Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Կլոր սեղան

Մայիսի 20, ժամը՝ 11։05, Տիգրան Հայրապետյան գրադարան։ Դաս գրականագետ, Գրանիշ ամսագրի խմաբագիր Հասմիկ Հակոբյանի հետ։

Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջը։

Հասմիկ Հակոբյանի հոդվածները։

Քննարկվող թեմաներ

  1. Նախ­ընթաց տասնամյակների բանաստեղծական սե­րունդ­­ների և ուղղությունների գե­ղա­գիտական ու գաղափարական համա­կար­­գերի հետհայաց դիտակումներ, որոնք կօգնի հաս­կա­­­նալու՝ ինչ ժառանգություն է ստացել անկա­խու­թյան պոեզիան նախընթաց գործ­­­ընթացներից, և ինչ դիմակայության են են­թարկ­վում այդ գեղագի­տա­կան համակարգերը՝ աշխարհաստեղծման նոր մոդելի հանդի­պե­լով:
  2. 1960-ական­ների բանաս­տեղ­ծական սերնդի պոե­զիա­յի գեղագի­տա­կան չափա­նիշների վերհանում վե­րարժևորմում: «Անբա­նաս­տեղծական», ազատ բանաստեղծության մո­դելի կիրառումն է, պոլիֆոնիկ բանաստեղծություն, լեզվի սահ­ման­նե­րի ընդլայնումը, փոխաբերության պատ­կերի մեծա­ցու­մը, հեգնանքը, բար­ձուն­քում կան­գ­նած քնա­­րա­կան հե­րո­սի իջե­ցում մշա­կութա­բանական շեր­տերի կի­րառ­ումը: (Հովհ. Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, Ար­տեմ Հարությունյան, Դա­վիթ Հով­հան­նես, Արմեն Մարտիրոսյան, Սլավիկ Չի­լո­յան):
  3. Ջրհեղեղի մետաֆորը անկախության առաջին տարիների բանաստեղծություն մեջ որպես ժամանակաշրջան ամբողջացնող ընդհանրական պատկեր:
  4. Բառն ու խոսքը երկիր, պետություն կառուցելու միջոց: (Վարդան Հակոբյան, Հուսիկ Արա, Հրաչ Թամրազյան, Ավագ Եփրեմյան և մյուսներ)

Ծրագիրը

  • Դասը, քննարկումը՝ 11։05-12-00
  • Հարցազրույցներ, քննարկումներ գրականագետի հետ՝ 12։00-12։25
  • Շրջայց մայր դպրոցում՝ 12։25-12։35

Լուսաբանումը՝  Միջին դպրոցի լրատվականների

Համակարգումը՝ Հասմիկ Թոփչյանի

Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի նախագծային խումբ, Միջին և Ավագ դպրոցի ընթերցասեր սովորողներ։

Անկախության շրջանի բանաստեղծներ։ Կարդում ենք։

  1. Հովհաննես Գրիգորյան
  2. Հենրիկ Էդոյան
  3. Արտեմ Հարությունյան
  4. Սլավիկ Չիլոյան
  5. Հուսիկ Արա
  6. Հրաչյա Թամրազյան
  7. Ավագ Եփրեմյան

Ինձ ընդհանրապես դուր չեկան այս բանաստեղծությունները, որովհետև դրանք արձակ էին գրված և ոչ միայն դա, այն նաև դրանց իմաստը շաատ թույլ էր իր կարծիով և նրանք կարծես թերահավատորեն էին գրում իրենց անբանաստեղծ բանաստեղծությունները։

Օրինակ սա՝

Կախվելուց առաջ թուղթ են գրում:

Եթե մի թուղթը չի բավարարում,

կարելի է երկու՛ թուղթ գրել,

․․․․․

Կներեք բայց ԻԻԻՄՄՄԱԱՍՍՍՏԸԸԸ։ Սրա ինչն է բանաստեղծություն։ Չեմ համարում բանաստեղծություն այն ստեղծագորությանը, որը մտածելու տեղիք չի տալիս։

 

Advertisements
Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Թևավոր խոսքեր

Մարդը ծնվելուց, առաջին քայլն է դեպի մահ։

Կյանքում կա երկու նպատակ, որը մարդը այնուամենայնիվ պարտավոր է անել։ Ծնվել և մեռնել։

Երբ հասկանաս, որ աշխարհում արդարություն կա, արդեն ուշ կլինի վերացնել մեկին, ով իր կյանքի ամեն քայլը անարդար է ապրել։

Երբ աշխարհում տիրի սուտն ու կեղծիքը, դու կլինես աշխարհի ամենասուրբ մարդը։

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Հաշվետվություն

 

Իմ այս ուսումնական տարին անցավ շատ ձեռքբերումներով։ Ես ձեռք բերեցի իսկական ընկերներ, ովքեր ինձ երբեք մենակ չեն թողնի։ Լավ անցնենք դասերին։)

Հասարակագիտություն առարկան ինձ օգնեց ձեռք բերել ավելի հասուն մտածելակերպ։ Իմ ամենասիրելի առարկաներից մեկն է Հասարակագիտությունը։ Շատ եմ սիրում այդ առարկան, որովհետև մենք խոսում ենք հասարակության մասին։ Մենք դասին քննարկում ենք տարբեր իրավիճակներ, և ամեն մեկը ասում է, թե ինչպես կվարվեր այդ իրավիճակում։ Շատ եմ սիրում նաև Հայոց լեզուն՝ քերականությունը։ Քերականությունը ես շատ հավեսով եմ անում։) Նաև շատ եմ սիրում Գրականությունը։ Սիրում եմ, որովհետև մեր դասը շատ հետաքրքիր է անցնում։ Մենք կարդում ենք տարբեր պատմվածքներ, հեքիաթներ, վեպեր, բանաստեղծություններ և վերլուծում տանը, իսկ դպրոցում մեր կարծիքներն ենք փոխանակում, հակասում իրար կամ համաձայնվում իրար հետ։ Դա շատ կարևոր է, երբ մեկը մյուսին լսում է, և շատ կարևոր է նաև իրար հակասերը, որովհետև ձեռք ենք բերում տարբեր մտածելակերպեր։ Սիրում եմ նաև ընկեր Էմանուելին՝ Աշխարհագրության ուսուցչին։ Ես մտածում եմ, որ նաև ուսուցչից է կաղված սովորողի սերը դեպի առարկան։ Մենք շատ նախագծեր ենք արել այս տարի, որոնց բոլորին ես ակտիվ մասնակցել եմ, բայց իհարկե այն նախագծերն են հաջողվել, որոնք ինձ գրավել են։

Օրինակ վերջերս անգլերենից մի կարճամետրաժ ֆիլմ էինք պատրաստել։

Հղումը՝ այստեղ։

Նախագծային շաբաթներում ես շատ թարգմանական աշխատանքներ եմ կատարել, շատ իմաստալից հեքիաթներ եմ կարդացել և վերլուծել, որոնք իմ կարծիքով նույնպես հաջողվել են։

Հղումը՝ այստեղ

Գրել եմ նաև, թե որոնք են իմ կարծիքով միջին դպրոցի 7 հրաշալիքները։

Հղումը՝ այստեղ

Շատ մեծ ակնկալիքներ ունեմ Ավագ դպրոցի հետ կապված։ Կարծում եմ, որ ես ավելի ազատ կլինեմ Ավագ դպրոցում, որովհետև ես ինձ ավելի մեծ ու ինձ կարևորված կզգամ։ Կարծում եմ, որ ավելի մեծ ընտրության հնարավորություն կլինի;)

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Ֆազիլ Իսկանդեր. «Լուսաֆոր»

Ամեն ինչ շատ պար ՝զ և ընդունելի էր, բացի մի բանից։ Ինչու է այս պատմվածքի անունը՝ «Լուսաֆոր»։ Ընդամենը մի տեղ էր այս բառը օգտագործված, բայց այնուամենայնիվ այնպես էլ չեր, որ մի մեծ կապ ունենար պատմվածքի մտքի, կամ բովանդակության համար։ Ես լիովին համաձայն եմ պատմվածքի ասելիքի հետ, որ ամեն ինչը իր տեղն ունի։ Այստեղ օրինակը բերված էր քաղաքացու և պետության միջև։ Քաղաքացին պետք է անի իր պարտականությունները։ Բայց պետությունն էլ պետք է այնպես անի, որ հեշտացնի քաղաքացու պարտականությունները։ Այսինքն․ պետության գործողություններից է կախված մարդկանց պարտականությունները։

Posted in Մայրենի 2018-2019, Uncategorized

Ռաֆայել Նահապետյան՝ «Փախուստ»

Այս պատմվածքը ասում է, որ չի կարելի պատերազմներին թերահավատորեն մոտենալ։ Երբ ամենալուրջ բաներին թերահավատորեն ես մոտենում, դրաքն կարող են անգամ ճակատագրական լինել։ Եվ պատմվածքի վերջում ասում է, որ բնությունը կարող է մարդուն պաշտպանել նեգատիվից, և պետք է բնությանը հնարավորինս մոտ լինել։)

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Ղազարոս Աղայան. հոդվածներ

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

«չարին չպետք է հակառակ կենալ»՝

Այս մտքի հետ համ համաձայն եմ, համ ոչ։ Մի կողմից մտածում եմ, որ պետք չի չարին չարով պատասխանել, մյուս կողմից էլ մտածում եմ, որ եթե մարդկանց հետ իրենց լեզվով չխոսես նրանք չեն հասկանա։

Կարծում եմ, որ 100 տարի անց մարդիկ այնան ռոբոտացված կլինեն, որ չար և բարի չի լինի։

ՄԻ ԿԻՍԱՊԱՏԱՍԽԱՆ «ՄՈՒՐՃ» ԱՄՍԱԳՐԻՆ

(հատվածաբար)

Հեքիաթները ոչ միայն վնասակար չեն, այլ շատ օգտակար, երբ նրանք կրում են հեքիաթի առասպելական և հնության դրոշմը, երբ նրանք իսկ և իսկ հեքիաթ են: Վնասակար են միայն այն հեքիաթները, որոնք ոչ հեքիաթ են, ոչ վեպ, ոչ պատմություն և ոչ գիտություն, այլ ամենից մի խառնուրդ, որոնց նպատակն է, իբրև թե, հեքիաթի ձևով գիտություն ուսուցանել, բայց խանգարում և աղավաղում են թե հեքիաթը և թե գիտությունը:

Իմ նպատակն է եղել և է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ, որ երեխան իր ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ մտնե հերոսի դերի մեջ, այն անե, ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն և ազնիվ;

Հեքիաթական աշխարհը իրական աշխարհի ամենաճշգրիտ պատկերն է, Իրական աշխարհի դևերը, վիշեպները, սատաներն ու քաջքերը ավելի ևս սարսափելի են, որովհետև դրանք մեծ մասամբ մնում են անընկճելի, մինչդեռ հեքիաթներինը ընկճվում և ոչնչացվում են:

Իմ աչքում հեքիաթը բարոյական և մտավոր զարգացման համար շատ և շատ նման է մայրական կաթին: Այդ կաթի սիրահար մանուկը մի ժամանակ կտրվում է կրծքից և այնուհետև զզվում է այն կաթից, որ մի ժամանակ այնքան սիրում էր, բայց ո՞վ կարող է ուրանալ և չասել, որ նրա ֆիզիկական կազմվածքը մայրական կաթի բաղկացությունն է: Կաթը կորչում է, բայց նրա արդյունքը չի կորչում: Հեքիաթը մեր երևակայության, մեր տաղանդի ու հանճարի կաթն է: Այդ կաթը ինչպես սննդարար է եղել մեզանից քառասուն դար առաջ, նույնքան սննդարար կլինի և քառասուն դար մեզանից հետո:

Մարդուս տաղանդի և հանճարի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներումը փնտրել:

Եթե ես գիտենայի, թե որպիսի հեքիաթների լսելով է զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին, թեկուզ նրանց լսած հեքիաթները լինեին ավելի ևս ահռելի և զարհուրելի: Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նա և վնասակար է: Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ: Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, իստերիքական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակներում:

  • Փորձի՛ր հիշել այն հեքիաթները, որոնք ազդեցություն են թողել քո երազանքների վրա (ինչպե՞ս), հերոսների, որոնց գտել ես քո մեջ կամ փնտրում ես, ուզում ես ստեղծել:

Եթե խոսքը բառից բուն իմաստով հեքիաթի մասին է, ուրեմն ասեմ, որ հեիաթները իմ կյանի վրա ազդեցություն չեն թողնում, ուր մնաց երազաներիցս մեկը դառնան։ Իսկ եթե խոսքը հեքիաթային պահերի և օրերի մասին է, ասեմ, որ այդ պահերը և օրերը շատ են փոխել ինձ։

  • Երևակայությունը ինչպե՞ս է փոխում մարդու կյանքը:

Երևակայությունը կարող է շաաատ բան փոխել մարդու կյանքում։ Եթե լավ բան ես երևակայում, այդ պահին դառնում ես աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Բայց եթե վատ բաներ ես երևակայում, ուրեմն կարող ես նույնիսկ ինքնասպան լինել։

  • … չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակներ — մեկնաբանիր այս միտքը:

Մի կողմից համաձայն եմ, մյուս կողմից ոչ։ Չեմ կարծում որ, պետք է այդպես լինի, բայց դա օգնում է մարդուն դեպրեսիայից դուրս գալ։ Այս միտքը այն է ասում, որ մարդ պետք է միշտ լավատես լինի, և մտածի, որ “կարող էր ավելի վատ լիներ”։ Նայած դեպքերում։

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Ռոդարիական օրեր

Gianni-Roddari11Ջաննի Ռոդարի

Ապրիլի 27-30

Ծեր մորաքույր Ադան

Ծեր մորաքույր Ադան, երբ շատ ծերացավ, գնաց բնակվելու ծերանոցում` երեք մահճակալով մի սենյակում, որտեղ արդեն երկու ծեր կանայք էին ապրում, նրա չափ ծեր: Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին:
-Կեցցեք, հիմա մրջյունները կհավաքվեն,- բարկացած ասացին մյուս երկու ծեր կանայք:
Սակայն ծերանոցի այգուց մի թռչնակ եկավ, կտցահարեց թխվածքաբլիթը և թռավ գնաց:
-Ահա խնդրեմ,- մռթմռթացին ծեր կանայք,-ի՞նչ օգուտ ստացաք սրանից: Կտցահարեց և թռավ գնաց: Ճիշտ` ինչպես մեր զավակները, որոնք, ո՞վ գիտե, աշխարհի որ ծայրում են, և մեզ, որ խնամել ենք նրանց, այլևս չեն հիշում:
Ծեր մորաքույր Ադան ոչինչ չասաց, բայց ամեն առավոտ մի թխվածքաբլիթ էր փշրում պատուհանագոգին, և թռչնակը գալիս էր այն կտցահարելու, միշտ նույն ժամին, հաճախորդի պես ճշտապահ, և տեսնել էր պետք, թե ինչպես էր նյարդայնանում, երբ փշուրները պատրաստ չէին լինում:
Որոշ ժամանակ անց թռչնակը բերեց նաև իր փոքրիկներին, քանի որ բույն էր հյուսել և չորս ձագ էր ունեցել, և նրանք էլ հաճույքով կտցահարում էին ծեր մորաքույր Ադայի թխվածքաբլիթը և գալիս էին ամեն առավոտ, ու եթե այն չէին գտնում, մեծ աղմուկ էին բարձրացնում:
-Ձեր թռչնակներն այստեղ են,- այդ ժամանակ, մի փոքր նախանձելով, ասում էին ծեր կանայք ծեր մորաքույր Ադային: Եվ նա մանրիկ քայլերով վազում էր դեպի իր պահարանը, մի չոր թխվածքաբլիթ էր գտնում սուրճի և անիսոնի կոնֆետների թղթերի արանքում և ասում.
-Համբերություն, համբերություն, արդեն գալիս եմ:
-Ա~խ,- մրմնջում էին մյուս ծեր կանայք,- երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար: Իսկ Ձերը, մորաքույր Ադա, որտե՞ղ են Ձեր երեխաները:
Ծեր մորաքույր Ադան արդեն չգիտեր` միգուցե Ավստրիայում, միգուցե Ավստրալիայում, բայց թույլ չէր տալիս, որ իրեն շփոթեցնեն, փշրում էր թխվածքաբլիթը թռչնակների համար և ասում նրանց.
-Կերեք, դե´, կերեք, թե չէ թռչելու համար բավականաչափ ուժ չեք ունենա:
Ու երբ վերջացնում էին կտցահարել թխվածքաբլիթը`
-Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:
Ծեր կանայք իջեցնում էին գլուխները և մտածում, որ ծեր մորաքույր Ադան մի փոքր խելագար է, որովհետև թեև ծեր էր ու աղքատ, բայց դեռ նվիրելու բան ուներ և չէր էլ պահանջում, որ իրեն շնորհակալություն հայտնեին:
Հետո ծեր մորաքույր Ադան մահացավ, իսկ նրա երեխաները դա իմացան բավական ժամանակ անց, և արդեն չարժեր թաղման համար ճամփա ընկնել: Բայց թռչնակներն ամբողջ ձմեռվա ընթացքում վերադառնում էին պատուհանագոգի մոտ և բողոքում էին, թե ինչու ծեր մորաքույր Ադան չի պատրաստել թխվածքաբլիթը:

Առաջադրանքներ

Ծեր մորաքույր Ադան միանգամից իր համար մի բազկաթոռ ընտրեց պատուհանի մոտ և մի թխվածքաբլիթ փշրեց պատուհանագոգին: — Այս նախադասությամբ փորձիր բնութագրել մորաքույր Ադային:

Այս նախադասությամբ ես չեմ կարող լիարժեք բնութագրել ծեր մորաքույր Ադաին, որովհետև այս նախադասությունը դեռ շատ քիչ է, բայց որոշ չափով կփորձեմ նկարագրել։

Իմ կարծիքով, ծեր մորաքույր Ադան ընտրեց բազկաթոռը պատուհանի մոտ ոչ թե հաամար, որ հարմար լինի, այլ որ կարողանա հեշտ կերակրել ծիտիկներին։

… Ի՞նչ օգուտ ստացաք սրանից — այս նախադասությամբ բնութագրիր մյուս երկու ծեր կանանց:

Այս նախադասությունը բավականին հերիք է լիովին նկարագրել այդ երկու ծեր և գոռոզ կանանց։ Նրանք միայն իրենց մասին էին մտածում և կյանքում չեն ուզենա օգնել մի մարդու, ով իրեն օգուտ չի տա։

… Ծեր  մորաքույր Ադան մի փոքր խելագար է — համաձայնիր կամ հերքիր այս միտքը:

Բայց ինչու՞ է խելագար։ Ես չեմ հասկանում թե ինչու են այդպես ասել։ Իհարկե հերքում եմ այս միտքը։

…Երանի պատուհանագոգին թխվածքաբլիթ դնելը բավական լիներ մեր զավակներին վերադարձնելու համար — Դե´, գնացեք, գնացեք: Ինչի՞ն եք սպասում: Թևերը թռչելու համար են ստեղծված:— Որ տեսակետն ես դու պաշտպանում.ինչու՞:

Իհարկե, կենդանիները համեմատած մարդկանց հետ ավելի քիչ պահանջմունքներ ունեն։ Մարդկանց բնականաբար հերիք չե այդ թխվածքաբլիթը, որովհետև առանց դրա նրանք հաստատ կարող են շատ լավ ապրել։Իսկ կենդանիները ամեն չնչին բանի կարիքը ունեն։

Լրացուցիչ առաջադրանք

Պատմվածքը կարդացեք ձեր ծնողների համար և վերջին հարցն ուղղեք նրանց. պատասխանը գրի առեք կամ ձայնագրեք:

«Լաց լինել» բառը

Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:

Առաջադրանքներ

Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:

Հնարավոր է, որ իրերը էլ գոյություն չունենան։ Բայց երևությթները, կոնկրետ՝ զգացումները չեն կարող վերանալ։ Հնարավոր է դրանց բառը փոխվի, բայց օրինակ լացը կյանքում չի վերանա։ Չի վերանա նաև սերը, որը նույնպես զգացում է։ Եթե կա սեր, կա նաև լաց, եթե լացն էլ կա, ուրեմն ցավը միշտ լացի հետ միասին է։

Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:

Եթե մի բան պակասի իմ վաղվա աշխարհում, ես ինձ դատարկ կզգամ։ Ինչ էլ որ պակասի։ Թեկուզ մի բան, որին ես ատում եմ։ Չի լինի իմ վաղվա օրում այդ ատելությունը և ես ինձ դատարկ կզգամ։

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Վրացերենի օրեր

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը —

հնամաշ-հնացած ու մաշված

թխահեր- թուխ մազերով, թխավարս, թխամազ

տամուկ- խոնավ, խոնավությամբ ներծծված

քննախույզ- քննող, քննադատող, քննադատական մոտեցում ցուցաբերող

խունացած-?

քառանիվ-չորս անիվ ունեցող

երիվար- հեծնելու ձի, նժույգ

բերանքսիվայր- բերանի վրա, բերանը դեպի ներքև դարձած

անձնատուր լինել- Ինքն իրեն հանձնած լինել

գրգանք- գուրգուրանք

դարիվար-?

վերստին- Կրկին, դարձյալ, ևս, մի անգամ ևս

կանխավ- որեէ բանից առաջ, առաջուց, նախապես, վաղօրոք, նախօրոք

դավ նյութել- մեկի դեմ նենգամիտ ու ծածուկ գործողություններ նախապատրաստել, որոգայթ՝ թակարդ լարել:

ստահակ- անկարգ, սրիկա, անառակ

անքթիթ- անթարթ, անթարթափ, սևեռուն, ակնապիշ

հապաղել- ուշանալ, դանդաղել

հիշոց-  մեկի վատ արարքները նախատալից խոսքերով հիշելը, նախատինք, անեծք

պրկվել- ձգվել, քաշվել

հասվեհաս հետևել- հասնելու մոտ, հասնելու վրա հետևել

խուսանավել- Ճարպկորեն հարմարվելով հանգամանքներին՝ խույս տալով անախորժությունից ու դժվարություններից՝ վարպետորեն դուրս գալ դժվար կացույունից, ճարպիկ կերպով դժվարություններից խուսափել:

փութալ-?

սոսկում- սարսափ, վախ, երկյուղ, ահ

պատկառանք- ամոթ, ամոթխածություն

պաղատանք- աղերսանք, աղաչանք

Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Տղան և շունը շատ նման էին իրար։ Նրանք երկուսն էլ վաղենում էին իրենցից փոքրերից։ Իսկ տղաների խումբը և շնիկների խումբը մտածում էին, որ նրանք ամենակարողն են, բայց չեն մտածում, որ “վախեցնում” են իրենցից բարձր խավին։

Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Երբեմն սիրելիներին կորցնելու վախը կարող է փոխել մարդուն ամբողջովին։ Այստեղ գամփռը իր մեջ ուժ գտավ ներկայացնելու այն, ինչ մինչև այսօր ցույց չեր տվել․ իր իրական ես-ը։

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

Բացատրել

ամբարիշտ- անհաշտ

ձեղնահարկ- վերնահարկ

անխտիր-  առանց ջոկողության

ըմբոշխնել- Ճաշակել, Խժռել

կճատ- կարճ և տափակ քիթ ունեցող

գլխահակ- գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր

կաղկանձ- շների հաչոց, վնգվնգոց

ընդհուպ- մի բանի չափազանց մոտ, սեղմ, սերտ, կիպ:

 բառերը:

Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Երրորդ հատված — մինչև վերջ

Գտնել

թախանձանք- աղերսագին խնդրանք, աղաչանք-պաղատանք

փաղաքշել- սիրալիրությամբ շոյել՝ փայփայե

թևաթափ- հուսահատ

բազրիք- ճաղաշարք, վանդակապատ 

կռթնել- հենվել, թիկնել

հապճեպ- շատ շտապ

անընթեռնելի- անվերծանելի, անընթերցելի

ճողոպրել- փախչել, պրծնել, ազատվել

վեհերոտ- վախկոտ, երկյուղած, ահաբեկված     

բառերի բացատրությունը:

Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Շունը սովորեցրեց նրան համարձակ լինել, ինչքան ել, որ շունը վախկոտ էր։ Բայց հետո Շունը դարձավ շատ ուժեղ և ցույց տվեց իր ուժը։ Սիրելիին կորցնելու վախը քեզ դարցնում է աշխարհի ամենաուժեղ մարդը։ Նա կորցրել էր իր շանը և ցույց տվեց իր ուժը։

Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Հիշում եմ, բայց չեմ ցանկանա պատմել։

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Այս պատմվածքների ոճը ինձ ընդհանրապես դուր չեկավ։

Լրացուցիչ ընթերցանություն — Նոդար Դումբաձե — ,,Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը,,:

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Հ. Ք Անդերսեն

Աղջիկը և լուցկին

Այս հեքիաթը տխուր էր, բայց իր մեջ շատ հետաքրքիր ուրախության թաքնված ճիչեր էր արձակում։ Աղջիը շատ լուցկու հատիկներ վառեց տաքանալու համար և հրաշքներ տեսավ։ Առաջին անգամ, երբ բոցավառվեց այդ լուցկու հատիկը, նա տեսավ մի երկաթե վառարան, պղնձե փայլնուն ոտքերով և դռներով, բայց երբ աղջիկը ոտքերը մեկնեց, որ տաքանա լուցկին հանգչեց, վառարանը չքացավ։ Երկրորդ անգամ տեսավ մի տապակաց սագ համեղ համեմունքներով, որը ցատկեց սեղանից և ուղիղ դեպի աղջիկը։ Երրորդ անգամ երբ նորից վառեց լուցկին տեսավ, որ ինքը նստած է մի տոնածառի տակ։հազարավոր լույսեր էին վառվում։ Բայց… Լուցկու հատիկը նորից մարեց։ Բայց երբ երրորդ անգամ չրթացրեց լուցկին, եկավ իր մահացած տատիկը, միայն ինքն էր աղջկան սիրում՝ աղջկա հարազատների միջից։ Աղջիկը գոռաց, տատի՜կ, տատի՜կ տար ինձ քեզ հետ։ Աղջիկը մտածում էր, որ հիմա էլի լուցկին կհանգչի և տատիկը կվերանա։ բայց տատիկը աղջկան տարավ, և նրանք երկուսն էլ համվարձվեցին։ Առավոտյան գտան աղջկա փոքրիկ ժպտերես դիակը։

Posted in Մայրենի, Մայրենի 2018-2019, Uncategorized

Միջին դպրոցի 7 հրաշալիքները

  1. Ճամփորդությունները․ Ես շատ եմ սիրում մեր դպրոցի ճամփորդությունները, որովհետրև դրանք շատ տարբերվող են և շատ հետաքրքիր։ Ամենաշատը սիրում եմ գիշերակացով ճամփորդությունները, որովհետև գիշերակացով ճամփորդությունները ավելի արկածային են և հետաքրքիր։
  2. Ֆիզկուլտուրան․ քանի որ իմ ֆիզկուլտուրան ես ընտրել եմ Վոլեբոլ, ես շատ եմ սիրում մեր դպրոցի ավազի դաշը, որը գտնվում է դպրոցից դուրս։ Դուրսը ավելի հավես է անցնում, քանի որ Վոյեբոլը փակ տարածություն չի սիրում։
  3. Ընտրությաբ գործունեությունը․ Ես շատ եմ սիրում մեր դպրոցի ընտրությամբ գործուներությունը, որովհետև շատ ճիշտ է, որ սովորողին հատկացված լինի իր ընտրությունը կատարելու հնարավորություն։ Բայց ես դեմ եմ, որ ընտրություն փոխելը լինի ընդամենը միսամյակի սկզբում։ Եթե սովորողը արդարացի բացատրում է իր հեռանալու պատճառը, կազմակերպիչները պարտավոր են հարգել սովորողի կարծիքը և չպատճառաբանել այնկ, որ պետք է փոխել մյուս տարի, կամ մյուս կիսամյակ։
  4. Մեր դպրոցի մուտքերը․ Շատ եմ սիրում մեր Միջին դպրոցի բազմաքանակ մուտքերը։ Չեմ սիրում, երբ սովորական դպրոցների նման ընդամենը մեկ մուտք է լինում։ Սիրում եմ երբ դպրոցում շատ մուտքեր են լինում, որովհետև որտեղ էլ լինես շատ արագ կարող ես մտնել դպրոց։
  5. Ազատ հագուստ․Կողմ եմ ազատ հագուստին, բայց չափավոր։ Թող էլի հագնեն ազատ, իրենց ոճով, բայց չափը չանցնեն։
  6. Դպրոցի դարակները․Ես շատ եմ սիրում մեր դպրոցի դարակները, որովհետև դրանք շատ գեղեցիկ են և հարմարավետ։ Բոլորը իրենց դարակները գունավորում են իրենց ուզեցածով։ Բայց պետք է ավելի հետևողական լինել, որպեսզի ավելի վստահված դարակներ դառնան։
  7. Մեր դասարանը։ Ես չեմ սիրում մեր դասարնը, ես ՇԱԱՏ եմ սիրում մեր դասարանը։ Մեր դասարնը իմ համար շատ խելոք, բայց միևնույն ժամանակ շատ հելացի դասարան է։