Posted in Պատմություն 2018-2019, Uncategorized

Առաջադրանք 17.09-21.09.18թ. , Հայոց պատմություն 8-րդ դասարան

Առաջադրանք 17.09-21.09.18թ.

Հայոց պատմություն 8-րդ դասարան

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում» թեման /բանավոր, Հայոց  պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 12-20/

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին(1724-1731)

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)[1]:

Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն /ներկայացրե՛ք գրավոր/

 Ո՞վ էր Դավիթ Բեկը: Ի՞նչ գիտեք նրա մասին /ներկայացրե՛ք գրավոր/

Համեմատե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

 

Հետազոտական աշխատանք

Երևանի բերդ -պատմության հետքերով ,ուսումնասիրում տարբեր ժամանակաշրջանում, համեմատումներ, համադրում, արդյունքում , ֆիլմի ստեղծում:

Advertisements
Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Առաջադրանք 24.09-28.09, Հայոց պատմություն 8-րդ դասարան

Հայոց պատմություն

1.Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80թվականներին/ դասագիրք էջ 21-27 , բանավոր/

XVII դարի երկրորդ կեսը Հայոց պատմության մեջ նշանավորվեց ազգային ազատագրական պայքարով:

Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները:

Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր:

Հայ իրականության մեջ գնալով առավել անտանելի էր դառնում օտարների ծանր լուծը. աստիճանաբար ավելի էին ծանրանում հարկերը և անօրինականությունները՝ չքավորության եզրին հասցնելով բնակչությանը:

Ներքին նախադրյալների թվում կարևոր էր այն, որ Հայաստանում դեռևս պահպանվել էին հայկական մի շարք իշխանություններ: Այդ իշխանությունները, դիմագրավելով բազում արհավիրքների, թուլացել էին և ի վիճակի չէին ինքնուրույն գլխավորելու ազատագրական շարժումը:

Ժողովրդի մեջ առևտրա-արհեստավորական խավի զարգացումը հանգեցնում էր սոցիալական նոր շերտի՝ առևտրական բուրժուազիայի առաջացմանը: Վերջինս փորձում էր նպաստել հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը՝ հովանավորելով հոգևոր-մշակութային տարբեր ձեռնարկումներ:

Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը: Օտար տիրապետության պայմաններում հայ ժողովուրդը մերժում էր օտարի հավատը՝ հաճախ գերադասելով մահը դավանափոխությունից: Ազգային ինքնագիտակցությունն ու արժանապատվության զգացումը Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորում էին ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլև երկրից արտագաղթած և տարբեր երկրներում հանգրվան գտած բնակչությանը:

Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում:

Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները: Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ: Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ:

Կարևոր հանգամանք էր նաև հայ ժողովրդի վիճակում գտնվող այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների, քուրդ-եզիդիների օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը: Քննարկվում էր նաև այդ ժողովուրդների հետ համատեղ հանդես գալու խնդիրը, որը խոստումնալից էր թվում:

2.Նադիր շահի քաղաքականության հայերի նկատմամբ ինչ հեռանկարներ ուներնման քաղականության արդյունքում/Հայոցպատմություն,դասագիրք, էջ 21-22/

 

3.Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը/դասագիրք,էջ22-25,գրավորփ Արղությանի և Շահամիր Շահամիրյանի նախագծերը:/դասագիրք էջ 25-27

 

5.Հիմնավորիր Հայաստանի ազատագրության երեք ծրագրերից որն էր առավել իրատեսական:/ըստ քեզ/

Հայաստանի ազատագրության Պֆալցյան ծրագիրը: 1699 թ. սեպտեմբերին Իսրայել Օրին և Մինաս վարդապետը ժամանեցին Դյուսելդորֆ, սակայն Հովհան Վիլհելմի հիվանդության պատճառով առժամանակ ստիպված էին երկար սպասել ընդունելության: Այդ ընթացքում Օրին մշակեց Հայաստանի ազատագրման իր առածին ծրադիրր, որր հայտնի է «Պֆալցյան ծրագիր» անունով:

 Ծրագիրը կազմված էր դիվանագիտական բարձր հմտությամբ ու խորաթափանցությամբ: Այն վկայում է հեղինակի բազմակողմանի պատրաստվածության, աշխարհի քաղաքական անցուղարձերի, ռազմական գործի և արվեստի վերաբերյալ խոր ու բազմակողմանի գիտելիքների մասին; Հայ ազատագրական շարժման պատմության մեջ դա չուներ իր նախադեպը; Դա առաջին մշակված ծրագիրն էր, որ գործնական հողի վրա էր դնում ազատագրական շարժման գաղափարախոսությունը, դրան տալիս առարկայական բովանդակություն; Դրանով այն թևակոխեց ավելի գիտակցական ու կազմակերպված փուլ:Իսրայել Օրի
  Պֆալցյան ծրագիրը բաղկացած էր 36 կետից: Ծրագրի համաձայն եվրոպական երեք երկրներ՝ Ավստրիան, Տոսկանան և Պֆալցը, Հռոմի պապի հավանությամբ ու աջակցությամբ կազմելու էին հակաթուրքական Եռյակ դաշինք: Միավորելով իրենց ռազմական ուժերը, դաշինքի երկրներն արշավանք էին սկսելու դեպի Հայաստան՝ անշուշտ նախապես ապահովելով ինչպես Լեհաստանի, այնպես էլ Ռուսաստանի համաձայնությունը: Այս համոզմունքն ուներ քաղաքական հիմք՝ նկատի ունենալով վերջին երկու երկրների շեշտված հակաթուրքական դիրքորոշումր; Ծրագրում մանրամասն հաշվարկված էին թնդանոթներն ու հրացանները, վառոդն ու ձիերը, զորքն ու զինվորները, պարենն ու անհրաժեշտ մյուս պարագաները; Ռազմական արշավանքի ամբողջ ծախսերը հոգալու էին հայերը:

 

Posted in Քիմիա, Քիմիա 2018-2019, Uncategorized

Ջանեթ Բրաուն (քիմիկոս)

Բրաունը ծնվել է 1934 թվականին ԱՄՆ-ի Բրոնքս (Նյու-Յորք) քաղաքում և իր ընտանիքի հետ տեղափոխվելուց հետո ընդունվել է Սթաթեն Այլենդի ավագ դպրոց: Բրաունը Հանթերի քոլեջում 1956 թվականին քիմիայի ոլորտում բակալավրի աստիճան է ստացել: Նա Հանթերի քիմիայի ծրագրի առաջին կուսրի երկու աֆրոամերիկցիներից մեկն էր: Նա Միննեսոտայի համալսարանում 1958 թվականին օրգանական քիմիայի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան, դառնալով առաջին աֆրոամերիկացի կինը, ով հասել է այդ աստիճանին[5]:

1980-ական թվականներին Բրաունը Նյու Ջերսի նահանգի Սամմիթ քաղաքից տեղափոխվել նույն նահանգի Հիլբորո քաղաքը:

239px-Jeannette_Brown_0158_CHF2014_crop

Ստանալով մագիստրոսի աստիճան, Բրաունը որպես քիմիկոս-հետազոտող սկսել է աշխատել ՍԻԲԱ դեղագործական ընկերությունում, որտեղ նա աշխատել է դեղերի մշակման հետազոտական-զարգացման ծրագրերի վրա, որոնք ուղղված էին տուբերկուլյոզի և կոկցիդիոզի բուժմանը: Նա 1969 թվականին տեղափոխվել է Մերկ կազմակերպություն, որտեղ նա շարունակել է աշխատել որպես քիմիկոս-հետազոտող: 1993-2002 թվականներին նա եղել է Նյու Ջերսի Տեխնոլոգիական ինստիտուտի դասախոսը:

Բրաունը զգալի մասնագիտական հմտություններ է դրել բազմազանության և լուսաբանման ծրագրերի համար: Նա աշխատել է Ազգային գիտական հիմնադրամի կոմիտեի կանանց և փոքրամասնությունների համար հավասար հնարավորությունների բաժնում և եղել է Ամերիկայի քիմիական ընկերության Կին քիմիկոսների կոմիտեի պատմաբան: Որպես գիտական պատմաբան, Բրաունը կենսագրական պրոֆիլներ է ներդրել Աֆրոամերիկացիների ազգային կենսագրության ծրագրի համար և հանդիսանում է 2011 թվականի “Աֆրոամերիկացի կին քիմիկոսներ” գրքի հեղինակը, որում գրված է հին աֆրոամերիկացի կին քիմիկոսների մասին:

Posted in Պատմություն 2018-2019, Uncategorized

Առաջադրանք 8-րդ դասարան, դեկտեմբերի 15-20-ը

Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, ապա Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվարին ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվարի 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:

Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց›› հասկացությունները:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ: Հայ ժողովրդի քաղաքական պատմության, այն է՝ օտարների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում ինքնուրույն հայկական պետականության վերականգման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված հայ ազգային-ազատագրական պայքարի հիմնահարցերի ամբողջություն:

Արևելյան հարց, Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման համար մեծ տերությունների միջև ծավալված պայքարի և օսմանահպատակ ժողովուրդներ՝ այդ թվում հայ ժողովրդի, ազատագրական շարժման հետ կապված միջազգային հակասությունների պայմանական անվանումը դիվանագիտության և պատմական գրականության մեջ:

Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :

Աղբյուրներ՝ հայոց պատմություն, 8-րդ դասարան , էջ 73-79,համացանց

Berliner_kongress
Բեռլինի կոնգրեսի մասնակից պետությունների ներկայացուցիչները

Լրացուցիչ

‹‹Մկրտիչ Խրիմյան.Երկաթե և թղթե շերեփը››

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Ադրբեջան

  1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջան հանրապետություն Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիս արևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։

  1. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։

  1. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։Հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսության զարգացման դինամիկան՝ երկիրը բաժանված է 10 տնտեսական շրջանների ;Բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն։

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Կան մարդիկ, որոնք նման են ստվերների

Կան մարդիկ, որոնք նման են ստվերների, անհետանում են երբ հայտնվում ես մթության մեջ։

Եվ հնարավոր է ամեն վարկյան հեռանան քեզնից, երբ դու նեղության մեջ կլինես։ ԵՎ ավելի լավ է ունենաս տասը ազնիվ թշնամի, քան մեկ կեղծ ընկեր, որովհետև ազնվությունը չի վաճառվում, բայց կեղծը անվճար է տրվում։Մարդիկ քեզ մենակ կթողնեն անդունդի եզրին, որովհետև դու էլ իրենց պետք չես գա, հակառակը, նրանք պետք է քեզ պետք գաին, բայց իհարկե, արդյո՞ք նրանք կմնան քո կողքը։ Դժվար է ասել։ Քանզի ամեն երկրորդը քեզ կխորտակի և կնկղմի խորը ջրավազանի մեջ։ Կամ էլ թե չե երբ ծովում․․ Ծովի ալիքները քեզ վրա նետվելով կխորտակեն քեզ ․․ ՉԿԱ։ Չկա այդ մարդը, ում դու մարդ էիր անվանուն։ Քանզի նա ուղակի ստվեր էր և միայն կարող էր մնալ լուսավոր վայրույմ, բայց երբ վաղ թե ուշ հայտնվեց մութ վայրը, նրանք ուղակի կչքվեն մութ վայրից, և երբեք ստվերները մութ վայրում չեն երևա։

Ինչևիցե․ երբեք վրեժ մի լուծեք վատ կեղծավոր ու անառժեք մարդկանցից։ Ուղակի եղեք երջանիկ։ Դա նրանց հաստատ կսպանի։ Եվ աշխարհում ամենավատ կենդանին, դա կեղծ ընկերն է։

Posted in Ֆիզիկա, Ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ․․․, Uncategorized

Անհավանական հայտնագործություններ ֆիզիկայում

Ֆիզիկան տիեզերքի մասին գիտություն է, կամ որ ավելի ճիշտ է ասել՝ գիտություն, որը բացատրում է, թե ինչպես է աշխատում այն ամենը, ինչ կա տիեզերքում: Անկասկած, ֆիզիկան գիտությունների ամենահետաքրքիր ճյուղն է, քանի որ, ինչպես պարզվում է, տիեզերքը ավելի բարդ համակարգ է, քան այն երևում է արտաքինից, իսկ արտաքինից այն իսկապես որ բարդ է երևում, մանավանդ գիտնականների վերջին հայտնագործություններից հետո: Տիեզերքն իսկապես տարօրինակ ու բարդ համակարգ է, դրա աշխատանքը հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն դոկտորական աստիճան ունենալ, սակայն անկախ գիտական աստիճանից՝ բոլորս էլ կարող ենք գնահատել այս անսահման համակարգի հետաքրքրությունը:
Ներկայացնում ենք ֆիզիկայի 9 ամենաապշեցուցիչ հատնագործությունները տիեզերքում:

Ժամանակը կանգ է առնում լույսի արագությունից:

 Speed Of Light By Fx 1988
Ըստ Էյնշտեյնի Հատուկ հարաբերականության տեսության՝ լույսի արագությունը չի կարող երբեք փոփոխվել, և դրա արագությունը կազմում է մոտավորապես 300,000,000մ/վ: Այն փաստը, որ ոչինչ ավելի արագ չի կարող շարժվել, քան լույսը, ինքնին ապշեցուցիչ է, սակայն այս փաստը դեռևս մնում է տեսական: Հատուկ հարաբերականության տեսության մեջ կա մի գաղափար, ըստ որի՝ ինչքան արագ եք ընթանում, այնքան դանդաղ է անցնում ժամանակը: Իսկապես. պատկերացրեք և համեմատեք մեկ ժամ մեքենա վարելը և նույն տևողությամբ համակարգչի առաջ նստելը: Երկրորդ դեպքում ավելի շատ ժամանակ եք կորցնում:
Ըստ հաշվարկների՝ լույսի արագության տակ ժամանակը կանգ է առնում: Եթե այս նորությունը ձեզ մոտ միտք առաջացրեց սա օգտագործել անմահության հնարավորություն ձեռք բերելու համար, ապա շտապենք տեղեկացնել, որ լույսի արագությամբ ընթանալն անհնար է, եթե դուք պատահաբար լույս չեք, իհարկե:

Գործնականում լույսի արագությամբ ընթանալը անսպառ էներգիա է պահանջում: Որն իհարկե չունենք:
Քվանտային խճճվածություն

Tumblr Lrskqngghw1R2H5U7O1 500

Այսպիսով, հասկացանք, որ ոչինչ չի կարող ավելի արագ ընթանալ, քան լույսը: Դե այո, բայց և… ոչ: Չնայած տեսականորեն սա ճիշտ է, սակայն քվանտային ֆիզիկայում կարելի է այս կանոնի հետ կապված բացթողում գտնել: Քվանտային մեխանիկան ֆիզիկայում մակրոսկոպական մասշտաբներով ուսումնասիրությունն է, օրինակ՝ ենթաատոմային մասնիկների ուսումնասիրությունը: Այս տեսակի մասնիկներն անհավանական փոքր չափսեր ունեն, սակայն շատ կարևոր են, քանի որ նրանցից է կազմված տիեզերքում գոյություն ունեցող ամեն բան:

Եկեք պատկերացնենք երկու էլեկտրոններ (բացասական լիցք ունեցուղ կայուն տարրական ենթատոմային մասնիկ): Քվանտային խճճվածությունը մի գործընթաց է, որի ընթացքում այս մասնիկները` էլեկտրոնները, շարժվելով միաձուլվում են՝ դառնալով միանման` նույնը իրենց լիցքով և շարժման ուղղությամբ: Երբ սա տեղի է ունենում, ամեն ինչ ավելի է հետաքրքրանում: Երբ երկու էլեկտրոնները միանման են դառնում սրանցից մեկին փոփոխելու արդյունքում, մյուսը նույնպես ենթարկվում է այս փոփոխությանը՝ անկախ նրանից, թե որտեղ է այն գտնվում: Սա նշանակում է, որ մասնիկները նույնությամբ կարելի է տեղափոխել տիեզերքի մեջ ցանկացած կետ՝ առանց տարածությունը հատելու (տելեպորտի ենթարկել):
Ձգողական ուժի ազդեցությունը լույսի վրա


Նորից եկեք քննարկենք լույսը, բայց այս անգամ անդրադառնանք Էյնշտեյնի Ընդհանուր հարաբերականության տեսությանը: Այս տեսության մեջ նշվում է լույսի բեկման մասին, որը հենց այն է, ինչ բառացի նկարագրվում է, երբ լույսի ճառագայթը ամբողջությամբ ուղիղ չէ, այլ բեկված: Սա կարող է տարօրինակ հնչել, սակայն ապացուցված է: Սա նշանակում է, որ չնայած լույսն ինքնին զանգված չէ, սակայն ազդեցության է ենթարկվում զանգված ունեցող իրերի կողմից, օրինակ` արևի: Այսպես, եթե օրինակ ինչ-որ հեռավոր աստղից եկող ճառագայթը անցնի արևին շատ մոտ, այն կթեքվի, և նայելու դեպքում տպավորություն կստեղծի, թե աստղը տիեզերքի ուրիշ կետում է գտնվում, ինչպես որ լճում գտնվող ձկները երբեք այն կետում չեն գտնվում, որտեղ երևում են, երբ նայում ենք:
Այնպես որ, հաջորդ անգամ աստղերին նայելիս վստահ մի եղեք, որ հենց աստղին եք նայում, այլ ոչ թե նրա բեկված լույսին:

Սև խոռոչ

Dark Matter Large

Ֆիզիկայում տարբեր տեսություններ` ներառյալ մեր քննարկածները, բավականին ճշգրիտ կարողանում են հաշվարկել տիեզերքում գտնվող բոլոր զանգվածների ամբողջական թիվը: Նրանք կարող են նաև ստանալ բոլոր տեսանելի առարկաների զանգվածը: Եվ հետաքրքիրն այն է, որ այս երկու թվերը չեն համապատասխանում իրար:

Իրականում տիեզերքում ամբողջական զանգվածի թիվը շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Ֆիզիկոսները պետք է կարողանային բացատրել այս երևույթը, և սրա հետ կապված առաջացած գլխավոր տեսությունը կապված է սև խոռոչի հետ: Սև խոռոչը խորհրդավոր մի մատերիա է` տեղամաս, որից լույս դուրս չի գալիս իր մեծ գրավիտացիոն դաշտի շնորհիվ: Չնայած նրա գոյությունը չի ապացուցվել, որովհետև այն անտեսանելի է, սակայն շատ փաստեր են վկայում նրա գոյությունը:

Տիեզերքը գնալով մեծանում է

Expanding Universe
Եկեք վերհիշենք Մեծ պայթյունի տեսութունը, որը բացատրում էր տիեզերքի ստեղծումը, ըստ որի՝ ամեն ինչ տիեզերքում առաջացել է պայթյունից, որի արդյունքում բոլոր մասնիկները (մոլորակներ, աստղեր և այլն) մեծ էներգիայով ու արագությամբ տարածվել են տարածության մեջ ու ի վերջո մասնիկների ծանրության ու ձգողականության էներգիայի շնորհիվ դրանց շարժումը դանդաղել է: Սակայն այս միտքն այնքան էլ իրական չէ, քանի որ իրականում տիեզերքում ամեն ինչ սկսում է ավելի արագ շարժվել, քան նախկինում: Օրինակ պատկերացրեք, որ դուք գնդակ եք շպրտում, իսկ դա դանդաղելու ու կանգ առնելու փոխարեն ավելի արագ է սկսում ընթանալ: Սրանից հետևում է, որ տիեզերքն անընդհատ տարածվում է: Այս երևույթը բացատրելու միակ տարբերակը սև էներգիան է, որը տիեզերական տարածման շարժիչ ուժն է: Ձեզ իհարկե սկսեց հետաքրքրել, թե ինչ է սև էներգիան: Դե իսկ դա արդեն ուրիշ հետաքրքիր տեղեկություն է, որ պետք է իմանաք…

Ամբողջ զանգվածն ուղղակի էներգիա է:

Shutterstock 77399518

Զանգվածն ու էներգիան նույն մետաղադրամի երկու կողմերն են: Իրականում դուք միշտ էլ իմացել եք սրա մասին, եթե գիտեք E=mc^2 ֆորմուլան: E-ն էներգիան է, m-ն` զանգվածը: Էներգիայի քանակը զանգվածի մեջ կախված է c-ի քառակուսու փոխակերպման գործոնից, որտեղ c-ն ցույց է տալիս լույսի արագությունը: Այս ֆենոմենի բացատրությունը բավականին հետաքրքիր է, ըստ դրա զանգվածի` թիվը մեծանում է լույսի արագությանը հասնելիս: Սա բավականին բարդ ֆենոմեն է, և այս պահին ուղղակի կարող ենք ձեզ վստահեցնե,լ որ այն ճիշտ է, և բերել ատոմային ռումբի օրինակը, որտեղ շատ քիչ զանգվածում մեծ քանակությամբ էներգիա է պարունակվում:

Ալիքների մասնիկների երկակիությունը:

Wave521
Առաջին հայացքից մասնիկները` ինչպես օրինակ էլեկտրոնը և ալիքները` ինչպես օրինակ լույսը, չեն կարող նման լինել: Առաջինը պինդ զանգված է, իսկ երկրորդը` էներգիայի ճառագայթ: Սակայն ինչպես պարզվում է, այնպիսի երևույթները, ինչպիսիք են էլեկտրոնները և լույսը, չեն կարող միայն մեկ հաստատուն վիճակում գտնվել և կարող են թե՛ մասնիկներ և թե՛ ալիքներ լինել` կախված նրանից, թե ինչպես են դրանք դիտարկվում:
Այո, տարօրինակ է հնչում, սակայն սա լուրջ է, և կոնկրետ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ լույսը կարող է որպես մասնիկ հանդես գալ, և հակառակը ճիշտ է էլեկտրոնների համար:
Չե՞ք հավատում: Ուսումնասիրեք քվանտային մեխանիկան:

Բոլոր առարկաները ընկնում են նույն արագությամբ:

Parachute
Այո, բնական է, որ կարծում եք, թե ծանր առարկաներն ավելի արագ են ընկնում, քան թեթևները, չէ՞ որ գիտեք, որ գնդակն ավելի արագ է ընկնում, քան բմբուլը: Եվ սա ճիշտ է, սակայն ձգողականության ուժի հետ կապ չունի, և սրա միակ պատճառը երկրի մթնոլորտի դիմադրությունն է: Իրականում, ինչպես Գալիլեոն դեռևս 400 տարի առաջ նշել էր, ձգողականությունն աշխատում է բոլոր առարկաների համար նույն ձևով: Սա նշանակում է, որ եթե գնդակի ու փետուրի փորձը անեք լուսնի վրա, ապա դրանք լուսնի մակերեսին կիջնեն միաժամանակ, քանի որ լուսինը չունի մթնոլորտ:

Քվանտային փրփուր

150412 455599281177442 1422186868 N

Տիեզերքի մասին դատարկության պատկերացումը սխալ է: Տիեզերքն այնքան էլ հանգիստ միջավայր չէ, ինչպես մենք պատկերացնում ենք: Տիեզերքում կան վիրտուալ կոչվող մասնիկներ, որոնք իրականում իրական մասնիկներ են և միայն մինիվայրկյաններ կարող են գոյատևել: Այս ժամանակը բավական է, որպեսզի ֆիզիկայում սրա հետ կապված օրենքներ մշակվեն, սակայն շատ կարճ է, որպեսզի ինչ-որ կարևոր բան ներկայացնեն իրենցից: Գիտնականներն այս երևույթը անվանում են քվանտային փրփուր, քանի որ այն հիշեցնում է գազավորված ըմպելիքի պղպջակների արագ անհետանալը:

Posted in Ֆիզիկա, Ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ․․․, Uncategorized

Նիկոլայ Բասով

Ավարտել է Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտը (1950)։ 1950-ից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում (1958-1972-ին՝ տնօրենի տեղակալ, իսկ 1973-ից՝ տնօրեն)։ 1963-ից՝ Մոսկվայի ինժեներատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր էր։

Աշխատանքները նվիրված են քվանտային ռադիոֆիզիկայի և նրա բազմազան կիրառությունների հիմնահարցերին։

247px-Basov

Հայտնագործել է քվանտային համակարգերի գեներացիայի և ուժեղացման սկզբունքը, մշակել հաճախությունների նմուշների ֆիզիկական հիմունքները, առաջադրել է մի շարք գաղափարներ քվանտային կիսահաղորդչային գեներատորների բնագավառում, կատարել է հետազոտություններ լույսի հզոր աղբյուրների ստացման և նրանց ուժեղացման ուղղությամբ, մշակել է պլազմայի տաքացման մեթոդը կառավարվող ջերմամիջուկային սինթեզի համար, զգալի աշխատանքներ ունի հզոր գազային քվանտային գեներատորների ստեղծման բնագավառում։

1954-ին, Ալեքսանդր Պրոխորովի, ստեղծել է առաջին քվանտային գեներատորը ամիակի մոլեկուկների փնջի օգտագործումով, իսկ 1955-ին առաջարկել է անհավասարակշռված քվանտային համակարգի եռամակարդակ մեթոդը, որը շատ լայն կիրառություն է ստացել քվանտային գեներատորներում և ուժեղացուցիչներում։

Posted in Ֆիզիկա- տանը, դասարանում, Uncategorized

Կրկնողություն

Էներգիա

Էներգիան ֆիզիկական մեծություն է, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։

Իմպուլս

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում իմպուլս :