Posted in Հասարակագիտություն 2018-2019, Uncategorized

ԻԻՀ-ի հեղափոխություն

Իրանի իսլամական հեղափոխություն ՝ 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեցին Իրանի Պահլավական թագավորական կարգերն, միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլաԽոմեինու գլխավորությամբ:

Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն:

Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը: Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց:

Այս հեղափոխությունը քսաներորդ դարի դասական հեղափոխության վերջին օրինակն էր, որը բացասական և անհաշտ բանավեճերի մթնոլորտում, հիմնվելով հստակ գաղափարախոսության հիման վրա, կարողացավ հաղթական արդյունքի հասնել:[7]

Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա:

Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից:

Շապուր Բախտիար

1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը:

Advertisements
Posted in Հասարակագիտություն 2018-2019, Uncategorized

Պատասխանատվություն

Կյանքի ցանկացած խնդիրների նկատմամբ մարդու վերաբերմունքը կարելի է պայմանականորեն երկու տեսակի բաժանել: Առաջին մոտեցումը մեղադրանքն է: Խնդրին բախվելով մարդ մեղադրում է արտաքին գործոնները, այլ մարդկանց, ճակատագիրը, ինքն իրեն: Այս տեսակի մեղադրանքը որոշ չափով ագրեսիայի դրսևորում է, իսկ ագրեսիան չի կարող որևէ կերպով նպաստել իրավիճակի դրական լուծմանը և բերում է անձի դեգրադացիայի: Մասնագիտական ոլորտի սթրեսը բերում է հուզական սպառման համախտանիշի, որը ևս հաճախակի արտահայտվում է մեղադրանքի տեսքով: Մեղադրանքի տեսքով ագրեսիայի դրսևորումը ապարդյուն է սթրեսի կառավարման տեսակետից: Տարբեր կրոններում ձևավորված «Մի՛ դատիր» պատվիրանը ակտուալ է այս տեսակի խնդիրների լուծման համար և դրական է ազդում անձնային արդյունավետության վրա:
Մի թյուրըմբռնում գոյություն ունի, ըստ որի ինքնամեղադրանքը դրական արդյունքի է բերում, և մարդն առաջին հերթին պիտի մեղքը փնթրի իր մեջ: Այնուամենայնիվ, ցանկացած մեղադրանք, անկախ նրանից, թե ում է այն ուղղված, հանգեցնելու է անձի դեգրադացիայի: Ինքնամեղադրանքն, իր հերթին, հանգեցնում է ինքնագնահատականի անկմանը, որն իր հերթին բացասական հետևանքների է բերում:

Ի տարբերություն մեղադրանքի, սթրեսադիմացկունությանն ու կայունությանը նպաստում է պատասխանատվության ստանձնումը: Այն էապես տարբերվում է ինքնամեղադրանքից, քանի որ պատասխանատվությունը միշտ կիսվում է կողմերի միջև: Պատասխանատվության ստանձնումը նշանակում է գիտակցել սեփական անձի ազդեցությունը իրավիճակի վրա: Ազդեցությունը կարող է կախված լինել տարատեսակ գործոններից՝ մարդու սեռից, տարիքից, տեսքից և այլն: Երբ մարդ գիտակցում է այդ գործոնների ամբողջության ազդեցությունն իրավիճակի վրա և ստանձնում է պատասխանատվությունը դրա համար, նա նաև կարողանում է որոշակի ձևով կառավարել այն:

Posted in Հասարակագիտություն 2018-2019, Uncategorized

Պահանջմունքներ

Բոլորս մեր կյանքում ունենք մեր պահանջները, օրինակ՝ ուտելիք, ըմպելիք, գումար: Բայց սրանք միայն նյութական պահանջներն են: Մենք ունենք նաև հոգևոր պահանջներ, օրինակ՝ երջանիկ և ուրախ լինելը:

Businesswoman shouting her victory to the world

Բոլորս էլ ուզում ենք ապահովված լինել բոլոր այն բաներով,որոնք մարդու կյանքը լիարժեք են դարձնում: Բայց ոչ բոլորին է դա հաջողվում: Դրա պատճառով պետք է մանկուց ստեղծել նպատակներ, որոնք անպայման պետք է իրագործել:

Posted in Հասարակագիտություն 2018-2019, Uncategorized

Հասարակական հարաբերություններ

Հասարակագիտական հարաբերությունները մարդկանց հարաբերություններն են: Նրանք լինում են երեք տեսակի: Ընկերություն շահի համար, ընկերություն հաճույքի համար և ընկերություն բարիքի համար: Շահի համար մեկի հետ շփվելը այն է, երբ դու շփվում ես մարդու հետ, որպեսզի ինչ-որ բան ստանաս, կամ դա ինչ-որ բանով քեզ օգուտ է:

il_340x270.1486095387_pah2

Ընկերություն հաճույքի համար, այսինքն ընկերություն այն մարդու հետ, ում հետ դուք ունեք նույն հաճույքները: Այս ընկերությունը երկար չի տևում, որովհետև մի օր մարդ կարող է հոգնել ինչ-որ հաճույքից և մյուսը նրա հետ չի շփվի: Իսկ բարիքի համար շփվելը դա ամենաբարի և լավ տեսակն է: Այդ ժամանակ մարդիկ սրտանց են շփվում իրար հետ ճակնկալելով ինչ-որ բան: Այս ընկերության ժամանակ ընկերոջտ ընդհունում ես այնպիսին, ինչպիսին նա կա:

Posted in Հասարակագիտություն 2018-2019

Հասարակագիտության առաջին դաս

Ես հասկացա, որ Հասարակագիտությունը ավելի հետաքրքիր է ինձ համար, քան Պատմությունը: Ես կարծում եմ, որ Հասարակագիրություն սովորելը ինձ կոգնի, քաղաքականության մեջ մտնել: Ես շատեմ ուզում իրավաբան դառնամ և Հասարակագիտությունը շատ պետք է այդ գործում:

download

Առաջին դասը շատ հետաքրքիր անցավ: Մենք քննարկեցինք մեր շրջակա միջավայրը, թե ինչու է Սանիթեկը վատ աշխատում,ինչպես անենք, որ լուծենք այդ խնդիրը: Մի խոսքով շատ հետաքրքիր անցավ մեր առաջին դասսը: