Posted in Ամառային ուսումնական ճամբար, Uncategorized

Ճամբարային երկրորդ շաբաթ

Այսօր նույնպես շատ հետաքրքիր և հավես օր էր ինձ համար, և ինձ թվում է, որ բոլորի համար էլ էր շատ հետաքրքիր։ Այսօր ընդհանուր պարապնումքից հետո, գնացինք մի փոքր մեզ սպասվող ճամփորդություններից խոսեցինք, և շաաատ հավես մարզական խաղեր խաղացինք։ Աղջիկ փախցնոցի, պարան քաշոցի (իդեպ ես էի այդ միտքը տվել)։

Դե իհարկե, ես որ թիմում էլ լինեմ, այդ թիմը կհաղթի։ Նախագծային ժամեր արեցինք, մարզական ժամ և վերջին ժամը մեզ մոտ խեցեգործություն էր։ Այդտեղ մենք շատ հավես բաներ պատրաստեցինք, քանդակեցինք և այդպես շատ ուրախ անցավ մեր երկրորոդ շաբաթի առաջին օրը՝ երկուշաբթին։

5

Advertisements
Posted in Ամառային ուսումնական ճամբար, Uncategorized

Ճամբարային երկրորդ օր

Այսօր մեր հերթական ճամբարային օրն էր, և մենք շատ հետաքրքիր զբաղմունքներ ունեցանք։ Առաջին ժամը մեր մոտ նախագծային ժամ էր, որի ընթացում մենք կատարեցինք մեր նախագծերը։ Օրինակ՝ ես և Լուսինեն գնացինք կավագործարան և նկարեցինք այնտեղի երեխաների քանդակած իրերը։ Նաև նկարեցինք ընկեր Մովսեսի և իր ընկերների պատրաստած աշխատանքնրը։ Օրինակ նրանք պատրաստել էին՝ գեղեցիկ կուժեր, բաժակներ, սուրճի բաժակներ և այլն․․․

 

Հետո պարի գնացինք, և պարեցինք շատ պարեր։ Նաև մենք այդ օրը սննդի կազմակերպում արեցինք։ Ես, Անահիտը և Նանեն շրջեցինք խանութներով, որպեսզի գնենք պաղպաղակ, թխվածքաբլիթներ, շոկոլադ, ելակ, բանան և մանգոյի հյութ։ Շատ համեղ դեսերտներ պատրաստեցինք։

Այսօր մենք ունեցել ենք նաև մարզական ժամ։ Մարզական ժամի ընթացքում ես և Լուսինեն անվաչմուշկներ էինք վարում։ Իսկ մեր ընկերները տարբեր խաղեր էին խաղում։