Posted in Uncategorized

Հայրենական մեծ պատերազմ

Խորհրդա-գերմանական պատերազմի ճակատամարտերը համաշխարհային ռազմական պատմության մեջ մղված ամենամեծ ճակատամարտերից են։

Նրանք բնութագրվում են աննախադեպ կատաղությամբ, ամբողջական ոչնչացումներով, զանգվածային բռնագաղթերով, մարտական վիթխարի կորուստներով, զանգվածային սովամահություններով, մարդկային մեծ զանգվածների ահավոր տառապանքներով, հիվանդություններով, կոտորածներով ու ցեղասպանություններով:

Արևելաեվրոպական ռազմաբեմում և Կենտրոնական Եվրոպայում էին գտնվում գրեթե բոլոր համակենտրոնացման ճամբարները, այստեղ են տեղի ունեցել Հոլոքոստի գործողություններից շատերը, այստեղ են գտնվել նացիստների օկուպացրած եվրոպական տարածքների գետտոներից շատերը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մահվան ելքով ավարտված մոտավորապես 70 միլիոն մարդկային կորուստներից ավելի քան 30 միլիոնը վերագրվում է Արևելաեվրոպական ռազմաբեմին, որոնցից շատերը՝ քաղաքացիական բնակչության թվից, որոնք զոհվել են խորհրդա-գերմանական ռազմաբեմում ընթացող մարտական գործողությունների հետևանքով:

Արևելյան ռազմաբեմը վճռական է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական մասի ելքը վճռելիս, ի վերջո հանդիսանալով նացիստական Գերմանիայի պարտության գլխավոր պատճառը։

1941 թվականի հունիսի 22-ի լուսաբացին գերմանաֆաշիստական զորքերը, խախտելով 1939 թվականին կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը, ներխուժեցին խորհրդային երկրի սահմանները։ Խորհրդային ժողովուրդը և նրա զինված ուժերը մահացու գոտեմարտի բռնվեցին ֆաշիստական Գերմանիայի և նրա արբանյակների հետ։ Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը։

Без названия

Հունիսի 22-ին ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը հայտարարեց զինապարտների (1905-18 թվականներին ծնվածների) զորահավաք։ Զինվորական օկրուգների հիման վրա ստեղծվեցին Հյուսիսային, Հյուիսարևմտյան, Արևմտյան, Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատները։ Ծովային սահմանները ապահովում էին Հյուսիսային, Կարմրադրոշ Բալթիական, Սևծովյան, Խաղաղօվկիանոսյան նավատորմերը։ Առաջինը թշնամու հարվածներին ենթարկվեցին սահմանապահ զորքերը, որոնք ցուցաբերեցին բացառիկ արիություն, խիզախություն և անձնազոհություն։ Փառքով պսակեցին իրենց անունները Բրեստ ամրոցի պաշտպանները։ Սակայն կասեցնել գերմանական հրոսակախմբերին չհաջողվեց։ Երեք շաբաթվա ընթացքում թշնամին խորացավ երկրի ներսը 300-600 կմ, գրավեց Լատվիան, Լիտվան, Ուկրաինայի, Բելառուսիայի և Մոլդավիայի զգալի մասը, դուրս եկավ Լենինգրադի հեռավոր մատույցներ, սպառնաց Սմոլենսկին և Կիևին։ Խորհրդային բանակը կրեց մեծ կորուստներ, ուժերի հարաբերակցությունն առավել ևս փոխվեց հօգուտ հակառակորդի։

1941 թվականի հունիսի 29-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ և ԽՍՀՄ ժողկոմխորհը հրապարակեցին դիրեկտիվ, որի հիմնական դրույթները զարգացվեցին ՀամԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և ԽՍՀՄ ԺԿԽ նախագահ Իոսիֆ Ստալինի ռադիոելույթում (1941 թվականի հուլիսի 3)։ Դիրեկտիվը դարձավ գերմանաֆաշիստական զավթիչների դեմ խորհրդային ժողովրդի պայքարի ծրագիր։ 1941 թվականի հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե Ի․ Վ․ Ստալինի նախագահությամբ, 1941 թվականի հուլիսի 10-ին՝ Գերագույն հրամանատարության ռազմակայան (կազմվել էր հունիսի 23-ին որպես գլխավոր հրամանատարության ռազմակայան Սեմյոն Տիմոշենկոյի նախագահությամբ), օգոստոսի 8-ից՝ Գերագույն Գլխավոր հրամանատարության ռազմակայան (ԳԳՀՌ)՝ Իոսիֆ Մտալինի նախագահությամբ։ Հուլիսի 28-ին ստեղծվեց թիկունքի գլխավոր վարչությունը (պետ՝ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Խրուլյով)։ Բանակում կուսակցական-քաղաքական աշխատանքն ուժեղացնելու նպատակով 1941 թվականի հուլիսին մտցվեց զինվորական կոմիսարների ինստիտուտը (հունիս-դեկտեմբերին 1100 հազար մարդ ուղարկվեց ճակատ)։ 1941 թվականի հուլիսի 18-ին ՀամԿ(բ)Կ ԿԿ որոշում ընդունեց «Գերմանական զորքերի թիկունքում պայքար կազմակերպելու մասին»։ Հունիսի 24-ին կազմվեց էվակուացիայի խորհուրդ՝ Նիկոլայ Շվերնիկի նախագահությամբ (Արևելքում էվակուացվեց ավելի քան 1350 խոշոր ձեռնարկություն, նյութական արժեքներ և մարդիկ)։ Ստեղծվեցին աշխարհազորի նոր զինվորական միավորումներ, մտցվեց համընդհանուր ռազմական ուսուցում։ Կոմկուսի և խորհրդային կառավարության արտաքին քաղաքականության ջանքերն ուղղված էին աշխարհի խաղաղասեր ժողովուրդների համախմբմանը և հակահիտլերյան կոալիցիայի ստեղծմանը։ 1941 թվականի հուլիսին Գերմանիայի դեմ համատեղ գործողությունների վերաբերյալ համաձայնագրեր կնքվեցին Մեծ Բրիտանիայի, Չեխոսլովակիայի, Լեհաստանի հետ, ԱՄՆ-ը հայտարարեց պատերազմում ԽՍՀՄ-ին տնտեսական օգնություն ցույց տալու որոշման մասին։ Սկիզբ դրվեց հակահիտլերյան կոալիցիային։

1941 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ամբողջ սովետա-գերմանական ճակատում ծավալվեցին հսկայական մասշտաբի մարտեր։ Ռազմական գործողությունները հիմնականում ընթացան հյուսիս-արևմուտքում (Լենինգրադ), արևմուտքում (Մոսկվա) և հարավ-արևմուտքում (Ուկրաինա) ուղղություններով։ Չնայած խորհրդային զորքերի համառ դիմադրությանը՝ գերմանաֆաշիստական «Հյուսիս» բանակախմբին հաջողվեց զավթել Էստոնիան ու մոտենալ Լենինգրադի մատույցներին։ Սկսվեց Լենինգրադի աշխատավորների, բանակի և ՌԾՆ-ի անօրինակ պայքարը պաշարման դաժան պայմաններում։

Արևմտյան ուղղությամբ գերմանական «Կենտրոն» բանակախումբը հուլիսի 10-ին հարձակում սկսեց Սմոլենսկի վրա, և հուլիսի 16-ին նրան հաջողվեց գրավել այն։ Սմոլենսկի ճակատամարտում աչքի ընկած միավորումները առաջին անգամ Կարմիր բանակում արժանացան գվարդիական կոչման։ Օրշայի մոտ առաջին անգամ օգտագործվեց հրթիռային «կատյուշա» ականանետը։ Լարված մարտեր էին մղում խորհրդային զորքերը և հարավարևմտյան ուղղությամբ։ Հուլիսի կեսին հակառակորդին հաջողվեց մոտենալ Կիևին։ Հերոսական դիմադրությունից հետո խորհրդային զորքերը սեպտեմբերի 19-ին թողեցին Կիևը, հոկտեմբեր-նոյեմբերին՝ նաև Դոնբասի արևմտյան շրջանները։ Թշնամին ներխուժեց Ղրիմ։ Սեպտեմբերի վերջին գերմանաֆաշիստական հրամանատարությունը վերսկսեց հարձակումը Մոսկվայի ուղղությամբ («Թայֆուն» օպերացիա)՝ նպատակ ունենալով մինչև ձմեռ գրավել Մոսկվան։ 1941 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 2-ին թշնամին անցավ հարձակման։ Սկսվեց Մոսկվայի ճակատամարտը (1941-1942), որը հանդիսացավ ոչ միայն Մեծ հայրենականի, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն իրադարձությունը։ Մոսկվայի պաշտպանական մարտերում (1941 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր) խորհրդային զորքերը ցուցաբերեցին բացառիկ տոկունություն և մասսայական հերոսականություն։ Պատմության մեջ առհավետ գրանցվեցին պանֆիլովականների և հազարավոր այլ հերոսների անմահ սխրանքները։

Պատերազմի առաջին օրերից սկսվեց խորհրդային ժողովրդի հերոսական պայքարը թշնամու թիկունքում։ Օկուպացված տարածքներում (ՌԽՖՍՀ մի շարք մարզերում, Կարելա-Ֆիննական, Բելառուսական, Ուկրաինական և Մոլդովական ԽՍՀ-ներում), որտեղ զավթիչները հաստատեցին տեռորիստական վարչակարգ, ծավալվեց պարտիզանական շարժում։ Կուսակցությունը, կառավարությունը և խորհրդային հրամանատարությունը կարողացան առավելագույն ուժեր և միջոցներ կենտրոնացնել վճռական ուղղություններում և բարոյական տեսակետից զորքերը նախապատրաստել պաշտպանությունից հարձակողական գործողությունների անցնելուն։

Դեկտեմբերի 5-6-ին Կալինինյան, Արևմտյան և Հարավարևմտյան ռազմաճակատների զորքերն անցան հակահարձակման արևմտյան ուղղությամբ, որը գերմանա-խորհրդային պատերազմում առաջին ստրատեգիական հարձակողական օպերացիան էր։ Մոսկվայի մոտ հակահարձակման ընթացքում ջախջախվեց գերմանական «Կենտրոն» բանակախմբի հարվածային խմբավորումը։ Գերմանաֆաշիստական զորքերի պարտությունը (առաջին խոշոր պարտությունը երկրորդ համաշխարհային պատերազմում) Մոսկվայի մոտ ունեցավ հսկայական ռազմաքաղաքական նշանակություն, խորհրդային զորքերը վերցրին ստրատեգիական նախաձեռնությունը և հնարավորություն ստացան անցնելու ընդհանուր հարձակման, որի շնորհիվ նրանք մոտ 400 կմ առաջ խաղացին դեպի արևմուտք։ Վերջնականապես փլուզվեց «Կայծակնային պատերազմի» պլանը, ցրվեց գերմանական բանակի «անպարտելիության» առասպելը։ Դրվեց բեկման սկիզբը պատերազմի ընթացքի մեջ։ Ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիան, որի մեջ (1942 թվականի հունվարի 1-ին) հաշվվում էր 26 երկիր։ 1942 թվականի մայիսին ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվեց պայմանագիր ընդդեմ Գերմանիայի և Եվրոպայում նրա դաշնակիցների դեմ պատերազմում դաշինքի և պատերազմից հետո համագործակցության ու փոխադարձ օգնության մասին, հունիսին՝ ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև կնքվեց փոխօգնության համաձայնագիր։

Օգտվելով Եվրոպայում երկրորդ ճակատի բացակայությունից (պայմանավորված էր բացել 1942 թվականին), գերմանական հրամանատարությունը ուժերը կենտրոնացրեց արևելյան ճակատում։ 1942 թվականի ամռանը վերստին վերցնելով ստրատեգիական նախաձեռնությունը՝ գերմանաֆաշիստական զորքերը ծավալեցին խոշոր հարձակողական գործողություններ սովետա-գերմանական ճակատի հարավային թևում՝ նպատակ ունենալով դուրս գալ Կովկասի նավթային և Դոնի, Կուբանի ու Պովոլժիեի բերքառատ շրջանները։ 1942 թվականի մայիսին թշնամին ճեղքեց խորհրդային զորքերի դիմադրությունը Կերչի թերակղզում։ Ծանր մարտերից հետո խորհրդային զորքերը թողեցին Սևաստոպոլը։ Պարտություններ կրեցին նաև Խարկովի ուղղությամբ։ Ծանր կացություն ստեղծվեց սովետա-գերմանական ճակատի հարավային թևում։ Հունիսի վերջին թշնամին ձեռնարկեց ընդհանուր հարձակում։ Ստեղծվեց դեպի Վոլգա և Կովկաս ներխուժելու մեծ վտանգ։ Սկսվեցին ծանր հերոսական պաշտպանական մարտերը Ստալինգրադի (հուլիսի 17 – նոյեմբերի 18) և Կովկասի համար։

Նոյեմբերին Կովկասի ուղղությամբ թշնամին կանգնեցվեց։ Հնարավորություններ ստեղծվեցին խորհրդային զորքերի հակահարձակման համար։ Խորհրդային հրամանատարությունը մայիս-սեպտեմբերին (1942) անցկացրեց մի քանի հարձակողական օպերացիաներ հյուսիսարևմտյան, արևմտյան և Վորոնեժի ուղղություններով։

Ամբողջությամբ վերցրած պատերազմի առաջին փուլը շատ ծանր էր խորհրդային ժողովրդի և նրա զինված ուժերի համար։ Գերմանիան զավթեց խորհրդային տարածքի մի մաս, որտեղ մինչև պատերազմը բնակվում էր բնակչության 42 %-ը։ Սակայն ֆաշիստական Գերմանիան չհասավ իր նպատակին։ Ռազմաճակատում ցուցաբերած հերոսական գործողությունների և թիկունքում աշխատանքային սխրանքների շնորհիվ խորհրդային ժողովուրդը 1942 թվականի վերջին հնարավորություն ստեղծեց ֆաշիզմի դեմ պայքարում հօգուտ իրեն արմատական բեկում մտցնելու համար։

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Սասունցի Դավիթ

 

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.​
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

2-րդ մաս

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

3-րդ մաս

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Posted in Ֆիզիկա 2019-2020, Uncategorized

Էլեկտրական հոսանք

Հաղորդիչներում լիցքավորված մասնիկները՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը: Այդ լիցքավորված մասնիկներին անվանում են ազատ լիցքակիրներ:
Էլեկտրական դաշտի բացակայության դեպքում ազատ լիցքակիրները հաղորդիչում կատարում են քաոսային (ջերմային) շարժում, ուստի կամայական ուղղությամբ նրանք տեղափոխում են  նույն քանակի լիցքեր:
Էլեկտրական դաշտի առկայության դեպքում, նրա ազդեցության տակ, ազատ լիցքակիրները ջերմային շարժման հետ մեկտեղ կատարում են նաև ուղղորդված շարժում և այդ ուղղությամբ ավելի շատ լիցք տեղափոխվում:
electron-mobility1.gif
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են՝
  1. ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով,
  2. էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:
Էլեկտրական հոսանքն ունի ուղղություն:
Պայմանականորեն, որպես հոսանքի ուղղություն համարել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:
current.png
Մետաղներում ազատ լիցքակիրները բացասական լիցք ունեցող մասնիկներն են՝ էլեկտրոնները, հետևաբար մետաղում հոսանքի ուղղությունը հակադիր է նրանց ուղղորդված շարժման ուղղությանը:
Էլեկտրոլիտներում հոսանքի ուղղությունը համընկնում է դրական իոնների և հակառակ է՝ բացասական իոնների ուղղորդված շարժման ուղղությանը:
Հաղորդիչներում շարժվող ազատ լիցքակիրներն անհնար է տեսնել: Հետևաբար, հոսանքը հայտնաբերվում է իր ազդեցություններով, որոնք չորսն են.
1. Ջերմային՝ հոսանքի անցնելու ժամանակ հաղորդիչը տաքնում է:
napryag1.gif           heat1.gif
 
2. Քիմիական՝ էլեկտրոլիտներով՝ աղերի, թթուների, հիմքերի լուծույթներով հոսաքնի անցնելու ժամանակ տեղի է ունենում նյութի քիմիական բաղադրության  փոփոխություն, առաջում է նստվածք և մաքուր մետաղներ:
0011-011-KHimicheskoe-dejstvie-elektricheskogo-toka-Vpervye-bylo-otkryto-v-1800g.jpg
 
3. Մագնիսական՝ հաղորդիչը, որի միջով հոսանք է անցնում ձեռք է բերում մագնիսի հատկություններ և սկսում է դեպի իրեն ձգել երկաթյա առարկաներ, ազդում է մագնիսական սլաքի վրա:
amper1.gif
 
4. Կենսաբանական՝ կենդանի մարմնով անցնելու դեպքում հոսանքն առաջացնում է մկանային կծկում, արագացնում է արյան հոսքը անոթներով և նյութափոխանակությունը՝ հյուսվածքներում:
tumblr_inline_naumjypHGD1skr4va.jpg
Փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական հոսանքի բոլոր ազդեցություններից միայն մագնիսականն է, որ դրսևորվում է միշտ:
Posted in Կենսաբանություն, Կենսաբանություն 2019-2020, Uncategorized

Տրանսլյացիա (կենսաբանություն)

ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում պոլիպետիդային կապի այն մասը, որը պայմանավորում է ապագա ամինաթթվի հաջորդականությունը, կոչվում է կոդոն։ Կոդոնը կարող է ունենալ A (ադենին), T (թիմին), C(ցիտոզին) կամ U (ուրացին), G (գուանին) նուկլեոտիդներից որևէ երեքը (օրինակ՝AAG, որը առաջացնում է լիզին (Լիզ) ամինաթթուն)։ Կոդոնի նուկլեոտիդների դասավորության AUG ձևը առաջացնում է մեթիոնին (ՄԵԹ) ամինաթթուն, որը կոչվում է նաև ստարտ կոդոն, քանի որ այն պոլիպետիդային շղթան սկսելու հրահանգ է տալիս։ Կան երեք կոդոններ(UAA, UAG, UGA), որոնք ամինաթթուներ չեն սինթեզում, այլ պոլիպետիդային շղթան ավարտելու հրահանգ են տալիս։ Դրանք կոչվում են ստոպ կոդոններ։

220px-Codon

Տրանսլյացիայի նախորդող փուլը տրանսկրիպցիան է, որը Դնթից ինֆորմացիայի փոխանցումն է տՌՆԹ (տեղեկատու ՌՆԹ)-ին։ Տրանսկրիպցիայից հետո տՌՆԹ-ն ենթարկվում է ապլայսինգի (պրոցեսինգ)։ Սպյայսինգը տՌՆԹ-ին պատրաստում է տրանսյացիայի։ Տրանսկրիպցիան կատարվում է կորիզի ներսում, որտեղ ԴՆԹն և ՌՆԹ-ն պաշտպանված են ֆերմենտներից։ Տրանսլյացիան ի տարբերություն տրանսկրիպցիայի տեղի է ունենում կորիզից դուրս՝ ռիբոսոմներում։ Այդ իսկ պատճառով տՌՆԹի ծայրերին ավելանում են լրացուցիչ նուկլեոտիդներ, որոնք կոչվում են գլուխ և պոչ։ Վերջիններս պաշտպանում են տՌՆԹ-ին ֆերմենտներից։ տՌնթ-ի մեջ տրանսկրիպցիայից հետո առաջանում են կոդավորող և չկոդավորող հատվածներ, որոնք համապատասխանաբար էքսոններ և ինտրոններ։ Սպլայսինգի ժամանակ ինտրոնները հետանում են տՌՆԹ-ից։ Այսպիսով սպլայսինգից հետո տՌՆԹ-ն կազմված է լինում կոդավորող հատվածից, գլխից և պոչից։