Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Ճամփորդություն։ Դիլիջան-Գոշ-Գետիկ-Հաղարծին (ֆոտոշարք)

Advertisements
Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Հաղարծինի վանք

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

download

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Սուրբ Գրիգոր եկեղեցի
Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Եռօրյա ճամփորդություն։ Դիլիջան-Իջևան-Գոշ

Իրականացման ժամանակահատվածը՝ հունիս 11-13

Բաձրունքի հաղթահարում, ուսումնահետազոտական ճամփորդություն՝
Դիլիջան, Իջևան, Գոշ գյուղ, Աղստև գետ,  Ջուխտակ վանք, Մաթոսավանք
Մասնակիցներ՝ 6-րդ, 7-րդ դասարանների սովորողներ


Նպատակ՝ 

  • տարածքի ուսումնասիրություն-ծանոթացում, քարտեզագրում,
  • գետը համայքում նախագիծ․ Աղստև գետ,
  • կրթական փոխանակումներ Գոշ գյուղի հիմնական դպրոցի հետ. Միասնական ընդհանուր պարապմունք. պարում ենք միասին, կարդում ենք Չարենց, Քուչակ. Ներկայացնում ենք բլոգուսուցում, Ֆլեշմոբը
  • քայլարշավ Ջուխտակվանքին կից բլրով, մաթեմատիկական-տրամաբանական խաղեր,
  • վայրի  բույսերի ուսումնասիրում. սովորում ենք բույսերի անուններն անգլերենով
  • նոր ճամփորդական առաջադրանքների, խնդիրների կազմում։

Նկարագրությունը՝
Օր 1

  1. 9:00՝ մեկնում
  2. 10:30 ՝ կանգառ Սևանում, նախաճաշ
  3. 12:00`ժամանում Դիլիջան՝ Սոճի հյուրատուն, տեղավորում
  4. 13:oo ՝ճաշ
  5. 14:00-ից ՝ այցելություն Ջուխտակ վանք՝ Սբ. Աստվածածին և Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ, քայլարշավ կից բլրով
  6. 19:00՝ ժամանում հյուրատուն
  7. 20։00՝  ընթրիք
  8. 20։30-21։30՝ ժամանցային խաղեր, զրույցներ, օրվա ամփոփում
  9. 21։30-22։00՝ հիգիենայի ժամ
  10. 22։00՝ քուն

Օր 2

  1. 08։30՝ առավոտյան ընդհանուր պարապմունք,նախաճաշ
  2. 10։00-ից ՝ Մեկնում Գոշ գյուղ, կրթական փոխանակումներ տեղի հիմնական դպրոցում,զբոսանք գյուղում
  3. 15:00՝ այցելություն Հաղարծին վանական համալիր. Մանրապատումներնախագծի աշխատանքներ
  4. 19։00՝ վերադարձ
  5. 20։00՝  ընթրիք
  6. 20։30-21։30՝ ժամանցային խաղեր, զրույցներ, օրվա ամփոփում
  7. 21։30-22։00՝ հիգիենայի ժամ
  8. 22։00՝ քուն

Օր 3

  1. 09։00 ՝ առավոտյան ընդհանուր պարապմունք,նախաճաշ
  2. 10։00-10:30՝ իրերի հավաքում , տեղավորում
  3. 11:00-14։00 ՝  զբոսանք Հին Դիլիջանով. գետը համայքում նախագիծ. Քայլարշավ Աղստև գետի երկայնքով. ճաշի ընդմիջումը բրդուջներով
  4. 14։00-16:00՝ ժամանում Երևան

 

Արդյունք՝
**ֆոտոշարեր՝ անհատական, խմբային՝ կայքում, բլոգներում,
**ռադիոթողարկումներ, տեղանքի մասին նոր տեղեկություններ, սովորողի հաշվետու-պատումներ

Անհրաժեշտ պարագաներ՝
Ճանապարհի սնունդ, ջուր
Ուսապարկ, ամուր կոշիկներ, լրացուցիչ կոշիկներ
Տաք հագուստ
Անձրևանոց /բաճկոն/
Արևային գլխարկ, ակնոցներ
Ֆոտոխցիկ
Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր

Վճարող՝ ծնող՝ 10000 դրամ

Վարորդ՝ Գեղամ 

Պատասխանատու դասավանդողներ՝ Լուսինե Ներսիսյան,Տաթևիկ Ալեքսանյան

Օգնական՝ Սյուզի Սարգսյան

Մասնակիցներ՝

1.Հրաչ Սոսյան

2.Հակոբ Խեչոյան

3.Տեր-Թորոսյան Գևորգ

4.Մխիթարյան Էլինա

5.Թանգյան Դիանա

6.Հարությունյան Դավիթ

7.Մկրտչյան Գոռ

8.Մամիկոնյան Անի

9.Սիմոնյան Արման

10.Օունալլի Դավիթ

11.Դալալյան Մարիետա

12.Մանե Աբգարյան

13.Նարե Մելքոնյան

14.Շագոյան Սոֆյա

15.Երեմյան Մերի

16.Այնթաբյան Նանե

17.Գոմցյան Կարինե

18.Ղազարյան Մերի

19.Մարգարյան Անուշ

20.Դանղյան Արսեն

Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Մեկնում ենք Սիսիյան

Սեպտեմբերի 29-ին մեկնում ենք Սյունիք: Շատ եմ ցանկանում գնալ, որովհետև երբեք Սյունիքի մարզում չեմ եղել: Բոլոր մարզերում ամենաքիչը տասն անգամ եղել եմ, բայց Սյունիքում երբեք չեմ եղել:

 

Զորաց քարեր

Տարիք

Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։

 

Անվանում

Հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»[12]։ 2004 թվականին օգոստոսի 11–ին այդ որոշումը վավերացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումները. Ցից քարերԴիք-դիք քարեր։

 

Աղբյուր

Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Եռօրյա ճամփորդություն դեպի Դիլիջան

Մարտի քսանութին մենք մեկնեցինք Դիլիջան: Ավտոբուսում շատ խաղեր խաղացինք և գնացինք Դիլիջանի հյուրատներից մեկում տեղավորվելու: Տեղավորվելուց և հանգստից հետո մենք ճաշեցինք և գնացինք Վախթանգ Անանյանի տունը որոնելու: Երկար որոնումներից հետո, գտանք այդ տունը, սակայն ներս չմտանք, որովհետև այդ տունը փակ էր: Անանյանի տան մոտակայքում ապրում էին իր թոռները և ծոռները: Վերջապես, երբ հասանք հյուրատուն, ընթրեցինք և գնացինք ամեն մեկս մեր սենյակով: Ես հեռուստացույց դիտեցի և հետո երեխաները գնացին Մաֆիա խաղալու, բայց ես մնացի իմ սենյակում:  Հաջորդ առավոտ մենք նախաճաշեցինք և գնացինք դեպի Լաստիվեր: Շատ երկար ճանապարհ էինք անցել: Երբ վերադարձանք հյուրատուն, ես նորից նստեցի հեռուստացույցի դիմաց և երեխաները գնացին Մաֆիա խաղալու: Հետո իմ ընկերուհի Ջուլիան գիշերը ժամը տասներկուսն անց կես եկավ մեր սենյակ: Ես կարծեցի թե նա էլ ետ չի գնա, բայց պարզվեց, որ նա եկել էր իր հեռախոսը թողներ ու նորից վերադառնա Մաֆիա  խաղալու: Ես նույնպես գնացի իր հետ, բայց չխաղացի: Գիշերը ժամը երկուսն անց կես նոր վերադարձանք մեր սենյակ և քնեցինք: Առավոտյան ես երկար կքնեի, եթե ընկեր Մարալը չգար և չասեր, որ գնանք նախաճաշի: Նախաճաշից հետո մենք հավաքեցինք մեր իրերը և գնացինք Սևանի թերակղզի, որտեղ ես եկեղեցում մոմ վառեցի և աղոթեցի: Հետո իջանք Սևանի ափ բրդուճներ կերանք և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Երևան: Երևան հասնելուն պես ես իմ պապիկի ավտոմեքենայով գնացի մեր տուն: Շատ հետաքրքիր ճամփորդություն էր: Դուք էլ պետք է մասնակցեք այսպիսի ճամփորդությունների:

Նկարաշարհը տեսնելու համար սեղմեք այստեղ

Վախթանգ Անանյանի հետքերով

Posted in Ճամփորդություններ, Uncategorized

Այցելություն դեպի Փարաջանովի թանգարան

20151204_123740

Երեկ` դեկտեմբեր 2-ին, մենք գնացինք Փարաջանովի թանգարան: Նախքան այնտեղ գնալը, մենք ընկեր Զառայի հետ շատ բաներ սովորեցինք Փարջանովի մասին: Նա ռեժիսոր է եւ նկարիչ: Նրա ֆիլմերից է << Նռան գույնը >>: 20151204_120414 20151204_115029 20151204_121813 (1)

Սերգեյ Փարաջանովը մանկուց նկարել է, ջութակ եւ դաշնամուր է նվագել: Դպրոցական տարիներին նա հաճախել է բալետի ստուդիա եւ դրամատիկական խմբակ:

Հետ գալու ճանապարհին ընկեր Սոնան մեզ համեղ պոնչիկներ գնեց եւ հյուրասիրեց: Մի խոսքով շատ հետաքրքիր անցավ մեր օրը:

20151204_123209

Posted in Ճամփորդություններ

Իմ աշնանային ճամփորդությունները

Ես իմ աշնանային արձակուրդների ընթացքում երկու ճամփորդության եմ մասնակցել իմ պապիկի հետ:Առաջինը՝ ես և պապիկս գնացինք Ուրցասար տիար Գևորգի, ընկեր Գոհարի և տիկին Կարինե Պետրոսյանի հետ:Ես չհավանեցի  Ուրցասարը, որովհետև Ուրցասար տանող ճանապարհը քարուքանդ և քարքարոտ էր:Մենք այնտեղ գնացել էինք, որպեսզի այցելեինք ճամբարականներին: Ճամբարականներից ես ոչ մեկին չէի ճանաչում և այդ պատճառով ես ընկերացա այդտեղի շան հետ: Ես նրան կուշտ կերակրեցի խաչապուրիներով և բազում փախլավաներով:Երկրորդ ճամփորդությունը եղավ դեպի Արայի լեռ: Հենց իջա ավտոմեքենայից, միանգամից ընկերացա մի մեծ գամփռի հետ:Այդ  շունը մեր հետ 2 ժամ քայլեց մինչև Ծաղկեվանք: Ճանապարհին ես նրան տվեցի իմ ամբողջ ուտելիքները:Վերջում նա մեր մոտ մի քիչ էլ մնաց և երբ հասկացավ, որ էլ ուտելիք չենք տալիս և մեզանից էլ օգուտ չունի, հեռացավ: Հետո, գալու ճանապարհին նա մեր հետ չեկավ: Այդ երկու ճամփորդությունից հետո ես հասկացա, որ միայն ու միայն շների հետ եմ ընկերություն անելու: