Posted in Բնագիտություն

Բնության թանգարան

Ես և իմ ընկերները նոյեմբերի 7-ին գնացինք բնության թանգարան: Այնտեղ ես շատ հետաքրքիր բաներ տեսա`  չորացրած խրտվիլակներ, բույսեր: Պատկերացնում եք, որ այնտեղ ամեն ինչ իրականանար: Բայց այդ դեպքում մենք չորացրած կլինեինք: Այնտեղ ես տեսա հովազներ, բայց ինձ ավելի շատ հետաքրքրեց լուսանը: Լուսանի պոչը կարճ է, իսկ ականջները` տարօրինակ ձևով: Եթե տեսել կամ նկատել եք լուսանի ականջի ծայրը մի փունջ մազով է պատված:

IMG_20151107_132035 Այնտեղ ես փոքր և մեծ միջատներ տեսա: Այնտեղի կենդանիների աչքերը արհեստական էին: Այդ կենդանիները տարբեր նյութերով մշակված էին, որպեսզի լավ պահպանվի իրենց տեսքը:

Advertisements
Posted in Բնագիտություն

Հռոմ

Հռոմը կառուցվել է 7 բլուրների վրա՝ Տիրենյան ծովը թափվող Տիբերի գետաբերանի մոտ: Քաղաքի բարձրագույն կետը Մարիոն է՝ ծովի մակերևույթից 139 մ բարձրությամբ: Կլիման միջերկրածովային է: Հռոմի տարածքում է Վատիկան քաղաք-պետությունը:

Հռոմն Իտալիայի քաղաքական, տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոնն է:

Ըստ ավանդության՝ Հռոմը (իտալերեն՝ Ռոմա) հիմնադրել է Հռոմուլոսը,

մ. թ. ա. 754/753 թ-ին: Քաղաքի խորհրդանիշն էգ գայլն է, որը, ավանդության համաձայն, կերակրել է մանուկ եղբայրներ Հռոմուլոսին ու Հռեմոսին:

Հին աշխարհի պատմության մեջ Հռոմը հիշատակվում է որպես խոշորագույն քաղաք և հզոր տերության՝ Հին Հռոմի մայրաքաղաք:

XV դարի կեսին – XVI դարի սկզբին Հռոմը Վերածննդի խոշոր կենտրոններից էր, որտեղ ապրել և աշխատել են հումանիստներ, նկարիչներ, ճարտարապետներ (Լեոն Բատիստա Ալբերտի, Պոջո Բրաչչոլինի, Դոնատո Բրամանտե, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ): Իտալացիների երկարամյա պայքարի արդյունքում 1870 թ-ին Հռոմը միացվել է Իտալիային, 1871 թ-ին հռչակվել Իտալիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք: 1946 թ-ից Հռոմը Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքն է:

Քաղաքում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ու կառույցներ. հնագույն շինությունները` ջրանցույցներ (ինչպես և հնում, խմելու ջուրը Հռոմ է բերվում լեռնային գետերից ու լճերից՝ հնագույն ջրանցույցներով), փողոցներ, մ. թ. սկզբի քրիստոնեական կատակոմբներ, հիմնականում Տիբեր գետի ձախ ափին են: Առանձին կառույցներ՝ Կոլիզեումը և Տիտոսի հաղթակամարը (I դար), Պանթեոնը և Անդրիանոսի դամբարանը (II դար), Դիոկղետիանոսի թերմերը (մոտ IV դար), Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (V դար) ժամանակակից քաղաքի տարածքում են: Վերածննդի շրջանում ստեղծված Վատիկանի պալատային համալիրը, Դորիա Պամֆիլուս և Բորգեզե վիլլաները վեհություն են հաղորդում Հռոմին: XVI–XVII դարերում կառուցվել են քաղաքում գերիշխող դիրք ունեցող Սբ Պետրոսի տաճարը, Նավոնա և Դել Պոպոլո հրապարակների ու Կապիտոլիումի համալիրները, Հռոմին բնորոշ բարոկկո ոճի՝ Ջեզու (1568–84 թթ.), Սանտ Անդրեա ալ Քվիրինալե (1658 թ.) և այլ եկեղեցիներ, Իսպանական աստիճանաշարը (1725 թ.), Տրևի շատրվանը (1732–51 թթ.) և այլ կառույցներ:

Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ. թ. ա. I դարից: Մ. թ. 65 թ-ին հայոց Տրդատ Ա թագավորը շուրջ 3-հզ-անոց շքախմբով գնացել է Հռոմ՝ Ներոն կայսրից թագադրվելու: IV դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որի հուշարձանը կանգնեցվել է Հռոմում՝ նրա կենդանության օրոք: 552 թ-ին Հռոմը գոթերից ազատագրել է բյուզանդացի զորավար հայազգի Նարսեսը (ավանդությունը նրան է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը): Հռոմում հայ համայնքի գոյության մասին է վկայում 649 թ-ի հայ ներկայացուցիչների մասնակցությունը Լատերանի տիեզերաժողովին:

XI դարում Հռոմում գործել են Սբ Հակոբ հայկական եկեղեցին, վանք և հյուրանոց: Հայերի անունով կոչվել է թաղամաս:

XIII–XIV դարերում Հռոմի, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները ստվարացել են: Հռոմում ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագրեր: Առաջին անգամ հայերեն գիրք («Տոմար Գրիգորյան») այստեղ տպագրվել է 1584 թ-ին: 1883 թ-ին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը, որը հայ կաթոլիկ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց էր:

XIX դարի 1-ին կեսից Վենետիկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցչությունն ունեն Հռոմում:

 Աղբյուր

Posted in Բնագիտություն

Տեղեկություն Հունաստանի պատմության մասին

Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում։ Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք։ Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը։ Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը։ Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա։ Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը։

Աղբյուր