Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Փոշոտում

  • Ինչ է իրենից ներկայացնում փոշոտումը

Փոշոտում նշանակում է, ծաղիկը բեղմնավորել` ծաղկի փոշեհատիկը վարսանդի մեջ գցել:

  • Ինչպես է տեղի ունենում շնչառությունը բույսերի և կենդանիների մոտ

Բույսերը շնչում են ածխաթթու գազ և արտադրում թթվածին, իսկ այդ թթվածինը մարդկանց օգուտ է բերում։

Կենդանիների շնչառության օրգանները խիստ բազմազան են և կախված են նրանց կենսամիջավայրից: Ջրային կենդանիների մեծ մասը շնչում է խռիկնեով: Խռիկներով են շնչում ձկները, շատ փափկամարմիններ և հոդվածոտանիներ:

  • Օրգանիզմը մեկ ամբողջական համակարգ

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից։ Բազմաբջիջ օրգանիզմների կա­ռուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջ­ներն առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքները` օրգաններ, օրգանները` օրգանների համակարգեր:Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օր­գանների համակարգ կատարում է որոշակի գործա­ռույթ: Բոլոր օրգանների և օրգանների համակարգերի փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգա­նիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագոր­ծունեությունը։

  • Սեռական բազմացում

Սեռական բազմացում, մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։

  • Անսեռ բազմացում

Անսեռ բազմացում, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների։

  • Սերմերի տարածվածությունը

Սերմը կազմված է սաղմից, սննդանյութերի պաշարից և սերմնամաշկից։ Բույսի կյանքում շատ կարևոր շրջան է սերմերի տարածվածությունը։ Այն տեղի է ունենում տարբեր ճանապարհներով՝ քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների միջոցով։

  • Բույսերի աճը և զարգացումը

Բույսերը բազմանում են սերմերի միջոցով, նրանք աճում են, սերմ են տալիս և այդ սերմը մենք աճեցնում ենք։ Այդպես սերմերը բազմանում են։

 

Advertisements
Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Վնասակար ուտելիքներ

Չիպսերը ֆրին և այլ ուտելիքները համարվում են վնասակար սննդի առաջատարներ:  Կարտոֆիլի ֆրին օսլայի և ճարպերի հսկայական չափաբաժին է։ Այս ամենը ոչ միայն հանգեցնում է ճարպակալման, այլ նաև խոլեստիրինի ավելացման, մեծանում է աթերոսկլերոզի, սրտի և ուղեղի կաթվածների, լյարդի դեգեներատիվ փոփոխությունների վտանգը:

740992

Վնասակար են նաև բուրգերներն ու հոթ–դոգերը, քանի որ միսը, որն օգտագործվում է բուրգերների և հոթ–դոգերի պատրաստման ժամանակ, ստացվում է կենդանիներից, որոնք բուծվում են հատուկ կոմբիկերերի օգտագործմամբ` քաշի արագ ավելացման նպատակով։ Այս ամենին ավելացրեք Е բաղադրիչների լայն շրջանակը և կհասկանաք, թե ինչու է արագ սնունդը զբաղեցնում պատվավոր երկրորդ հորիզոնականը:

 

Շատ եմ սիրում չիպս, բայց ինչ արած:

 

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Ծխախոտի ազդեցությունը առողջության վրա

Հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա

Թութունը Հայաստանում մահվան պատճառների՝ սիրտ-անոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջնային ռիսկի գործոնն է և կանխելի մահվան գերագույն պատճառը աշխարհում: Թութունի օգտագործումը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ է դառնում, և ծխելը սրտի կաթվածների, ուղեղի կաթվածների, քրոնիկական թոքային կառուցվածքային հիվանդության, էմֆիզեմայի, և քաղցկեղի (հատկապես թոքի քաղցկեղի, խռչակի և բերանի քաղցկեղների, և ենթաստամոքսային քաղցկեղի) հիմնական ռիսկի գործոն է։

 

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը։ Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկներ։

images

Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքր։ Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերք գնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեք աղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն:

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Բնական համակեցությունները և դրանց պահպանումը

Կենդանի էակները բնության մեջ չեն կարող գոյություն ունենալ առանց մեկը մյուսի: Գոյության ընդանուր միջավայրում  ապրող տարբեր կենդանի օրգանիզմեր կազմում են կայուն խմբավորումներ` համակեցություններ:Համակեցություն կազմող օրգանիզմերը հարմարված են կյանքի պայմաններին և փոխազդում են միմյանց: Բնական համակեցության օրինակներ են անտառը, անապատը, ճահիչը մարգագետինը և լիճը: Համակեցություն կազմող օրգանիզմների և շրջակա անկենդան բնության միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն, որի շնորհիվ ստեղծվում է միասնական բարդ համակարգ կենսաերկրացենոզ կամ էկոհամակարգ:

654321

 

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրեր

Բույսերըն ու կենդանիները, սնկերն ու բակտերիաները Երկրի վրա զբաղեցնում են իրենց կենսագործունեության համար նպաստավոր միջավայրեր: Ջրային միջավայրում ապրում են ջրիմուռները և մի քանի բույսեր: Այս միջավայրում բույսերը միայն կարող են աճել լուսավոր պայմաններում:

my pi

Ջրային կենսակերպին հարմարված են շատ կենդանիներ.

օրինակ` ձկներ, կետեր խեցգետիններ և այլն:) Օդացամաքային միջավայրում են ապրում բոլոր բարձրակարգ բույսերը: Այստեղ կան շատ բնական պայմաններ.

օրինակ` անտառները, մարգագետինները, տափաստանները, այգիները ու դաշտերը: Այս միջավայրում առատ են օդն ու ջուրը: Մեծ դեր ունի նաև քամին: Կենդանիներից օդացամաքային միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները:

 

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Նախագծային շաբաթ

Քանի որ այս շաբաթ նախագծային շաբաթ է, մենք բնագիտության ժամին գնացինք  ջերմոց լաբարատորյա: Այնտեղ սերմեր ցանեցինք, լոբին թրջեցինք, որպեսզի ծիլ տա: Արմատակալած ծաղիկները տնկեցինք հողի մեջ և ջրեցինք այն բույսերը, որոնք չորացել էին:

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Մեր տան կանաչող անկյունները

Մենք ունենք բազմաթիվ կանաչող անկյուններ: Ես միշտ ջրում և խնամում եմ դրանք և այսօր նրանք հիանալի տեսք ունեն, օրինակ`

webcam-toy-photo1 (1) webcam-toy-photo3 webcam-toy-photo2

Կակտուսը ես 7-ից ավելի տարի խնամել եմ, իսկ երկրորդ լուսանկարի  ծաղիկը` երկու տարի, իսկ վերջին ծաղիկը` 3 տարի: Ես հատուկ խնամք չեմ ցուցաբերում այս ծաղիկների նկատմամբ միայն ջրում եմ դրանք, եթե կարիք է լինում, ինչ որ հարմարանքով ամրացնում եմ, որ չընկնի:

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

https://hasmikuzunyan.wordpress.com/2017/03/16/%D6%81%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B6/

 

https://hasmikuzunyan.wordpress.com/2017/03/12/%D5%AE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%B8%D5%B2-%D5%BB%D5%A5%D6%80%D5%B4%D5%B8%D6%81-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/

 

https://hasmikuzunyan.wordpress.com/2017/02/06/%D5%A9%D5%A1%D6%83%D5%BE%D5%B8%D5%B2-%D5%A2%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/

 

https://hasmikuzunyan.wordpress.com/2017/01/23/%D5%AB%D5%B4-%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE/

Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Նյութերի և էներգիայի փոխանակություն

Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայման է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին: Կենդանիները ստանում են սպիտակուցներ, ճարպեր ածխաջրեր, ջուր, հանքային նյութեր, թթվածին: Առանց դրանց հնարավորչէ ցանկացած օրգանիզմի աճն ու բջիջների նորոգումը: Միաժամանակ   օրգանիզմները շրջակա միջավայր են արտազատում իրենց կենսագործունեության արգասիքները` ջուր, ածխաթթու գազ, միզանյութ և այլ նյութեր: Այսինքն՝ oրգանիզմների և շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն: Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են: