Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Վահան Տերյան բանաստեղծություններ՝ վերլուծություն

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Վերլուծություն

Վահան Տերյանը նկարագրում էր մի աղջկա, ով ուներ երկնագույն աչքեր, քնքուշ և տխուր էր: Առաջին հայացքից ինձ թվաց, որ Տերյանը սիրահարվել էր, նա նաև ասաց, որ աղոթքի պես ապրեց իր հոգում: Բայց հետո ասաց, որ աղջիկը չուներ կնոջ գրավչություն, և ինչպես ինքն է ասել, չուներ խոցող թովչանք: Այս աղջկան ընդունեց որպես քույր, և իր մեջ մեռավ այն աղջիկը ով բնակվել էր իր հոգում:

 

Posted in Հայոց լեզու 2019-2020, Uncategorized

Բառարան-ընթերցում

Շիրակի ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

 

Աստղեր- սեփական լույս ունեցող երկնային մորմին

Ժպտալ- ժպիտով այս կամ այն զգացմունքն արտահայտել, երեսին ժպիտ խաղացնել

Լուսեղեն- լույս արձակող, լուսաճաճանչ

Նազով- նազելի, քնքուշ

Խաղաղ- Հանգստի՝ անդորրի վիճակում գտնվող

 

 

Posted in Քիմիա 2019-2020, Uncategorized

Համար մեկ տարրը Տիեզերքում` Ջրածին

Առաջադրանք 1. Որոնք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Առաջադրանք 2. Որոնք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ….

Առաջադրանք 3. Որոնք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…,որն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

Առաջադրանք 5. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Վահան Տերյան

Վահան Տերյան. մեկնարկային մեդիափաթեթկենսագրական տվյալներ

1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն եւ հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը:

Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են այնպիսի մի ժամանակ, երբ բծավոր տիֆի համաճարակը հազարավոր զոհեր է տարել` չհաշված քաղաքացիական պատերազմի կռիվներում ընկած մարտիկները:
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ եւս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի եւ ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնորք ու լաց…

Անգիր բանաստեղծություններ

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

 

Շիրակի ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

 

Posted in Uncategorized

Հայոց լեզու 130-140

130․ Նախադասության բառերը քանի ձևով հնարավոր է՝ վերադասավորիր, որ ամեն անգամ մի բան կարգավորվի։

Որսորդությունը Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքն է։

Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը որսորդությունն է։

Որսորդությունն է Տասկինների ընտանիքի ամենասիրելի զբաղմունքը։

Մեկ տոննա հացահատիկ ստանալու համար հազար տոննա ջուր է պահանջվում։

Հազար տոննա ջուր է պահանջվում մեկ տոննա հացահատիկ ստանալու համար։

Հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ ատլետները մերկ էին հանդես գալիս։

Ատլետները մերկ էին հանդես գալիս հին Հունաստանում օլիմպիական խաղերի ժամանակ։

Մարաթոնյան դաշտից հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մինչև Աթենք վազել է։

Լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու մարաթոնյան դաշտից մինչև Աթենք վազել է։

Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք, հաղթանակի լուրը տանող զինվորը առանց կանգ առնելու վազել է։

Փրկարար շան վզին փոքրիկ  ռադիոընդունիչ էր ամրացված:

Փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված փրկարար շան վզին։

Փրկարար շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացված։

131․ Տեքստից հանիր այն նախադասությունները, որոնք տեղեկություն են տալիս՝

ա) մարդու և նրա բնույթի մասին

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն:

բ) ստեղծված նոր սարքի մասին

Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում:

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

132․ Կետերը համապատասխանաբար փոխարինիր որպես, որպիսի կամ որպեսզի բառերից մեկով։

Գայլը որոշեց տեսքը փոխել, որպեսզի ավելի շատ որս անի։

Որպես հյուր՝ չէր խառնվում տնեցիների վեճին։

Որպես անակնկալ․ քեզ բոլորովին չէինք սպասում։

Այգու տերը՝ որպես ծառի լավ ու վատից հասկացող մարդ, ինքն էր խնամում ծառերը։

Եթե պատրաստես այնպիսի մի արկղիկ, որպիսին երազումս եմ տեսել, առատ պարգև կստանաս։

Որպեսզի ոչ մեկը ժամանակից շուտ չիմանա ու չխառնվի, սուսուփուս դուրս եկավ տանից։

133. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված։ Գտիր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը։

ա) արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ․

բ) ծալպակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան

Միանում է ա հոդակապը։

134․ Ա խմբից հերթով մեկ բառ վերցրու և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրիր։

Ա․ Փարվել, գրկել, բռնել

Բ․ Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն։

Փարվել գեղեցկուհուն, գրկել Լուսինեին, բռնել թևը։

135.

Posted in Հայոց պատմություն 2019-2020, Uncategorized

Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը

Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր, հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։ Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով անկախ պետականությունը։ Վերջինս միավորում է Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները, ստեղծում կայուն և մարտունակ բանակ, իր հաջորդներին թողնում տնտեսապես զարգացած պետություն։

1-Բարձր Հայք (9 գաւառ)

2-Ծոփք կամ Չորրորդ Հայք (8 գաւառ)

3-Աղձնիք (11 գաւառ)

4-Տուրուբերան (17 գաւառ)

5-Կորճայք (11 գաւառ)

6-Մոկք (8 գաւառ)

7-Պարսկահայք (9 գաւառ)

8-Վասպուրական 35  գաւառ)

9-Սիւնիք (12 գաւառ)

10-Արցախ 12 գաւառ)

11-Փայտակարան (10 գաւառ)

12-Ուտիք (8 գաւառ)

13-Գուգարք (9 գաւառ)

14-Տայք (8 գաւառ)

15-Այրարատ (22 գաւառ)

Posted in Հայոց պատմություն 2019-2020, Uncategorized

Մեծ Հայք․ Հայոց պատմություն

Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն հռչակվում է հայոց արքա՝ վերականգնելով անկախ պետականությունը։ Վերջինս միավորում է Մեծ Հայքի գրեթե բոլոր նահանգները , ստեղծում կայուն և մարտունակ բանակ, իր հաջորդներին թողնում տնտեսապես զարգացած պետություն։ Մեծ Հայքի թագավորությունը սակայն իր հզորության գագաթնակետին է հասնում Տիգրան Բ Մեծի օրոք․ Տիգրանյան նվաճումների արդյունքում ստեղծվում է Հայկական աշխարհակալությունը, որը ձգվում էր Կովկասյանլեռներից մինչև Եգիպտոս, Կասպից ծովից մինչև Արևելյան Միջերկրական։ Տիգրանը պարթևներից խլում է «արքայից արքա» տիտղոսը՝ Մեծ Հայքը դարձնելով արևելքի հզորագույն քաղաքական ուժը։ Սակայն հետագա տարիներին շարունակվող հռոմեա-պարթևական հակամարտությունն էական վնաս է հասցնում Հայկական տիրակալությունը, որն էլ անկում է ապրում մ․թ․ 1 թվականին՝ Տիգրան Դ-ի մահվանից հետո։

Արտաշեսյանների թագավորության անկումից հետո կես դարից ավելի Մեծ Հայքում հաջորդաբար իշխում են Հռոմի և Պարթևստանի դրածոները։ Արյունարբու պատերազմներից հետոշ՝ 66 թվականին, Ներոնը Հայքի արքա է ճանաչում Տրդատ Ա Արշակունուն՝ Վաղարշ Ա-ի եղբորը։ Արդյունքում՝ Մեծ Հայքում հաստատվում է Արշակունիների ժառանգական իշխանությունը։ Տրդատ Գ Մեծի կառավարման տարիներին՝ 301 թվականին, Մեծ Հայքն առաջինն աշխարհում քրիստոնեությունն ընդունում է որպես պետական կրոն։ Հաջորդ հարյուրամյակում, այս անգամ Վռամշապուհ արքայի կառավարման տարիներին, տեղի է ունենում հերթական դարակազմիկ իրադարձությունը և 405 թվականին Մեսրոպ Մաշտոցն իրագործում է հայոց գրերի գյուտը։ Մինչ այդ սակայն՝ 387 թվականին, Մեծ Հայքը բաժանվել էր Հռոմի և Սասանյան տերության ազդեցության գոտիների, մինչդեռ Արշակունիները չէին դադարում իշխել միացյալ հայոց հողերի վրա։ Արշակ Գ-ի մահից հետո հռոմեացիները վերացնում են արևմտահայկական թագավորությունը՝ այն միացնելով Փոքր Հայքի նահանգներին, իսկ պարսկական հատվածում Արշակունիները շարունակում են իշխել մինչև 428 թվականը։