Posted in Uncategorized

Ընթերցանություն

Հ. Ք. Անդերսեն՝ Դմբո Հանսը

Վերլուծություն

Այս հեքիաթը երեք եղբայրների մասին էր, ովքեր ուզում էին ամուսնանալ թագավորի աղջկա հետ։ Մի եղբայրը անգիր սովորեց մի ամբողջ լատիներեն բառարան, մյուսը սերտեց օրենսգիրքը, իսկ ամենափոքր եզբայրը մի այծ հեծած իր երկու հեծյալների հետ գնում էին աղջկան ուզելու։ Փոքր եղբոր անունը դրել էին Դմբո հանս։ Մինչ նրանք գնում ին դեպի պալատը Դմբո հանսը շատ տարօրինակ իրեր էր գտվում հետնից, և իր եղբայրները ծիծաղում էին։ Բայց վերջում արքայադուստրը ընտրեց Դմբո Հանսին։ Այս հեքիաթը ունի տարբեր բանալիներ դուռը բացելու համար։ Ես կնտրեմ մեկը։

Advertisements
Posted in Ռուսերեն, Ռուսերեն 2018-2019, Uncategorized

Равнодушие

В далеких от города Еревана селах люди не равнодушны. Все люди знают друг друга, все люди здаровуются и все приходят на помощь, если кому-то плохо. В Ереване равнодушны по сравнению с нашими селами, но не равнодушны по сравнению с большими городами Европы.

В больших городах Европы молодые люди не уступают свои места старшим, не помогают на улице стариков.  Если неравнодушный армянин из наших сел приедет в Ереван, то через некоторое время он будет таким же равнодушним как и Ереванцы.

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Սիրել եմ քեզ․ սիրում եմ քեզ․ ու կսիրեմ ընդմիշտ․․․

Իհարկե մի օր կգա, ու կտեսնես, թե ինչպես ես սատանի նման վառել հին ու ամենակարևոր օրերը։ Ստիպել ես ինձ դառնալ միամիտ, որ թողնեմ փախցնես կյանքիս ամենապարզ, բայց ամենաթանկ օրերը։ Ստիպել ես ինձ մոռանալ քո դեմքը, ձայնը, բայց երբեք չես թողնի, որ սիրեմ ուրիշին։ Դու ուզում ես ինձ կործանել, բայց չեմ կարծում, որ քամին կարող է հաստ ծառը տեղից շարժել։ Դու եղել ես շատ թեթև ու դուրեկան քամի, բայց ո՞վ կմտածեր, որ այդ քամին կարող է դառնալ փոթորիկ, կարկուտ և դառնահամ անձրև։ Դու ինձ կհասցնես անդունդի եզրը, երբ զգաս, որ քո կյանքում մի փոքրիկ դեր խաղացի։ Դու ինձ կնետես անդունդից՝ չմտածելով, որ ներքևում ինձ շատ սպասողներ կան։ Եվ այդ պահից դու հեռու կլինես ինձնից այնքան, ինչքան սերը՝ ատելությունից, պայքարը՝ հիասթափությունից։

Posted in Ռուսերեն, Ռուսերեն 2018-2019, Uncategorized

Домашнее задание

  1. Вы очень любознательный человек. Вы всегда интересуетесь моими секретами.
  2. Какая веселая девушка! Кажется, она всегда улыбается.
  3. Я не труслив, но я очень боюсь вас.
  4. Мы оптимисты и всегда надеемся на лучшее.
  5. Все удивлются: какой ты умный!
  6. Сначала я могу казаться хорошим, но вообще я ужасный человек.
  7. Мне нравятся такие люди, как вы: простые и трудолюбивые.
  8. Почему ты такой бесхарактерный? Всегда соглашаешься.
  9. Я не глупый, просто я иногда ошибаюсь.
  10. Почему ты волнуешься? Нельзя быть таким нервным.
  11. Не надо над ним смеяться. Может быть, он просто очень романтичный.
  12. Говорят, что я легкомысленный, а я просто всегда радуюсь жизни.   

 

2.Прочитайте слова и предложения с данными словами. Составьте по одному предложению с каждым словом:

 

Интересоваться – հետաքրքրվել

Я не интересуюсь делами других людей. Ես չեմ հետաքրքրվում ուրիշ մարդկանց գործերով:

Волноваться – անհանգստանալ

Иногда я волнуюсь во время игры.Երբեմն ես անհանգստանում եմ խաղի ժամանակ:

Радоваться – ուրախանալ

Нельзя радоваться раньше времени. Չի կարելի ուրախանալ ժամանակից շուտ

Удивляться – զարմանալ

Иногда мне приходится удивляться. Երբեմն ստիպված եմ լինում զարմանալ:

 боятьсяվախենալ

Не бойся! Собака не будет кусаться. Չվախենաք: Շունը չի կծում:

 

Надеяться – հուսալ

 

Я надеюсь на лучшее. Հույս ունեմ լավ կլինի:

Казаться – թվալ

Мне кажется, что ты устал. Ինձ թվում է, որ դու հոգնած ես:

Нравиться – հավանել, դուրը գալ

Мне нравиться, что весна приходит после зимы. Ինձ դուր է գալիս, որ գարունը գալիս է ձմեռից հետո:

Соглашаться – համաձայնվել

Я не могу согласиться с вами, потому что вы не правы. Ես չեմ կարող համաձայնվել ձեր հետ, որովհետև դուք սխալ եք:

Ошибаться – սխալվել

Не ошибается тот, кто ничего не делает. Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

Сметься – ծիծաղել

Смеется тот кто смеется последним. Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում:

Улыбаться – ժպտալ

Улыбаться полезно для здоровья. – Ժպտալը օգուտ է առողջությանը:

 

 

 

 

 

Posted in Uncategorized

Улица Абовяна в центре Еревана

До 1869 (тысяча восемьсот шестьдесят девятого) года самая длинная улица в городе Ереване была улица Крепостная. В 1869 году эту улицу переименовали в улицу Астафьевская в честь губернатора генерала Астафьева. Эта улица была самая оживленная и красивая в городе.

Вместо кинотеатра Москва был церковь “Погос Петрос”. Здесь были первые европейские магазины. В 1920 году улицу снова переименовали и она стала носить имя Хачатура Абовяна. И сейчас эта улица так называется. В настоящее время улица самая зеленая в городе. Здесь приятно гулять. Улица начинается с площади Республики и кончается на сквере Абовяна. На улице памятники Аветика Исаакяна и Хачатура Абовяна, кинотеатр Москва, старое здание университета. На этой улице любили гулять Аветик Исаакян, Грачя Нерсесян и многие другие

известные Ереванцы.

 

Մինչև 1869 թվականը Երևանի ամենաերկար փողոցը Կռեպոստնայա փողոցն էր: 1869 թվականին փողոցը վերանվանեցին Աստաֆյան՝ ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ Աստաֆյեվի: Այս փողոցը ամենաաշխույժ և գեղեցիկ փողոցն էր Երևանի: Այստեղ ‹‹Պողոս Պետրոս եկեղեցին էր Մոսկվա կինոթատրոնի տեղում: Այստեղ առաջին Եվրոպական խանութներն էին: 1920 թվականին նորից վերանվանեցին և փողոցը սկսեց կրել Խաչատուր Աբովյանի անունը: Հիմա էլ այդպես է նրա անունը: Ներկայումս փողոցը ամենականաչն է Երևանում: Այստեղ հաճելի է քայլելը: Փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և վերջանում է Աբովյանի պուրակում, որտեղ Աբովյանի հուշարձանն է: Փողոցում կան Ավետիք Իսահակյանի, Աբովյանի հուշարձաննները և համալսարանի հին շենքը: Այս փողոցում սիրում էին զբոսնել Ավետիք Իսահակյանը, Հրաչյա Ներսիսյանը և ուրիշ հայտնի Երևանցիներ:

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Եղիշե Չարենց

Նախագծի համակարգումը՝ Հռիփսիմե Գալստյանի:

Երթուղի. Չարենցի հուշարձան, Չարենցի փողոց, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ:

Ութնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ամենատպավորիչ տողերը՝

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ամենատպավորիչ տողերը՝ 

Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Ամենատպավորիչ տողըերը՝

Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Ամենատպավորիչ տողը՝

Դու արև, վառ մի նշան

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Ամենատպավորիչ տողը՝

Ու գնում եմ, զվարթ ու անփույթ

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Ամենատպավորիչ տողը՝

Ախ, ինչ լավ է զինվել ու զինել

 

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը — հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան — արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ — ամոքիչ․․․

Ամենատպավորիչ տողը՝

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր — արևահամ — ամոքիչ։

  • Ընթերցել ութնյակները, յուրաքանչյուր ութնյակից առանձնացնել ոգի փոխանցող տողը, զգացողությունների ամենախիտ հատվածը, սիրուն պատկերը։
  • Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։

Ես կարծում եմ, որ բանաստեղծը արևին դիմում է, որպես լույսի շող։

  • Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։
Արևի պաշտամունքը Հայաստանում ծայր է առել հնուց և հազարամյակներ հարատևել տեղաբնիկ ցեղերի ու նրանցից կազմավորված հայ ժողովրդի հավատալիքների ու գաղափարկան պատկերացումների մեջ:
      Նախնադարյան ժամանակներից մեզ հասած նյութական մշակույթի մնացորդները, ինչպես նաև հայ ժողովրդական բանահյուսության ու ազգագրության հարուստ տվյալները հնարավորություն են  ընձեռում որոշ պատկերացում կազմելու արևի պաշտամունքի մասին Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկների մոտ՝ կապված ամենատարբեր պատկերացումների և հավատալիքների հետ:
  • Սովորել մեկ ութնյակ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Ռուբայաթներ

  • Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։

Չարենցի բոլոր ռուբայաթները իրար շատ կապակցված են։ Եվ եթե շատ խորը գնանք իմաստը նույնն, է, որը բնականաբար կյանքի, դժվարությունների, կյանքի վեր ու վարի մասին։

  • Սովորել 3-4 ռուբայաթ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

***

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

***

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

***

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

Տխուր կարուսել

Posted in Uncategorized

Աբրահամ Լինքոլի սպանությունը

Պատերազմի ավարտից հինգ օր անց, Ավագ Ուրբաթի օրը՝ 1865 թվականի ապրիլի 14-ին «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացման ժամանակ (Ֆորդի թատրոնում) հարավցիների կողմնակից, դերասան Ջոն Ուիլքս Բութը սողոսկեց նախագահական օթյակ և կրակեց Լինքոլնի գլխին: Բութը զբաղված չէր այդ օրվա ներկայացման մեջ, և, առհասարակ, մինչ այդ օրը Ֆորդի թատրոնում խաղացել էր ընդամենը երկու անգամ, սակայն հաճախ էր լինում իր դերասան-ընկերների մոտ և հիանալի գիտեր ինչպես շինությունը, այնպես էլ թատրոնի խաղացանկը: Կատակերգության ամենազվարճալի տեսարանի ժամանակ նա մտավ նախագահի օթյակը և ռեպլիկներից մեկից հետո կրակեց նրա վրա այն հաշվարկով, որ կրակոցի ձայնը խլացվի ծիծաղի պոռթկումով:

Abraham_Lincoln_head_on_shoulders_photo_portrait

Ընդունված է համարել, որ Բութը այդ ժամանակ գոչել է՝ լատ.՝ Sic semper tyrannis! («Այսպիսին է բռնակալների ճակատագիրը», հարավի նահանգներից մեկի՝ Վիրջինիայիկարգախոսն է): Առաջ եկած խառնաշփոթության մեջ Բութին հաջողվեց թաքնվել: Այդ ընթացքում մահացու վիրավորված Լինքոլնին թատրոնից տեղափոխեցին տուն, որը գտնվում էր հանդիպակաց: Հաջորդ օրվա առավոտյան, 1865 թվականի ապրիլի 15-ի Աբրահամ Լինքոլնը վախճանվեց:

1865 թվականի ապրիլի 26-ին Բութը ոստիկանության կողմից հայտնաբերվեց Վիրջինիա նահանգում, ամբարում: Ամբարը այրեցին, Բութը, զինված ատրճանակով, դուրս եկավ. այդ պահին նրան պարանոցից մահացու վնասվածք հասցրեց Բոստոն Կորբետտը: Ջոն Բութի արտասանած վերջին բառերն էին՝ «Ասացեք մայրիկիս, որ ես մահացա՝ պայքարելով իմ երկրի համար»:

 

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 8-րդ դասարան, դաս 9

Զանգվածային հասարակական շարժումները

Տալ «ժողովրդավարություն »հասկացության բացատրությունը: Ժողովրդավարության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին եվրոպական հասարակությունում:

Քաղաքական ռեժիմ, որի հիմքում ընկած է գործընթացի կամ նրա որևէ մակարդակի վրա մասնակիցների հավասար մասնակցությամբ խմբային որոշումների կայացման ընթացակարգը[1]։ Չնայած այն հանգամանքին, որ տվյալ ընթացակարգն ընդունելի է առկա յուրաքանչյուր հասարակական կառուցվածքի համար, այնուամենայնիվ այսօր վերջինիս գոյության բաղադրիչը հանդիսանում է հենց պետության առայությունը, քանի որ այն ենթադրում է իշխանության առայություն ։ Այս դեպքում ժողովրդավարության սահմանումը հիմնականում սահմանափակվում է հետևյալ հատկանիշներով.

  • Առաջնորդների նշանակումն իրենց կառավարողների կողմից տեղի է ունենում ազնիվ և մրցակցային ընտրությունների միջոցով;
  • Ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը;
  • Հասարակությունը հանուն իր շահերի բավարարման և ընդհանուր բարեկեցության իրականացնում է ինքնակառավարում:

Ժողովրդավարությունը հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում։

Արհմիությունների կազմավորման պատմությունը Եվրոպայում, Հայաստանում, նրանց դերը 19-րդ դարի երկրորդ կեսից  20-րդ դարի սկզբին և ժամանակակից աշխարհում:

Պատմել բանվոր դասակարգի, նրանց պայքարի արդյունքների մասին արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլում:

Ներկայացնել ուտոպիստ-սոցիալիստների հայացքները:

Բանվոր դասակարգի դերը նոր հասարակության ստեղծման գործում ըստ Կ.Մարքսի, Ֆ. Էնգելսի գաղափարախոսությամբ:Պատմությունից ներկայացրու դրվագներ դրանց իրականացման դրական , բացասական կողմերի մասին:

Հիմնավորել, կամ հերքել ԶԼՄ-ի, գործադուլի, հանրաքվեի  նպատակներին հասնելու արդյունավետության դերը 19-րդ դարի երկրորդ կեսից 20-րդ դարի սկզբին և արդի աշխարհում:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 92-95, համացանց