Posted in Կենսաբանություն, Կենսաբանություն 2019-2020, Uncategorized

Տրանսլյացիա (կենսաբանություն)

ԴՆԹ-ում և ՌՆԹ-ում պոլիպետիդային կապի այն մասը, որը պայմանավորում է ապագա ամինաթթվի հաջորդականությունը, կոչվում է կոդոն։ Կոդոնը կարող է ունենալ A (ադենին), T (թիմին), C(ցիտոզին) կամ U (ուրացին), G (գուանին) նուկլեոտիդներից որևէ երեքը (օրինակ՝AAG, որը առաջացնում է լիզին (Լիզ) ամինաթթուն)։ Կոդոնի նուկլեոտիդների դասավորության AUG ձևը առաջացնում է մեթիոնին (ՄԵԹ) ամինաթթուն, որը կոչվում է նաև ստարտ կոդոն, քանի որ այն պոլիպետիդային շղթան սկսելու հրահանգ է տալիս։ Կան երեք կոդոններ(UAA, UAG, UGA), որոնք ամինաթթուներ չեն սինթեզում, այլ պոլիպետիդային շղթան ավարտելու հրահանգ են տալիս։ Դրանք կոչվում են ստոպ կոդոններ։

220px-Codon

Տրանսլյացիայի նախորդող փուլը տրանսկրիպցիան է, որը Դնթից ինֆորմացիայի փոխանցումն է տՌՆԹ (տեղեկատու ՌՆԹ)-ին։ Տրանսկրիպցիայից հետո տՌՆԹ-ն ենթարկվում է ապլայսինգի (պրոցեսինգ)։ Սպյայսինգը տՌՆԹ-ին պատրաստում է տրանսյացիայի։ Տրանսկրիպցիան կատարվում է կորիզի ներսում, որտեղ ԴՆԹն և ՌՆԹ-ն պաշտպանված են ֆերմենտներից։ Տրանսլյացիան ի տարբերություն տրանսկրիպցիայի տեղի է ունենում կորիզից դուրս՝ ռիբոսոմներում։ Այդ իսկ պատճառով տՌՆԹի ծայրերին ավելանում են լրացուցիչ նուկլեոտիդներ, որոնք կոչվում են գլուխ և պոչ։ Վերջիններս պաշտպանում են տՌՆԹ-ին ֆերմենտներից։ տՌնթ-ի մեջ տրանսկրիպցիայից հետո առաջանում են կոդավորող և չկոդավորող հատվածներ, որոնք համապատասխանաբար էքսոններ և ինտրոններ։ Սպլայսինգի ժամանակ ինտրոնները հետանում են տՌՆԹ-ից։ Այսպիսով սպլայսինգից հետո տՌՆԹ-ն կազմված է լինում կոդավորող հատվածից, գլխից և պոչից։

Posted in Կենսաբանություն 2019-2020, Uncategorized

Կենդանի օրգանիզմների բաղադրությունը

Կենդանի օրգանիզմները պարունակում են տարբեր բնույթի հազարավոր քիմիական նյութեր:
Կենդանի օրգանիզմներում հայտնաբերվում է Երկրի քիմիական տարրերի մեծ մասը: Ի տարբերություն անկենդան մարմինների` կենդանի օրգանիզմներում հատկապես մեծ է թթվածնի (O), ածխածնի (C) , ազոտի (N) և ջրածնի (H) քանակությունը: Այս չորս տարրերը միասին կազմում են տարրերի ամբողջ պարունակության գրեթե 98%-ը: Դրանք կոչվում են մակրոտարրեր: Շատ ավելի քիչ է հետևյալ ութ տարրերի՝ ծծմբի (S), ֆոսֆորի (P), քլորի (Cl), կալիումի (K), մագնեզիումի (Mg), նատրիումի (Na), կալցիումի (Ca) և երկաթի (Fe) պարունա-կությունը: Դրանք էլ միասին կազմում են 1,9%: Մյուս բոլոր տարրերը բջջում պարունակվում են չնչին քանակություններով (յուրաքանչյուրը` 0,01%-ից պակաս), թեպետ դրանցից որոշ տարրեր, մասնավորապես ցինկը (Zn), պղինձը (Cu), յոդը (I) և ֆտորը (F) շատ կարևոր են բջջի կենսագործունեության համար (նկ. 6):

Untitled

Դրանք մտնում են տարբեր օրգանական միացությունների` ֆերմենտների, վիտամինների, հորմոնների կազմի մեջ և պայմանավորում են դրանց կենսաբանական ակտիվությունը: Յոդը, օրինակ, մտնում է վահանաձև գեղձի հիմնական հորմոնի` թիրօքսինի կազմի մեջ:

Այսպիսով, կենդանի օրգանիզմներում պարունակվող տարրերը բնորոշ են նաև անկենդան մարմիններին, ինչը վկայում է բնության միասնականության մասին: Ըստ էության, ատոմային մակարդակում կենդանի օրգանիզմների և անկենդան մարմինների քիմիական բաղադրության միջև տարբերություններ չկան: Սակայն արդեն մոլեկուլային մակարդակում ի հայտ են գալիս զգալի տարբերություններ: