գաղտնիքը:

Հերոսի հաջողության գաղտնիքը հավատքն է, որ կարողացավ ամենաանհնարինը հնարավոր դարձնել։

  • Ստեղծագործական աշխատանք — Ուզում էի շնչել, չկարողացա

Ա՜խ, աչքերս արցունքոտված

Ննջել էին սուրբ անդունդի տակ

Վշտերս թաթխ, երկար անմոռաց

Ուզում էին շնչել, չկարողացան

 

Ու կարծես քամին, փոթորիկ դարձավ,

Ճոխ-ճոխ պահերը դարձան ձոր ու սար,

Հիվանդության դեպի լավ կամ վատ ելքը

Միշտ վատին է առժանանում

 

Ժպիտը

  • Ինչպե՞ս կբնութագրես այն հասարակությունը, որը հերթ կարող է կանգնել ինչ-որ բանի վրա թքելու համար: Համեմատիր այն հասարակության հետ, որտեղ դու ես ապրում:

Եթե դու հերթ ես կանգնում վիրավորելու համար, ուրեմն դու ինքնաֆնահատականդ միշտ պահում ես այպես, ինչպես, որ ցանկանում ես։

  • Ասելս այն է, որ ժամանակին շատ զզվելի ապուր են եփել մարդիկ։ — Ի՞նչ ապուրի մասին է խոսքը: Իսկ հիմա՞ ինչ ենք անում:

Ժամանակին մարդիկ զզվելի ապուր են եփել, բայց այդ զզվելի ապուրը դուր է եկել մարդկանց։

  • Քո կարծիքով ինչու՞ հենց ժպիտը ընկավ Թոմի ձեռքը: Ժպի՞տն է փրկվելու ճանապարհը, թե դու այլ ճանապարհ ես պատկերացնում:

Ոչ, ժպիտը ուղակի դեմքի ծամածռություն է։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s