Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին (Քառօրյա պատերազմ և ՊՊԾ գնդի գրավում), Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։

-4-638

Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Երևանում, որտեղ կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը, ինչպես նաև՝ Երևանից դուրս գտնվող լեռնային բնակավայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլուր՝ պարբերաբար այցելություններ կատարելով նաև Հայաստանի պատմամշակութային վայրեր ու բնության հուշարձաններ։

Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները, այլև արշավային տուրիզմի գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Բուսաբուծություն

Վերջին տարիներին իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հանրապետության գյուղատնտեսության հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը,  հացահատիկային տնտեսության զարգացմանը և հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։

download

Մասնավորապես` ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին սերմացուները  հատկացվել են պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռքբերված սերմնանյութը գիտական կենտրոններին ու թվով 15 ֆերմերային տնտեսություններին, պայմանագրային հիմունքներով, տրամադրվել է 1:2 փոխհարաբերությամբ սերմնանյութի կամ դրան համապատասխան դրամական արժեքի վերադարձման պայմանով։

Առատ և բարձր բերքի ստացման երաշխիք է համալիր պարարտացումը: Այդ նպատակով Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 187-Ա որոշման և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի N 38-Ա հրամանով հաստատված «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման» ծրագրի (այսուհետ` ծրագիր) վճարունակ պահանջարկի հիման վրա ՀՀ մարզերի հողօգտագործողներին ու Արցախի Հանրապետությանը հատկացնել է են ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր։

tunelayin-jermatun

ՀՀ  կառավարության  2018 թվականի փետրվարի 22-ի նիստի  N 7 արձանագրային  որոշմամբ հաստատված պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի շրջանակներում պայմանագրային հիմունքներով, որպես սուբսիդիա, մատակարարին տրամադրվել է մինչև 360 մլն դրամ (1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ) գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական կենտրոններին գյուղատնտեսական կոոպերատիվներին, հողօգտագործողներին ինչպես նաև 2018 թվականի Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում սերմացուներ ձեռք բերած շահառուներին ըստ փաստացի մշակվող հողատարածքի չափի՝ 1 հեկտարի համար մինչև 200 լիտր չափաբաժնով դիզելային վառելիք տրամադրելու համար:

Եգիպտացորեն

Եգիպտացորենի հայրենիքը համարվում է Մեքսիկան։ Ներկայումս ցորենը մշակվում է կլիմայական գոտիներից բարեխառն և մերձարևադարձային շրջաններում։ Այժմ ցորենի բերքատվությամբ աշխարհում նշանավորվում են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Կանադան։

Բրինձ

Չինաստանը բրինձի հայրենիքն է։ Նրա ցանքատարածությունները ավելի սակավ է քան ցորենինը, սակայն բրինձը իր գործածությամբ հետ չի մնում ցորենից։ Բրինձը խոնավասեր և ջերմասեր մշակաբույս է։ Դա է պատճառը որ բրինձի ամենամեծ հանույթները լինում են հասարակածային, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Բրինձի արտադրությամբ աչքի են ընկնում Չինաստանը, Հնդկաստանը, Շրի Լանկան, Բանգլադեշը, Վիետնամը և Ինդոնեզիան։

Արևածաղիկ

Արևածաղկի հայրենիքը համարվում է Հյուսիսային Ամերիկան։ Արտադրությամբ խոշոր երկրներն են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ուկրաինան և Չինաստանը։

Ձիթենի

Ձիթենին խոնավասեր և ջերմասեր բույս է։ Ձիթենու հայրենիքը համարվում է Հունաստանը։ Ձիթենիներ մեծ մասամբ աճում են Հարավային Եվրոպայում՝ Միջերկրական ծովի հարևանությամբ։ Այն տարածված է միջերկրածովային բոլոր երկրներում (բացառությամբ Պորտուգալիա)՝ Իտալիայում, Հունաստանում և Իսպանիայում։

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Սննդի արդյունաբերությունը

Սննդի արդյունաբերությունը գյուղատնտեսության հետ մեկտեղ բնակչությանը մատակարում է պարենամթերք: Այս կապի արդյունքում ձևավորվել է ագրոարդյուանաբերական համալիրը, որի ենթաճյուղերը վերամշակում են գյուղատնտեսության արտադրանքը թեթև և սննդի արդյունաբերության միջոցով:
Օրինակ
Կաթնամթերքի արտադրությունը, որտեղ կաթը գյուղատնտեսական արտադրանք է, իսկ պանիրը, թթվասերը, կարագը և այլն՝ սննդի արդյունաբերության:
 Без названия.jpgimages (24).jpg
Սննդի արդյունաբերությունը առկա է աշխարհի բոլոր երկրներում, այսինքն` սննդի արդյունաբերության տեղաբաշխումը ևս  (թեթև արդյուանբերության նման) ունի համատարած բնույթ։ Արագ փչացող հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ և այլն) մշակող ձեռնարկությունները տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։
Շաքարի գործարան
9726.jpeg Без названия (1).jpg
Միևնույն ժամանակ, դրանցից պատրաստված արտադրանքը (օրինակ` պահածո կամ շաքար) հարմար է երկարատև պահպանման և տրանսպորտային փոխադրման համար շաքարեղեգի և շաքարի ճակնդեղի աճեցման երկրներում (Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ԱՄՆ, Ուկրաինա), կարագի արտադրությունը՝ Նոր Զելանդիայում, Ֆինլանդիայում, գինու արտադրությունը՝ Իտալիայում, Ֆրանսիայում և խաղող մշակող այլ երկրներում։
Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի (սառցարան նավերի, երկաթուղային վագոնների և ավտոմեքենաների) օգտագործման շնորհիվ շուտ փչացող, բայց նախնական մշակման ենթարկված գյուղատնտեսական հումքը և ձկնամթերքը փոխադրվում են բնակչության մեծ խտություն, հետևապես` սննդամթերքի մեծ պահանջարկ ունեցող վայրեր:
ՀՀ-ում սննդի արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից են գինու-կոնյակի, գարեջրի, պանրի, հրուշակեղենի, հանքային ջրերի, պահածոների, մսամթերքի արտադրությունները:
Երևանի կոնյակի գործարանը
big_cbde729ce4db892f9ef46ee9209861ac.jpg
Ջերմուկի հանքային ջրի գործարանը
44892957.jpg
Սննդի արդյունաբերությունը սննդամթերք արտադրող ճյուղերի ամբողջություն է:
Նրա կազմում են մսեղենի, կաթնեղենի, ալրի-ձավարեղենի, հացաթխման, շաքարի, հրուշակեղենի, պահածոների, յուղի-ճարպի արդյունաբերությունը, ձկնարդյունաբերությունը և այլն: Նրա ճյուղերի մի մասը կողմնորոշվում է դեպի հումքի աղբյուրը (շաքարի, յուղի-ճարպի, պահածոների), մյուսները՝ սպառման շրջանները (հացաթխման, հրուշակեղենի, կաթնեղենի և այլն): Սառնարանային տնտեսության և ռեֆրիժերատորային տրանսպորտի զարգացումը զգալիորեն ընդարձակել է նրա տեղաբաշխման հնարավորությունները:
Աղյուսակում ներկայացված են սննդի արդյունաբերության արտադրատեսակների գծով առաջատար երկրները:
Posted in Աշխարհագրություն, Uncategorized

ՀՀ ռելիեֆը

Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և զբաղեցնում է Կուրի և Արաքսի գետերի միջև ընկած տարածքի մեծ մասը: Այն զբաղեցնում է 29 740 կմ² տարածք, ընկած է 38°50°-41°18° հյուսիսային լայնության և 43°27°-46°37° արևելյան երկարության միջև: Ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։ Հանրապետությունը ուղիղ գծով Կասպից ծովից գտնվում է 200 կմ, Սև ծովից՝ 160 կմ, իսկ Պարսից ծոցից՝ 960 կմ հեռավորության վրա։ Հարևան երկրների հետ ՀՀ պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1448 կմ: Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, իսկ արևմուտքից սահմանակից է Թուրքիային։

Հայաստանի տարածքը կազմում է Հայկական լեռնաշխարհի միայն մի փոքր մասը (ընդամենը 10 %), ունի երկրաբանական բարդ կառուցվածք և բազմազան ռելիեֆ։ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է. ամենացածր կետը հյուսիսում է՝ Դեբեդի կիրճում (ծովի մակարդակից 375 մետր բարձրություն), իսկ ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է (4090 մետր)։ Հարաբերական բարձրությունները տատանվում են 1500-2000 մետրից մինչև 3700 մետր, ծովի մակարդակից միջին բարձր բարձրությունը 1850 մետր է։

Հայաստանի հարթավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 4720 կմ² կամ նրա տարածքի՝ 15,5 %-ը։

Հանրապետության տարածքի 39 %-ը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա, որտեղ բնակչության համար անբարենպաստ կենսապայմաններ կան։

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

ՀՀ գետային ցանցը

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։

300px-Rivers_of_Armenia_and_Artsakh

Հայաստանի մակերեսային ջրերի տարածքը կազմում է 7.7 միլիարդ մ2, ինչպես նաև 940 մ2 սահմանային ջրերը։

ՀՀ գետերը պատկանում են Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին։ Հանրապետությունում կա 9480 գետ և գետակ, որից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26_100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարությամբ։ Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ 2 է։ Ջրագր․ ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխ բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

ՀՀ կլիման

Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Մեծ է նաև արևափայլի տևողությունը, որը Արարատյան դաշտում և Սևանի ավազանում տարեկան հասնում է 2700 ժամի:

Ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձային

Շնորհիվ բարձրության մեծ տարբերությունների և լեռնային ռելիեֆի բազմազանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են կլիմայական համարյա այն բոլոր տիպերը, որոնք հատուկ են նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքին, սկսած ցուրտ լեռնայինից մինչև չոր մերձարևադարձայինը։

<img class="i-amphtml-intrinsic-sizer" style="max-width: 100%; display: block !important;" role="presentation" src="data:;base64,” alt=”” aria-hidden=”true” />

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Սև և Կասպից ծովերի ազդեցությունը

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

ՀՀ լանդշաֆտային գոտիները

Չոր խիստ ցամաքային — հանդիպում են սողուններ և չորադիմացկուն բույսերղց

Չոր ցամաքային — հանդիպում են սողուններ, միջատներ և չորադիմացկուն բույսեր: Օրինակ՝ մասրենի:

Չափավոր ցամաքային — հանդիպում են կրծողներ, խլուրդներ,  կարճակյաց և չորասեր բույսեր:

Չոր մերձարևադարձային — հանդիպում են միջին չափերի գիշատիչներ, վարազներ և փշատերև ծառեր:

Բարեխառն լեռնային — հանդիպում են ցրտադիմացկուն բույսեր:

Ձյունամերձ — Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500 մ․-ից վեր․ Արագած, Կապուտջուղ և այլն․․․ Այտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն ու եռանդուն սառնամանիքային հողմահարումը։ Բուսածածկույթ չի գոյանում։ Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր։

Մերձալպյան և ալպյան — Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000 մ, իսկ հարավում՝ 2400մ բարձրություններից։ Դրանք ձևավորվել են ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճէ ու զով։ Բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայինինտեսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։

Լեռնաանտառային —

Լեռնատափաստային —

Չոր լեռնատափաստային —

Անապատակիսաանապատային —

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

ՀՀ բուսականությունն ու կենդանական աշխարհը

ՀՀ բուսականությունը

Հայաստանը իր փոքրիկ տարածքում ունի բուսականության զարմանալի բազմազանություն:

Այստեղ հանդիպում է ավելի քան 3200 բարձրակարգ բուսատեսակ, այսինքն` յուրաքանչյուր 1000ք.կմ-ի վրա, միջինում` 107 բուսատեսակ: Սա շատ ավելին է, քան արևադարձային գոտում:

Հայաստանի բուսական աշխարհի 120 տեսակ կարելի է հանդիպել միայն Հայաստանում: Դրանցից շատերը կոչվում են հենց Հայաստանի և նրա առանձին մասերի անուններով. պատատուկ հայկական, ոզնատուփ հայկական, օշինդր հայաստանյան, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան և այլն:

Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը հետևանք է բնապատմական զարգացման, երկրի ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Երկրաբանական խոր անցյալում, այստեղ աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, միմյանց հաջորդող ցուրտ ու խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ, առաջացել են նոր բուսատեսակներ:

Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գոտու բուսականությամբ: Հաճախ հանդիպում են` ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերից` աղածաղիկը: Դրանք հարմարված են չոր պայմաններին և զարգացած արմատների շնորհիվ հողի խորքից կարողանում են ջուր վերցնել:

Արարատյան գոգավորության կիսաանապատներում` 1000-1500մ բարձրության վրա, գերակշռում են հոտավետ օշինդրը, ուղտափուշը, կապառը, ջանգյուլումն ու անթառամ ծաղիկները: Տարածված են նաև մասրենին, գազը, բազմատեսակ ծաղիկները:

Տափաստանային գոտին Հայաստանի ամենատարածվածն է և զբաղեցնում է` 1400-2600մ բարձրությունը: Այս գոտուն բնորոշ է սիզախոտային, փետրախոտային, իսկ գոտու բարձրադիր մասում` հացազգի-տարախոտային բուսականությունը:

Հայաստանը համարվում է անտառներից աղքատ: Դրանք զբաղեցնում են տարածքի մոտ 10%: Հյուսիս-արևելքում, տարածքի անտառապատվածությունը կազմում է 30%, որտեղ հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, մասամբ` կաղնիներ և սոճիներ:

Հարավարևելյան անտառային զանգվածում, գերակշռում են արաքսյան կաղնին, հացենին, թխկին և ընկուզենին: Զանգեզուրի Ծավ գետի ավազանում, պահպանվել է սոսու պուրակը, որը միակն է Հայաստանում: Այդ վայրում, հին ժամանակներում, իրենց աղոթքներն էին կարդում քրմերը` «ձայն էին տալիս»:

Նշանավոր են Արցախի Ննգի գյուղի անտառները, որոնք լի են վայրի բերքառատությամբ: Այնտեղ` վայրի անտառներում, աճում են պոպոկ, պնդուկ, մոշ, զկեռ, մորի, տանձ, խնձոր, շագանակ,  սալոր, հանրահայտ ծնեփակը, ինչպես նաև ավանդական «ժնգյալով հացի» բոլոր 27 տեսակ կանաչիները:

Մեծ նշանակություն ունեն նաև Արցախի հյուսիսային անտառները: Այնտեղ կարելի է գտնել Հայաստանի տարածքում հազվադեպ հանդիպող բուսականություն:

Մերձալպյան և ալպյան գոտու բուսականությունը տարածվում է 2200մ բացարձակ բարձրությունից վեր: Այստեղ, բազմազան ծաղիկներով զարդարված մարգագետինները հեռվից թողնում են գույնզգույն գորգերի տպավորություն, որոնք կոչվում են «ալպյան գորգեր»:

Ալպյան գոտին` իր փարթամ խոտհարքներով և արոտավայրերով, բացառիկ մեծ նշանակություն ունի Հայաստանի անասնապահության համար:

Ընդհանրապես` բուսականությունը Հայաստանում էապես առժեքավորում է այստեղի բնությունը:

ՀՀ կենդանական աշխարհը

Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ:

Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:

Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:

Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:

Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի:

Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:

Լեռնային չորասեր բուսականության գոտուն բնորոշ են բեզոարյան այծը, վայրի ոչխարը և  այդ խոտակերների մսով հրապուրված` Արաքսի հովտից թափանցած հովազը (ընձառյուծը): Այդ երեք տեսակներն էլ անհետացման վտանգի տակ են, որի պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

Լեռնային տափաստաններում լայն տարածված են ճագարամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը և խլուրդը: Թռչունների շատ տեսակներ, ոչնչացնելով մշակաբույսերին վնասող միջատներին, մեծ օգուտ են տալիս գյուղատնտեսությանը: Այդ տեսակետից շատ հետաքրքրական է սևճակատ շամփրուկը, որը նստում է էլեկտրական լարերին և հսկում շրջապատը: Երբ որևէ միջատ է հայտնվում անմիջապես որսում է: Մեծ օգուտ են տալիս նաև սարյակները, որոնց դիմավորելու համար պատրաստում են նույնիսկ բույնատնակներ:

Անտառային գոտուն բնորոշ են հատկապես կաթնասունները: Հյուսիսում հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ և վարազ, Զանգեզուրում` մացառախոզ, շնագայլ, սիրիական արջ, Արցախում` փորսուխ, չախկալ, ժայռածերպերին` բեզոարյան այծ: Խոսրովի անտառում հանդիպում են հսկա անգղներ, որոնց քաշը հասնում է մինչև 12կգ, իսկ թևերի բացվածքը` 3մ:

Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների ու գույնզգույն թիթեռների առատությամբ:

Բազմատեսակ կենդանիներ են տարածված Հայաստանի ջրերում, ճահճուտներում և ճահիճ-եղեգնուտներում: Կաթնասուններից հայտնի են վարազը, եղեգնակատուն, իսկ թռչուններից` բադը, սագը, կարապը, արագիլը:

Արաքս գետում կա ձկան 13 տեսակ (լոքո, սպիտակաձուկ): Սևանա լճում լողում են` իշխանը, կողակը, կլիմայավարժեցված սիգը: Արփի լիճը հայտնի է իր ծածանով: Լեռնային գետերի վերին հոսանքները հարուստ են կարմրախայտով:

Հետաքրքիր են ձմեռելու, բազմանալու և սնվելու նպատակով` կենդանիների պարբերական տեղաշարժերը: Օրինակ, 20-25 տարի առաջ եգիպտական տատրակները Հայաստանում չվող թռչուններ էին, իսկ այժմ նրանք ձմեռում են Երևանում և նրա մերձակայքում:

Հայաստանի կենդանական հարստությունների արդյունագործական նշանակությունը մեծ չէ:

Ընդհանուր առմամբ Հայաստանը ունի բոլորովին վայրի, սակայն համեմատաբար անվտանգ կենդանական աշխարհ: Կենդանիներն կարծես թե ավելի հետաքրքիր, տաքարյուն և հյուրընկալ են դարձնում այստեղի բնությունը:

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

ՀՀ լանդշաֆտային գոտիները

ՀՀ լանդշաֆտային գոտիները

Չոր խիստ ցամաքային — հանդիպում են սողուններ և չորադիմացկուն բույսերղց

Չոր ցամաքային — հանդիպում են սողուններ, միջատներ և չորադիմացկուն բույսեր: Օրինակ՝ մասրենի:

Չափավոր ցամաքային — հանդիպում են կրծողներ, խլուրդներ,  կարճակյաց և չորասեր բույսեր:

Չոր մերձարևադարձային — հանդիպում են միջին չափերի գիշատիչներ, վարազներ և փշատերև ծառեր:

Բարեխառն լեռնային — հանդիպում են ցրտադիմացկուն բույսեր:

Ձյունամերձ — Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝ 3500 մ․-ից վեր․ Արագած, Կապուտջուղ և այլն․․․ Այտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն ու եռանդուն սառնամանիքային հողմահարումը։ Բուսածածկույթ չի գոյանում։ Ամենուրեք քարացրոններ են, ավազ ու պարզագույն հողեր։

Մերձալպյան և ալպյան — Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության հյուսիսում սկսվում են 1900-2000 մ, իսկ հարավում՝ 2400մ բարձրություններից։ Դրանք ձևավորվել են ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում շուրջ կես տարի ձմեռ է, իսկ ամառը կարճէ ու զով։ Բարձր է Արեգակի ճառագայթային էներգիայինինտեսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։

Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Ավստրալիա

 

  • Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները:

Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Թասմանյան,Արաֆուրյան, Մարջանների,Արաֆուրյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:

  • Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:

Ավստրալական միություն, պետություն Հարավային կիսագնդում, որի մակերեսն է 7 692 024 կմ²:Ավստրալիան հանդիսանում է աշխարհում տարածքով վեցերորդ պետությունը:զբաղեցնում է Երկիր մոլորակի ցամաքի մոտ 5 %։ Նրա կազմի մեջ են մտնում՝ Ավստրալիա մայրցամաքը: մակերեսը՝ 7 659 861 կմ²[96], և ափամերձ մյուս կղզիները, ընդհանուր 32 163 կմ² մակերեսով:Ավստրալիան տարածվում է արևմուտքից արևելք մոտ 4000 կիլոմետր երկարության վրա, իսկ հյուսիսից հարավ՝ մոտ 3860 կմ:

  • Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:

 Ավստրալիան զարգացման նախադրյալներն են՝,Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Ասիա-Խաղաղ ԱսիաԲրիտանական ազգերի միություն,  -Խաղաղնտեսական համագործակցություն, Միավորված Ազգերի Կազմակերպություն  Խաղաղ Խաղաղնոսյան կղզիների ֆորում միջազգային կառույցների անդամ է։