Posted in English 2018-2019, Uncategorized

4 things you (probably) didn’t know about Tutankhamun

1

His original name was not Tutankhamun

Tutankhamun was originally named Tutankhaten. This name, which literally means “living image of the Aten”, reflected the fact that Tutankhaten’s parents worshipped a sun god known as “the Aten”. After a few years on the throne the young king changed his religion, abandoned the Aten, and started to worship the god Amun [who was revered as king of the gods]. This caused him to change his name to Tutankhamun, or “living image of Amun”.

Tutankhamun was not, however, the name by which his people knew him. Like all of Egypt’s kings, Tutankhamun actually had five royal names. These took the form of short sentences that outlined the focus of his reign. Officially, he was:

(1) Horus Name: Image of births
(2) Two Ladies Name: Beautiful of laws who quells the Two Lands/who makes content all the gods
(3) Golden Horus Name: Elevated of appearances for the god/his father Re
(4) Prenomen: Nebkheperure
(5) Nomen: Tutankhamun

His last two names, known today as the prenomen and the nomen, are the names that we see written in cartouches (oval loops) on his monuments. We know him by his nomen, Tutankhamun. His people, however, knew him by his prenomen, Nebkheperure, which literally translates as “[the sun god] Re is the lord of manifestations”.

 

2

Tutankhamun has the smallest royal tomb in the Valley of the Kings

The first pharaohs built highly conspicuous pyramids in Egypt’s northern deserts. However, by the time of the New Kingdom (1550–1069 BC), this fashion had ended. Most kings were now buried in relative secrecy in rock-cut tombs tunnelled into the Valley of the Kings on the west bank of the Nile at the southern city of Thebes (modern-day Luxor). These tombs had inconspicuous doors, but were both spacious and well decorated inside.

Cemeteries carried their own potent magic, and dead kings were thought to have powerful spirits that might benefit others. Burial amongst his ancestors would have helped Tutankhamun to achieve his own afterlife. It therefore seems likely that Tutankhamun would have wished to be buried in a splendid tomb in either the main valley or in an offshoot, the Western Valley, where his grandfather, Amenhotep III, was buried. But, whatever he may have had intended, we know that Tutankhamun was actually buried in a cramped tomb cut into the floor of the main valley.

 

3

He was buried in a second-hand coffin

Tutankhamun’s mummy lay within a nest of three golden coffins, which fitted snugly one inside another like a set of Russian dolls. During the funeral ritual the combined coffins were placed in a rectangular stone sarcophagus. Unfortunately, the outer coffin proved to be slightly too big, and its toes peeked over the edge of the sarcophagus, preventing the lid from closing. Carpenters were quickly summoned and the coffin’s toes were cut away. More than 3,000 years later Howard Carter would find the fragments lying in the base of the sarcophagus.

 

4

Tutankhamun loved to hunt ostriches

Tutankhamun’s ostrich-feather fan was discovered lying in his burial chamber, close by the king’s body. Originally the fan consisted of a long golden handle topped by a semi-circular ‘palm’ that supported 42 alternating brown and white feathers. These feathers crumbled away long ago, but their story is preserved in writing on the fan handle. This tells us that that the feathers were taken from ostriches captured by the king himself while hunting in the desert to the east of Heliopolis (near modern-day Cairo). The embossed scene on the palm shows, on one face, Tutankhamun setting off in his chariot to hunt ostrich, and on the reverse, the king returning in triumph with his prey.

Advertisements
Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Կլոր սեղան

Մայիսի 20, ժամը՝ 11։05, Տիգրան Հայրապետյան գրադարան։ Դաս գրականագետ, Գրանիշ ամսագրի խմաբագիր Հասմիկ Հակոբյանի հետ։

Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջը։

Հասմիկ Հակոբյանի հոդվածները։

Քննարկվող թեմաներ

  1. Նախ­ընթաց տասնամյակների բանաստեղծական սե­րունդ­­ների և ուղղությունների գե­ղա­գիտական ու գաղափարական համա­կար­­գերի հետհայաց դիտակումներ, որոնք կօգնի հաս­կա­­­նալու՝ ինչ ժառանգություն է ստացել անկա­խու­թյան պոեզիան նախընթաց գործ­­­ընթացներից, և ինչ դիմակայության են են­թարկ­վում այդ գեղագի­տա­կան համակարգերը՝ աշխարհաստեղծման նոր մոդելի հանդի­պե­լով:
  2. 1960-ական­ների բանաս­տեղ­ծական սերնդի պոե­զիա­յի գեղագի­տա­կան չափա­նիշների վերհանում վե­րարժևորմում: «Անբա­նաս­տեղծական», ազատ բանաստեղծության մո­դելի կիրառումն է, պոլիֆոնիկ բանաստեղծություն, լեզվի սահ­ման­նե­րի ընդլայնումը, փոխաբերության պատ­կերի մեծա­ցու­մը, հեգնանքը, բար­ձուն­քում կան­գ­նած քնա­­րա­կան հե­րո­սի իջե­ցում մշա­կութա­բանական շեր­տերի կի­րառ­ումը: (Հովհ. Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Ար­տեմ Հարությունյան, Դա­վիթ Հով­հան­նես, Արմեն Մարտիրոսյան, Սլավիկ Չի­լո­յան):
  3. Ջրհեղեղի մետաֆորը անկախության առաջին տարիների բանաստեղծություն մեջ որպես ժամանակաշրջան ամբողջացնող ընդհանրական պատկեր:
  4. Բառն ու խոսքը երկիր, պետություն կառուցելու միջոց: (Վարդան Հակոբյան, Հուսիկ Արա, Հրաչ Թամրազյան, Ավագ Եփրեմյան և մյուսներ)

Ծրագիրը

  • Դասը, քննարկումը՝ 11։05-12-00
  • Հարցազրույցներ, քննարկումներ գրականագետի հետ՝ 12։00-12։25
  • Շրջայց մայր դպրոցում՝ 12։25-12։35

Լուսաբանումը՝  Միջին դպրոցի լրատվականների

Համակարգումը՝ Հասմիկ Թոփչյանի

Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի նախագծային խումբ, Միջին և Ավագ դպրոցի ընթերցասեր սովորողներ։

Անկախության շրջանի բանաստեղծներ։ Կարդում ենք։

  1. Հովհաննես Գրիգորյան
  2. Հենրիկ Էդոյան
  3. Արտեմ Հարությունյան
  4. Սլավիկ Չիլոյան
  5. Հուսիկ Արա
  6. Հրաչյա Թամրազյան
  7. Ավագ Եփրեմյան

Ինձ ընդհանրապես դուր չեկան այս բանաստեղծությունները, որովհետև դրանք արձակ էին գրված և ոչ միայն դա, այն նաև դրանց իմաստը շաատ թույլ էր իր կարծիով և նրանք կարծես թերահավատորեն էին գրում իրենց անբանաստեղծ բանաստեղծությունները։

Օրինակ սա՝

Կախվելուց առաջ թուղթ են գրում:

Եթե մի թուղթը չի բավարարում,

կարելի է երկու՛ թուղթ գրել,

․․․․․

Կներեք բայց ԻԻԻՄՄՄԱԱՍՍՍՏԸԸԸ։ Սրա ինչն է բանաստեղծություն։ Չեմ համարում բանաստեղծություն այն ստեղծագորությանը, որը մտածելու տեղիք չի տալիս։

 

Posted in Ֆիզիկա, Ֆիզիկոսներ։ Հետաքրքիր է իմանալ․․․, Uncategorized

Ջեյմս Ջոուլ

1850 թվականին Ջեյմս Ջոուլն ընտրվել է Լոնդոնի  թագավորական ընկերության անդամ: 1852 թվականին ջերմության քանակական համարժեքի մասին աշխատությունների համար պարգևատրվել է Արքայական մեդալով: 1860 թվականին ընտրվել է Մանչեսթրի գրական և փիլիսոփայական ընկերության նախագահ։

SS-joule

Արժանացել է Էդինբուրգի համալսարանի և Դուբլինի Թրինիթի քոլեջի իրավունքի դոկտորի, Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչումների:

1866 թվականին Ջոուլին շնորհվել է Քոփլի մեդալ, 1880 թվականին՝ Ալբերտի մեդալ: 1878 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրան նշանակել է ցմահ թոշակ 215 ֆունտի չափով:

Նա երկու անգամ՝ 1872 և 1877 թվականներին, ընտրվել է Բրիտանական գիտական ընկերակցության նախագահ:[8].

1889 թվականին՝ Ջոուլի մահվան տարում տեղի ունեցած Էլեկտրիկների միջազգային երկրորդ համաժողովում որոշվել է նրա անունով կոչել աշխատանքի, էներգիայի և ջերմության միասնականացված միավորը:

Մանչեսթրի ռատուշայում կանգնեցված է Ջեյմս Ջոուլի հուշարձանը (քանդակագործ՝ Ալֆրեդ Գիլբերթ):

1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ջեյմս Ջոուլի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին:

Posted in Uncategorized

Կոնվեկցիա

Կոնվեկցիա, ջերմության փոխանցում հեղուկներում, գազերում կամ սորուն միջավայրերում՝ նյութի տեղաշարժի հետևանքով։ Տաք, նոսր օդը բարձրանում է, սառը, խիտ օդը իջնում (արքիմեդյան ուժի ազդեցության տակ)՝ մի քանի մ/վ-գ մինչև 20-30 մ/վ արագությամբ։ Կոնվեկցիան հզոր կարկտաբեր՝ կույտաանձրևային ամպերի առաջացման նախապայմանն է։ Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յուրաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում է 1 °C-ով (չոր ադիաբատ գրադիենտ)։ Գոլորշիների խտացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնորհիվ, յուրաքանչյուր 100մ-ի վրա օդը տաքանում է աստիճանի մի քանի տասնորդական մասով (խոնավ ադիաբատ գրադիենտ)։ Տարբերում են բնական (կամ ազատ) և ստիպողական կոնվեկցիա։ Բնական կոնվեկցիայի ժամանակ նյութի տեղաշարժը կատարվում է միայն միջավայրի տարբեր մասերում ջերմաստիճանների (հետևաբար և խտությունների) տարբերության հետևանքով։ Ստիպողական կոնվեկցիան հիմնականում պայմանավորված է արտաքին գրգռիչի (պոմպ, խառնիչ և այլն) ազդեցությամբ։ Կոնվեկցիայի շնորհիվ տեղի է ունենում հեղուկների և գազերի տաքացում, ինչպես բնական պայմաններում (մթնոլորտում, օվկիանոսում), այնպես էլ զանազան տեխնիկական սարքավորումներում։ Ազատ Կոնվեկցիան բնորոշ է Սևանի ավազանին, որտեղ տարվա տաք եղանակին լեռնալանջերի և լճի մակերևույթի տարբեր տաքացվածության պայմաններում ձևավորվում են տաք, խոնավ օդի վերընթաց հոսանքներ՝ նպաստելով կույտւսանձրևային ամպերի առաջացմանը, և հաճախ ուղեկցվում հորդառատ անձրևներով։ Ազատ Կոնվեկցիան հատուկ է նաև Արարատյան դաշտին, ապրիլ-սեպտեմբերին (ցերեկային ժամերին) մակերևույթի սաստիկ տաքացման հետևանքով դիտվում են վերընթաց հոսանքներ, որոնք առաջացնում են կարկտաբեր ամպեր, դրանով են պայմանավորված Արարատյան դաշտում հաճախ դիտվող կարկտային տեղումները։ ՀՀ տարածքում ստիպողական Կ. հիմնականում դիտվում է Գեղամա, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնային շրջաններում՝ հարավից ու հարավարևմուտքից աշնանն ու գարնանը ներթափանցող մթնոլորտային ճակատների դեպքում։ Լեռնային ռելիեֆի պայմաններում Կոնվեկցիան ընթանում է 2 փուլով՝ լեռնալանջերի շրջահոսման ժամանակ տեղի է ունենում օդի ստիպողական բարձրացում, ապա, հասնելով ջրային գոլորշու խտացման մակարդակին, ջերմության անջատման հետևանքով զարգանում է նաև ազատ Կոնվեկցիա։

Posted in Ֆիզիկա, Uncategorized

Հետաքրքիր փաստեր ֆիզիկայից

1) Ջրածնային գազ – երկրի վրայի ամենանոսր նյութերից, հեղուկ ջրածին – ամենախիտը.
2) Ածխածինը տարբեր միացումությունները երկրի վրա ավելի շատ են, քան քիմիական աղյուսակի բոլոր մնացաց տարրերինը միասին վերցրած:
3) Տաք ջուրը ավելի ծանր է, քան սառը:
4) Եռացրած ջրում Շամպայնը ավելի հեշտ է սառում քան սովորական սառեցված ջրում:
5) 2 151 071 428 570 000 000 000 000 սիլիկոնի ատոմների զանգվածը ճիշտ 1կգ է:
6) Օճառից պղպջակը (փուչիկը) պայթում է 0,001 վայրկյանում: Միջուկային ռեակցիան տևում է 0,000 000 000 000 000 001 վայրկյան:

Posted in Ֆիզիկա, Ֆիզիկա- տանը, դասարանում, Uncategorized

Ներքին էներգիա

Օրինակ՝

Քննարկենք օրինակ: Սալի վրա  դրված գունդը բարձրացնենք վեր և բաց թողնենք (նկ. 1, ա): Գունդը վեր բարձրացնելով՝ նրան պոտենցիալ էներգիա հաղորդեցինք:  Գնդի անկման ժամանակ այդ էներգիան սկսում է նվազել, քանի որ գնդի բարձրությունը գնալով փոքրանում է: Իսկ գնդի կինետիկ էներգիան սկսում է աճել, քանի որ նրա արագությունն աստիճանաբար մեծանում է: Տեղի է ունենում մարմնի պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի, իսկ լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է: Եվ ահա գունդը բախվում է կապարե սալին ու կանգ առնում (նկ. 1, բ): Նրա և՛ կինետիկ, և՛պոտենցիալ էներգիաները սալի նկատմամբ դառնում են զրո: Հարվածից հետո զննելով գունդը և սալը տեսնում ենք, որ գունդը մի քիչ տափակել է, իսկ սալը մի փոքր փոս է ընկել: Չափելով դրանց ջերմաստիճանը՝ տեսնում ենք նաև, որ դրանք տաքացել են:
Untitled444.png
Մենք գիտենք, որ տաքանալիս մարմնի մոլեկուլների ջերմային շարժման  միջին կինետիկ էներգիան մեծանում է: Բացի կինետիկ էներգիայից, մոլեկուլներն օժտված են նաև պոտենցիալ էներգիայով, քանի որ նրանք փոխազդում են միմյանց հետ (կախված հեռավորությունից` ձգում կամ վանում): Դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների միջև հեռավորությունները փոխվում են, ուստի փոխվում է նաև նրանց փոխազդեցությամբ պայմանավորված պոտենցիալ էներգիան:
Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:
Thermally_Agitated_Molecule.gifh2oreaction.gifhbonds.gif
Այսպիսով, գունդը սալին բախվելու հետևանքով

տեղի է ունենում այդ մարմինների մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիաների փոփոխություն: Սա նշանակում է, որ մեխանիկական էներգիան, որ փորձի սկզբում ուներ գունդը, անհետ չի կորել, այն փոխակերպվել է մոլեկուլների էներգիայի:

Ներքին էներգիան նշանակում են U տառով: Մոլեկուլների ջերմային շարժումը երբեք չի դադարում: Ուստի յուրաքանչյուր մարմին, բացի մեխանիկական էներգիայից, ամեն պահի օժտված է նաև ներքին էներգիայով:
Բազմաթիվ փորձերի արդյունքներն ընդհանրացված  և ձևակերպված են

էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքում.

Էներգիան ոչնչից չի առաջանում և ոչ մի տեղ չի անհետանում: Էներգիայի քանակն անփոփոխ է, այն կարող է միայն մի ձևից փոխակերպվել այլ ձևի:

Ներքին էներգիայի փոփոխման եղանակներն են աշխատանքը և ջերմափոխանակությունը:

Մարմնի ներքին էներգիան կախված է նրա մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիայից, որն իր հերթին կախված է մարմնի ջերմաստիճանից: Հետևաբար, ներքին էներգիան կախված է մարմնի ջերմաստիճանից:
Ուշադրություն
Տաքանալիս մարմնի ներքին էներգիան աճում է, սառչելիս՝  նվազում:
Օրինակ
Պարզելու համար, թե ինչ եղանակով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան, դիմենք փորձի օգնությանը: Հենարանի վրա ամրացնենք բարակ պատեր ունեցող արույրե խողովակ: Դրա մեջ մի քիչ եթեր լցնենք և ամուր փակենք, խողովակի վրա պարան փաթաթենք և դրանով շփենք այն՝ արագորեն մեկ այս, մեկ այն կողմ ձգելով պարանը: Որոշ ժամանակ անց եթերը սկսում է եռալ, և առաջացած գոլորշին դուրս է նետում խցանը (նկ. 2): Այսինքն, պարանի միջոցով աշխատանք կատարելով շփման ուժերի դեմ` բարձրացրինք խողովակի և նրանում գտնվող եթերի ջերմաստիճանը: Իսկ դա նշանակում է, որ մեծացրինք նրանց ներքին էներգիան:   Նմանատիպ եղանակով մեր նախնիները կրակ են ստացել: Դրա համար նրանք փայտի երկու կտորներ շփել են միմյանց այնքան ժամանակ (նկ. 3):
Untitled.png

Ներքին էներգիան կարելի է փոփոխել առանց աշխատանք կատարելու:

Օրինակ
Եթե ջրով լի թեյամանը դնենք գազօջախի վրա, թեյամանը և ջուրը կտաքանան: Սառը գդալը կտաքանա, եթե գցենք տաք թեյի մեջ: Սենյակի օդը տաքանում է, երբ այնտեղ վառարան ենք վառում: Արևի ճառագայթներից շենքի տանիքը տաքանում է: Այս բոլոր դեպքերում մարմինների ներքին էներգիան փոխվում է՝ առանց աշխատանք կատարելու:
Ուշադրություն
Այս բոլոր դեպքերում մարմինների ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմափոխանակություն:
Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիայի փոփոխման պրոցեսն անվանում են ջերմափոխանակություն:
Մարմինների միջև ջերմափոխանակություն հնարավոր է, եթե այդ մարմինների ջերմաստիճանները տարբեր են: Ընդ որում, ջերմափոխանակության  հետևանքով սառը  մարմինը տաքանում է, իսկ տաքը` սառչում: Այսինքն,  բարձր ջերմաստիճան ունեցող մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է ցածր ջերմաստիճան ունեցող մարմնին: Նույնն է նաև, եթե ասենք՝ տաք մարմնի մոլեկուլների ջերմային շարժման կինետիկ էներգիայի մի մասը փոխանցվում է սառը մարմնի մոլեկուլներին:
Թեյի գդալի օրինակում դա տեղի է ունենում այսպես. գդալի և ջրի հպվող մասերում, տաք ջրի և սառը մետաղի մոլեկուլները ջերմային շարժման հետևանքով բախվում են միմյանց: Դրա հետևանքով ավելի մեծ կինետիկ էներգիա ունեցող ջրի մոլեկուլները իրենց էներգիայի մի մասը տալիս են մետաղի մոլեկուլներին: Արդյունքում ջրի մոլեկուլների կինետիկ էներգիան նվազում է, իսկ գդալի մասնիկների կինետիկ էներգիան՝ աճում, այսինքն՝ գդալը տաքանում է, իսկ ջուրը` սառչում: Դա շարունակվում է, մինչև որ ջրի և գդալի ջերմաստիճանները հավասարվում են:
Ուշադրություն
Այսպիսով՝ գոյություն ունի ներքին էներգիայի փոփոխման երկու եղանակ՝ 1)աշխատանք կատարելով  և 2) ջերմափոխանակությամբ:
Այս եղանակներից առաջինի իրականացման դեպքում մարմնի մեխանիկական էներգիան փոխակերպվում է ներքին էներգիայի կամ հակառակը: Երկրորդ եղանակի դեպքում մի մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է մյուս մարմնին` առանց աշխատանք կատարելու:
Երկու եղանակներն էլ հանգեցնում են միանման արդյունքի: Այսինքն` վերջնական արդյունքով հնարավոր չէ որոշել, թե հատկապես ո՛ր եղանակով է փոխվել մարմնի ներքին էներգիան: Այսպես՝ սեղանի վրայից վերցնելով պողպատե տաք շյուղը՝ մենք չենք կարող ասել, թե որ եղանակով են այն տաքացրել՝ շփմա՞ն, թե՞ տաք մարմնի հետ հպման միջոցով: Սկզբունքորեն կարող է լինել և՛ մեկը, և՛ մյուսը, ինչպես նաև երկուսը միաժամանակ:
Posted in Ֆիզիկա, Ֆիզիկա- տանը, դասարանում, Uncategorized

Ջերմունակություն

Տեսակարար ջերմունակություն է կոչվում նյութի միավոր քանակին վերագրվող ջերմունակությունը։ Նյութի քանակը հնարավոր է չափել կիլոգրամով, մետր- խորանարդով կամ մոլով։ Կախված թե որ քանակական միավորին է վերաբերում ջերմունակությունը, տարբերակում են զանգվածային, ծավալային և մոլային ջերմունակություններ։

Զանգվածային ջերմունակությունը (С) սովորաբար կոչվում է պարզապես տեսակարար ջերմունակություն։ Դա այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել միավոր զանգվածով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-կիլոգրամ-Կելվինով՝ Ջ•կգ−1•Կ−1։

Ծավալային ջերմունակությունը (С′) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է տալ միավոր ծավալով նյութին՝ միավոր ջերմաստիճանով տաքացնելու համար։ ՄՄՀ-ում օգտագործվում է Ջոուլ-մետր-խորանարդ-Կելվին՝ Ջ•մ−3•Կ−1չափման միավորը։

Մոլային ջերմունակությունը (Сμ) այն ջերմաքանակն է, որ անհրաժեշտ է հաղորդել 1 մոլ նյութին՝ ջերմաստիճանը մեկ միավորով բարձրացնելու համար։ ՄՄ համակարգում չափվում է Ջոուլ-մոլ-Կելվինով՝ Ջ/(մոլ•Կ)։

Posted in Պատմություն, Պատմություն 2018-2019, Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք 8-րդ դասարան, դաս 20

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

Մայիսյան հերոսամարտեր, Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայիաջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թ.-ի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917 թ.-ի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկինախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի Մուրադը, Բաբերդում՝ Սեպուհը, Քղիում՝ Թուրիկյանը։ Կովկասյան բանակի հրամանատարությունը 1918 թ.-ի հունվարին Անդրանիկին շնորհել է գեներալի կոչում և նշանակել ռազմաճակատի հրամանատար։

download

Վերջինս ժամանել է Ալեքսանդրապոլ (կամավորներ հավաքագրելու ապարդյուն փորձեր է արել), ապա անցել է Կարս, փետրվարի. 10-ին՝ Էրզրում (Կարին)։ Արյունահեղ մարտեր մղելով՝ Մուրադը Երզնկայից գաղթականների հետ նահանջել է Դերջան, ապա՝ էրզրում։ Անհաջող են եղել նաև Քղիում թուրքերին ու քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։ Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարել են երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թ.-ի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան)՝ մենշևիկ Միկոլոգ Չխեիձեի նախագահությամբ։ Սեյմը ներկայացված էր 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթ., 27 դաշնակցական, 19 ԷսԷռ և այլ կուսակցությունների պատվիրակներով։ Սեյմը դարձել է երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմինը, իսկ գործադիր մարմնի՝ նորակազմ կառավարության նախագահ է նշանակվել Եվգենի Գեգեչկորին։ Դաշնակցականները(Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Խաչատուր Կարճիկյան և ուրիշներ), դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտել են Սեյմի մեջ՝ թուրքերի դեմ միայնակ չմնալու ակնկալիքով։ Շարունակվել է թուրք, զորքերի առաջընթացը, փետրվարին նրանք գրավել են Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ Էրզրումը, որտեղից Անդրանիկը հեռացել է Ալեքսանդրապոլ՝ չստանալով օգնական ոչ մի ուժ։ Հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել 400 կմ երկարությամբ ճակատային գիծը (նախկինում այն պահել էր ռուսական 5 կորպուս)։ Այս ամենին հաջորդել է Բրեստ-Լիտովսկում 1918 թ.-ի մարտի 3- ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական. խմբավորման կնքած պայմանագիրը, որով Վ. Լենինի կառավարությունը հրաժարվել է Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելառուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերին է տրվել նաև Կարսի մարզը, որը 1878-ից Ռուսական, կայսրության կազմում էր։ Անդրկովկասի Սեյմը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918 թ.-ի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ է սկսել վերջիններիս հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մուսուլման էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Վրաց պատվիրակները, դեմ լինելով Արևմտյան Հայաստանը և Տրապիզոնը Թուրքիային թողնելուն, իրականում ոչ մի քայլ չեն կատարել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին՝ մերժել են հայկական կողմի առաջարկը՝ միասին պահել ճակատը։ Իսկ կովկասյան բանակի հրամանատար, վրացի գեներալ-լեյտենանտ. Իլյա Օդիշելիձեն (քրոջ ամուսինը թուրք, զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր) Ա. Չխենկելու հրամանով 1918 թ.-ի ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թշնամուն է հանձնել լավ ամրացված Կարսի բերդը, որի պաշտպանության հրամանատար էր նշանակվել գեներալ. Թովմաս Նազարբեկյանը։ Թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները Տրապիզոնում արդյունք չեն տվել, և Սեյմի պատվիրակությունը վերադարձել է Թիֆլիս։ Ստեղծված իրադրությունից պարզ է դարձել, որ Թուրքիան չի բավարարվելու պայմանագրով նախատեսված տարածքների բռնագրավմամբ և ներխուժելու է նաև Արևելյան Հայաստան։

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Թևավոր խոսքեր

Մարդը ծնվելուց, առաջին քայլն է դեպի մահ։

Կյանքում կա երկու նպատակ, որը մարդը այնուամենայնիվ պարտավոր է անել։ Ծնվել և մեռնել։

Երբ հասկանաս, որ աշխարհում արդարություն կա, արդեն ուշ կլինի վերացնել մեկին, ով իր կյանքի ամեն քայլը անարդար է ապրել։

Երբ աշխարհում տիրի սուտն ու կեղծիքը, դու կլինես աշխարհի ամենասուրբ մարդը։

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Հաշվետվություն

 

Իմ այս ուսումնական տարին անցավ շատ ձեռքբերումներով։ Ես ձեռք բերեցի իսկական ընկերներ, ովքեր ինձ երբեք մենակ չեն թողնի։ Լավ անցնենք դասերին։)

Հասարակագիտություն առարկան ինձ օգնեց ձեռք բերել ավելի հասուն մտածելակերպ։ Իմ ամենասիրելի առարկաներից մեկն է Հասարակագիտությունը։ Շատ եմ սիրում այդ առարկան, որովհետև մենք խոսում ենք հասարակության մասին։ Մենք դասին քննարկում ենք տարբեր իրավիճակներ, և ամեն մեկը ասում է, թե ինչպես կվարվեր այդ իրավիճակում։ Շատ եմ սիրում նաև Հայոց լեզուն՝ քերականությունը։ Քերականությունը ես շատ հավեսով եմ անում։) Նաև շատ եմ սիրում Գրականությունը։ Սիրում եմ, որովհետև մեր դասը շատ հետաքրքիր է անցնում։ Մենք կարդում ենք տարբեր պատմվածքներ, հեքիաթներ, վեպեր, բանաստեղծություններ և վերլուծում տանը, իսկ դպրոցում մեր կարծիքներն ենք փոխանակում, հակասում իրար կամ համաձայնվում իրար հետ։ Դա շատ կարևոր է, երբ մեկը մյուսին լսում է, և շատ կարևոր է նաև իրար հակասերը, որովհետև ձեռք ենք բերում տարբեր մտածելակերպեր։ Սիրում եմ նաև ընկեր Էմանուելին՝ Աշխարհագրության ուսուցչին։ Ես մտածում եմ, որ նաև ուսուցչից է կաղված սովորողի սերը դեպի առարկան։ Մենք շատ նախագծեր ենք արել այս տարի, որոնց բոլորին ես ակտիվ մասնակցել եմ, բայց իհարկե այն նախագծերն են հաջողվել, որոնք ինձ գրավել են։

Օրինակ վերջերս անգլերենից մի կարճամետրաժ ֆիլմ էինք պատրաստել։

Հղումը՝ այստեղ։

Նախագծային շաբաթներում ես շատ թարգմանական աշխատանքներ եմ կատարել, շատ իմաստալից հեքիաթներ եմ կարդացել և վերլուծել, որոնք իմ կարծիքով նույնպես հաջողվել են։

Հղումը՝ այստեղ

Գրել եմ նաև, թե որոնք են իմ կարծիքով միջին դպրոցի 7 հրաշալիքները։

Հղումը՝ այստեղ

Շատ մեծ ակնկալիքներ ունեմ Ավագ դպրոցի հետ կապված։ Կարծում եմ, որ ես ավելի ազատ կլինեմ Ավագ դպրոցում, որովհետև ես ինձ ավելի մեծ ու ինձ կարևորված կզգամ։ Կարծում եմ, որ ավելի մեծ ընտրության հնարավորություն կլինի;)