Posted in Կենսաբանություն, Uncategorized

Հայաստանի թռչունները

Ապրիլի 1-ը Թռչունների միջազգային օրն է: 1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան: Հայաստանը նույնպես վավերացրել է այս կոնվենցիան, սակայն թռչունների տեսակները մեր երկրում գնալով պակասում են: Եթե նախկինում Հայաստանում ապրում էր 351 տեսակի թռչուն, ապա այսօր թռչունների 100 տեսակ գրանցված է Հայաստանի նոր Կարմիր գրքում: Թռչունների քանակի նվազման մասին վկայում են նաեւ «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի 2014թ. ջրլող թռչունների հաշվառման արդյունքները: Հաշվառումներն անցկացվել են Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, ինչպես նաև Մեծամոր գետի համակարգում: 2013թ. հաշվառված 43 707 թռչունի փոխարեն այս տարի գրանցվել է 29 623 թռչուն, որը կազմում է անցյալ տարվա քանակության շուրջ 68%-ը:

Աշխարհում գոյություն ունեն ավելի քան 9800 տեսակի թռչուններ, որոնց գոյությունը այսօր առավել քան վտանգված է: Մի կողմից ` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար, մյուս կողմից` մարդկային գործոնը. որսորդությունը, շրջակա միջավայրի աղտոտումը հանգեցնում են թռչնաֆաունայի ամբողջական աղքատացմանը: Հայաստանում թռչունների անհետացման հիմնական պատճառը բնական բիոտոպների փոփոխությունն է, անտառային տարածքների սակավությունը, ջրային միջավայրի անկանոն օգտագործումը, որոշ արհեստական լճերի չորացումը, Սեւանա լճի ոչ կայուն էկոլոգիական վիճակը, ուրբանիզացիան: Այս մասին ԷկոԼուրի հետ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:

Թռչունները լուրջ նշանակություն ունեն բնական շղթայի մեջ: Նրանք շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցիչներն են, կանաչ տարածքների սանիտարները. մաքրում են կրծողներից եւ միջատներից, իսկ անգղները մաքրում են լեշերից: Սակայն մարդիկ իրենց բնավեր գործունեությամբ պատճառ են դառնում թռչունների ուղղակի ոչնչացմանը:

Հայաստանում թռչունների պահպանության համար պետական ծրագիր չկա: Մեր երկրում թռչունների պահպանության եւ պաշտպաբության հարցերով զբաղվում է երեք կազմակերպություն` «Հակոբյան բնապահպանական կենտրոնը», «Հայաստանի թռչունների պահպանութան միություն» ՀԿ-ն, որը Birdlife International միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում, եւ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ Հայաստանում որպես 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակ ընտրվել է Հոպոպը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s