Posted in Մայրենի 2018-2019, Uncategorized

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԳԻԾ

Պարսկական գրականություն

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություն

ներին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Իմ կարծիքը

Իմ կարծիքով այս բանաստեղծությունները շատ արգեստական էին, երևի այդ բանի պատճառով, որ թաջգմանած էին, և այդ բանաստեղծի հոգին մեջը գոյություն չուներ։ Բացի հայկական գրականությունից, ոչ մի այլերկրա գրականություն ինձ դուր չի եկել, որովհետև այն ինձ հարազատ չի եղել։ Իսկ Թումանյանի հետ ընդհանրապես համեմատելու բան չկար։ Օմար Խայամի և Հովհաննես Թումանյանի ոճերը շատ տարբեր են։

 

 

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:

Չնայած որ պարսկական գրականությունը ինձ դուր չեկավ իր բանաստեղծություններով, բայց այս փոքրիկ պատումները շատ լավն էին։

Այրված Դաշտը

Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:  Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել։

Ամենաշատը ինձ այս պատումը դուր եկավ։

 

 

 

 

Advertisements
Posted in Uncategorized

«Искусство заключается в том, чтобы его не было заметно»

Хорошие актеры или актрисы иногда часами, месяцами делают какое то движение, повторяют какую то фразу, поют какую то песню и доводят это до совершенства, чтобы все подумали как это естественно и легко получается у него. Ничего легко не получается в искусстве. Музыканты мучаются над нотами, дрессировщики в цирке месяцами мучаются с разными животными, поэты пишут и вычеркивают сотни раз, пока не находят то слово, ту фразу, того самого предложения-отражение собственной души.

И когда мы сидим в зале и слушаем концерт, смотрим на картин в картинном галерее, читаем стихи любимого поэта мы не чувствуем муки творения. Мы только наслаждаемся красотой творения. Вот это и есть настоящее искусство.

Լավ դերասանները կամ դերասանուհիները երբեմն ժամերով, ամիսներով անում են ինչ-որ մի շարժում, կրկնում են ինչ-որ մի դարձվածք, երգում են ինչ-որ միչ երգ և դա հասցնում են կատարելության, որպեսզի բոլորը մտածեն, որ այնքան հեշտ ու բնական է ստացվում նրա մոտ ստացվում: Արվեստում ոչ մի բան հեշտ չի ստացվում: Երաժիշտները տանջվում են նոտաների վրա, կենդանի վարժեցնողները կրկեսում ամիսներով տանջվում են կենդանիների հետ մի բան սովորեցնելու համար, բանաստեղծները գրում են ու ջնջում հարյուրավոր անգամներ մինչև չգտնեն այն բառը, այն դարձվածքը, այն նախադասությունը, որը արտահայտում է իր հոգու զգացումները: Եվ երբ մենք դահլիճում նստած երաժշտություն ենք լսում, պատկերասրահում նկարներին ենք նայում, կարդում ենք մեր սիրած բանաստեղծի բանաստեղծությունները, մենք չենք զգում ստեղծագործելու տանջանքները: Մենք միայն հիացմունք ենք ապրում ստեղծագործության գեղեցկությամբ: Դա է իսկական արվեստը:

Posted in Ֆիզիկա- տանը, դասարանում, Uncategorized

Մեխանիկական ալիքներ

Երբ անշարժ ջրի մեջ քարեր ենք նետում, ջրի մակերևույթին առաջանում են իրար հաջորդող կատարների և գոգավորությունների տեսքով շրջաններ: Առաջանալով մի տեղում՝ (ուր նետվել էր քարը) անմիջապես սկսում են տարածվել բոլոր կողմերով (տե՛ս նկար): Դրանք ալիքներն են:
Հեղուկի մակերևույթին ալիքները գոյություն ունեն հեղուկի մասնիկների վրա ծանրության ուժերի և միջմոլեկուլային փոխազդեցության ուժի ներգործության հետևանքով: Այս տեսակի ալիքներից ամենատարածվածը և ուշագրավը ծովի ալիքներն են, այսինքն` ծովերի և օվկիանոսների մակերևույթի ալիքները:
скачанные файлы (6) - Copy.jpg ani1.gif
Ուշադրություն
Մեխանիկայում ուսումնասիրվում են առաձգական ալիքները, որոնք տարածվում են տարբեր միջավայրերում` շնորհիվ նրանցում գործող առաձգականության ուժերի: Այդ միջավայրերը կոչվում են առաձգական (տե՛ս նկարը):
бегущая-волна.gif
Միջավայրի սկզբնական խոտորումը, որը հանգեցնում է ալիքի առաջացմանը, պայմանավորված է միջավայրում որևէ օտար մարմնի ազդեցությամբ: Վերջինս կոչվում է ալիքի աղբյուր:
Դա կարող է լինել մարդու ձեռքը, որը հարվածել է պարանին, փոքրիկ քարը, որ նետվել է ջուրը և այլն:
 
images.jpg
Ուշադրություն
Ալիքի առաջացման անհրաժեշտ պայմանը խոտորման պահին արգելակիչ ուժի, օրինակ` առաձգականության ուժերի երևան գալն է: Ուրեմն վակուումում ալիք չի կարող առաջանալ:
Ցանկացած առաձգական ալիքում միաժամանակ գոյություն ունեն երկու տեսակի շարժում` միջավայրի  մասնիկների տատանումներ և խոտորման տարածում:
Այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղության երկայնքով, կոչվում է երկայնական, իսկ այն ալիքը, որում միջավայրի մասնիկները տատանվում են նրա տարածման ուղղությանն ուղղահայաց` կոչվում է լայնական:
Երկայնական ալիքում խոտորումը ներկայանում է միջավայրի խտացումների և նոսրացումների ձևով (տե՛ս նկար ա), իսկ լայնականում` միջավայրի որոշ շերտերի` մյուսների նկատմամբ տեղաշարժերի սահքի տեսքով (տե՛ս նկար բ):
images (16).jpg
Ուշադրություն
Երկայնական ալիքները կարող են տարածվել բոլոր միջավայրերում (և՛ հեղուկ, և՛ պինդ, և՛ գազային), իսկ լայնական ալիքները` միայն պինդ միջավայրերում:
Ջրի (կամ ցանկացած այլ հեղուկի) մակերևույթի ալիքները ո՛չ երկայնական են, ո՛չ էլ լայնական: Դրանում հեշտ է համոզվել, եթե հետևենք ջրի վրա թեթև մարմնի տեղաշարժերին:
wave.gif
Բայց սա դեռ ամենը չէ: Ջրի մակերևույթին մասնիկների շրջանաձև շարժումները (հատկապես տատանումների մեծ լայնույթի դեպքում) ուղեկցվում են ալիքի տարածման ուղղությամբ՝ դրանց դանդաղ տեղաշարժմամբ: Հենց սրանով է բացատրվում «ծովային բարիքների» առկայությունը ծովափերին:
images (17).jpg
Ալիքի տարածման արագություն և երկարություն
Ցանկացած ալիք տարածվում է որոշակի արագությամբ:
Ալիքի արագություն ասելով` հասկանում ենք խոտորման տարածման արագությունը:
Ուշադրություն
Ալիքի արագությունը որոշվում է այն միջավայրի հատկություններով, որում տարածվում է: Մի միջավայրից մեկ այլ միջավայր անցնելու դեպքում ալիքի արագությունը փոխվում է:

Արագությունից բացի, ալիքի կարևոր բնութագրիչներից է ալիքի երկարությունը՝ λ (լամբդա):

Ալիքի երկարություն է կոչվում այն հեռավորությունը, որն անցնում է ալիքը տատանումների պարբերությանը հավասար ժամանակամիջոցում:
Քանի որ ալիքի արագությունը հաստատուն մեծություն է (տվյալ միջավայրի համար), ապա դրա անցած ճանապարհը հավասար է արագության և նրա տարածման ժամանակի արտադրյալին:

Այսպիսով, ալիքի երկարությունը գտնելու համար պետք է նրա արագությունը բազմապատկել տատանումների պարբերությամբ՝
λ=VT
Այս բանաձևն արտահայտում է ալիքի երկարության կապը նրա արագության և տատանումների պարբերության հետ:

Հաշվի առնելով, որ տատանումների պարբերությունը հակադարձ համեմատական է հաճախությանը, կարելի է ստանալ մի բանաձև, որը կարտահայտի ալիքի երկարության կապը նրա արագության և տատանումների հաճախության հետ.
λ=VT=V1ν, որտեղից` V=λν

որտեղ V -ն ալիքի արագությունն է, T– ն` ալիքում տատանումների պարբերությունը,  -ն (հունարեն «լամբդա» տառը)` ալիքի երկարությունը:

Ուշադրություն
Ալիքում տատանումների հաճախությունը համընկնում է աղբյուրի տատանումների հաճախությանը (քանի որ միջավայրի մասնիկների տատանումները հարկադրական են) և կախված չէ այն միջավայրի հատկություններից, որում ալիքը տարածվում է: Մի միջավայրից մեկ այլ միջավայր անցնելու դեպքում ալիքի հաճախությունը չի փոխվում, փոխվում են միայն ալիքի արագությունն ու երկարությունը:
Ստացված բանաձևը ցույց է տալիս, որ ալիքի արագությունը հավասար է ալիքի երկարության և տատանումների հաճախության արտադրյալին:
Սինուսոիդաձև ալիքի գրաֆիկը (ժամանակի տրված t պահի համար) պատկերված է նկարում:
 
Untitled1.png
Հարևան կատարների (կամ գոգավորությունների) միջև հեռավորությունն այս գրաֆիկում համընկնում է ալիքի λ երկարությանը:
Posted in Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 8-րդ դասարան, դաս 6-րդ

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Պատմել  երիտթուրքերի, որդեգրած  ծրագրերի  մասին /հեղաշրջումից առաջ և հետո/:

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Երիտթուրքերի տիրապետությունը գրեթե ոչ մի էական փոփոխություն չմտցրեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում` արևմտահայության դրության մեջ: Ընդհակառակը՝ վատթարացրեց այն:

1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը քաղաքական աշխուժություն է առաջացնում հայերի շրջանում: Ելնելով ստեղծված բարենպաստ իրավիճակից՝ հայերը որոշում են մեծ տերությունների ուշադրությունը հրավիրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ իրականացնելու վրա:

1912թ. հոկտեմբերի 2-ին կաթողիկոս Գևորգ V-ը պաշտոնապես դիմում է Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար: Մեկ ամիս անց կաթողիկոսը եգիպտահայ նշանավոր քաղաքական և հասարակական գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորում է մեծ տերություններին ներկայացնել հայկական բարենորոգումների խնդիրը:

Հայկական հարցի վերաբացումից անհանգստացած՝ թուրքական կառավարությունը կազմում է բարենորոգումների մի ծրագիր: Դրանով նախատեսվում էր բարենորոգումներ կատարել հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Տրապիզոն, Էրզրում և Սեբաստիա) միայն չորսում:
Իրենց հերթին արևմտահայերը կազմում են բարենորոգումների իրականացման սեփական ծրագիրը: Այն նախատեսում էր վեց վիլայեթները միավորել մեկ երկրամասի մեջ, որը պետք է գլխավորեր գերագույն կոմիսարը կամ գեներալ-նահանգապետը:

Հայկական բարենորոգումների իրականացման վերահսկողությունը դրվում էր մեծ տերությունների վրա: Ռուսաստանը պետք է հետևեր դրանց իրագործմանը:

Հայկական բարենորոգումների խնդիրը և ռուս-թուրքական համաձայնագիրը

1912թ. վերջին և 1913թ. սկզբին ռուսական, անգլիական և ֆրանսիական կառավարությունները համաձայնության են գալիս Օսմանյան Թուրքիայի հայկական վիլայեթներում բարենորոգումների նախագիծ կազմելու: 1913թ. հունիսի 4-ին Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացնում է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից: Նա իրականացնելու էր գործադիր իշխանությունը: Գեներալ-նահանգապետին էին ենթարկվելու ոստիկանական և զինվորական ուժերը: Օրենսդիր մարմինը կազմվելու էր տեղի մահմեդական և քրիստոնյա բնակչությունից: Առաջարկվում էր վերացնել «համիդիե» գնդերը: Պաշտոնական լեզուն լինելու էր թուրքերենը: Զուգահեռաբար թույլ էր տրվում օգտագործել հայերենը և քրդերենը: Բարենորոգումների հսկողությունն իրականացնելու էին մեծ տերությունները:

Ռուսական կողմի ներկայացրած բարենորոգումների ծրագիրը հանդիպում է հատկապես Գերմանիայի առարկությանը: Վերջինս ձգտում էր թույլ չտալ, որպեսզի Թուրքիայում ուժեղանան Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքերը: Օսմանյան կառավարությունը, ստանալով գերմանացիների և ավստրիացիների աջակցությունը, հայկական վիլայեթներում բարենորոգումների ծրագիրը ձախողելու միտումով զանազան խոչընդոտներ է հարուցում:

Բանակցություններ են սկսվում Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Ի վերջո թուրքական կառավարությանն է ներկայացվում վեց կետից բաղկացած մի նախագիծ:

1913թ. հոկտեմբերի 10-ին օսմանյան կառավարությունը պաշտոնապես տեղեկացնում է ռուսական կողմին, որ ինքը պատրաստ է իրագործել հայկական վիլայեթներում բարենորոգումների ներկայացրած ծրագիրը:

1914թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայնագիր Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու վերաբերյալ: Այն նախատեսում էր Արևմտյան Հայաստանը բաժանել երկու նահանգի: Առաջին նահանգի մեջ մտնելու էին Էրզրումի, Տրապիզոնի և Սեբաստիայի, իսկ երկրորդի մեջ՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթները: Նահանգապետերի թեկնածությունն առաջադրելու էին եվրոպացիները, իսկ հաստատելու էր սուլթանը: Նահանգապետերի ենթակայության ներքո էին գտնվելու վարչական, դատական և ոստիկանական իշխանությունները: Նահանգներում պաշտոնական գրագրությունը կատարվելու էր տեղի ժողովուրդների լեզուներով (հայերեն, քրդերեն և թուրքերեն):

Նահանգապետերն ունենալու էին զինված ուժեր, որոնք պետք է հետևեին նահանգների ներքին կարգ ու կանոնին: Հայերին արտոնվում էր մահմեդականների նման զենք կրել: Նահանգների վարչական խորհուրդները կազմվելու էին հավասար թվով մահմեդականներից ու քրիստոնյաներից: Նույն սկզբունքը պետք է կիրառվեր ոստիկանական և այլ պաշտոններ բաշխելիս: Հայկական դպրոցների պահպանման ծախսերն իր վրա էր վերցնում Օսմանյան պետությունը:

1914թ. գարնանը Արևմտյան Հայաստանի նահանգապետեր են նշանակվում հոլանդացի դիվանագետ Լ. Վեստենենկը և նորվեգացի գնդապետ Ն. Հոֆը: Նրանք նոր էին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Հայկական բարենորոգումներն այդպես էլ չիրականացան:

 

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, համացանց

Լրացուցիչ աշխատանք

Պողոս Նուբար փաշան  որպես հայ ականավոր քաղաքական գործիչ

Posted in Մայրենի 2018-2019, Uncategorized

Մայրենի լեզվի օրեր

  • Հրաչյա Աճառյան

Ծնվել է Կոստանդնուպոլիսում, կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզիլեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։

274f1bf2bd18e7f0d33d6244e658426e_L

Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

 

Աշխատություններ

Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ` հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն, բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ։

 

Ֆիլմեր՝

Դիտելով այս ֆիլմը, ես շատ մեծ և լավ պատկերացում ունեցա Հրաչյա Աճառյանի մասին։ Նա ամենակարճ ժամանակամիջոցում,  հաղթահարել է դպրոցական ամբողջ ծրագիրը ընդամենը մեկ տարում նա կատարելապես յուրացրեց հայերեն, թուրքերեն և ֆրանսերեն լեզուները։ Աճառյանը աշխարհի մեծագույն լեզվաբաններից է և նրան ամենաբարձրը գնահատել են շատ նշանավոր գիտնականներ, նշանավոր մարդիկ, օրինակ՝ Ավետիկ Իսահակյանը ժամանակին ասել է, որ

-Քանի կա մեկ հայ՝ երկրագնդի վրա Աճառյանը հիշվելու է։

Աճառյանը իր բովանդակալից կյանքում շատ դժվարությունների է դանդիպել, բայց նա չի կոտրվել և կարողացել է հաղթահարել այդ հարվածները։ Ես զարմացել եմ, որ մինչև այսօր չեմ ճանաչել այս մեծագույն հանճարին։

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Արյան մակարդում: Արյան խմբեր։

Արյան մակարդումը:
Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:
Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:
Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 38 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:
ris38.jpg

Ուշադրություն

Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:

Արյան խմբեր:

b4df33a2dfa7ff8737860a49981f6100-w971

Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան I խումբ) էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ βագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են Bագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:
Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում  ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, IIև III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IVխմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:
Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 4050%-ը ունի առաջին խմբի արյուն, 3040%-ը` երկրորդ, 1020%-ը՝ երրորդ, իսկ 5%-ը՝ չորրորդ խումբ
Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Տիարի հանդիպումից հետո

Այսօր մենք Տիար Բլեյանի հետ հանդիպում ունեցանք Հայրենագիտական ակումբում։ Ինձ համար այդ հանդիպումը շատ տպավորիչ էր, և ես սկսեցի Տիարին ավելի լավ ճանաչել։ Որոշ պատասխանների հետ լիովին համաձայն էի, որոշների հետ համաձայն չէի։ Նա մի բան ասաց, որից ես շատ տպավորվեցի։

 

– Եթե դու մի ճանապահի վրա ես ու ուզում ես հասնել քո նպատակին, դու չպետք է ուշադրություն դարձնես ուրիշների կարծիքին։ Կարող են քեզ շատ գովել կամ զրպարտել, բայց եթե դու ամեն գովքին կամ զրպարտությանը ուշարդություն դարձնես, դու կշեղվես քո ճանապահից ու չես հասնի քո նպատակին: