Posted in Մայրենի 2018-2019, Uncategorized

Օշոյի առակներից

Авва и вор

Однажды авва Макарий застал в своей келий вора, который грузил его вещи на стоявшего у келий осла. Не подав вида, что он хозяин этих вещей, преподобный стал молча помогать увязывать поклажу. Отпустив его с миром, блаженный сказал:

— Мы ничего не внесли в этот мир, ясно, что ничего не можем и унести отсюда. Да будет благословен Господь во всем!

Աբբան և գողը

Մի անգամ աբբա Մակարիոսը իր խցում գող տեսավ, որը իր իրերը բեռնում էր խցի մոտ կանգնած էշի վրա: Ցույց չտալով, որ ինքն է այդ իրերի տերը, աբբան սկսեց լուռ օգնել գողին կապել բեռը: Նրան խաղաղությամբ ճանապարհելով՝ աբբան ասաց.

_Մենք ոչինչ չենք բերել այս աշխարհ և պարզ է, որ ոչինչ էլ չենք տանելու այս աշխարհից: Թող ամեն ինչում Աստված օրհնյալ լինի:

Advertisements
Posted in Մայրենի 2018-2019, Uncategorized

Օշոյի առակներից

Бог милосерден

Придя в обитель, один паломник спросил однажды одного из старцев, дарует ли Бог прощение грешникам. И старец ответил:

— Скажи мне, возлюбленный, если плащ твой порвался, ты выбрасываешь его?

Паломник ответил:

— Нет. Я его чиню и продолжаю носить. Старец заключил:

— Если ты заботишься о своем плаще, неужели же Бог не будет милосердным к своему собственному образу?

 

Աստված գթասիրտ է (ներող է)

Գալով վանք՝ մի ուխտավոր հարցրեց ծեր քահանաներից մեկին, թե արդյոք Աստված ներում է տալիս մեղք գործածներին: Ծեր քահանան պատասխանեց.

— Ասա, սիրելիս, եթե քո անձրևանոցը պատռվում է, դու այն դե՞ն ես նետում:

Ոխտավորը պատասխանեց.

_Ոչ, ես այն նորոգում եմ և շարունակում եմ հագնել:

_ Եթե դու հոգ ես տանում քո անձրևանոցի համար, մի՞թե Աստված գթասիրտ չի լինի իր պատկերով իր ստեղծածի համար:

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Եր՞բ է տեղի ունենալու աշխարհի վերջը

Ես չեմ հասկանում մարդկանց: Ինչի՞ է իրենց պետք անընդհատ մոգոնել աշխարհի վերջ: Անընդհատ սպասում են, որ աշխարհի վերջը գա, բայց ինչի՞: Մարդի՛կ, զուր հույսեր մի փայփայեք, ոչ մի աշխարհի վերջ համենաին դեպս դուք, որ կարդում եք այս տողերը, չեք տեսնի: Ավելի ճիշտ չեք տեսնի այն ձևով ինչ պատկերացնում եք:
Ախր հասկացեք, աշխարհի վերջ լինում է ամեն աստծու օր, ուղակի ամեն մեկի համար այդ օրը որոշակի է:

end-of-the-world-2012

Այսինքն երբ մարդ մահանում է, նրա համար արդեն գալիս է աշխարհի վերջը:
Այնպես, որ կներեք որ հուսախաբ եմ անում, բայց ճշմարտությունն այն է որ պարոն Քեմփինգը ընդամենը շառլատան է և երկու ամսից հետո մշակեք պլաններ՝ էլ ավելի գեղեցիկ և ճիշտ ապրելու համար, որովհետև ինչպես ասեցի աշխարհի վերջը ՉԻ ԳԱԼՈՒ!

 

Բայց կան շատ փաստեր աշխարհի վերջի մասին։

Ամերիկացի գիտնականները կանխատեսել են աշխարհի հերթական վերջը.

Այս անգամ նրանք պնդում են, որ իրենց կանխատեսումը հիմնված է մերկ փաստերի վրա, ուստի անպայման կիրականանա:

Ըստ գիտնականների՝ մարդկությունը կվերանա 2880-ի մարտի 16-ին՝ 1950 DA աստերոիդի հետ բախման արդյունքում: 864 տարի անց Արեգակնային համակարգում բարդ ուղեծրով պտտվող տիեզերական հյուրը կհասնի մեր մոլորակին: Երբ բախումը տեղի ունենա, հարվածի հետեւանքով առաջացած պայթյունի հզորությունը կկազմի 45 հազար մեգատոննա տրոտիլի համարժեք:

Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը (Աստվածաշնչի պատասխանը)

Հիսուսն ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթեոս 24:36, 42)։ Նա նաև նշեց, որ այդ վերջը անսպասելի է գալու՝ «այն ժամին, որ չեք կարծում» (Մատթեոս 24:44)։

Թեև մենք չենք կարող իմանալ կոնկրետ օրն ու ժամը, Հիսուսը բաղադրյալ «նշան» տվեց կամ՝ մի շարք իրադարձություններ նշեց, որոնք վերաբերում էին աշխարհի վերջին նախորդող ժամանակահատվածին (Մատթեոս 24:3, 7–14)։ Աստվածաշնչում այդ ժամանակահատվածը կոչվում է «վերջի ժամանակ», «վերջին օրեր» (Դանիել 12:4; 2 Տիմոթեոս 3:1–5)։

Աղբյուրներ՝

Աստվածաշնչի պատասխանը

Ե՞րբ կգա աշխարհի վերջը. գիտնականները տարեթիվ են հրապարակել

 

Posted in Ռուսերեն, Ռուսերեն 2018-2019, Uncategorized

5 ԿԱՐՃ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԱՌԱԿ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

Վերլուծություն

Ես համաձայն եմ, որ եթե սիրես չես վնասի, բայց եթե քեզ դուր գա դու այն քեզնով կանես և հետո կշպրտես։ Կարող եմ նաև օրինակ բերել ընկերներին։ Եթե դու քո ընկերոջը սիրես նրան միշտ քո խողքը կպահես և վնաս չես տա, բայց եթե այդ ընկերը եզ ուղակի դուր գա դու հաստատ նրան կոգտագործես։

 

ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մի իմաստունի հարցրին.

– Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:

– 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

Վերլուծություն

Ես համաձայն եմ, որ ընկերները լինում են տարբեր տեսակի, և դրանք չորսն են։ Այդ չորսն էլ իրական ընկերներ եմ, բայց կախված է ընկերոջից դե դու նրան երբ և ինչ վիճակում կհիշես։ Ես ունեմ ընդամենը մեկ մոտ ընկերուհի և նա անտեսանելի է, բայց միշտ ինձ հետ է։

 

ԽՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Երկու ընկեր զրուցում էին.

– Իմ կինն այնքան անփույթ ու թափթփված է: Ես անընդհատ նրան ասում եմ այդ մասին, բայց ամեն տարի նա ավելի ու ավելի վատ է անում ամեն ինչ:

– Իսկ իմ կինն այնքան խելացի է և հրաշալի տնային տնտեսուհի,- ասաց մյուս ընկերը: – Եվ ամեն տարի նա ավելի ու ավելի լավն է դառնում: Եվ ես նույնպես անընդհատ ասում եմ նրան այդ մասին:

Վերլուծություն

Մի կողմից համաձայն եմ, մյուս կողմից ոչ։ Մի կողմիցհամաձայն եմ, որ եթե մարդուն անընդհատ վիրավորես նա ավելի վատը կդառնա, իսկ եթե լավ խոսքեր ասես իր աշխատանքի մասին նա ավելի կվոգևորվի և կսկսի ավելի լավ աշխատել, որ իրեն ավելի շատ գովեն։ Բայց կան մարդիկ, որ եթե նարնց ավելի գովես նրան կծուլանան, և նույնն էլ վատ գործ անող մարդիկ։ Հնարավոր է, որ վատ աշխատող մարդիկ, որոնց դժգոհություններ են միայն հասնում, նա կարող է դրանից ավելի առիթավորվել և ավելի լավ աշխատել ու ասել, որ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ։

 

Posted in Մայրենի 2018-2019, Uncategorized

Թևավոր, փիլիսոփայական մտքեր

mind-power-1024x683

Հնարավոր է, որ իմ ցավը լինի ինչ-որ մեկի ծիծաղի պատճառը, բայց իմ ծիծաղը երբեք չի կարող դառնալ ինչ-որ մեկի ցավի պատճառը։

Ժամանակը չի բուժում։ Այն միայն բթացնում է ցավի սուր ծայրը։

Սերը դա թեորեմ է , որ ամեն օր պետք է ապացուցել։

Մի վախեցեք թշնամիներից, վախեցեք ընկերներից, որովհետև միայն ընկերը կաող է դավաճանել։ Թշնամին չի դավաճանում։

Սպիները, որոնք թողնում են մտերիմ մարդիկ, չի բուժում և ոչ մեկը․ նրանք գիտեն թե ուր են հարվածում․․․

Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր թե նրա մասին ինչ են ասում մյուսները, լսիր թե նա ինչ է ասում մյուսների մասին։

Posted in Մայրենի 2018-2019, Uncategorized

Յակուտական Լայկա

Յակուտական լայկան բուծվել է անտիկ ժամանակներից բնիկ յակուտների կողմից, որոնք զբաղվում էին կաթնասունների և թռչուների որսով։ Ճանաչվել են բարձրարժեք ունեցվածք և օգնականներ յակուտների համար։ Սախա լեզվում այս ցեղատեսակը կոչվում է Սախա իտա, որը նշանակում է յակուտական շուն։

Յակուտական լայկաները կարող են ծառայել տարբեր նպատակների, ունեն գերազանց հոտառություն, լսողություն և տեսողություն, դիմացկուն են, ագրեսիվ զոհի նկատմամբ և մեղմ մարդկանց հանդեպ։ Յակուտական լայկաները կախում չունեն կենսապայմաններից և հեշտությամբ հարմարվում են Հյուսիսային Սիբիրի խիստ պայմաններին։ Նրանք աշխատում են փոքր խմբերով և կարող են աշխատել ամբողջ օրը՝ արշալույսից մինջև երեկո։ Այս շների ժողովրդականությունը մեծացել է Արկտիկայում ռուս առևտրակնների հայտնվելու հետ։

yakutian-laika-history-04

Բևեռային սպիտակ աղվեսի պահանջարկի աճին զուգընթաց ակտիվացել է Արկտիկայի հետազոտությունը։ Տեղի շուկայում եկամտի հիմնական աղբյուրը դարձել է մամոնտների ժանիքների և մորթու առևտուրը։ Յակուտական լայկաների ցեղատեսակի ծագումն ու զարգացումը դեռևս ստույգ հայտնի չէ յակուտների երկրի դժվարամատչելի լինելու և եղանակային խիստ պայմանների պատճառով։

Այդ պայմաններում Յակուտական լայկաները վարել են վայրենի կյանք և խառնասերվել այլ շների հետ։ Այդ ցեղատեսակի պահպանությունը հնարավոր է շների այլ ցեղատեսակներից լիակատար մեկուսացման պայմաններում։ Յակուտական շների առաջին գիտական նկարագրությունը տպագրվել է 18-րդ դարի վերջին, երբ կատարվել են հյուսիսային տարածքների առաջին գիտական ուսումնասիրությունները։ Ռուսական աշխարհագրական միությունը Ռիչարդ Մաակին հանձնարարել է ուսումնասիրել Վիլյուիսկ շրջանը։ «Յակուտիա գավառի Վիլյուիսկ շրջանի նկարագրությունում», որ հրատարակվել է 1877 թվականին, Մաակը գրել է. «Ես տեսա շատ տիպական արտաքինով և Սիբիրում տարածված շուն, որ նման էր աղվեսի»։ 1896 թվականին Վացլավ Սերոշևսկին հրատարակել է «Յակուտներ» գիրքը, որ խմբագրել է Ն. Վեսելովսկին։ Նկարագրելով Յակուտիայի շներին՝ Սերոշևսկին նրանց բաժանել է երկու խմբի՝ պահապան ու որսորդական շներ և քարշող շներ։ Նա գրել է. «Նույնիսկ ամենաաղքատ յակուտը, որ չունի որևէ այլ կենդանի, ունի առնվազն մեկ շուն»։

Yakutian Laika

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2019, Uncategorized

Մի իրի պատմություն՝ Մառան

Մառանը տնտեսական օժանդակ կառույց-մթերանոց է ժողովրդական տան համալիրի մեջ, ուր պահվում են ուտելիքներ և ըմպելիքներ։ Մառանը լի է լինում հատկապես ձմռանը. կարասների, կճուճների, ակերի, տկճորների մեջ պահվում են կաթնամթերք, թթուներ, խմիչք, չոր և թարմ մրգեր, կախան, պահածո մսեղեն ու անուշեղեն, մեղր և այլն։ Ճարտարապետական առումով մառանը լեռնային նախալեռնային գոտում կազմել է տան համակառույցի անբաժան մասը, իսկ հովտային շրջաններում եղել է նույն համալիրին կից առանձին շինություն՝ հնձանի հետ համատեղ (հնձան-մառան)։ Հին և միջնադարյան Հայաստանում արքունական, իշխանական և վանքապատկան համակառույցների կազմում մառանը եղել է ոգելից խմիչքների տևական պահեստավորման բաժանմունք և ունեցել տնօրեն՝ մառանապետ։ Հետագայում, կապված ոգելից խմիչքների արդյունաբերական արտադրության հետ, մառանը դարձել է նաև գինու, կոնյակի պահեստավորման և հնացման համար նախատեսված կառույց՝ համապատասխան արտադրամասերին առընթեր։ Մառանը գեղջկական միջավայրում ձմռանը հաճախ ծառայել է նաև որպես նորապսակների ժամանակավոր կացարան՝ «մեղրամսի» ընթացքում։

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2019, Uncategorized

Խաչատուր Աբովյանի մանկավարժական հայացքները

Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորականների (Ռուսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետնությամբ։

Ըստ Աբովյանի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։

Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։

Աբովյանն սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտակաև միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։

abovianportrait

1834 թ. Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները, հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր, նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։