Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Վահան Տերյան բանաստեղծություններ՝ վերլուծություն

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Վերլուծություն

Վահան Տերյանը նկարագրում էր մի աղջկա, ով ուներ երկնագույն աչքեր, քնքուշ և տխուր էր: Առաջին հայացքից ինձ թվաց, որ Տերյանը սիրահարվել էր, նա նաև ասաց, որ աղոթքի պես ապրեց իր հոգում: Բայց հետո ասաց, որ աղջիկը չուներ կնոջ գրավչություն, և ինչպես ինքն է ասել, չուներ խոցող թովչանք: Այս աղջկան ընդունեց որպես քույր, և իր մեջ մեռավ այն աղջիկը ով բնակվել էր իր հոգում:

 

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Վահան Տերյան

Վահան Տերյան. մեկնարկային մեդիափաթեթկենսագրական տվյալներ

1940 թվականին Հայաստանի գրողների միությունը գրականագետ Սաքո Սուքիասյանին գործուղում է Օրենբուրգ: Նա մեծ դժվարություններով կարողանում է գտնել այն տունը, ուր իր վերջին օրերն է ապրել բանաստեղծը: Տեղի ղեկավարության աջակցությամբ հետը տարած մարմարե ցուցանակը փակցնում են տան ճակատին, որի վրա ռուսերեն եւ հայերեն գրված էր. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը:

Գերեզմանի տեղը գոնե մոտավոր ճշտությամբ` անհնար է լինում պարզել: Թաղման մասնակիցներից ոչ մեկին չեն գտնում: Հին գերեզմանը լքված էր: Ժամանակին բանաստեղծի շիրիմի վրա եղել է սոսկ մի փայտե խաչ ու հակիրճ մակագրություն: Ձմեռվա բուք բորանին խոր ձյան միջով ճանապարհ բացելով տարել-թաղել են այնպիսի մի ժամանակ, երբ բծավոր տիֆի համաճարակը հազարավոր զոհեր է տարել` չհաշված քաղաքացիական պատերազմի կռիվներում ընկած մարտիկները:
Պատմում է ինքը` Սաքո Սուքիասյանը. «Օրենբուրգից վերադառնալուց առաջ ուզեցի մեկ անգամ եւս այցելել այն հողակտորը, որն իր մեջ պահում է մեզ համար խիստ թանկագին, մեր սիրելի պոետի աճյունը: Տխուր-տրտում հուշերով տոգորված` ես շրջեցի Օրենբուրգի հին գերեզմանոցի սահմաններում: Ես ոտնատակ չարեցի եւ ոչ մի լքված գերեզմանաթումբ ու մտքումս վերականգնեցի Տերյանի` դեռեւս 1904 թվականին գրված բանաստեղծությունը.

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնորք ու լաց…

Անգիր բանաստեղծություններ

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

 

Շիրակի ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

 

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Գիշեր էր

Գիշեր էր, մշուշի գերի էի դարձել ես այդ գիշեր, միակ հարազատս լուսինն էր դարձել։ Չկորցնես լուսինդ, հաշվելով աստղերին, իմ լուսինը դու էիր գտել էի իմ միակին, բայց կորցրեցի առհավետ, հիաշթափված այս կյանքից, ուզում էի կառուցեի տանիք, բայց դու այն քանդեցիր հիմքից։ հանդարտ էր ամեն ինչ, բայց նաև անկենդան, նշմարում էիր քո գոյությունը այս կյանքում, ջինջ ու մաքուր աչքերը քո ջերմություն էին փոխանցում։ Վարագույրը բաց, աստղերին նայելով, հիշում էի մեր անցյալը ու բարձրանում օդերով։

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Մուշի Սուրբ Մարինե եկեղեցի

Սուրբ Մարինե եկեղեցին Մուշ քաղաքի ութ եկեղեցիներից էր։ Համարվում էր ողջ Տարոնի ամենագեղեցիկ եկեղեցին, որին երբեմն անվանում էին Կաթողիկե։

1915թ. Սուրբ Մարինե եկեղեցին թուրքերը վերածել են բանտի՝ հայ ֆիդայիններին ձերբակալելով և նետելով նրանց այնտեղ: Հետագայում եկեղեցին և շրջակա տարածքը դարձրել են աղբատեղի:

mushi-s-marine

Մուշի պատմական հայկական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչանալու եզրին է: Մուշի հին թաղամասերից` Սուրբ Մարինե կամ Հայկական թաղամասում (այժմ` Քալե-Բերդի թաղ) գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի: Չնայած այս ամենին՝ գանձագողերը եկեղեցու պատերը շարունակում են փորել ոսկի գտնելու մոլուցքով:

Սուրբ Մարինե եկեղեցին և շրջակայքում գտնվող հին տները 2012թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ ներառվել էին «քաղաքաշինության» ծրագրում: 2013-ին մեկնարկեց քաղաքաշինության ծրագիրը, որը ենթադրում էր, որ հայկական թաղամասի հին տները և եկեղեցին պետք է քանդվեին ու դրանց տեղում կառուցվեին բազմաբնակարան շենքեր:

Без названия

Թաղամասի բնակիչների մի մասի հետ Մուշի քաղաքապետարանը կարողացել էր համաձայնություն ձեռք բերել, իսկ մյուս բնակիչների բացասական արձագանքի պատճառով խնդիրը փորձել  էր լուծել տները հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով: Արդյունքում դատարանը հին տների նկատմամբ ճանաչեց հանրային գերակա շահ ու դրանք քանդվեցին պետության կողմից, սակայն եկեղեցին հնարավոր եղավ փրկել:

 

Աղբյուրներ՝

Մուշի պատմական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչացման եզրին է

 

 

 

 

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Դեկտեմբերի 9-15. ձմեռային ընթերցումներ:

  • ընթերցել առաջարկվող նյութերը:

Լուցկիներով աղջիկը:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին:

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին։

Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան:

Պաուլո Կոելո Ամանորյա հեքիաթ:

  • գրավոր վերլուծել կամ վերապատմել:

Լուցկիներով աղջիկը

Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը, չնայած բուն իմաստը չհասկացա: Այդ աղջնակը, ոչ մի լուցկի չէր վաճառել, գիտեր, որ հայրը շատ կբարկանար վրան: Շատ ցուրտ էր, և նա որոշեց մի լուցկի վառել և տաքանալ: Առաջին անգամ վառելուց մի հրաշալի և անհավատալի տեսարան տեսավ, երկրորդ անգամ վառելուց նույնպես: Իր բոլոր բարեկամներից միայն իր տատիկն էր իրեն սիրում: Բայց նա մահացել էր: Երրորդ անգամ վառելուց, նա իր տատիկին տեսավ, և չեր ուզում, որ իր տատիկը անհետանար, ինչպես մնացած անհավանական հեքիաթանման հրաշքները: Նա իր բոլոր լուցկիները վառում էր, որպեսզի իր տատիկը չանհետանա: Վերջում, տատիկը աղջկան իր հետ տարավ երկինք: Առավոտյան բոլորը հավաքվել էին աղջկա շուրջը, և տեսնում էին, որ աղջիկը ցրտահարումից մահացել է:

 

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին:

Այս հեքիաթը ինձ շատ դուր եկավ: Այս պատմվածքը շատ խորը իմաստ ուներ: Դու պետք է ապրես քո կյանքով, լինես կյանքի ստեղծարար, այլ ոչ թե ունկնդիր: Չպետք է ապրես ուրիշի կյանքով, մի թե քո կյանքը այդքան ձանձրալի և անհետաքրքիր է: Ոչ, ստեղծիր քոնը, ապրիր քո աշխարհով, մի ապրիր ուրիշների կարծիքների հիման վրա:

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին։

Այս պատմվածքը առաջին հայացքից շատ պարզ է թվում։ Եվ այո, իրականում ասելիքը պարզ է, ուղղակի կարող ես ե՛վ բարդացնել, խորանալ, ե՛վ այդպես պարզ թողնել։ Ասելիքը այնն էր, որ եթե կարիքավոր մարդուն լավություն անես, այդ լավությունը կվերադառնա քեզ եռապատկված, կամ հնգապատկված։ Իսկ եթե ավելի խորանանք, վերջում երբ ծերունու նկարը այդ մարդը տեսավ եկեղեցում, այդ ծերունու մորուքի վրա այն հին ճաշի հետքերն էին մնացել, որովհետև նա չեր վերադառձրել այն 3 ռուբլին, որը պարտք էր հյուրանոցին, բայց երբ այդ մարդը տեսավ 3 ռուբլին նկարի մոտ, և վերցրեց, ծերունու մորուքի վրայի հետքը վերացավ, և ծերունին ժպտաց։)

Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Ճիշտ է, չեմ կարող բուն ասելիքը վերլուծել, բայց այս պատմվածքի մեջ շատ փոքրիկ և իմաստալից խորհուրդներ և ասելիքներ նկատեցի։ Օրինակ մի նախադասություն կար, որը ինձ գրավեց.՝

Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: 

Այս տողը շատ բան է պարունակում իր մեջ։ Իրականում ավելի լավ է սիրես, քան լինես սիրված, որովհետև երբ սիրում ես, քո մեջ լիքը զգացմունքներ են արթնանում, բայց երբ սիրված ես, կոպիտ ասած, թքած ունես։

 

Պաուլո Կոելո Ամանորյա հեքիաթ:

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Պատմվածքը 3 մայրիների մասին էր, որոնք երազում էին տարբեր բաների մասին: Իրականում մենք դժգոհ ենք կյանքից այն պատճառով, որ չեն կատարվում մեր երազանքներն ու ցանկությունները: Բայց իրականում դրանք ուշ թե շուտ կատարվելու են, բայց հնարավոր է այնպես կատարվեն, որ դու չես էլ նկատի: Երբեմն մեր երազանքները այնպես չեն կատարվում ինչպես պատկերացնում ենք:

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Դու էլ չկաս

Դու էլ չկաս։ Գոյություն չունես իմ համար։ Ցավեցրել ու թողել ես, ինչպես բոլորը։ Ես էլ եմ կարող ցավեցնել, ստիպել քեզ վատ զգալ, բայց չեմ անի, որովհետև այդքան վատը չեմ։ Գնահատում եմ անցյալի սխալները, ուրախանում ճշտի վրա, ու երբեք չեմ զղջա այն արարքների համար, որոնք արել եմ նախկինում։ Անցյալիս սխալների վրա, ճիշտը կսովորեմ, կտարբերեմ լավը վատից, աստիճանաբար անթերի կդառնամ որոշումներիս մեջ, ու դա կլինի միայն քո ու քո նմանների շնորհիվ, որովհետև ձեզ տեսնելով պետք է գնահատեմ լավի առկայությունը։ Ուրախ եմ, որ մի փորիկ դեր ես խաղացել իմ կյանում, և նաև շնորհակալ, որ ինձ ստիպեցիր հասկանալ թե, երբ, ոնց, ում հետ ինչու և ինչպես պետք է իրականում շփվել։ Ու չկա անշնորհակալ մարդուց ավելի հրեշավոր բան։ Եթե ես քեզ սկսեմ ատել, ապա դու հաղթած դուրս կգաս։ Կարևորը ես գտա այն մարդուն, ով իսկապես արժանի է լինել իմ կողին, և իմ մեջին կանգնած։ Այնպես որ, ավելի լավ է ուղակի մոռանամ քեզ այնպես, որ դու ինքդ էլ սկսես կասկածել քո գոյության վրա։

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Գրականություն-«Զարմանալի աշուն» նախագիծ

Մեկնարկային փաթեթ`  Համո Սահյան

Առաջադրանքներ

  • կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկ-երկու բանաստեղծություն, բարձրաձայն կարդա դասարանում:

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

 

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

 

  • փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել քեզ դուր եղած ստեղծագործությունը:

Աշնանամուտի ջրերը բարակ

Այս բանաստեղծության իմաստը, քիչ թե շատ հասկացա: Իմ կարծիքով երբ իրական սերը կոտրվում է, այն երբեք չի մոռացվի: Օրինակ այս բանաստեղծության մեջ, քրքրված սերը մնաց մասրենիների փշերի վրա, և նաև սիրո սառսուր են բերում սարերից: Բայց երբեք, պետք չի կենտրոնանալ այդ փշերի և սարսուռի վրա, որովհետև չես նկատի սարերից եկող մասուրն ու կարմիրը հուրը:

 

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

  • Սահյանական բառակապակցությունը դարձրու վերնագիր և գրիր շարադրություն։

Առաջին սերս քրքրվեց, մնաց։

Առաջին սերս քրրվեց մնաց։ Տեսնու՞մ եք, քրքրվեց մնաց, այլ ոչ թե, գնաց։ Այո մնաց, և մինչ օրս ցավ է պատճառում ինձ իր սուր ու անհարդ փշերով։ Երբեք չեմ նկատել, որ սերը միայն երջանկություն պատճառի։ Սերը իր հետ ցավ և տառապանք նույնպես բերում է, և պետք եղած ժամանակ, այն օգտագորում է քո դեմ։ Ամենաթույլ ցավն այնն է, երբ սիրում ես անփոխադարձ, իսկ ամենաուժգին ցավն էլ այնն է, որ օգտագորում են քեզ, խաղում զգացմունքներիդ հետ, միարժամանակ զզվելով քեզնից։

  • «Զարմանալի աշուն» կամ «Իմ աշունը» վերնագրով գրիր ստեղծագործական աշխատանք։

Իմ աշունը

Սրտիս մեջ աշուն է տիրում,

Ողողել է ամեն բան,

Ոսկով պատել է անգամ,

Սև պատերը սրտիս դռան։

 

Ես չիմացա թե ինչպես,

Դու չիմացար թե ինչու,

Ինչպե՞ս վառվեց ու մոխրացավ,

Հոգուս ոսկե պատերը ամուր։

 

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Սևանի Աստվածամայրը

Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Սևանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝ օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։

1692 թ., Մխիթարը Կ. Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Սակայն հիասթափված, շուտով գնում է Սևան և շուրջ 10 օր այնտեղ մնալուց հետո վերադառնում Է Բասեն:

Բանասեր Շտիկյանը վկայում է, որ Մխիթարը Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ աղոթել է այդ պատկերի առաջ և խնդրել է, որպեսզի Տիրամայրը նրան տա ուժ և զորություն։ Դրանից հետո նա Տիրամոր շրթունքներից լսել է այս խոսքը՝ Եղիցի։

tiramayr3.jpg

Մծիթար Սեբաստացին այս ամենի ազդեցության տակ գողտրիկ տողեր է նվիրել Աստվածամորը։ Նրա «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին՝ Սուրբ Պատարագի ընթացքում:

Նախապատրաստվելով Մխիթարյան Միաբանության 200 ամյակին, Ալիշանը փորձում է հավաքել այն բոլոր մասունքները, որոնք առնչվել են Աբբահոր կյանքին։ Այդ նպատակով նա 1890-1900 թվականներին նամակներ էր ուղարկում Էջմիածին՝ խնդրելով, որ նրան հանձնեն Սևանի Աստվածամայր սրբապատկերի ընդօրինակը։ Նա հույս է ունեցել, որ այն ընդօրինակությունը կկատարի նկարիչ Վարդգես  Սուրենյանցը։ Բայց ինչ ինչ պատճառներով նա չի կարողանում կատարել Ալիշանի ցանկությունը։

Այս հարցազրույցում Տիար Բլեյանը պատմում է կրթահամալիրի ստեղծման մասին, թե ինչպես ստեղծվեց կրթահամալիրը, ինչպիսին էր միտքը։ 1985 թվականին Տիար Բլեյանը նշանակվեց Բանգլադեշի 183-րդ դպրոցի տնօրենը, դպրոցի փոխտնօրենները նորից Աշոտներ էին, ովքեր օգնեց Տիար Բլեյանին և միասին մի հետաքրքիր բան մտածեցին։ Որոշեցին ստեղծել տարբերվող, նոր, սովորողի դպրոց։ Նրանք ստեղծեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, և այն անվանեցին հենց Մխիթար Սեբաստացու անվամբ, քանի որ մեր դպրոցի ցանկացած ուսուցիչ վարդապետ է։ Եվ իհարկե խիզախել է պետք, ինչպես Մխիթար Սեբաստացին։ Մեր դպրոցը առաջ ցաքուցրիվ էր, 183-րդ դպրոցում լիքը սովորող կար, բայց 1 շենք՝ Մայր դպրոցը։ Դրա համար էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մի մաս դարձավ նաև մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Եվ այսպես գնալով բարգավաճում էր մեր դպրոցը, Աշոտները ցանկանում էին ստեղծել այլ դպրոց, կատարյալ դպրոց և արդյունքը մենք հիմա տեսնում ենք։ Նրանք որոշեցին, որ սովորողները պետք է զգաղվեն մեդիակրթությամբ, քանի որ դարը փոխվում է, տեխնոլոգիաները զարգանում են, զարգանում ենք նաև մեզ։ Հայաստանում առաջին համակրգիչներ ճապոնական համակարգիչներն էին, որոնք բորոցին կրթահամալիր, արդեն մեդիակրթությամբ էին զգաղվում, ստեղծեցին mskh.am կայքը, բլոգները, որտեղ ցանկացած անհատ պատմում է իր մասին, դա ամենահրաշալի բանն է, երբ անհատը պատմում է իր մասին։ Արվեստը մեր դպրոցում առջիններից էր, երգը պարտադիր է բոլորիս համար, քանի որ եթե իմանանք Մոցարտին, Կոմիտասին, ապա կլինենք իսկական արվեստագետներ, մեր դպրոցում բոլորը պետք է այդպես լինեն։ Ստեղծվեց նաև մարմարյա սրահը, մեր ճոխ սրահը, հիշողությունների սրահը, որտեղ մինչև հիմա խնդություն է տիրում։

  • Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:

Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան

  • Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն:

Կրթահամալիրի իմ խորհրդանիշը Տիար Բլեյանն է, քանի որ նա ամեն բան անում է, որ կրթահամալիրը բարգավաճի: Տար Բլեյանը մեզ բոլորիս շատ է սիրում, լսում է մեր կարծիքը, թողնում է մեզ ազատ շփվել, ազատ սովորել, անել այն, ինչը մեզ հարմար է: Խորհրդանիշներ են նաև ուսուցիչները, որոնք մեզ համար նաև կյանքի ընկերներ են, մեզ օգնում են ցանկացած հարցում՝ խորհուրդներ են տալիս, գիտելիք են տալիս, ժպիտներ են պարգևում: Կրթահամալիրը շատ խորհրդանիշներ ունի:

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Սասունցի Դավիթ

 

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.​
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

2-րդ մաս

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

3-րդ մաս

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Posted in Գրականություն 2019-2020, Uncategorized

Հոկտեմբերի 7-13

Մայրենի լեզու (գործնական քերականություն-վարժ. 40-50

Գրականություն- «Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն» նախագիծ- ծանոթացիր նախագծում օգտագործվող ուսումնական նյութերին:

Առաջադրանքներ

  1. Կարդա Թարգմանչաց տոնի մասին պատմող տրված նյութը, գրավոր վերապատմիր բլոգում։

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է: 1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը : Թարգմանիչ վարդապետների հիշատակը  Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ:  Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»: Պատմահայր Խորենացին վկայում է, որ «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում»:

 

2. Կարդա Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի նյութը, գրավոր վերապատմիր բլոգում:

Որպես անհատ, Մաշտոցը Խորենացու վկայությամբ, գերեզանցել է «բոլոր առաքինի մարդկանց, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»։

Կորյունը վկայում է «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատեց»: Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։

 

3. Նայիր հետևյալ տեսանյութերը, 5-ից 7 նախադասությամբ վերապատմիր տեսածդ, բանավոր ներկայացրու դասարանում: