Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Ճամփորդություն։ Դիլիջան-Գոշ-Գետիկ-Հաղարծին (ֆոտոշարք)

Advertisements
Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Հաղարծինի վանք

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

download

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Սուրբ Գրիգոր եկեղեցի
Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Եռօրյա ճամփորդություն։ Դիլիջան-Իջևան-Գոշ

Իրականացման ժամանակահատվածը՝ հունիս 11-13

Բաձրունքի հաղթահարում, ուսումնահետազոտական ճամփորդություն՝
Դիլիջան, Իջևան, Գոշ գյուղ, Աղստև գետ,  Ջուխտակ վանք, Մաթոսավանք
Մասնակիցներ՝ 6-րդ, 7-րդ դասարանների սովորողներ


Նպատակ՝ 

  • տարածքի ուսումնասիրություն-ծանոթացում, քարտեզագրում,
  • գետը համայքում նախագիծ․ Աղստև գետ,
  • կրթական փոխանակումներ Գոշ գյուղի հիմնական դպրոցի հետ. Միասնական ընդհանուր պարապմունք. պարում ենք միասին, կարդում ենք Չարենց, Քուչակ. Ներկայացնում ենք բլոգուսուցում, Ֆլեշմոբը
  • քայլարշավ Ջուխտակվանքին կից բլրով, մաթեմատիկական-տրամաբանական խաղեր,
  • վայրի  բույսերի ուսումնասիրում. սովորում ենք բույսերի անուններն անգլերենով
  • նոր ճամփորդական առաջադրանքների, խնդիրների կազմում։

Նկարագրությունը՝
Օր 1

  1. 9:00՝ մեկնում
  2. 10:30 ՝ կանգառ Սևանում, նախաճաշ
  3. 12:00`ժամանում Դիլիջան՝ Սոճի հյուրատուն, տեղավորում
  4. 13:oo ՝ճաշ
  5. 14:00-ից ՝ այցելություն Ջուխտակ վանք՝ Սբ. Աստվածածին և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ, քայլարշավ կից բլրով
  6. 19:00՝ ժամանում հյուրատուն
  7. 20։00՝  ընթրիք
  8. 20։30-21։30՝ ժամանցային խաղեր, զրույցներ, օրվա ամփոփում
  9. 21։30-22։00՝ հիգիենայի ժամ
  10. 22։00՝ քուն

Օր 2

  1. 08։30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք,նախաճաշ
  2. 10։00-ից ՝ Մեկնում Գոշ գյուղ, կրթական փոխանակումներ տեղի հիմնական դպրոցում,զբոսանք գյուղում
  3. 15:00՝ այցելություն Հաղարծին վանական համալիր. Մանրապատումներնախագծի աշխատանքներ
  4. 19։00՝ վերադարձ
  5. 20։00՝  ընթրիք
  6. 20։30-21։30՝ ժամանցային խաղեր, զրույցներ, օրվա ամփոփում
  7. 21։30-22։00՝ հիգիենայի ժամ
  8. 22։00՝ քուն

Օր 3

  1. 09։00 ՝ առավոտյան ընդհանուր պարապմունք,նախաճաշ
  2. 10։00-10:30՝ իրերի հավաքում , տեղավորում
  3. 11:00-14։00 ՝  զբոսանք Հին Դիլիջանով. գետը համայքում նախագիծ. Քայլարշավ Աղստև գետի երկայնքով. ճաշի ընդմիջումը բրդուջներով
  4. 14։00-16:00՝ ժամանում Երևան

 

Արդյունք՝
**ֆոտոշարեր՝ անհատական, խմբային՝ կայքում, բլոգներում,
**ռադիոթողարկումներ, տեղանքի մասին նոր տեղեկություններ, սովորողի հաշվետու-պատումներ

Անհրաժեշտ պարագաներ՝
Ճանապարհի սնունդ, ջուր
Ուսապարկ, ամուր կոշիկներ, լրացուցիչ կոշիկներ
Տաք հագուստ
Անձրևանոց /բաճկոն/
Արևային գլխարկ, ակնոցներ
Ֆոտոխցիկ
Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր

Վճարող՝ ծնող՝ 10000 դրամ

Վարորդ՝ Գեղամ 

Պատասխանատու դասավանդողներ՝ Լուսինե Ներսիսյան,Տաթևիկ Ալեքսանյան

Օգնական՝ Սյուզի Սարգսյան

Մասնակիցներ՝

1.Հրաչ Սոսյան

2.Հակոբ Խեչոյան

3.Տեր-Թորոսյան Գևորգ

4.Մխիթարյան Էլինա

5.Թանգյան Դիանա

6.Հարությունյան Դավիթ

7.Մկրտչյան Գոռ

8.Մամիկոնյան Անի

9.Սիմոնյան Արման

10.Օունալլի Դավիթ

11.Դալալյան Մարիետա

12.Մանե Աբգարյան

13.Նարե Մելքոնյան

14.Շագոյան Սոֆյա

15.Երեմյան Մերի

16.Այնթաբյան Նանե

17.Գոմցյան Կարինե

18.Ղազարյան Մերի

19.Մարգարյան Անուշ

20.Դանղյան Արսեն

Posted in Ամառային ուսումնական ճամբար, Uncategorized

Ճամբարային երկրորդ շաբաթ

Այսօր նույնպես շատ հետաքրքիր և հավես օր էր ինձ համար, և ինձ թվում է, որ բոլորի համար էլ էր շատ հետաքրքիր։ Այսօր ընդհանուր պարապնումքից հետո, գնացինք մի փոքր մեզ սպասվող ճամփորդություններից խոսեցինք, և շաաատ հավես մարզական խաղեր խաղացինք։ Աղջիկ փախցնոցի, պարան քաշոցի (իդեպ ես էի այդ միտքը տվել)։

Դե իհարկե, ես որ թիմում էլ լինեմ, այդ թիմը կհաղթի։ Նախագծային ժամեր արեցինք, մարզական ժամ և վերջին ժամը մեզ մոտ խեցեգործություն էր։ Այդտեղ մենք շատ հավես բաներ պատրաստեցինք, քանդակեցինք և այդպես շատ ուրախ անցավ մեր երկրորոդ շաբաթի առաջին օրը՝ երկուշաբթին։

5