Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Քիմիա. նախագիծ

  Նախագծի ակնկալվող  արդյունքները. Սովորողը  պետք  է  իմանա, հասկանա, բացատրի.

  • քիմիական  կապի  առաջացման  սկզբունքները, էլեկտրոնային  ամպերի  փոխծածկ` անցում  կայուն  էներգիական  վիճակի
  • բացատրում  է կովալենտային  կապի  առաջացման  փոխանակային  և  դոնորակցեպտորային  մեխանիզմները, տեսակները` բևեռային  և  ոչբևեռային, σ- և  π- կապեր
  • տարրի  ատոմի  փոփոխական  վալենտականություն  ցուցաբերելու  պատճառները
  • գիտի  կովալենտային  կապի  հատկությունները` կապի  էներգիան, երկարությունը, իոնացման  աստիճանը, հագեցվածությունը, անկյունը
  • տարբերում  է  կապի  բևեռայնությունը  մոլեկուլի  բևեռայնությունից
  • որոշում  է  միացության  մեջ  տարրերի  ատոմների  վալենտականությունը, օքսիդացման  աստիճանը, հասկանում  է դրանց  տարբերությունը
  • կանխագուշակում  է  նյութերի  հատկությունները  տեսական  գիտելիքների  հիման  վրա
  • բացատրում  է  մետաղական  կապի  առաջացման  մեխանիզմը,  մետաղական  բյուրեղացանցի  ձևավորումը, մետաղների  հատկությունների  նմանությունը
  • պատրաստում  է  լուծույթներ  և դրանցում որոշում  լուծված  նյութի  կոնցենտրացիան`զանգվածային, մոլային  բաժիններըը, մոլային  կոնցենտրացիան
  • բնութագրում  է  ջրածնային  կապը  և  գիտի  դրա  նշանակությունը կենդանի  օրգանիզմներու
Posted in Հայոց լեզու 2019-2020, Uncategorized

Հայոց լեզու։ Վարժ․ 90-100

91․ 

Օրինակ` Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:

Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որպեսզի նրանց խուճափի չմատնեն։

Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, երբ որ նրան բարկացնում էին։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, երբ մարդիկ սկսեցին ծիծաղել նրա վրա։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, որովհետև մարդը քար էր նետել գազանի վրա, իսկ գազանը կերել էր նա ոտքը։

Ճամփին նրա ձիու սանձից բռնում էին, որ չփախնի։

Կեսգիշերին կտուրի վրա խոսելիս էի ասել, թե որքան շատ եմ սիրում նրան։

Ջուրը բակի ջրհորից բերեք, եթե իհարկե պապիկը համաձայնվի։

 

92․ 

Հնդկաստանի Պոնդիշերի քաղաքում փղերին փոքրիկ հանձնարարություններ տալու սովորություն կա: Երբ լավ են բացատրում, խելացի կենդանին կարողանում է ինքնուրույն շատ լավ կատարել տրված հանձնարարությունը:
Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան բերել ինձ մոտ, որպեսզի նորոգեմ: Փիղն սպասեց, մինչև աշխատանքս ավարտեցիու ետ բերեցի կաթսան: Սակայն գործս վատ էր արված: Փղին ցույց տվեցին, որ կաթսայից կաթում է և նորից ուղարկեցին ինձ մոտ: Փիղը ճանապարհին կաթսան լցրեց աղբյուրի ջրով և կնճիթով կաթսան պահեց իմ գլխավերևն այնպես, որ ջուրը կաթի իմ դեմքին: Ես հասկացավ ու այս անգամ կարգին նորոգեցի կաթսան:

93․ 

Փոքրիկ աղջիկը վազելուց պատահմամբ կծեց իր լեզու․ կամ․ փոքրիկ տղան շտապում էր, տաք թեյը արագ խմելու պատճառով այրեց լեզուն։

Ուսուցիչը գիտեր 8 լեզու։

Տատիկը մտածում էր, որ իր թոռնուհու լեզուն շատ է երկարել։

Նա ճարտալ և ճտպտան լեզու ունի, կարող է լրագրող դառնալ։

94․

Մեր կապիկին ձեռք ենք բերում մի աֆրիկացուց, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազող խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ է գլխի ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

95․

Շվեյցարիայի Լուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա։ Դրա վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում։

Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները։ Ավագը հարյուր երեք տարեկան էր։ Կրտսերը տասը տարեկան էր:

Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը։ Դրանք գրել են ձախ ձեռքով:

Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, իմանալու ժառանգության մասին:

Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին։ Նա փողերն իր տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:

96․

Հանկարծ հայտնվեց նա, ով դավաճանել էր իր ընկերներին։
Որեմն կատարվե՞ց երազանքդ, սպանեցի՞ր նրան։
Այստեղից չի լսվի այն, ինչը քեզ նյարդայնացնում է։
Հևասպառ սարն էր բարձրանում նա, ով միշտ բողոքում էր ոտքի ցավից։

97․

Իմ ընտանիքը բաղկացած է 5 անդամից՝ հայրիկս, մայրիկս, քույրս, եղբայրս և ես։ Քույրս ինձնից մեծ է 2 տարով, եղբայրս ինձնից փոքր է 3 տարով։ Մեր ընտանիքն ամենահամերաշխ ընտանիքն է, միշտ ջերմություն կա։ Ընդհանրապես մեր ցեղը շատ աշխույժ է, մենք մի ամբողջ ցեղով ամեն ամիս 2-3 անգամ հավաքվում ենք, ուրախանում ենք, տոներ ենք նշում․․․ Մենք շատ սովորույթներ ունենք, երբ 3 երեխաներով առավոտյան գնում ենք դպրոց, պատշգամբից հայրիկս ու մայրիկս մեզ համբույրներ են ուղարկում, ձեռքով հաջողություն են անում և ժպիտներ են տալիս։ Արդեն 9 տարի է ես այդպես եմ դպրոց գալիս։

98․

Կարկտին հաջորդեց անձրևը։

Անձրևը հաջորդեց կարկուտին։

Կարկուտին հաջորդողը անձրևն էր։

Կարկուտից հետո սկսեց անձրև գալ։

Անձրև էր գալիս կարկուտից հետո։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում է գյուղի հետ։

Օրանջիայի ձորակը մի բարակ արահետով միացվում է գյուղի հետ։

Գյուղի հետ է միացվում Օրանջիայի ձորակը։

Մի բարակ արահետով է միացվում գյուղի հետ։

Խորհրդավոր է գիշերային զանգի ձայնը՝ լի ինչ որ գուժկան հնչյուններով։

Գիշերային զանգի ձայնը լի էր գուժկան հնչյուններով;

Խոհրդավոր է գիշերային զանգը։

Այդ ձայնը՝ գուժկան հնչյուններով, խորհրդավոր գիշերային զանգի ձայն էր։

Ննջարանը լուսավորվում էր արդուզարդի սեղանին վառվող մոմերով։

Արդուզարդի սեղանին վառվող մոմերով էր լուսավորվում ննջարանը։

Ննջարանը լուսավոր էր վառվող մոմերի շնորհիվ։

Սեղանին վառվող մոմերը արդուզարդ էին, որոնք լուսավորում էին սենյակը։

Միմիայն սարսափից էր դիմել այդ հուսահատ քայլին։

Այդ հուսահատ քայլին սարսափից էր դիմել։

Նա դիմել էր այդ հուսահատ քայլին միմիայն սարսափի պատճառով։

Սարսափն էր, որ նրան դրդեց այդ քայլին։

Մեր տան պատշգամբից տեսա աղջկանը՝ ցախը շալակին, բրդե շալը գլխին։

99. 

Հայրապետ — հայրություն, պետություն

սահմանազոր — սահմանամերձ, զորություն

դիմադիր — դիմադրություն, դիր․․․

խաչակնքել — խաչադրվել, կնքահայր

ծանրակշիռ — ծանրություն, կշռաքար

գլխարկ — հաստագլուխ, պարկ

զվարթաբան — զվարթություն, բանասիրություն

ձայնասփյուռ — ձայնամշակում, սյուռքահայություն

լուսապսակ — լուսավորություն, պսակադրություն

աստղագուշակ — աստղագիտություն, գուշակություն

մեղմաշունչ — մեղմօրոր, շնչամերձ

բարետես — բարեհամբյուր, տեսություն

ժպտալից — ժպտերես

100․ 

Գազան գայլը ձագուկների պահապանն է։

Չաղլիկ փղիկը նիհարելու խնդրանքով դիմեց ընձուխտին։

Սոված կոկորդիլոսը տատիկին ասաց, որ շուտով ուտելու է նրան։

Ջրառատ ջրհորը արևի և մարդկանց անուշադրության պատճառով ցամաքել էր։

Posted in Ֆիզիկա 2019-2020, Uncategorized

Էլեկտրական լարում։ Վոլտաչափ

Վերապատմում․

Ինչպես գիտենք, հոսանքի աղնյուրներում կողմնակի ուժերի աշխատանքի շնորհիվ տեղի է ունենում այս կամ այն տեսակի էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի։ Փակ էլեկտրական շղթայում կատարվում է նաև հակառակ պրոցեսը։ Որքա՞ն էլեկտրական էներգիա է տալիս հոսանքի աղբյուրները սպառիչներին և ինչից է կախված այդ էներգիան։ Փակ շղթայի յուրաքանչյուր հաղորդում, նրա մի ծայրից մյուսը լիցք տեղափոխելու ընթացքում էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք, որն անվանում են հոսանքի աշխատանք, համեմատական է տեղափոխված լիցքի քանակին։ Հետևաբար այն հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել հաղորդչի ներում էլեկտրական դաշտը։ Այդ հարաբերությունն անվանում են լարում, այն նշանակում են U տառով, աշխատանքը՝ A, լիցքերի քանակը՝ q, հետևաբար՝ U = A/q։

Լարում անվանում են այն ֆիզիկական մեծությունը, որը բնութագրում է էլեկտրական դաշտը փակ էլեկտրական շղթայի հաղորդչում և հավասար է այդ դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքերի քանակին։

Լարման միավորը անվանում են վոլտ, ի պատիվ Ալեքսանդրո Վոլտայի։ Մեկ վոլտն այն լարումն է, որի դեպքում շղթայի տվյալ տեղամասով մեկ կուլոն լիք տեղափոխվելիս էլեկտրական դաշտը կատարում է 1 ջոուլ աշխատանք։  Բացի վոլտից կա նաև բազմապպատիկ և մասնային միավորներ՝ կիլովոլտ, մեգավոլտ, միլիվոլտ։

Շղթայի որևէ տեղամասի լարումը չափելու համար օգտագործում են վոլտաչափ սարքը, այն իր տեսքով նման է ամպերաչափի, բայց նրա սանդղակի վրա գրված է V տառը, որով կարողանում են պարբերակել։ Պայմանական նշանը փոքր շրջան է՝ ներսում V տառը։

Երբ էլեկտրական դաշտի սեղմնակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մի ծայրին, իսկ երկրորդը՝ մյուս, ապա այդպիսի միացումն անվանում են զուգահեռ։

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

“Թթուներ”

9-րդ դաս. Թեման՝ <<Թթուներ, բանաձևերի կազմումը, անվանումը,                                                               դասակագումը, թթվային մնացորդը:                                Գործնական  աշխատանք 5.Թթուների  քիմիական հատկությունները (հայտանյութերի գույնի փոփոխությունը թթվային միջավայրում,թթուների փոխազդեցությունը մետաղներիհիմնային օքսիդների,հիմքերի և  աղերի հետ) :

Հայտանյութերը`դրանք օրգանական ներկեր են,որոնք ցույց են տալիս հիմքի կամ թթվի առկայությունը լուծույթում:
Լաբորատոր փորձ 1.Թթուների  փոխազդեցությունը  հայտանյութերի (ինդիկատորների) հետ:

Փորձի  նկարագրում`   Աղաթթվի  ջրային  լուծույթը  լցրեք  երեք  փորձանոթների   մեջ  3-4մլ  չափով, առաջինի  մեջ  իջեցրեք  լակմուսի  թուղթ  կամ  լցրեք  մի  քանի  կաթիլ  լակմուսի  լուծույթ , երկրորդի  վրա  ավելացրեք  մի  քանի  կաթիլ  ֆենոլֆտալեինի  լուծույթ,երրորդի  վրա  մի  քանի  կաթիլ  մեթիլնարնջագույն:Ի՞նչ  նկատեցիք:

Ինդիկատորների անվանումը

Նրանց  գույները

Թթուներում  առաջացած գույները

Լակմուս

Մանուշակագույն

ֆենոլֆտալեին

Անգույն

մեթիլնարնջագույն

Նարնջագույն

դասագրքից  սովորեք էջ 18-ից 22-ը, կատարեք  վարժությունները` էջ  22-ից  23-ը

Posted in Հայոց լեզու 2019-2020, Uncategorized

Հայոց լեզու․ 80-90

81․ Բառակապակություններ կազմիր՝ հարցում արտահայտող բառերը տրված գոյականներով փոխարինելով։

Վերադառնալ տուն։

Անդրադառնալ մտքին։

82․ Կետերը փոխարինիր հարմար շաղկապով կամ շաղկապական բառով։

 Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որ սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից, ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Եվ մեծահռչակ զորավար էր, և երկրների կուսակալ:
Քանի որ նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:
Այդ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

83․ Կետերը փոխարինիր նախադասություններով, որոնք նկարագրեն, բացատրեն կամ վերաբերմունք արտահայտեն։

Սպորտային կազմվածքով և լավ մարզված ամերիկուհի Արդատ Էվիտը կյանքում առաջին անգամ էր օդանավից պարաշյուտով թռչում, բայց ճիշտ նշանակված տեղում վայրէջք կատարեց։ Նա շատ հանգիստ էր, և ընդհանրապես չէր վախեցել, թեև կինը յոթանասունչորս տարեկան էր, բայց նրա թռիչքն ավելի հաջող էր, քան նրա հետ ցատկող պարաշյուտիստ աղջիկներից շատերինը։

84․ Ընդգծված նախադասությունները բառակապակցություններ դարձրու և ստացված բառակապակցություններն անհրաժեշտ դեպքում տրոհիր։

Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում աչքից անհետացող կածանը
Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, դդմումները բերելու համար։
Նրան զարմացրեց, անծանոթ մարդկանց մուտքը։
Բերդի մուտքը նկարելուց, մատիտը մի պահ ձեռքին մնաց:

85․ Կետերի փոխարեն տրված հոմանիշները հերթով գրիր։ Բացատրիր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները։

Հիվանդության պատրվակով դասի չգնաց:

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել:

Ո՞վ քեզ դրդեց այդ արարքին:

Լքեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

86․ Նախադասությունները լրացրու՝ կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով։

Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր «Ինչ խելացի է, ամեն բան գիտի»:
Քաղցն անհամբեր էր դարձրել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր «Անշորհքը ոչինչ չի տալիս ուտելու»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «Ես հեռանում եմ, ինձ չսպասես»:
Ցուցանակն անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր «Անտառում գազաններ կան»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Որքան դժկամ է այս ժողովուրդը»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «Շատ եմ ուզում սեռս փոխեմ»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «Անպատասխանատու է շատ, ինչու է ուշանում»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «Լսիր շատ, խոսիր քիչ, մտածիր ճիշտ»:

87․ Նախադասության ընդգծված մասը հանիր և ստացված մասը անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա։

Վաղուց ի վեր բժիշկներն ու գիտնականները վիճում են այդ մասին։ Այդ վեճը նոր թափով բորբոքվեց։

Մագնիսական դաշտը լայնացրել է մաշկի մազանոթները, որն էլ հանգեցնում է արյան ճնշման նվազմանը:

Ուղևորի համար ջերմանավ էի ընտրել։

Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել նրա համար, որ արջը խաղալու բան ունենա:

Միշտ չէ, որ հնարավոր է լինում գնել կամ որսալ այն կենդանուն։

Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր։

Գերմանացի մի ինժեներ պատրաստել է չմուշկներ։

88․ Տրված բայերը պատճառական դարձրու։ Պատճառական դարձնող մասնիկն ընդգծիր։

ա) Խաղալ — խաղացնել դողալ — դողացնել եռալ — եռացնել թվալ — թվացնել հավատալ — հավատացնել
բ) Փոքրանալ — փոքրացնել լավանալ — լավացնել վատանալ — վատացնել բարեկամանալ բարեկամացնել թշմանալ — թշնամացնել մանրանալ — մանրացնել հզորանալ — հզորացնել բարձրանալ — բարձրացնել քարանալ — քարացնել:
գ) Հասնել — հասցնել թռչել — թռցնել տեսնել — ցույց տալ փախչել — փախցնել փակչել կպչել — կպցնել:

89. Ըստ տրված հատևության՝ տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմիր։

Եթե մի բանը կարող ես գործով ապացուցել, խոսքերդ իզուր մի վատնիր։

90․ Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում։

ձեռ — ձեռագիր հյուր — հյուրասիրվել հույս — հուսահատված, վերջ — վերջակետ գետ — գիտաժողով գետ — գետափ

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Գրականություն-«Զարմանալի աշուն» նախագիծ

Մեկնարկային փաթեթ`  Համո Սահյան

Առաջադրանքներ

  • կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկ-երկու բանաստեղծություն, բարձրաձայն կարդա դասարանում:

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

 

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

 

  • փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել քեզ դուր եղած ստեղծագործությունը:

Աշնանամուտի ջրերը բարակ

Այս բանաստեղծության իմաստը, քիչ թե շատ հասկացա: Իմ կարծիքով երբ իրական սերը կոտրվում է, այն երբեք չի մոռացվի: Օրինակ այս բանաստեղծության մեջ, քրքրված սերը մնաց մասրենիների փշերի վրա, և նաև սիրո սառսուր են բերում սարերից: Բայց երբեք, պետք չի կենտրոնանալ այդ փշերի և սարսուռի վրա, որովհետև չես նկատի սարերից եկող մասուրն ու կարմիրը հուրը:

 

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

  • Սահյանական բառակապակցությունը դարձրու վերնագիր և գրիր շարադրություն։

Առաջին սերս քրքրվեց, մնաց։

Առաջին սերս քրրվեց մնաց։ Տեսնու՞մ եք, քրքրվեց մնաց, այլ ոչ թե, գնաց։ Այո մնաց, և մինչ օրս ցավ է պատճառում ինձ իր սուր ու անհարդ փշերով։ Երբեք չեմ նկատել, որ սերը միայն երջանկություն պատճառի։ Սերը իր հետ ցավ և տառապանք նույնպես բերում է, և պետք եղած ժամանակ, այն օգտագորում է քո դեմ։ Ամենաթույլ ցավն այնն է, երբ սիրում ես անփոխադարձ, իսկ ամենաուժգին ցավն էլ այնն է, որ օգտագորում են քեզ, խաղում զգացմունքներիդ հետ, միարժամանակ զզվելով քեզնից։

  • «Զարմանալի աշուն» կամ «Իմ աշունը» վերնագրով գրիր ստեղծագործական աշխատանք։

Իմ աշունը

Սրտիս մեջ աշուն է տիրում,

Ողողել է ամեն բան,

Ոսկով պատել է անգամ,

Սև պատերը սրտիս դռան։

 

Ես չիմացա թե ինչպես,

Դու չիմացար թե ինչու,

Ինչպե՞ս վառվեց ու մոխրացավ,

Հոգուս ոսկե պատերը ամուր։